Օրվա լրահոսը

Եթե նշված պայմաններում ինձ վերագրվում է անհարկի միջամտություն ԱԺ աշխատանքին, ապա առաջանում է հիմնավոր կասկած, որ Ձեր ընկալմամբ՝ հենց այդ խառնաշփոթն ու բռնության դրսեւորումներն են համարվում «բնականոն աշխատանք». Լևոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ»

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանության դեպքով բացատրություն է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, նա իր բացատրության մեջ հայտնել է. «Նշված է, թե ես, իբր, անհարկի միջամտել եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքին։ Ցանկանում եմ պարզաբանել, որ դեպքի օրը, երբ ես մոտեցա նիստերի դահլիճի դռան մոտ, այնտեղ արդեն

Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թ. հունիսին 2024 թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 6.2% գնաճ, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ 3.5% գնանկում: 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 3.9%, ալյուրի՝ 7.1%, մակարոնեղենի՝ 5.3%, իսկ 2025թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.8%,

Փաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները

Չնայած համակարգային դատավարական խախտումներին և Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ համոզիչ ապացույցների առկայությանը, դատական կազմի ինքնաբացարկի մասին մոտ 10 միջնորդություն կա’մ մերժվել է, կա’մ ամբողջությամբ անտեսվել:

«Փաստաբանների մուտքը քրեական վարույթն իրականացնող մարմիններ խոչընդոտելը վերջերս դարձել է հաճախ հանդիպող գործելաոճ. պահանջում ենք քրեական վարույթ նախաձեռնել»

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ 2025 թվականի հուլիսի 10-ին փաստաբաններ Աբգար Պողոսյանը, Վարազդատ Հարությունյանը և Սերգեյ Հարությունյանը դիմել են ՀՀ Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ նույն օրը, ժամը 09:00-ի սահմաններում, ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ պաշտպանելու ահաբեկչության նախապատրաստության փաստով (ըստ ՀՀ քննչական կոմիտեի

ՀԷՑ-ի խլումը սեփականատիրոջից կբերի մեր ներդրումային միջավայրի ոչնչացմանը. «Հայաքվե»

Եթե պետությունն է փոխհատուցելու, նշանակում է` մեր եւ ձեր գրպանից են տալու։ Եթե չեն փոխհատուցելու, ապա լրջագույն արբիտրաժային գործընթացների մեջ ենք մտնելու, որը բերելու է Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման:

Փորձագետն ասաց՝ եթե սիսեռի փոխարեն դնեն այլ բան, կարող է դառնալ զենք, նույն տրամաբանությամբ՝ եթե աղցանի մեջ թույն լցվի, աղցանը կարող է դառնալ սպանության գործիք. փաստաբան. «Հրապարակ»

«Քաղաքական հետապնդումների ցայտուն դրսեւորում է, որում ներգրավված են բոլոր կառույցները՝ հարկայինը, դատախազությունը, աշխատանքի տեսչությունը»

Ռազմաբազայում վրա են հասել կրակոցի ձայներից․ 23-ամյա զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեզ հասած տեղեկություններով, զինծառայողը միայնակ հերթապահություն է իրականացրել ռազմաբազայի տարածքում գտնվող աշտարակի մոտ․ լսվել են կրակոցի ձայներ, մոտենալով՝ դաժան պատկերի են ականատես եղել․ տեսել են, որ նա իրեն հրազենային վնասվածք է հասցրել․ կրակել է ճակատին։

«Հեգնանքով կասեի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից». Ռիչարդ Կիրակոսյան. «Ազգ»

Հուլիսի 10-ին «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունն անդրադարձել էր Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Խաղաղության համաձայնագիր. Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են՝ առանց Ռուսաստանի» վերնագրյալ ծավալուն հոդվածում սույն լրատվամիջոցը ներկայացնում է Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը «Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է՝ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությունից հետո, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց ի

Համերաշխության տարբեր մակարդակները

Ինչո՞ւ իշխանության քարոզչությանը չի հաջողվում հոգեւորականների շրջանում գտնել որեւէ «համոզիչ» խոսնակի, որը կպախարակեր կալանավորված սրբազան հայրերին, ինչպես նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Որովհետեւ ծառայության մեջ գտնվող ոչ մի լուրջ հոգեւորական, որքան էլ համակրի Փաշինյանին ու ՔՊ-ին, չի համաձայնի հրապարակավ անհարգալից խոսել նույն ծառայության մեջ գտնվող եպիսկոպոսների մասին՝ մանավանդ, որ նրանք անազատության մեջ են: Եվ ոչ այն

Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը

Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Այս դիրքորոշումը չի թուլացել, որովհետև «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» հիմնական հանձնառությունն ընդգրկում է նաև, իհարկե, աշխարհում մեր շուրջը իրավիճակի բարելավումը», – նշել է Բրյուսը։

Ի՞նչ բանի պիտի ծառայէ լարուածութեան սրումը, եթէ ոչ Հայաստանի քաղաքական դաշտի քայքայման, որ բնականաբար ջուր պիտի լեցնէ մեր հայրենիքին դեմ թակարդներ լարողներու ջրաղացին. «Գանձասար»

Կասկածէ դուրս է, որ օրէնքի առջեւ հաւասար են բոլորը, սակայն երբ կարճ ժամանակահատուածի մը մէջ հալածանքի կ’ենթարկուին եկեղեցականներ, ընդդիմադիրներ, եկեղեցւոյ պաշտպաններ, կը վարկաբեկուի Ս.  Էջմիածինը ու այնպիսի վերաբերմունքի կ’արժանանայ, որ կարծէք ոչ թէ սրբավայր, այլ ոճրագործութեան հարթակ մը եղած ըլլար, պարզապէս արհամարհական մօտեցում դրսեւորուած կ’ըլլայ Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովուրդի քաղաքակրթութեան, հաւատքին ու քաղաքական մշակոյթին նկատմամբ։

«Ես որպես հասարակ հայ ու հարկատու` չեմ ուզում ունենալ այդպիսի խայտառակ խորհրդարան». «Ազգ»

Որ ցույցերով, բողոքի գործողություններով, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանության եկածների աչքին ամենուր ահաբեկչություն է երեւում` սա կարելի է հասկանալ, ուրիշ էլ ո՞ վ կարող է ավելի լավ իմանալ իշխանափոխության դեմն առնելու բոլոր ձեւերը:

Ռոբերտ Քոչարյանը երեկ նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքում և ներողություն. «Հետք»

Երկրորդ հայցադիմումով Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին դրամային փոխհատուցման պահանջ չի ներկայացրել՝ բավարարվելով միայն Ալեն Սիմոնյանի «Ֆեյսբուքի» էջով և տելեգրամյան ալիքով հրապարակային ներողությունով։

Իրենք մեզ պետք են ողջ և առողջ, գյուլլելով պատժելու ցանկություն չունենք․ Իշխան Սաղաթելյանը` «ահաբեկչությունների» մասին

Աջափնյակի դատարանում ընթանում է ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի գործով դատական նիստը։ Փաստաբանի խոսքով՝ նրան մեղադրում են «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։ Անդրանիկ Չամիչյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ «Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք մեզ պետք են ողջ և առողջ, գյուլելով պատժելու ցանկություն չունենք»,-անդրադառնալով ՀՅԴ-ին վերագրվող՝

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հոգևոր, պատմական և ազգային մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ողջ ընտանիքի համար. Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդ

Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հոգևոր, պատմական և ազգային մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ողջ ընտանիքի համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդը: «Դրա Սրբությունը խաթարելու, ներքին կառավարումը խաթարելու կամ հոգևորականներին հետապնդելու ցանկացած փորձ կրոնական ազատության և եկեղեցական միասնության լուրջ խախտում է»,-

«Խնդրում ենք հիմք ընդունել ԱԳՆ խոսնակի այսօրվա պաշտոնական հրապարակումը… Դրանից տարբերվող պայմանավորվածություն չկա և չի կարող լինել». ԱԳՆ խոսնակ

«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». Հայաստանը Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված

«Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության եւ սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրում է. «Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական եւ անբնական, հիմնավոր եւ անհիմն, հատվածական եւ ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի եւ կյանքի, կալանքի եւ ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին եւ գործընկերներին։ Երազում եմ այն օրվա մասին, որ

«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց». Հովհաննես Քոչարյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է. «Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։ Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։ Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված

«Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո… Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Լավ, ենթադրենք Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը անցնելու է Հայաստանի բացառիկ իրավազորության ներքո, ճանապարհն էլ վերահսկելու է ՔՊ խմբակցությունը՝ ՃԻՋ (ճանապարհային ինքնիշխան ջոկատ) գրությամբ մայկաներով։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը սրա դիմաց ի՞նչ է ստանալու։  Նախիջևանով ճանապարհ դեպի՞ Իրան։ Ադրբեջանով ճանապարհ դեպի՞ Ռուսաստան։ Ի՞նչ։ Թերևս՝ ոչինչ․․․ Չկա որևէ պաշտոնական

Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հուլիսի 10-ի հրամանագրով Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների Իրավական հարցերի հանձնաժողովների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։   Վրաստանում Հայաստանի դեսպանություն

ՆԳ նախարարության կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էր ռեկտորի ընտրության հարցը։ Նշենք, որ դեռևս հունիսի 2-ից 20-ը հայտարարված էր ռեկտորի ընտրության բաց մրցույթ, որին դիմել էին 3 թեկնածու։ Նիստին մասնակցել և կրթահամալիրի զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումներով են կիսվել Մանուկ Մուրադյանն ու Լիաննա Խաչատրյանը։ Թեկնածուներից Կարինա Խիզանյանը

Ի՞նչ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն և նրա սպասավորներին. Տեր Վրթանես

Տեր Վրթանես Բադալյանը գրում է․ «Ի՞նչ է պատահում կամ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցին և նրա սպասավորներին։ Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում «Աստծո դեմ պատերազմողը չի կարող հաղթել» «Եթե այս խորհուրդը կամ այս գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել այն. մի՛ գուցե գտնվեք, թե դուք Աստծո

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խորհրդական

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում

Վարչախումբն իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհները. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում  իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել Քննչական կոմիտեի Երևանի վարչություն։ Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։ Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով

Դեսպան Սմբատյանը և Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարարը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Դեսպանը շնորհավորեց նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։   Վրաստանում Հայաստանի դեսպանություն

ԵՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Աստվածաբանութան ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանին

ԵՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Աստվածաբանութան ֆակուլտետի դեկան Անուշավան Սրբազանին: Այս հանձնարարականն ուղիղ իջել է կառավարության աշխատակազմից այն բանից հետո, երբ Անուշավան Սրբազանը մասնակցում էր Սամվել Կարապետյանին աջակցության հավաքին:   «Ազգային ճակատ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031