Օրվա լրահոսը
Երևանի մետրոպոլիտենը փակ է՝ պարետի հանձնարարականով
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով. «Ժողովուրդ»
Փաստորեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է սակագները որոշ չափով իջեցնել խոշոր սպառողների, ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար։
Բնակչության զանգվածային թեստավորումը միայն կբացահայտի հիվանդության իրական պատկերը եւ թույլ կտա հիվանդներին լիարժեք մեկուսացնել. «Հրապարակ»
Եթե հաշվենք, որ յուրաքանչյուրս երկու թեստ պետք է հանձնենք, իսկ թեստի արժեքը 3-10 դոլար է, ապա 2 մլն հատ 4 դոլարանոց թեստ ձեռք բերելու համար մեզ հարկավոր է 16 մլն դոլար: Այս գումարը կարելի է հանել կառավարության ու պատգամավորների պարգեւատրումների ֆոնդից:
Իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ. «Փաստ»
Խորհրդարանական մեծամասնությունը, հաշվի չառնելով ընդդիմության և մասնագիտական շրջանակների (գրեթե առանց բացառության) սուր քննադատությունը, ամեն ինչ արեց անցկացնելու չափազանց խնդրահարույց նախագիծը՝ չունենալով հիմնավորումներ այդ նախաձեռնության ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ այլ նպատակներով չօգտագործվելու երաշխիքների առումով:
Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39-ով
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 571:
Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը. «Հրապարակ»
Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»:
Որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների. ապամոնտաժվեց ապօրինի կառուցված տաղավարը
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի քաղաքացիներ,
Հարց՝ իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը և անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Ավետիք Չալաբյան
Իսկ գուցե ժողովուրդը նույն ժողովուրդն է, պարզապես դուք արտակարգ իրավիճակի պայմաններում սկսել եք խուճապի մատնվել. Չալաբյան
«Հրաժարվեց, որ ծանոթ ենք, այնինչ կատարել ենք տասնյակից ավելի գործարքներ». նորանշանակ գնդապետը՝ ՊՆ-ից կեղծ տեղեկատվության կազմակերպի՞չ. «Ժողովուրդ»
ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարեւոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա:
Լավագույն դեպքում՝ թղթի կտոր
Մարդկանց հաղորդակցության եւ տեղաշարժի մասին համատարած անձնական տվյալներ հավաքագրելու վերաբերյալ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երեկ Ազգային ժողովում երկրորդ փորձով ընդունվեց: Մեր իշխանությունը սովորություն չունի հրաժարվելու իր գաղափարներից, եթե անգամ դրանք, մեղմ ասած, փայլուն չեն: Երբ կեսօրին այդ օրինագիծը չանցավ՝ երեկոյան ընդդիմության բացակայությամբ գումարվեց ԱԺ նոր արտահերթ նիստ, իշխանությունը մոբիլիզացրեց իր բոլոր պատգամավորներին, եւ նախագիծն անցավ:
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթ. դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղու
Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման
Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, ՀՀ նախագահը ստորագրել է դրանք
Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։
Լոնդոնում կորոնավիրուսից 13 տարեկան տղա է մահացել. BBC
Կորոնավիրուս ունեցող 13-ամյա տղա է մահացել, այս մասին հայտնում են Լոնդոնի King’s College Hospital հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Մամուլի խոսնակը հայտնել է, որ տղայի մահվան տեղեկությունը փոխանցվել է դատաքննիչին, և այլ տեղեկատվություն չի հայտնել։ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Նախնական տվյալներով Արցախում հաղթում է Արայիկ Հարությունյանը
Նրան հաջորդում են Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը
Մեկուսացումից դուրս է եկել եւս 150 քաղաքացի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 31-ի ժամը 22:10-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 532 է։
Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Նորվեգիայի Օսլո քաղաքի «Ֆորում 18» կազմակերպության լուրերի ծառայությունը 2020 թ․ մարտի 25-ին հրապարակել է դոկտոր Մինե Յըլդըրըմի ծավալուն հոդվածը՝ բացատրելով Թուրքիայի կառավարության միջամտությունը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որ կառավարության միջամտությունը «չի եղել օրենքով նախատեսված և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության մեջ»: Երկու պոլսահայեր՝ Լևոն
Կորոնավիրուսն աշխարհում. վարակվածների թիվը մոտենում է 1 միլիոնի. BBC
Աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով վարակվածների թիվը, աճում է նաև վիրուսի տարածման արագությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Ջոն Հոփքինսի անվան համալսարանի վիճակագրությունը` վերջին 3 օրվա ընթացքում վարակվել է 128 հազար մարդ: Փետրվարին սկզբին օրական վարակվածների թիվը միջինը կազմում էր 2000-3000: Եթե ներկայիս դինամիկան պահպանվի, ապա աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մինչև շաբաթվա վերջ կգերազանցի մեկ
Մանե Գեւորգյան. «Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը»
Պարետատան մամուլի քարտուղարն իր ՖԲ էջում տեղեկացնում է. Հարգելի գործընկերներ, Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել,
Կորոնավիրուսը, նավթի գների անկումը և Իրանին սպառնացող անվտանգության նոր մարտահրավերները
Վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը վերածվել է կորոնավիրուս (Covid -19) հիվանդության բռնկման կենտրոնից մեկը և հիվանդությամբ վարակված մարդկանց աճող թիվը մտահոգություն է առաջացրել Իսլամական համակարգի իշխանության վերնախավում՝ անվտանգության և երկրի անմխիթար տնտեսության դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու քաղաքական ուղղությունների և իշխանությունների անհամաչափ մոտեցումների վերաբերյալ: Չնայած Իրանի իսլամական հանրապետության իշխանության բնորոշ վարչաքաղաքական համակարգի կողմից ցանկացած սոցիալական և
Արսեն Թորոսյան. «Մնա տանը, հարթեցրու կորը»
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն է կատարել. Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս
Արայիկ Հարությունյան. «Ամենամրցակցային ընտրություններն էին Արցախում»
Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Արցախում նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն էր արել. Սիրելի՛ հայրենակիցներ, Չափազանցություն չէ, եթե վերջնականորեն արձանագրենք. ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ամենամրցակցայինն էին Արցախում երբևէ անցկացվածներից: Անկախ արդյունքից, սա բոլորիս ձեռքբերումն է: Որպես նախընտրական մարաթոնի մասնակից, մեծ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ` բոլոր թեկնածուներին
Տիգրան Ավինյանը մանրամասն բացատրում է, թե ինչպես են հեռախոսային տվյալներով ու տեղորոշմամբ գտնելու վարակակրի հետ շփված անձանց
Ավինյանը նաեւ ասաց, որ ոստիկանության հավելյալ ուժեր պետք է ներգրավեն, որ խստորեն տեղաշարժի սահմանափակմանը հետեւեն: Բայց միայն տեղաշարժի սահմանափակումները կիսամիջոց են, նպատակն է տեխնոլոգիական միջոցներով հնարավորինս վարակի տարածումը կանխարգելել:
Արմեն Աշոտյան. «Հերիք է գետնով տաք ժողովրդի սպասելիքները»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դասեր ՀՀ իշխանությունների համար․Եվրահանձնաժողովի նախագահի նախազգուշացումը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը սեփական քաղաքական հավակնություններին ծառայեցնող առաջնորդներին Նախորդ հրապարակումներիցս մեկում արդեն անդրադարձել եմ կորոնավիրուսի հետևանքով պետական կառավարման համակարգերի համար առաջացած ռիսկերին։ Մասնավորապես նշել էի պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար ի հայտ եկած մարտահրավերների մասին։ Չնայած բոլոր մտահոգություններին ու նախազգուշացումներին՝
Ֆրանկ Շվաբեն Կադիրովին կոչ է արել հերքել հայտարարությունը, որ կարանտինը խախտողներն արժանի են մահվան
ԵԽԽՎ անդամ Ֆրանկ Շվաբեն անդրադարձել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի այն հայտարարությանը, որ կարանտինը խախտողներն արժանի են մահվան: «Արտառոց ժամանակներ են, և արտառոց միջոցառումներ են անհրաժեշտ հիվանդության դեմ պայքարելու համար, բայց սպանությունն, իհարկե, ընդունելի միջոց չէ: Պարոն Կադիրովին կոչ եմ անում հրապարակավ հերքել այս հայտարարությունը, որը հակասում է ՌԴ օրենսգրքին: Իսկ Ռուսաստանի իշխանություններին կոչ եմ
«Խելագարվելու բան, գիտե՞ք ինչ են առաջարկում մեր սրամիտ քաղաքացիները՝ ավիառեժիմի վրա դրեք, չի երեւալու, ավիառեժիմի վրա դրեք, գնացեք հարսանիք». Արարատ Միրզոյան
Ակնհայտ է, որ այս օրինագիծը կառավարությունը կյանքի է կոչում իր քաղաքական հեղինակության եւ վարկանիշի հաշվին, այստեղ երկրորդ կարծիք չի լինում: Ակնհայտ է, որ այս, այլ միջոցառումները, որոնք արտակարգ են, արտառոց են ու նպատակ ունեն մարդկանց կյանքեր փրկել, լինելու են քաղաքական իշխող ուժի հեղինակության հաշվին: Մենք ամեն անգամ կորցնելու ենք մեր հեղինակությունը, բայց փրկելու ենք մարդկանց կյանքեր, սա է դրված սեղանին:
«Շատ եմ ափսոսում․ Գյումրին ընդգրկվել էր «Ֆորբս»-ի 17 գեղատեսիլ քաղաքների ցանկում»․ քաղաքապետը՝ տուժող զբոսաշրջության մասին
Հիմա ասում են՝ ժողովուրդ ջան, մի վստահեք այդ իշխանությանը, ուզում է ձեզ գաղտնալսի: Այն իշխանությանն են մեղադրում ժողովրդավարությունը ոտնահարելու ու գաղտնալսելու համար, նույն ձեւ մեղադրում են, որ մենք մամուլը ոտնահարում ու ճնշում ենք, այն մամուլի զգալի մասը, որն ամեն օր ամենակեղտոտ, ամենաանբարոյական ձեւով բթամիտ ֆեյքերով առաջին հերթին հարվածում է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին, այսօր այդ նույն ձեւով մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք ձեզ գաղտնալսել:
«Որպես քաղաքացի՝ չեմ մոռանալու ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պահվածքը». «Իմ քայլը» ուշ գիշերով նիստ արեց ու մենակ-մենակ ընդունեց աղմկահարույց օրինագիծը
Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այս օրհասական պահին իշխանությանը մենակ չի թողնելու. «Եթե նժարին գեթ մեկ մարդու առողջությունն է, ես թքած ունեմ այն քաղաքական դիվիդենտի ու շահի վրա, որ դրանից պիտի ինձ բաժին հասնի՝այստեղ դեմ քվեարկելով, ուստի ես կողմ եմ քվեարկելու: Հույս ունեմ, որ ժամ առաջ իշխանությունը, կառավարությունը, պարետը կօգտվի այս գործիքից ու մեզ կազատի այս մղձավանջից»:
«Ասում են՝ ծածուկ նիստ եք անում…Ծածուկ նիստ ենք անում ուղիղ եթերո՞վ, լավ, ո՞նց կարելի է, ուղեղի ցնցում է մարդ ստանում, ա՛յ ձեր ցավը տանեմ». Կոնջորյան
Հիմա ասում են՝ ժողովուրդ ջան, մի վստահեք այդ իշխանությանը, ուզում է ձեզ գաղտնալսի: Այն իշխանությանն են մեղադրում ժողովրդավարությունը ոտնահարելու ու գաղտնալսելու համար, նույն ձեւ մեղադրում են, որ մենք մամուլը ոտնահարում ու ճնշում ենք, այն մամուլի զգալի մասը, որն ամեն օր ամենակեղտոտ, ամենաանբարոյական ձեւով բթամիտ ֆեյքերով առաջին հերթին հարվածում է իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին, այսօր այդ նույն ձեւով մեզ մեղադրում են, որ մենք ուզում ենք ձեզ գաղտնալսել:
Արցախը գնում է դեպի ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղիով
Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը հայտարարություն է տարածել, որով նշվում է, որ «Թուրքիան չի ճանաչում` մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»…. Հակաքարոզչամեքենան միշտ էլ աշխատում է, սակայն կարևորը դրանց արագ արձագանքման հմտությունն է և ճշմարտության բարձրաձայնումը։ Աշխարհը պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իսկ
«Քիչ առաջ հրավառություն եմ տեսնում Կասկադի ուղղությունից… լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը». Արմեն Խաչատրյան
Մեր ժողովուրդը ոնց որ թե լուրջ չի ընդունում: Ավտոբուսներ ենք տեսնում, որոնք լեփ-լեցուն են ժողովրդով ու լուրջ չեն ընդունում մեր հայրենակիցները, որ զանգվածային մահը այսօր չոքել է բոլորիս դուռը: Եթե մենք կարգապահությամբ աչքի չընկնենք, կառավարությունը եռապատկի էլ, տասնապատկի էլ իր ուժերը, ինչ գործիք էլ որ տանք կառավարությանը, հնարավոր չի այս խնդիրը լուծել եւ այս ամեն ինչի դեմն առնել:


















































