Օրվա լրահոսը

Պատահար՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կան տուժածներ

Հետաքրքիր պատմություններ սահմանից

Երախտագիտության մեդալ՝ Մարգարիտ Եսայանին ու Կարինե Աճեմյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք: Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի

Հրդեհ Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. այրվում է տրոլեյբուս

Մարտի 3-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը, տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Մենք ասել ենք՝ այն համայնքը, որը շատ աճ է ունենալու, այդ համայնքին ենք ֆինանսավորելու. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Շիրակի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են 22 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ 2016-ի 11,4 մլրդ դրամի դիմաց:

Դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը

Մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը  դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից: Այսօր կանանցից մեկը՝ Ավան-Առինջ թաղամասի բնակչուհին, որն իր դժգոհությունն էր հայտնում` մանրամասնեց, որ երրորդ երեխայի ծնվելուց հետո ինքն ստացել է մեկ

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն էր. Գոռ Վարդանյանի բացառիկ հարցազրույցը (Տեսանյութ). aysor.am

Մասնագիտությամբ հակաահաբեկիչ Գոռ Վարդանյանը վստահ է՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից իրականացված գործողությունը, միանշանակ, ահաբեկչության փորձ էր Տարոն Մարգարյանի դեմ։ «Ես, որպես հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխեցի ահաբեկչությունը՝ «Երկիր Ծիրանի»-ի անդամներին հեռացնելով դահլիճից, դժվարությամբ, բայց հեռացրեցի», – մեզ հետ զրույցում նշեց Գոռ Վարդանյանը։ https://www.youtube.com/watch?v=hwL0v0ThZyk Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Հարմարավետ, բայց թանկ տոմսերով գնացքի մասին. կապի ու տրանսպորտի նախարարի մեկնաբանությունը  (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարության անդամները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սովորականի պես Գյումրի եկան ոչ թե իրենց հարմարավետ ու արագ տեղ հասնող  ջիփերով, այլ  ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից նոր ձեռք բերված ЭП2Д էլեկտրագնացքով, որն, ի դեպ, դարձյալ հարմարվետ է ու արագընթաց։ Այն հատկապես հարմարավետ է  հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար.տրանսպորտային մյուս միջոցներում բացարձակապես այս մարդկանց շահերը

Ինչքա՞ն են կազմել 2018 թվականի պաշտպանական ոլորտի ընթացիկ ծախսերը. (փետրվար). Ռազմինֆո

2018 թվականի ընթացիկ երկու ամսում Հայաստանի պաշտպանական բյուջեից ծախսվել է մոտ 22 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին պարզ է դառնում e-gov.am կայքի «ինտերակտիվ բյուջե» բաժնից: 21 մլրդ 805 մլն դրամից մոտ 21 մլրդ 500 հազար դրամը ուղղվել է «ռազմական պաշտպանությանը»:   Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել էր, որ ավելացված գումարի զգալի մասը ուղղվելու է հիմնականում զենք-զինամթերքին և

Կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան երկրորդ տեղն է զբաղեցրել Խորվաթիայում

Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտվեց շախմատի «Mediterranean Flowers» կանանց միջազգային մրցաշարը: Ինը տուրում վաստակելով 6,5 միավոր՝ երկրորդ տեղն զբաղեցրեց կանանց գրոսմայստեր, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախկին անդամ, այժմ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենիա Դոլուխանովան: Նա մեկ միավոր զիջեց հաղթող ճանաչված ռուսաստանցի կանանց միջազգային վարպետ Ելենա Տոմիլովային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դատավորները նախապես պատրաստի ցուցակ են ունենում, թե ում պետք է պայմանական վաղաժամկետ ազատեն

Քրեակատարողական հիմնարկներում վերջերս աղմուկ էր բարձրացել պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների շուրջ: Թերեւս այդքան բարձրաձայնելուց հետո հանձնաժողովականները փոխել են մոտեցման սկզբունքները: Բայց հիմա էլ դատավորներն են սկսել «համը հանել»: Ըստ դատապարտյալների հարազատների` անկախ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ենթադրենք, կարգապահ դատապարտյալի, որին մի քանի ամիս է մնում, որ ազատվի, սակայն դատավորները մերժում են: «Իսկ ասենք

Մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ ցավով տեղեկացնում է, որ մարտի 3-ին վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն  Արա Վարդգեսի Ասոյանը: Բժշկի ինքնազգացողությունն աշխատավայրում վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նախարար Լևոն Ալթունյանը և նախարարության ողջ անձնակազմը

Անդրանիկ Հարոյանի Մ 23 հուշամրցաշարն ավարտվեց

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը: Այն ընտրական էր ազատ ոճի ըմբամարտի մինչեւ 23 տարեկանների հավաքականի համար: Տասը քաշային կարգերում հաղթողներ ու մրցանակակիրներ դարձան: 57 կգ. Կարեն Զուրաբյան, Մխիթար Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Ռազմիկ Միսակյան: 61 կգ. Արսեն Հարությունյան, Վաղինակ Մաթեւոսյան, Կարապետ Գեւորգյան, Արտյոմ Ազարյան: 65 կգ. Գոռ Թորոսյան,

Ընդհանուր պատմության տասնամյակը (Տեսանյութ)

Ընտրվեց Հայաստանի նոր՝ չորրորդ նախագահը։ Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա ժամկետը։  Ցանկացած երկրում նախագահների պաշտոնավարման ավարտին հետահայաց  վերլուծություններ ու քննարկումներ են լինում՝ հասկանալու համար  արդյունքները, ձեռքբերումները, լուծված կամ չլուծված խնդիրների ծավալը,  իրականացված քաղաքականությունը՝ ոչ թե անձերի, այլ՝ երկրի, հասարակության  ընդհանուր պատմության մի փուլի վերլուծություն։ Սա կարևոր մշակույթ է, որը կարող է ծառայել նաև որպես

Ինչպե՞ս Շիրակի բարձրաստիճան պաշտոնյաները դիմավորեցին գնացքով Գյումրի եկած վարչապետին (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության մի քանի անդամների՝ տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի հետ Գյումրի ժամանեց ЭП2Д էլեկտրագնացքով, որը վերջերս է ձեռք բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։ Նկատենք, որ տրանսպորտային այս միջոցը ևս ծառայելու է Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու` վարչապետի ծրագրին։ Ի պատիվ կառավարության ղեկավարի՝ այսօր

Պարզաբանում՝ դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկերի մասին

Էլեկտրոնային առանձին լրատվամիջոցներում  տեղեկատվություն է տարածվում, թե իբր դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Դրանով ցանկանում են թյուր կարծիք ձևավորել, թե իբր չկա «Դեղերի մասին» օրենքով ու ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները կատարելու գործող իրավական ակտ։ Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել

«Ոնց որ ապրանքը միանգամից 10 անգամ թանկացնեն մինչեւ գնաս բժշկի մոտ, ռեցեպտ տա, ընդունելությունն էլ փողով ա». վանաձորցիները՝ դեղատոմսով դեղ ձեռք բերելու մասին (Տեսանյութ)

Մարտի 1-ից Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից 2700-ը բնակչությանը վաճառվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այսուհետ՝ հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը կարող ենք ձեռք բերել միայն դեղատոմսով, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված

«Հ/կ-ների միայն 20%-ն է ֆինանսավորվում, գործընթացը թափանցիկ չէ». Հովհաննես Հովհաննիսյան (Տեսանյութ)

Մինչդեռ ամեն տարի պետբյուջեից 10-14 միլիոն դոլարին համարժեք դրամաշնորհներ են տրամադրվում հ/կ-ներին

Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է

Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի խոսքը` հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարելու մասին, ավարտվում էր հետեւյալ կերպ. «Մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաեւ թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել»: Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնեցման համար բանակցություններ սկսելու այս հայտարարությունը համահունչ էր

Ստեփան Շաքարյանը թավջութակահարուհուն դիվանագետ որակեց

Ճանաչված կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան Շաքարյանը «թավջութակի թագուհի» բնորոշումը ստացած Մեդեա Աբրահամյանի մասին ժամանակին ասել է, թե բարձր է գնահատում այն արվեստագետներին, որոնց հայրենասիրությունը հենվում է կառուցողական սկզբունքների վրա, եւ այդ առումով Մեդեա Աբրահամյանը դիվանագետ է, ինչպես Մաշտոցն ու Կոմիտասը: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը շեշտեց, որ ճանաչված թավջութակահարուհին ոչ միայն բարձրակարգ երաժիշտ է, այլեւ

Սերը լուսաբացի նման աստիճանաբար է հայտնվում. Մելանի Սարգսյան

Արդեն երկու գրքերի հեղինակ, 22-ամյա Մելանի Սարգսյանը սկսել է ստեղծագործել 15-16 տարեկանում: Ստեղծագործական կյանքի սկիզբ դարձան պատմվածքներն, ուր ինքն արդեն գոյություն ունեցող հերոսների մասին էր գրում՝ փոխելով նրանց կյանքն ու որոշումները: Այս ժանրը կոչվում է «ֆանֆիքշըն»: «Ես վերցրի իմ շատ սիրելի  «Վամպիրի օրագրերը» սերիալի հերոսներին ու նրանց դրեցի այլ իրավիճակներում: Հենց էստեղից էլ, կարծում եմ,

«Աբսուրդ էր ակնկալելը, որ Արմեն Սարգսյանը բրիտանական մարմիններից պետք է թուղթ բերեր ԱԺ». Կարեն Բեքարյան (Տեսանյութ)

Կարեն Բեքարյանը հայտնեց՝ երեկ ԱԺ-ում ինքն անձամբ է տեսել այն տեղեկանքը, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում հանդիսացել է ՀՀ քաղաքացի

Նախաիմացության փորձ

Եվ բացվող գունատ օրվա, տաք ու սառը գիշերների մեջ, ուր մենք անվերջ գտնում ենք իրար ու կորցնում, փնտրում, տեսնում ենք կարեւորը եւ դնելով մի կողմ՝ շարունակում ենք փնտրել, այնինչ արդեն գարուն է: Չնայած անվերջ քրքրում ենք իրար, խոսում ազատության մասին՝ չմտածելով անգամ, որ ազատությունը կուռք դարձնելը ինքնին նշանակում է անազատություն, քանի որ ազատ լինելը նպատակ

«Պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլևս շփում չունենա «չինովնիկի» հետ». Էդուարդ Ներսիսյան

Հայ-Ռուսական համալսարանում հյուրնկալվել են «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (հասարակական հիմունքներով) Էդուարդ Ներսիսյանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ (ԷԿԵՆԳ) տնօրեն, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական (հասարակական հիմունքներով) Արթուր Խաչատուրյանը: «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն և իրականացված աշխատանքները, որոնք ուղղված են պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը:

Հանրային խորհուրդը պատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման

Մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը: Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը: Անդրադառնալով

«Հօդս ցնդեց Թուրքիայի քարոզչությունը, թե ՀՀ-ն «բարդույթներով» երկիր է». Կարեն Բեքարյան (Տեսանյութ)

Թուրքիան հնարավոր լծակներով ԽՍՀՄ փլուզումից եւ ՀՀ անկախացումից հետո մատուցում էր պատկեր, թե ՀՀ-ն չի ուզում շարժվել առաջ, թե ՀՀ-ն բարդութավորված պետություն է: Թուրքիայի մոտ շատ դեպքերում ստացվում էր որոշ երկրների շրջանում տարածել այդ բարդույթը:

«Քրեական հետապնդման ոլորտն անկարող է օբյեկտիվ քննություն իրականացնել, եթե փորձագետներն անաչառ չեն». Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Այցի նկատակն էր ծանոթանալ հանրապետութան խոշորագույն փորձագիտական կենտրոնի տեխնիկական հագեցվածության, քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների լիարժեքության և ամբողջականության ապահովմանը միտված տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ներկայիս վիճակին և հեռանկարներին, ինչպես նաև Բյուրոյի ղեկավարության և փորձագետների հետ քննարկելու քրեական գործերով նշանակված փորձաքննությունների

«Այնքան ոգեւորված էի Արցախով, որ անմիջապես ցանկացա կիսել անհավատալի զգացմունքներս ամբողջ աշխարհի հանդիսատեսի հետ»

Ֆրանսահայ ռեժիսորը պատրաստ է նաեւ առերեսվել Ադրբեջանի սեւ ցուցակի հետ Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը մեկ անգամ չէ, որ իր աշխատանքով անդրադարձել է Հայաստանին եւ Արցախին: Ռեժիսորի տատը եւ պապը՝ Աննան եւ Վահանը, վերապրել են Հայոց ցեղասպանությունը, եւ 1920-ականներին ժամանել են Ֆրանսիա: Առնոն ծնվել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում, որը ունի մեծ հայկական համայնք: 2012 թվականից սկսած

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կողմերն ընդգծել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝  Մարտի 3-ի երեկոյան ժամերին և մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 4-6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930