Օրվա լրահոսը
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ 102-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։
Որ տնային առաջադրանք եք տալիս տնային միջավայրում վիդեոնյութով երգել, պարել ու դաս պատմել՝ բուլինգի վտանգ կա. քննարկում՝ հեռավար կրթության մասին
«Մենք գործ ունենք անձնական տարածք ներխուժելու եւ այդ տարածքները տեսանելի դարձնելու երեւույթների հետ, երբ արդեն երեւում է տան ներսը, միջավայրը, ընտանեկան վիճակը, աշակերտները, ովքեր դասարանային կոնտեքստից կտրված պատմելու, երգելու կամ պարելու դրվագներ են իրականացնում»:
Ինչո՞ւ են ֆուտբոլում ֆուտբոլիստները փոխում դարպասները
Եթե առաջին խաղակեսում արեւը «ծակում» էր տանտերերի դարպասապահի աչքերը, երկրորդ խաղակեսում նույն խնդրի առջեւ կկանգնի հյուրերի դարպասապահը: Եթե խաղադաշտում քամին փչում է մի ուղղությամբ, ապա դրա հետ կապված դժվարություններին կհանդիպեն երկու թիմերի դարպասապահներն էլ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց՝ առանց տանից դուրս գալու
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին խնդրում է լինել հետևողական և ուշադիր ու հետագա խնդիրներից խուսափելու համար կապ հաստատել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ` հավաստիանալու համար, որ տեղեկանքը հասել է հասցեատիրոջը:
Վրաստանը Հայաստանի 35 քաղաքացու կտարհանի ԱՄՆ-ից
Գախարիան հայտնել է, որ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ից տարհանվելու են հատուկ չվերթով, որն իրականացվելու է ապրիլի 10-ին՝ Դոհայով:
«Գազպրոմ Արմենիան» Հայաստանից 30 միլիոն դոլար ավելի է տանելու. Վահագն Խաչատրյան
Քննարկում «Հայ-ռուսական «գազային» թնջուկը. ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները» թեմայով
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները
«Տոտենհեմը» նկատողություն է հայտարարել Ժոզե Մոուրինյոյին
The Telegraph-ը տեղեկացնում է, որ չնայած մարզիչն ու ֆուտբոլիստը պահպանել են անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, սակայն ակումբն, այնուամենայնիվ, դա համարել է կարանտինի խախտում:
Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները
Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
ՈՒԵՖԱ-ն կարող է կրճատել ԵԱ-ն ընդունող քաղաքների թիվը
Daily Mail-ի տեղեկություններով՝ ՈՒԵՖԱ-ն կարող է կրճատել կորոնավիրուսի համավարակի պատճառով եկող տարվա ամառ տեղափոխված ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հյուրընկալող քաղաքների թիվը: Այդ վտանգի տակ են Հռոմը եւ Բիլբաոն, քանի որ Իտալիայում եւ Իսպանիայում արձանագրված ինչպես COVID-19-ի բարձր վարակվածություն, այնպես էլ մահացությունների բարձր ցուցանիշ: Աղբյուրը նշում է նաեւ, որ տարբեր երկրներ ներկայացնող մյուս քաղաքները նույնպես
Zoom-ով ինչպե՞ս թեմատիկ աշխատանք գրեն, ինչպե՞ս հարցուպատասխան կազմակերպեն. քննարկում՝ հեռավար կրթության բացերի մասին
Արտակ Պողոսյանն ասաց, որ ուսուցիչները նաեւ հետաքրքրվում են՝ թեմատիկ գրավոր աշխատանքներն ինչպե՞ս պետք է կազմակերպել. «Հարգելի՛ ուսուցիչներ, դուք ինքներդ գիտեք, որ թեմատիկ գրավոր աշխատանքների գնահատականը որեւէ գործակից կամ ցուցիչ չունի ու չի տարբերվում սովորական գնահատականներից: Եղեք ազատ, գնահատեք ձեր երեխաներին մատյանում եւ թեմատիկ բաժնում գրեք, որ դուք այդ օրն ունեցել եք այսինչ թեմայից թեմատիկ աշխատանք, մի՛ կաղապարվեք»:
Զարուհի Բաթոյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը ե՞րբ են վերջին անգամ պարգեւավճար ստացել
Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը վերջին անգամ պարգեւավճար ստացել են փետրվարին, Մհեր Գրիգորյանը չի հիշում:
Oրակարգում նման հարց գոյություն չունի. Հայաստանի ԱԳՆ-ն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի աջակցության մասին
ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է:
Յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված՝ մոտ 7000լ դիզելային վառելիք և բենզին. կայացվել է մեղադրական դատական ակտ
Պետությանը պատճառված վնասը հատուցվել է
«Աշխատանք, որն արվում է լուռ ու շատ հաճախ շարքային քաղաքացիներիս համար անտեսանելի». ՀՀ են վերադարձել մարտի 28-ից Պեկինում ՀՀ դեսպանատանը բնակվող հայեր
Միջազգային թռիչքների համար այս օրերին փակ օդանավակայանը բացվել է հայազգի զույգի համար՝ մեկնման ընթացակարգը ապահովելու, ելքի օրինականությունը կնիքով վավերականացնելու համար:
Ուսուցիչները բողոքել են ԿԳՄՍՆ-ին, որ իրենց չափից դուրս վերահսկում են
Փոխնախարարն ասաց. «Ուսուցիչներից ստանում ենք գրություններ ու ահազանգեր, որ իրենք չափից դուրս մեծ վերահսկողության տակ են: Այստեղ վերահսկողության խնդիր չկա, այստեղ կա վստահության հարց, կրթության շարունակականություն ապահովելու հարց: Մենք այս միջոցներով որեւէ մեկին վերահսկելու եւ առավել եւս` պատժելու խնդիրներ չենք տեսնում»:
«Կպարզվի, որ հայերի նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը». Գաբունիայի հեգնանքը քննադատության է արժանացել Վրաստանում. Regionmonitor
«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի «Post Factum»-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,- նշված է հայտարարությունում:
Կարիքավորներին բաժանել կտրոններ, որոնցով կկարողանան ձեռք բերել պարենային և սանհիգիենիկ ապրանքներ. «Սասնա ծռեր»
Հաճախ մարդիկ պարզապես սովի են մատնվում, իսկ վարձով բնակվողները նաև զրկվում են տանիքից. իշխանության ձեռնարկած քայլերը բավարար չեն. «Սասնա ծռեր»
Շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի գների նվազման միտումը. ՏՄՊՊՀ-ն ներկայացնում է պարենային ապրանքների գնային դինամիկան
Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:
Կարդալ կամ լսել գրքերն առցանց. Խնկո Ապոր անվան գրադարանն արտակարգ դրության օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով
«Հեքիաթի ժամ» խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ են պատմել։
Օժանդակություն՝ միկրոձեռնարկատերերին. կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը
«Բոլոր 10 միջոցառումների մեջ, մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական և ռազմավարական կոմպոնենտը, որովհետև այս շրջանում սրանով մենք պետք է առավելագույնս խրախուսենք տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով:
Տարեցների խնամքի կենտրոնները կարանտինի մեջ են, թեստավորման դեպքեր չեն եղել
Խնամքի կենտրոնների տարեցները արտակարգ դրությունից երկու-երեք շաբաթ առաջ են կարանտինի ենթարկվել
Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծում որոշ փոփոխություններ են արվել
Օրինագծով սահմանված հանցագործությունների ցանկից հեռացվել է «առեւտրային կաշառք»-ը
Վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն. ԱՀ ոստիկանության պարզաբանումը
Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակմանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը`
Գազի գնի բանակցությունները չեն սկսվել, «Գազպրոմը» Մհեր Գրիգորյանի նամակին դեռ չի պատասխանել
Այս պահին գազի գնի հարցի վերաբերյալ հայկական կողմը որեւէ նորություն չունի
Դանիբեկյանն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի, եթե բժշկի կողմից չերկարաձգվի անաշխատունակության թերթիկի ժամկետը. ԲԴԽ
Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է
Հայաստանի տնտեսական աճը, ըստ լավատեսական սցենարի՝ 1.7% կլինի. զեկույց
Հայաստանի տնտեսությունը արձանագրել է ուժեղ կատարողական 2019թ.:
Արսեն Առաքելյան. «Ինստիտուտի իրավասության մեջ չի մտնում, թե կառավարությունն ինչպես պետք է գումար հատկացնի»
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը թեստեր արտադրելու առաջարկ է արել, այն արժանացել է կառավարության հավանությանը
Ինչու Վրաստանի պես կառավարությունն իր վրա չի վերցնում կոմունալների վճարները. պարզաբանում է Մհեր Գրիգորյանը
Փոխվարչապետը չի բացառում, որ սոցիալական որոշ խմբերի կոմունալ ծառայությունների վճարումները կառավարությունն իր վրա վերցնի
«Կհաղթահարենք միասին». Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ վահանակներ Մասաչուսեթսում
Այն ձոնված է աշխարհի խաղաղության բոլոր պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր քաջություն են ցուցաբերում՝ իրենց կյանքը վտանգելով մարդկության բարօրության համար:


















































