Օրվա լրահոսը

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն

Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին: Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց

ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան. Oragir News

Oragir News.Վեհարանի վրա գրոհից հետո ժողովրդի մի մասի մոտ նկատելի է հուսահատություն։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսից սադրիչ գրառումները խուճապ, զայրույթ և ատելություն են սփռում հանրության շրջանում։ Արդյոք օրենքի սահմաններո՞ւմ է գործում նա, վերջինիս կողմից ուժայիններին ուղիղ հանձնարարականներ տալը, ԱԱԾ գործողությունները հրապարակելը օրինակա՞ն են։ Oragir News-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ՝

Ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստեցնել. Բագրատ սրբազանը պահանջում է հրապարակել ամբողջ զրույցը

Պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է

«Այդ առումով ՀՀ-ն որոշակի զիջումների է գնացել, բայց իր դրած կարմիր գծերը չի հատել»․ Արմեն Վարդանյանը՝ «սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման» և Փաշինյանի հայտարարությունների առիթով

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խաղաղության պայմանագրի մասով այսօր բեկումնային որոշում չի ընդունվի․ «Բայց հնարավոր է բեկումնային որոշում ընդունվի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում»։

«Մամա ջան 21» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սպենդարյան փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ

Նախարարի տեղակալը նիստի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ, այն է՝ Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում դիտարկել Եվրոպայի քոլեջի մասնաճյուղի հիմնումը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված։ Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականացվող սթրայքբոլի խաղերն են ցուցադրված։ Դատապարտում ենք յուրաքանչյուր մեղադրանք ուղղված ՀՅԴ անդամներին, ՀՅԴ Երիտասարդական միության վարչության անդամների ապօրինի ձերբակալությունները Հայտնում ենք Դաշնակցականներից որևէ մեկի տնից, որևէ

Սարգիս Խանդանյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Զրուցակիցները կարեւորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը: ԱԺ

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել երկկողմ բանակցությունները

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ

«Մենք կատարել ենք մեր ընտրությունը և դա թվայնացված Հայաստանն է». մեկնարկել է կիբեռանվտանգության հաքաթոնը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 9-ին Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։ Ողջունելով մասնակիցներին և կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Կառավարությունը շատ է խոսում կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու անհրաժեշտության, կրիտիկական ենթակառուցվածքներն

Հուլիսի 18-ին հայտնի կդառնան բուհ ընդունվածները

«Այդ օրն ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում, որից հետո դիմորդները, մուտք գործելով dimord.am կայքի իրենց էջ, կտեսնեն իրենց ընդունված կամ չընդունված լինելու մասին ԳԹԿ հաղորդագրությունը»։

ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է մի շարք ուսանողական կառույցների գործունեությունը. Էդուարդ Գալստյան

Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր:

Երուսաղէմի մէջ հրապարակ մը՝ ցեղասպանութենէն ազատած լուսանկարիչ Էլիա Քահվէճեանի անունով

Նախքան մահանալը, մայրը զայն փրկեց՝ զայն վստահելով քիւրտ օտարականի մը, որ վերջապէս զայն վաճառեց դարբինի մը՝ երկու ոսկի դահեկանով։ Այնուհետեւ Էլիան յայտնուեցաւ փողոցները, ուր ուտելիք եւ ապաստան կ՛աղաչէր, մինչեւ որ 10 տարեկանին յայտնաբերուեցաւ, 10,000 այլ մանուկներու հետ, Մերձաւոր Արեւելքի մարդասիրական օգնութեան կազմակերպութեան մը կողմէ եւ ուղարկուեցաւ որբանոցներ Հալէպ, Նազարէթ եւ հուսկ՝ Երուսաղէմ, ուր պիտի սկսէր նոր կեանք մը եւ ամբողջ կեանքի ճանապարհորդութիւն մը լուսանկարչութեան մէջ՝ ողողուած յաջողութիւններով եւ միջազգային ճանաչումով։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է

Լիլիթ Մակունցը և կոնգրեսական Դարել Իսան քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը

Դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։

Միանշանակ պետք է բացառել տուժողների կարծիքը հարցնելու պրակտիկան. Անի Չատինյանը՝ ՀՀ-ում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի մասին

Պետք է ցավով արձանագրեմ, որ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի ներդրման վերաբերյալ, ինստիտուտը գործարկողների հետ դատական պրակտիկայի շրջանակներում լսած կարծիքներից եմ հետեւյալ եզրահանգման եկել, որ համակարգը ձեւական է գործում՝ ուղղակի փաստաթղթերով ցույց տալու համար մարդասիրական վերաբերմունքը:

Սթրայքբոլ խաղալու նռնակներ ազատ կարելի է գնել տարբեր օնլայն հարթակներից, դրանք «ահաբեկչություն նախապատրաստելու ապացույց» կարող են լինել միայն մուլտիկներում. Վրթանեսյան

Էլ ավելի աբսուրդ է ռազմական քողարկանախշով շորերը որպես որևէ բանի ապացույց ներկայացնելը։ Այն էլ Հայաստանում, որտեղ ամեն երկրորդ ընտանիքում բանակում ծառայած և/կամ պատերազմին մասնակցած մարդիկ կան։

Կաթողիկոսն էլ պետական պաշտոնյա չէ, որին կարելի է մի SMS-ով պաշտոնազրկել կամ ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել, որ ինքնապաշտոնազրկվի. Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ

ՀԱՍԵ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեղեցին պատկանում է Աստծուն, ոչ թե որեւէ իշխանության։ Ոչ մի կառավարություն չի կարող կարգադրել, թե ով պիտի հովվի ժողովրդին։ Տեղին կլինի հիշեցնել, որ Կաթողիկոսն էլ պետական պաշտոնյա չէ, որին կարելի է մի SMS-ով պաշտոնազրկել կամ ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել, որ ինքնապաշտոնազրկվի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ամբողջ աշխարհում

Նախարար Հայրապետյանը վերահաստատեց, որ կա հստակ քաղաքական դիրքորոշում և կամք՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին արտաքին տարատեսակ տեղեկատվական, քարոզչական հարձակումներից

Ռուսաստանի պետական հեռուստաալիքների՝ հանրային մուլտիպլեքսից հեռացումը վաղուց հասունացած և անբեկանելի քայլ է։ Ռուսական հեռուստաալիքներն իրենց ամբողջ գոյությամբ խախտում են Հայաստանի հանրային կյանքի նկատմամբ հարգանքի նվազագույն չափանիշը։ Այդ ալիքները տարիներ շարունակ տարածել են արհամարհանք, զրպարտություն և խեղաթյուրված պատկերներ մեր պետականության, հասարակության և ինքնության վերաբերյալ։

Որեւէ խուզարկություն Հրանտ Մարգարյանի տանը դեռ չկա, զանգեցին, վնգալով եկա. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց նաեւ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նախապատրաստվել է ահաբեկչություն. «Դե լավ, գլուխները պատով են տալիս, օրինական զենքեր են: Այսինքն՝ դաշնակցության «մայկեն», զինվորական հանդերձանքը դարձել են ահաբեկչության փորձ»:

Ֆիդանը խոսել է տարածաշրջանում Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցության մասին

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարի հետ։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Ֆիդանը նշել է, որ երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև եղբայրական կապը։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի

Ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից։ Ինչո՞ւ է այն ներկայացվում որպես «ապացույց»՝ Դաշնակցության պատմական սիմվոլիկայի հետ միասին՝ թուր, բահ և գրիչ. Արմեն Հովասափյան

Բացահայտվեց դարի «սենսացիան». քննչականը ներկայացրեց «անհերքելի ապացույցներ», ըստ որոնց՝ «ահաբեկչության իրական դետալներից» մեկը եղել է… շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ։

Նպատակը՝ գնան հանրայինի եթերներից ասեն՝ ահա՜, սա էլ 2-րդ ահաբեկչական գործողությունը կամ կապեն Բագրատ սրբազանի ինչ-որ գործի հետ. փաստաբան

Եթե քննչական կոմիտեն պնդում է, որ այդ մարդիկ ինչ-որ բանի մեջ են կասկածվում, պաշտպանների մուտքն ինչո՞ւ չի ապահովվում վարչություն, ո՞րն է խնդիրը. փաստաբան

«Ալիևն ու Փաշինյանը քննարկում են խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունները»

«Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է»

«Ունենք այն, ինչ ունենք»-ից մինչեւ նոր Սահմանադրության մասին խոսք. Փաշինյանի հուլիսհինգյան ուղերձների էվոլյուցիան

2018-ին եւ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձներն իրենց բնույթով հեղափոխական էին։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ բողոքի զանգվածային ակցիաների միջոցով տեղի ունեցած Թավշյա հեղափոխության վերջնարդյունքում։ Թե՛ 2018, թե՛ 2019 թվականների ուղերձների սկզբնամասում Փաշինյանը հղում էր կատարում 2018-ի գարնանային իրադարձություններին։ «Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։

Գեղամ Մանուկյանը նախապես պատմում է, որ որսորդական զենքեր են էլի տարել: Ի՞նչ է անում ՔԿ-ն, այո, հենց էդ զենքերն ու սարքավորումները դնում է ռելիզի ֆոտոների մեջ. Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Գեղամ Մանուկյանը նախապես սաղ պատմում է, որ որսորդական զենքեր են էլի տարել ու «Բանակում»-ի խաղերի սարքավորումները, ասում է՝ իմացեք, եթե ՔԿ-ն էլի հիմար ռելիզ տա «ահաբեկչության» նախապատրաստման վերաբերյալ։ Ի՞նչ է անում ՔԿ-ն, այո, հենց էդ տարած զենքերն ու սարքավորումները դնում է ռելիզի ֆոտոների մեջ, որպես «ապացույց»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031