Օրվա լրահոսը

Ռոնալդուն կորոնավիրուսից հետո «Յուվենտուսի» համար շատ թանկ կլինի

Ռոնալդուն «Յուվենտուսում» ստանում է տարեկան 31 մլն. եւրո:

Շիրակի մարզպետի առաջարկով հրաժարվեցին պարգևավճարից․ այն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինքն ունե՞ր պարգևավճար, մարզպետն ասաց՝ իհարկե։

Հարությունյանը՝ Բակո Սահակյանին պաշտոն տալու եւ Վիտալի Բալասանյանի կոշտ գնահատականների մասին

Նրա կոշտ հայտարարությունները ՀՀ իշխանության մասին, եթե պարզվի, որ չեն համապատասխանում իրականությանը, կարող ենք համագործակցել

«Արցախցին մրցակցային ընտրություններում որոշեց`ում է տեսնում իր զարգացման եւ անվտանգության երաշխավորի դերում». Արփինե Հովհաննիսյան

«Հետաքրքրականն այն էր, որ Մասիս Մայիլյանը`որպես նախագահի թեկնածու 22.2% ձայն է հավաքել, սակայն իր գլխավորած կուսակցությունների դաշինքը խորհրդարան չի անցել»:

«Տուր դե Ֆրանսը» կարող է տեղափոխվել Հարավային Կորեա՞

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհի բոլոր ծայրերում ներքին եւ միջազգային բոլոր տեսակի առաջնություններն ու մրցաշարերը կամ չեղարկվում են, կամ հետաձգվում: Սակայն ֆրանսիական Le Point-ը տեղեկացնում է, որ հանրահայտ «Տուր դե Ֆրանս» բազմօրյա հեծանվավազքը կարող է տեղափոխվել հեռավոր Հարավային Կորեա, որտեղ, ըստ միջազգային լրատվամիջոցների, կորոնավիրուսի դեմ պայքարը հաջող է ընթանում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ո՞նց եք պատկերացնում, որ Արցախում ցորեն լինի, իսկ ՀՀ-ում՝ ոչ». Արայիկ Հարությունյան

Արցախն առաջնահերթ մեծ դեր կարող է ունենալ ՀՀ-ի պարենային անվտանգության հարցում

Նովակ Ջոկովիչը կարող է թավայով թենիսի չեմպիոն էլ լինել (տեսանյութ)

ATP թիվ 1 ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նոր կորոնավիրուսի պատճառով հայտարարված համավարակի ժամանակ էլ չի կարողանում յոլա գնալ առանց սիրելի մարզաձեւի: Ինքնամեկուսացման պայմաններում «լավ մարզավիճակ» պահպանելու նպատակով նա մարզվում է թավայով ու, կարծես, վատ չի ստացվում:   View this post on Instagram   Competition never stops 💪🏼😂 #tennisathome🎾🏠 Такмичење није престало 😂 A post

Ո՞ւմ հետ կգործակցի Արայիկ Հարությունյանը. նա մի պայման ունի

Արցախի իշխանությունը պարտավոր է գործակցել ՀՀ իշխանության հետ, եւ միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն, դա Արցախի խնդիրն է

Պարզվել է, որ բնակելի շենքը գտնվում է հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտից 3,4 մետր հեռավորության վրա. հարուցվել է քրեական գործ

Այսինքն` բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելուց հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները, պետք է լինի 50մ-ից ոչ պակաս:

Արցախի ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք

Դատախազությունը ստացել է 44 հաղորդում, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը արձանագրել է 12 դեպք

«Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որն ուսանելի կարող է լինել». Արմեն Սարգսյանը և Շալմոնը պայմանավորվել են, որ Իսրայելի մասնագետների հետ կկազմակերպվի տեսաժողով

Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։

Գյուղոլորտին տրամադրվող օժանդակ վարկեր ստանալու պայմանները. դասընթացներին մասնակցելը պարտադիր է

Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների ծրագրային փաթեթներից ինչպես կարելի է օգտվել. էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ներկայացրեց օժանդակություններից մեկի՝ արտոնյալ պայմաններով գյուղացիական տնտեսություններին կամ ֆերմերներին վարկի տրամադրման մանրամասները: Այդ վարկերը ստանալու համար հարկավոր է դիմել ֆինանսական կառույցին, հետո այս կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնելու է նախարարությանը: Ապա, ինչպես Խոջայանը

Երեք շենք՝ երեք ճակատագիր

«Առավոտը» պատրաստել է մուլտիմեդիա նյութերի շարք՝ նվիրված խորհրդային պոստմոդեռնիստական ճարտարապետության «Երեք հրացանակիրների»՝ Արթուր Թարխանյան, Հրաչյա Պողոսյան եւ Սպարտակ Խաչիկյան, երեք նշանավոր գործերին՝ Երիտասարդական պալատին, «Ռոսիա» կինոթատրոնին եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Այս երեք շինությունները ունեցան շատ տարբեր ճակատագրեր: Երիտասարդական պալատն արդեն չկա: https://readymag.com/1557441 «Ռոսիա» կինոթատրոնը կա, սակայն չի պահպանել ոչ նախնական տեսքը, ոչ բովանդակությունը:

Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, ավելացնել՝ Հայաստանինը. Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է կոնգրեսական Փալոնի հայտարարությունը

Կոնգրեսական Փալոնը հայտարարեց, որ այդպիսի օգնությունը «ամբողջովին հակասում էր Միացյալ Նահանգների խաղաղության առաքելությանը Հարավային Կովկասի տարածաշրջանում» և «չեղարկում է գրեթե երկու տասնամյակ տևած Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ-ի անվտանգության աջակցության հավասարությունը»:

«Թող ների ինձ. նրան կաշառելու կարիք չունենք». Արայիկ Հարությունյանը՝ քվեաթերթիկ լուսանկարած կնոջը

Ես նրան վաղուց եմ ճանաչում, ափսոսում եմ, որ նրա նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերվեց

Արցախի ԱԺ-ում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Ազատ հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինք – 29 688 կամ 40.4% «Միասնական հայրենիք» կուսակցություն – 17 365 կամ 23.63% «Արցախի Արդարություն» կուսակցություն – 5865 կամ 7.9% «Հայ հեղափոխական դաշնակցություն» – 4717 կամ 6.4% «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն – 4269 կամ 5.81% «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք

Ապահովել համավարակի ընթացքում կիրառվող տեղեկատվության պահպանումն ու վերծանումը բացառապես ՀՀ տարածքում՝ բացառելով կամայական հնարավոր արտահոսք. «Պահպանողական կուսակցություն»

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում՝ ապահովել հավաքագրված տվյալների կիրառումը՝ բացառապես համավարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներում

Լևոնը՝ Ալեքսանդր Մանթաշովի որդիներից ամենահայտնին ու ամենահաջողակը

25 միլիոն ոսկի գնահատվող կարողություն տեր Ալեքսանդր Մանթաշովը, օրինակ, Փարիզում ապրում էր իսկական միլիոնատիրոջը վայել կյանքով, բայց Թիֆլիսում հասարակ մարդու կենցաղ էր վարում: Նա հարազատ քաղաքում շրջում էր ոտքով կամ տրամվայով և սովորաբար աշխատում էր չճնշել հասարակ քաղաքացիներին իր ոսկու փայլով: Լևոն Մանթաշևին ոչ մեկը չէր տեսել ոտքով շրջելիս: Նա քաղաքի փողոցներով սլանում էր իր Ռոլլս-Ռոյս ավտոմեքենայով, որից ուներ երեք հատ: Այդ մեքենան անցյալ դարում էլ ճոխությունն էր և, օրինակ, ի տարբերություն Լևոնի, Նիկոլայ 2-րդ կայսրն ուներ ընդամենը մեկ Ռոլլս-Ռոյս:

Oգտագործված դիմակներն ու ձեռնոցներն առանձնացնել փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Արայիկ Հարությունյանին քվեարկել է 49.26%-ը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է բոլոր կառավարություններին՝ սկսել մանրամասն պլանավորել պատվաստումներին ուղղված գործունեությունը

Ուղերձը հստակ է՝ մենք չպետք է թույլ տանք, որ կյանքը փրկող բժշկական միջամտությունները տուժեն ՔՈՎԻԴ-19 -ի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերի հորձանուտում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մեկուսացման ժամկետի ավարտին թեստավորում չեն արել. ԱՆ-ն պնդում է՝ թեստի պակաս չկա

Վերջին օրերին ժամանակ առ ժամանակ մտահոգություններ են հնչում, թե Հայաստանում կորոնավիրուսի թեստի պակաս կա: Մարտի 26-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսին վստահեցրել է, որ Հայաստանը չունի վարակի հայտնաբերման թեստերի պակաս, եւ շարունակում է դրանք ձեռք բերել: Նույն բանը նախարարն ասել էր այս հայտարարությունից մեկ օր առաջ, Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորի հարցին: Սակայն, «Առավոտ» օրաթերթը երեկ

Սահակ արք. Մաշալյանը միացել է Էրդողանի հայտարարած՝ ցածր եկամուտ ունեցողներին օգնության դրամահավաքին. Ermenihaber

Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին:

Տեղազննելու փոխարեն լուծենք հուսահատության հասած այն ընտանիքների խնդիրները, ովքեր չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել:

Մարտակերտի արդյունքները դժվար թե ինչ-որ բան փոխեն. Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ Արցախում կլինի երկրորդ փուլ

«Ընդհանուր առմամբ, արդեն ակնհայտ է, աղյուսակավորումները գալին են վկայելու, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, եւ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ»,- եզրակացնում է Դանիել Իոաննիսյանը:

Կառավարության ներկայացրած նախագիծը չի ապահովում իրավաչափության և համաչափության սկզբունքները եւ չի հիմնավորվում երկրների փորձով. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

Խնդրահարույց է նաև պետության կողմից ստեղծվող իրավաբանական անձանց անսահմանափակ շրջանակով անձանց մասնավոր կյանքի կարևորագույն ասպեկտների վերաբերյալ տվյալների հասանելիության տրամադրումը՝ հատկապես դրանց պահպանման և ոչնչացման կարգի անհստակության պայմաններում:

Կառավարության համաճարակային ստրատեգիան խելամիտ չէ

Անգլերենից թարգմանած ստորեւ ներկայացվող հոդվածը չի առաջարկում, որ կորոնավիրուսի դեմ չպայքարենք: Այս պահին երկրների մեծ մասի «վիրուսային վիճակը» սարսափելի վատ է, բայց այս երկրների կարանտինային իրադրությունը հղի է «տնտեսական համաճարակով», ու հնարավոր է, որ սա ավելի սարսափելի լինի, քան բուն վիրուսը: Ակնհայտ է, որ ժողովրդի զգալի (եթե ոչ գերակշիռ) մասը հնար չունի առանց աշխատելու ու

Մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք. ՄԻՊ-ը կոչ է անում մնալ տանը

Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031