Օրվա լրահոսը

COVID-19․ պետությունները չպետք է չարաշահեն արտակարգ միջոցառումները՝ մարդու իրավունքները ճնշելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ․ ohchr.org

Ժնև (մարտի 16, 2020 թ․)․ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները պետություններին հորդորել են խուսափել կորոնավիրուսի բռնկման հակազդման անվտանգության միջոցառումների ողջամիտ սահմաններից դուրս գալուց և հիշեցրել, որ արտակարգ լիազորությունները չպետք է օգտագործվեն այլախոհությունը ճնշելու համար։ «Գիտակցելով առողջապահական ոլորտի ներկայիս ճգնաժամի ծանրության աստիճանը և ընդունելով, որ մեծ վտանգներին հակազդելու նպատակով արտակարգ լիազորությունների կիրառումը թույլատրվում է միջազգային օրենքով՝ շտապում

Միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են

Տեղի է ունեցել պարետատան նիստը Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Սկսում ենք պարետատան հերթական հավաքը: Ինչպես գիտեք, երեկ մենք քննարկեցինք և որոշեցինք 10 օրով երկարաձգել տեղաշարժման սահմանափակումները և տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները՝ որոշակի ճշգրտումներով և խստացումներով: Այսօր կլինի այդ

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի  տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։

Անցակետերում կիրականցնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. «Մեր հերոս բժիշկները»

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ նվիրված այս օրերին գիշեր-ցերեկ աշխատող բժիշկներին։ Նա նաեւ հեղափոխության հիմն դարձած երգից մի հատված է մեջ  բերել․ Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, Մեր ոգին հանձնվել չգիտի․․․

Այսպե՞ս են օգնում մանր ու միջին բիզնեսին (տեսանյութ)

«300 հազար դրամի տուգանք գրեցին, պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում»,- իր վրդովմունքը չէր կարողանում զսպել Զովունի գյուղում գործող պտուղ-բանջարեղենի խանութի աշխատակիցը:

«Ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում». Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ 2020 թ. մարտի 31-ին, համաձայն 2017 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության,Արցախի Հանրապետությունում միաժամանակ կայացել են հերթական՝ վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի

«Բարի Սամարացին» խստացրել է սանիտարահիգիենիկ պայմանները (Տեսանյութ)

Օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակի դեպք: Վարչապետի այս հայտարարությունից հետո, մսամթերք արտադրող «Բարի Սամարացի» ընկերությունում, էլ ավելի են խստացրել արտադրամասում հիգիենայի կանոնների պահպանումը` աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման եւ վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար: «Բարի Սամարացի» ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը լրագրողներին պատմել

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի դատավոր: 2020-04-01

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանի դահլիճում իր՝ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում նստելու և կարգապահական վարույթի մասին

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ իրենց որոշ գործողություններ զուտ սպասողական վիճակի արդյունքում են եղել, իսկ որոշ գործողություններ հատուկ նպատակով են կատարվել ու կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակներում:

«Արցախում քաղաքական գովազդի գինը մոտ կրկնակի թանկ է». Տիգրան Հակոբյան

Թեկնածուների եւ կուսակցությունների կողմից ակտիվ օգտվելը նշանակում է, որ կարեւորել են հեռուստատեսությունն ու ռադիոն՝ պատրաստ լինելով համեմատական բարձր գին վճարել

Բադասյանը կորոնավիրուսի պատճառով ՔԿՀ-ները բեռնաթափելու անհրաժեշտություն չի տեսնում

Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի չկա

Ի՞նչ կապ ունեն վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսումները. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարը հորդորում է չվտանգել սեփական եւ հարազատների առողջությունը

«Սա նշանակում է, որ եվրոպական կարգավորման ստանդարտները գործում են նաև Արցախի Հանրապետությունում». Տիգրան Հակոբյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկման արդյունքներին: Այս հարցում պետական նախարարը

Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի. «Ժառանգություն»

Մարտի 31-ի ընտրություններն ապացուցեցին ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը

Արմեն Գրիգորյանը և Ստանիսլավ Զասը կարևորել են համագործակցությունը կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ուղղությամբ

Կողմերն ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Ստանիսլավ Զասի ուղերձները եւ Ադրբեջանի ախորժակը՝ պանդեմիայի ֆոնին

Այս իրավիճակում ասելիք պետք է ունենան առաջնահերթ ՄԽ համանախագահները, ովքեր կողմերին կոչ էին արել հավատարիմ լինել հրադադարի պահպանմանը: Նրանք որոշակիորեն պատասխանատու են իրավիճակի համար, քանի որ տարածաշրջանում դադարեցրել են դիտորդական գործունեությունը

Բադասյան. Տեխնիկապես հնարավոր չէ քաղաքացիների զանգերը գաղտնալսել

ԱԻՆ-ի աշխատակիցն է զանգելու՝ պարզի վարակակիրն ում հետ է շփվել

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիները կարող են ԱՀ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23:59-ը. դրանից հետո տեղաշարժը կսահմանափակվի

Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»:

Ի՞նչ են խոսել Ալեն Սիմոնյանն ու Արայիկ Հարությունյանը

Միջազգային դիտորդների ներկա չլինելն Արցախի ընտրություններին, խնդրահարույց չէ

Հեռավար զրույցների շարք՝ մշակութային, գիտակրթական հաստատությունների ղեկավարների հետ. Արմեն Սարգսյանը նպատակ ունի քաջալերել նրանց

Կարևորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաև համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։

Նվազագույն աշխատավարձի տրամադրումը չի լուծելու նույնիսկ 3 հոգանոց ընտանիքի առաջին անհրաժեշտության ծախսերի մինիմումը. «Տխրունի»

-Հաշվի առնել, որ պետական գրանցում չունեցող աշխատողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ արտակարգ դրության պայմաններում(որը նախնական տվյալներով տեւելու է շուրջ 1 ամիս) ՀՀ քաղաքացիները զրկված են լինելու եկամտի աղբյուրից եւ կանգնելով երկընտրանքի առաջ՝ «մահ սովից, թե հավանական մահ հավանական վարակումից». վստահեցնում ենք, որ քաղաքացիները կընտրեն երկրորդ տարբերակը, ինչը կբերի հասարակական կյանքի հավասարաչափությունների լուրջ խախտումների, կնպաստի համավարակի մեծ տեմպերով տարածմանը եւ միաժամանակ կարող է բերել պետական համակարգի անհավասարակշռության,

Հայաստանցի պատգամավորները բարձր են գնահատում Արցախում ընտրությունների մասնակցության ակտիվությունը

«Ընդհանուր առմամբ, ընտրությունները գնահատում ենք շատ դրական». Ալեն Սիմոնյան

Ամենաարդյունավետ տեխնիկական լուծումը Սինգապուրինն է՝ ձեր սարքը Bluetooth-ով հայտնաբերում է ձեր շրջակայքում գտնվող վարակված մարդուն եւ ձեզ զգուշացնում. Դավիթ Սանդուխչյան

Կառավարությունը մարդկանց անձնական տվյալների տնօրինման բեռը ստանձնելով պետք է ձեռնարկի լուրջ քայլեր դրանց անվտանգությունը պաշտպանելու համար․ Դավիթ Սանդուխչյան

Դանիել Իոաննիսյան. Արցախի և Ադրբեջանի ընտրությունները չեն կարող համեմատվել

Բազմաթիվ ընտրողներ մոտիվացված էին գնալ ընտրատեղամասեր, որովհետև թերևս, երբ որ ակնհայտ է, թե ով է հաղթելու, իսկ ով է պարտվելու, անկախ այն հանգամանքից՝ դու հաղթողի կողմից ես, թե պարտվողի, քվեարկությանը մասնակցելու մոտիվացիան այդքան էլ մեծ չէ։

Դանիել Իոաննիսյան. Քարվաճառում ընտրողների տեղափոխումը կազմակերպել են Արայիկ Հարությունյանի աջակիցները

Դիտարկված տեղամասերի ⅔-ի տեղամասային կենտրոնի հարակից տարածքում եղել են մարդկանց կուտակումներ

Պարետի որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից. ՀՀ ոստիկանության ստուգման արդյունքները

Ապրիլի 1-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4281 անձի նկատմամբ, 2097-ը՝ մայրաքաղաքում, 2184-ը՝ մարզերում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031