Օրվա լրահոսը
Հանձնակատար Կոսը հայտարարել է «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում Հայաստանին ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության հաստատման մասին
Ս.թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական միության ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը։ «ԵՄ-ն եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա։ Հանձնակատար Կոսի առաջին այցը Հայաստան նշանավորում է երկկողմ հարաբերություններում աննախադեպ
«Արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ, այդ իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով»
«Հայաստանն ու Արցախն այլեւս հնարավորություն չունեն սպասելու, Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը ոչ միայն բերելու է նոր կորուստներ, այլ նաեւ անհնարին է դարձնելու հետ բերել կորցրածը։ Եվ եթե այս ամենը բավարար չէ կառավարության հրաժարականի հիմք հանդիսանալու համար, ապա ի՞նչն է բավարար լինելու»։
«Ժողովուրդը նույնքան հոգնել է եւ չի ընդունում գործող ընդդիմությանը»․ Սամվել Ֆարմանյան
Պատճառն, ըստ նրա, այն է, որ ձախողել են եւ չեն կատարել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խոստումը
Հայաստանի դիրքորոշումը հստակ է. միջազգային իրավունքը պետք է լիովին կիրառվի բոլոր զենքերի նկատմամբ՝ անցյալի, ներկայի և ապագայի. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում․ բարդությունների, բազմաբնույթ ազդեցության և պատասխանատու օգտագործման հարցերի հասցեագրում» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց բանավեճին։ Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից աշխարհում հակամարտությունների անկանխատեսելի բնույթը՝ հաշվի առնելով
Մեկնարկել է Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա: Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։ Նրանք այն նույն մարդիկ են,
Ես հայտարարում եմ, որ խաղաղությունն այժմ հաստատված է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը
Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը նորացված բազմակողմ համակարգին, որի առանցքում ՄԱԿ-ն է՝ ունակ ապահովելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության փոխլրացնող հիմնասյուները։
«Նիկոլը կամ բունկերում է, կամ փողոցում գրոհի է անցնում»․ Սամվել Նիկոյան
Ըստ Սամվել Նիկոյանի՝ Նիկոլ Փաշինյանի թելադրած օրակարգը ամենավտանգավոր, ազգակործանն է․ «Ինքը ոտնձգություն է անում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և սրբազանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում, եկեղեցու նկատմամբ կեղտոտ քայլեր է իրականացնում։ Բազմաթիվ ազնիվ հայ տղերք են կալանավորված։ Դա հետևանք է այն ամենի, որ փողոցը մենք զիջեցինք Նիկոլին»։
Մասիսի «Էդեմ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել. հարազատներն օբյեկտիվ քննություն են պահանջում. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատան դիմաց են հավաքվել Դաշտավան գյուղի բնակիչները, որոնք պահանջում են, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվի նշված բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Ենգիբարյանը, ում պատճառով նորածին երեխա է մահացել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասում էին. «Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը,
«Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել. Վերաքննիչ դատարանը բավարարել է Ռոման Երիցյանի բողոքը
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը «Խոսնակ լրատվական» օգտատիրոջ կողմից ինչ-որ կնոջ մասնակցությամբ արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող տեսահոլովակ է տարածվել սոցիալական տարբեր հարթակներում՝ «Արցախից ինչքան հանցագործ կա, եկել է, իշխանափոխություն է պահանջում։ Ձեր Քոչարյանը հետ չի գալու, չերազեք» գրառմամբ։ Տեսագրության մեջ նշվում է անգամ, որ Գորիսը պետք էր փակել, որ արցախցիները մեռնեին, կամ իրենց պատճառով մեր
«Տղերք, տպավորություն է, որ ձեր համաձայնությունը տվել եք մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման, մի արեք այդպես»․ Արմեն Աշոտյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
«Շատ շնորհակալ եմ պարոն Զուրաբյանին, որ այս ամբիոնից վերջ տվեց մի մեքսիկական սերիալի սյուժեին։ Այո, մենք ձեզ հետ չէինք էլ պատրաստվում գնալ ընտրությունների, իսկ ձեզ ո՞վ էր ասել, որ մենք ուզում ենք, որ նման բան կա մեր մտքին»։
Գարեգին Երկրորդը Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին պատգամեց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել հայրենիքի առաջընթացին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտագնացության նպատակն է զորացնել սփյուռքի հայորդիների կապը հայրենիքի և Եկեղեցու
«Ինքը մուծվելու է, ձև չունի»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Լրագրողների դիտարկմանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ թող Նիկոլ Փաշինյանը բացահայտի այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են ԼՂ-ի հետ, և որևէ բանավիճելու թեմա չի ունենա, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Եթե դա է իր տրամաբանությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանն այդ բանակցությունը փակել է և բացահայտել բոլոր փաստաթղթերի բովանդակությունը՝ 1997-ից սկսած»։
Երբ ՔՊ-ն ԱԺ-ում չէ, խորհրդարանի դահլիճից հնչող ելույթները դառնում են հետաքրքիր, բովանդակային, պետականակենտրոն և իմաստալից. Արտակ Զաքարյան
Խորհրդարանական լսումները՝ հիմնական թեմայի շուրջ քննարկումներից բացի ցույց տվեցին նաև, թե որքան մեծ կադրային ու մասնագիտական ռեսուրս, փորձ գիտելիք ու գաղափարներ կան ընդդիմադիր դաշտում:
«Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է, ամռանն ունեցել ենք արտագաղթի լրացուցիչ ալիք»․ Արտակ Բեգլարյան
«Հենց այս ելույթից հետո կտեսնեք, թե իմ դեմ ինչ ատելության արշավ են սկսում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք ՀՀ օրենսդրությամբ դիմում ենք դատախազությանը, քննչական մարմնին եւ պատշաճ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, վարույթ չի սկսվում»։
Դատախազությունը պահանջում է Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Սարգսյանից բռնագանձել 13 անշարժ գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Այնթափ համայնքի նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝ 13 անշարժ գույք. 5 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում
Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը և կոչ արել իր քաղաքացիներին՝ անհապաղ լքել այդ երկրի տարածքը
Մինսկում Լեհաստանի դեսպանատունը սա բացատրել է սահմանին ստեղծված լարված իրավիճակով և Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալություններով։
«Մենք երեք ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ խնդիր չունենք, միանում ենք»․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը հայտնեց՝ մենք մեր ստորագրությունները մեր գործընկերներին փոխանցել ենք, ասել ենք՝ կցեք ձեր ձևաթղթին․ «Կստորագրենք այն ձևաթղթի տակ կամ կփոխանցենք այս ստորագրություններն այն ձևաթղթի տակ, որն իրենք առաջարկում են։ Հետևաբար համարեք դրված, հարցը լուծված»։
Մահացել է Տիգրան Քեոսայանը
Մոսկվայում մահացել է հայտնի կինոռեժիսոր, հաղորդավար Տիգրան Քեոսայանը, տելեգրամյան իր ալիքում հայտնել է նրա կինը՝ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին», – գրել է Սիմոնյանը: Տարեսկզբին Քեոսայանը կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին Մոսկվայում՝ կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի
«Եթե դու Հայաստանի սահմանը չգիտես, ի՞նչ գիտես, որ Հայաստանը 29 743 քկմ է, սենց սուտ ու լկտիություն չեմ կարող պատկերացնել»․ Հրանտ Բագրատյան
Նա ասաց, որ Հայաստանի վերջին սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, հինգական մարդ երկու կողմից ստորագրել են։ Ադրբեջանը միակ հարեւանն է, որի հետ ամբողջովին սահմանագծված է 975 կմ սահմանից 965-ը։
Վրաստանի նախագահը Թրամփին առաջարկել է հարաբերությունները սկսել նոր էջից
«Ես ԱՄՆ նախագահին ասացի՝ ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր էջից», – ինչպես հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը», այցն ամփոփելով՝ Նյու Յորքում լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ «Հանրությունը, հավանաբար, հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կողմից կազմակերպված ընթրիքով, որտեղ մենք հանդիպեցինք։ Ես նրան ասացի, որ ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր
«Ե՛ս կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը․ հինգ րոպե չի դիմանա բանավեճին»․ Լևոն Զուրաբյան
Այն փաստին, որ ՔՊ-ականները, որոնք ժամանակին ՀԱԿ-ի մեծ երկրպագուն էին, հիմա իրար հերթ չտալով քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց․ «Բանդայի օրենքն է․ եթե ուզում են հավատարմությունը ստուգել, բանդաներում զենքը դնում են ստուգվողի ձեռքը, ասում՝ մեր թշնամուն ոչնչացրու, որ հասկանանք՝ դու իրենց հետ չես, այլ՝ մեզ հետ»։
Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27 աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշի հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուքյանը 3 անգամ ավելի Նիկոլ է, քան Նիկոլը, մենք առաջարկություն ունենք՝ նստենք մի հատ խոսանք»․ Հովիկ Աղազարյան
««Պատիվ ունեմ» խմբակցության իմ գործընկերները հիմնավորումներ են բերում, որ կառավարությունը չի կատարել իր ծրագիրը, որը հաստատվել է ԱԺ-ում, հետեւաբար, պետք է հեռանա։ Կներեք հազար անգամ, բայց դուք ի՞նչ կապ ունեք էդ ծրագրի հետ, դուք հաստատե՞լ եք էդ ծրագիրը, որ հիմա էլ հաշիվ եք պահանջում»։
Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը «Կովերի պարտեզ»-ի պայմանագիրն անօրինական է հայտարարել
Region monitor. Սեպտեմբերի 24-ին գումարվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանական ընդհանուր ժողովը, որը վերաբերում էր «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված խնդրին: Քննարկումների արդյունքում ժողովը մեծամասնությամբ որոշել է. «Կովերի պարտեզ»-ի 2021թ. հուլիսի 8-ի պայմանագիրը հայտարարել անօրինական, հակակրոնական և անվավեր, քանի որ առանց ընդհանուր ժողովի վավերացմամբ է եղել Նշանակել 5 հոգևորականներից բաղկացած հանձախումբ, որպեսզի իրավաբանների հետ խորհրդակցելով՝ հետապնդեն չեղարկման
Կստուգվի ոստիկանների առաքինությունը, բարձր երաժշտություն միացրած վարորդները 2 միավոր կկորցնեն
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը Նյու Յորքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ
Թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման (Արմավիր, գ․ Այգեկ) արտադրամասում: Այստեղ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասա վորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը, սարքավորված չի եղել
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է, ուրեմն ընդդիմությունը թույլ է»․ Մամիկոն Ասլանյան
Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ սրանք գործընթացներն են, որոնք պարտադիր են, որ վաղը, մյուս օրը նաև հասկանալի լինի քաղաքական ուժերի տրամադրվածությունները, դիրքավորումը։
Կառավարության պասիվությունը խոչընդոտում է տեղեկատվության ազատության մասին օրենքի լիարժեք կիրառմանը. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է ոլորտի հիմնախնդիրները, որոնք անհապաղ պետք է լուծում ստանան։ Թերի և անհիմն պատասխաններ։ Տեղեկություն տնօրինող պետական մարմինները տեղեկություն ստանալու հարցումներին որոշ դեպքերում տրամադրում են թերի կամ ընդհանրական պատասխաններ։ Թեև դիմողներին տրվում է պատասխան՝ օրենքով սահմանված ժամկետներում, սակայն փաստացի դիմողը չի ստանում
«Միանգամից հայտարարում եմ, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ»․ Լեւոն Զուրաբյան
Զուրաբյանն ասաց, որ այս ամենը հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանքով է, այս իշխանությունը ժողովրդից թաքցնում է մի կարեւոր գաղտնիք, որն իր գործած հանցանքների ամենալուրջ վկայությունն է։ Դա այն է, որ 2019 թվականի ապրիլին, իսկ հետո նաեւ հունիսին Մինսկի խմբի համանախագահության կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է խաղաղության մի «փայլուն պլան»։


















































