Օրվա լրահոսը
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: ՔԿ պետի հրամանագրում նշված է, որ Ղազարյանն ազատվել է
Պաշտպանության հանձնաժողովը հավանություն տվեց Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին
Նախագծի նպատակը Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) վերաբերյալ հիմնական կարգավորումների սահմանումն է օրենքի մակարդակով: Օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ
Քերոբյանի նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ի խորհրդի կազմն է փոխվել, տնօրենին ապօրինի ազատել են․ Դավիթ Փափազյանի փաստաբան
«ԱՆԻՖ-ում հավակնոտ ծրագրեր կային, որոնց իրականացման դեպքում ԱՆԻՖ-ն ամբողջությամբ դառնալու էր ինքնաբավ, սակայն դրանք հնարավոր չի եղել ի կատար ածել՝ ընկերության խորհրդում փոփոխություններ իրականացնելու, տնօրենին փոխարինելու պատճառով, ըստ էության, այդ ամեն ինչը գնացել է ձախողման»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին և հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 27-ին և հոկտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 27-30-ին առանձին
«Իպիչմենտը իշխանությունը թուլացնելու միջոց է, միայն վերջնարդյունքը չպետք է նայել»․ Սուրեն Սուրենյանց
Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ երբեք չի կարելի հակադրել իմպիչմետի գործընթացը և ընտրությունները։ Դրանք գործիքներ են, որոնց միջոցով քաղաքական ընդդիմությունը փորձում է իշխանություն կամ կարգավիճակ փոխել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցում եմ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ կցելու իմպիչմենտի գործընթացին․ Իշխան Սաղաթելյան
«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումները, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակահատվածում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Նիկոլ Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով, նրան պաշտոնազրկելու իրավա-քաղաքական հիմքերը անհերքելի են»։
«Թրամփի ուղի չկա, այլ կա Ադրբեջանի միջանցք»․ Հրանտ Բագրատյան
Լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է չորրորդ հանրապետության մասին, Հրանտ Բագրատյանն այսպես արձագանքեց․ «Մի երկու տարի առաջ էլ Արմեն Սարգսյանն էր ասում՝ 4-րդ հանրապետություն, Խաչատրյանն էլ մի օր ասաց՝ հինգերորդ հանրապետություն։ էդ բոլորը ցույց է տալիս, որ էդ մարդիկ մինչև հինգը լավ հաշվում են»:
Հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը, խստացվում՝ վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց փոփոխությունները
«Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում իրական ընդդիմադիր շրջանակներում մոտեցումները ներդաշնակ են»․ «Պատիվ ունեմ»-ը իմպիչմենտի հարցով լսումներ է կազմակերպել
«Մեր ընդդիմադիր դաշտում կա հստակ փոխհամաձայնեցում այն հարցում, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել՝ գործող իշխանությանն ու նրա ղեկավարին կոմֆորտ զոնայից դուրս բերելու եւ իրականության հետ առնչվելու համար։ Ընդդիմադիր դաշտում գերիշխող է այն մոտեցումը, որ չպետք է թույլատրել իշխանությանը՝ սեփական օրակարգը հասարակության վզին փաթաթել»։
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Պետություն՝ տարածաշրջանի իսլամադավան ժողովրդի համար. հետաքրքիր փաստեր ՀՀ հետ հարաբերություններ հաստատած Պակիստանի մասին
Հայաստանի նկատմամբ տասնամյակներ շարունակ թշնամաբար տրամադրված, Ադրբեջանից եւ Թուրքիայից «ավելի ադրբեջանամետ եւ թուրքամետ» Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը այդ երկրի ուսումնասիրության առիթ է ստեղծել։ Համատեքստ Օգոստոսի 29-ի հեռախոսազրույցից երկու օր անց Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Մոհամմադ Իսհաք Դարը ստորագրեցին համատեղ կոմյունիկե՝ ՀՀ-ի
Երևան-Արմավիր ճանապարհին ավտովթարի հետևանքով 10 անձ հոսպտալացվել է
Հոսպիտալացված 10 բուժառուներից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության
Ութ եղանակ՝ ձեր բիզնեսը Հայաստանում զարգացնելու համար
Ինչպե՞ս կարող է իմ ընկերությունը ֆինանսական աջակցություն ստանալ։ EU4Business-ը հայաստանյան ՓՄՁ-ներին առաջարկում է ֆինանսական աջակցության տարբեր միջոցներ, այդ թվում՝ Վարկեր.EU4Business-ը տրամադրում է բարենպաստ պայմաններով վարկեր՝ տեղական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ: Օրինակ՝ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) մեկնարկել է ընդլայնված սխեմա, որը, ինչպես սպասվում է, առնվազն 250 միլիոն եվրո կապահովի Արեւելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գործող ՓՄՁ-ների համար: Տեղական
Ա.Վաղարշյանը եւ Ե.Խունդկարյանը հայտնել էին հատուկ կարծիք
Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ կուրությամբ, խլությամբ կամ համրությամբ տառապող անձանց մի շարք երկրներում տրամադրվում է դատավորի պաշտոնին հավակնելու իրավական հնարավորություն: Այդ երկրներից նշված էին ԱՄՆ-ն, Իտալիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Մասնավորապես, ըստ ՍԴ-ի` ԱՄՆ փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ, օրինակ՝ կուրությամբ տառապող անձանց հնարավորություն է տրվում զբաղեցնելու դատավորի պաշտոնը, իսկ պաշտոնավարելիս կուրություն ձեռք բերելու դեպքում
«Գաուդա» պանրի նմուշը չի համապատասխանել ԵԱՏՄ կանոնակարգով սահմանված պահանջներին. արտադրական գործառույթը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Արցախի թաղամաս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ պանիր «Գաուդա» (արտադրված 08․08․2025 թ․) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին
Շնորհավոր ծնունդդ՝ ամենայն հայոց երգի վեհափառ: Օրհնվի ծնունդդ՝ Կոմիտաս
Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: – Տիկին Ասատրյան, այսօր հայ երաժիշտների ու երաժշտասերների համար օրը կոմիտասյան է՝ սեպտեմբերի 26-ը Կոմիտասի ծննդյան օրն է: Եվ ավանդույթին հավատարիմ՝ այսօր մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որի ընթացքում տեղի կունենան համերգներ՝ հայաստանյան և արտասահմանից ժամանած մենակատարների և կատարողական կոլեկտիվների
Քննչական կոմիտեի նախագահը Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար: Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային
Եվրոպական «բլիթ եւ մտրակ»` էներգետիկ գործընկեր Ադրբեջանի հարցում
Սկիզբը՝ այստեղ: «Եվրոպայի պաշտոնյաները, որոնք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանությունն անվանում են ԵՄ-ի ռազմավարական շահ՝ Ադրբեջանի հարցում բացառություն են անում» ԵՄ-ից տեւական ժամանակ է, ինչ հայտարարում են, որ ոգեւորված են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացով եւ կցանկանային՝ որքան հնարավոր է շուտ տեսնել գործընթացի վերջնականացումը: Իհարկե, ԵՄ-ից շեշտում էին, որ աջակցում են երկու երկրների միջեւ կարգավորմանը՝
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը միաձայն ընդունեց կոնգրեսական Գեյբ Ամոյի՝ Հայաստանին վերաբերող փոփոխությունը
Փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համագործակցի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ խրախուսելու հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական կրոնական և պատմական վայրերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի փախստականների անվտանգ վերադարձը և ռազմական հակամարտության խաղաղ ավարտը։
Արամ Ա կաթողիկոս կոչ ուղղեց միջ-կրօնական առաւել գործակցութեան Ասթանայի մէջ
17-18 սեպտմբերին, Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայի մէջ տեղի ունեցած միջ-կրօնական գերաստիճանի ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիացաւ այն ձայներէն, որ կոչ ըրաւ կրօնական համայնքներու համագործակցութեան խորացման եւ մարդկային հիմնական իրաւուքներու պաշտպանութեան բազմաթիւ տագնապներու մատնուած աշխարհի մը մէջ։ Բացման նիստին խօսք առնելով, Արամ Ա. Կաթողիկոս ողջունեց երկրի նախագահին ու պետութեան կրօններու միջեւ
Չես ուսուցանի, չես հարգի` մեկ էլ կտեսնես՝ դրանք վերացել են, իրենց տեղը զիջելով ապազգային դրսեւորումներին. «Հրապարակ»
Բոլորը չէ, որ տեսնում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքի-գործի եւ մեր գլխին թափված աղետների միջեւ եղած ուղիղ կապը.
Ֆասթ բանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ
Ֆասթ բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և հասանելի են 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 22-ը՝ 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով։ Ֆասթ բանկի պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության
Ահազանգ իրավապահներին. Գարիկ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել կեղծված փաստաթղթերի մասին
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին
Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը կշրջանառեն նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»
Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը և կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ:
Ամենամտահոգիչը Թուրքիայի ներսում միջուկային զենք ձեռք բերելու պահանջների ի հայտ գալն է՝ որպես վերջնական զսպման միջոց՝ սպառնալիքների դեմ: Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը. «Ազգ»
Իսրայելը հետամուտ է իր հեգեմոնիկ «Մեծ Իսրայել» նախագծի իրականացմանը, իսկ Թուրքիան՝ ինտենսիվ քայլերով իրականացնում է ռազմական արդիականացում՝ զարգացնելով տեղական պաշտպանական արդյունաբերությունը՝ հնարավոր բախման համար հարթակ ստեղծելու նպատակով:
Ռոբերտ Ամստերդամ. Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
«Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով»
Կրակոց ու զոհեր. կրկնությունը կկործանի մեզ, բոլորիս. «Ազգ»
ՔՊ անդամներին ու նրանց առաջնորդին պետք է խորհուրդ տալ, որ փոխանակ հիշաչարությամբ զբաղվելու, քաղաքական հետապնդումներ կազմակերպելու, եկեղեցականներին հալածելու, Մայր աթոռը գրավել նկրտելու, փորձեն վերահաստատել արդարությունն ու արդարադատությունը, աշխատեն ներքին համերաշխություն, սեր ու հարգանք, հայրենասիրություն, ազգասիրություն եւ, վերջապես, հայրենատիրություն քարոզելու եւ այդ ուղղությամբ տքնելու:
Ալիև. Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին
«Ազատություն». Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում «նոր էջ բացելու իր պատրաստակամության մասին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»: «Չնայած գործընթացը խափանելու մի քանի փորձերի, բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթացան խիստ երկկողմ հիմունքներով՝
Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք. Պուտինը՝ Փաշինյանին
«Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:»
Սարկոզին 5 տարվա ազատազրկման է դատապարտվել. «Ֆրանսիայի օրենքով՝ կոռուպցիոն սխեման հանցագործություն է, նույնիսկ, եթե գումարը չի վճարվել կամ դա չի կարող ապացուցվել»
«Եթե նրանք ամեն կերպ ուզում են, որ ես բանտում քնեմ, ես կքնեմ բանտում։ Բայց գլուխս բարձր։ Ես անմեղ եմ»։


















































