Օրվա լրահոսը

Զբոսաշրջության զարգացում Ջերմուկում եւ այլ համայնքներում․ կառավարությունը 96 մլն եվրո վարկ կվերցնի

Ծրագիրը նպատակ ունի օժանդակել զբոսաշրջության առանձնացված 20 կլաստերներից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Գյումրի, Դվին, Ջերմուկ, Գորիս եւ Եղեգիս՝ խթանելով գինու, արկածային, առողջարանային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում։

Դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել 6 անշարժ և 2 շարժական գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ

Արթուր Սաքունց. Նման ընտրողական մոտեցումը հիմք է տալիս պնդելու ակնհայտ քաղաքական հետապնդման մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը ԱԺ-ում վերջին խայտառակ ծեծկռտուքից հետո, որում երևում է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նրա տանը խուզարկություն կատարելը, նրա որդուն ձերբակալելը, ինչպես նաև ՀՅԴ որոշ անդամների տներում խուզարկությունների իրականացումն ու ձերբակալումը ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվում, հանրությանը պետք է տեղեկացնել հստակ բացատրություններ և հիմնավորումներ։ Եթե ծեծկռտուքի հետ է կապված, ապա ինչու

Չարը պարզունակ է և համառ: Նա, ով բարկանում է անօրենությունների պատճառով՝ ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Քրիստոնեական Եկեղեցու համար հալածանքը` իր բոլոր դրսևորումներով երբեք խորթ չի եղել։ Քրիստոնեության ողջ պատմության ընթացքի և որևէ դարաշրջան չի շրջանցել հալածանքը` սկսած Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրերից մինչև այսօր։ Ասել է թե` չարը երբեք հանգիստ չի նստում և երբեք էլ իր ձեռագիրը չի փոխում։ Ի դեպ հալածանքների են ենթարկվել Աստծուն հավատարիմներն ու քաջերը` թե’ հոգևորական,

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հողազավթման գործով հաղթեց Սահմանադրական դատարանում

Դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով Սահմանադրականն դատարանը հուլիսի 4-ին հրապարակեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանի գործով իր որոշումը: Նրա ներկայացուցիչն էր փաստաբան Առնոլդ Վարդանյանը: Գրավոր ընթացակարգով քննված գործով պատասխանող էր ճանաչվել Ազգային ժողովը: Ուշագրավ է, որ որոշման օրը ՍԴ աշխատակազմը հուլիսի 1-ին գործը կարճելու աշխատակարգային որոշում կայացրեց, օրվա

Նռնակի մեջ սիսեռի հատիկներ են. մեր փոքր ժամանակվա կռիվ-կռիվ խաղն է. փաստաբանը՝ առգրավված զենք, զինամթերքի մասին

Երեք ժամ իրենց վստահորդներին տեսակցելու իրավունքից զրկված մնալուց հետո փաստաբանները բոյկոտեցին ու հեռացան

Նոր Խարբերդում 9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին

Պատգամավոր Էլչին Միրզաբեյլին խոսել է Ադրբեջանի հավանական ագրեսիվ քայլերի մասին, եթե ՀՀ-ում իշխանության գան «անցանկալի» ուժեր. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Փաշինյանն ունի մի շարք առաջնահերթ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել մինչև 2026 թվականի ընտրությունները։ Հիմնական խնդիրներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցու ազդեցությունը չեզոքացնելն է՝ մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Այդ նպատակով նա մտադիր է փոխել

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը

Հանցավորության դեմ պայքարը պետության կարևորագույն հանձնառությունն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգությունից: Այդ պայքարի արդյունավետությամբ է նաև պայմանավորված երկրում իրավակարգի պահպանումը, սոցիալական արդարության վերականգնումն ու իրավունքի գերակայության արմատավորումը: Միևնույն ժամանակ, նշված նպատակների իրականացմանն ուղղված իրավապահ մարմինների գործունեությունը պետք է իրականացվի անկախության, անաչառության, օբյեկտիվության սկզբունքների խստագույնս պահպանմամբ և այնպիսի հանրային հաղորդակցությամբ,

Տեղի է ունենում Հայաստանի փաստացի ներկառուցման գործընթաց «Թուրանի»՝ պատրանքայինից աստիճանաբար միս ու արյուն ստացող ծրագրում. Վարդան Ոսկանյան

Վերնախավերը չեն էլ նկատում, որ Հայաստանի զինանշանի առասպելական Արարատն, ի վերջո, ոչ թե փոխվելու է մեզ համար ոչ պակաս սրբություն Արագածով, այլ, պատկերավոր ասած, թուրքական բանջարանոցներում աճեցված լոլիկի պատկերով, որի առքուվաճառքն էլ, Աստված մի արասցե, դառնալու է ազգային «ամենավեհ» երազանքը։

Գերմանիայի դպրոցները

Սկիզբը՝ այստեղ: «Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին» իմ անտիպ գրքից … Ամեն անգամ Գերմանիա կատարած իմ այցելություններից հետո, անմոռաց հիշողություններով եմ վերադառնում եւ շտապում՝ թղթին հանձնել դրանք։ Ի տարբերություն նախորդ այցելությունների, այս անգամ մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա այնտեղի դպրոցների որոշ կարգ ու կանոններին։ Խորհրդային դպրոցների ուսումնական ծրագրերն ու ուսումնառության ընթացքը, շատերի պնդմամբ, համաշխարհային կրթության

Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Արամ Համբարյան

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում: Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում։ Ինչպես Փաշինյանը՝ թիրախավորելով Սամվել Կարապետյանին։ Մի մարդու, որը ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում

50 մլն եվրո վարկ՝ դիմակայուն Սյունիքի համար, սմարթ կենտրոն՝ Գորիսում․ կառավարության որոշումները

«Սա ֆինանսավորման մասին չէ, այլ այն կարեւորության, թե ինչ նշանակություն ունի Սյունիքում՝ հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների որակյալ վիճակը»։

Դաշնակցականի տնից գտել են շապիկ՝ վրան գրված Դաշնակցության կարգախոսը, ու դա հրապարակել իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Քննչական կոմիտեն հրապարակել է դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները։ Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տնից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց։

Այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անում, բռնի իշխանափոխության նպատակ չունի. Մանուկյան

Պռոշյան համայնքի ավագանու անդամի տնից օրինական զենքեր են առգրավել

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում

Պուտինյան Ռուսաստանը դարձել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների «աչքի փուշը»

Պաշտոնական Երեւանը սկսել է ավելի կոշտ խոսել ՌԴ իշխանությունների հետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հերթական «պարզաբանումների» փուլն է։ Դատելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններից՝ նրանք որոշել են Մոսկվայի հետ ավելի կոշտ խոսել։ Անցյալ շաբաթ Հայաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հայտագիր է հանձնել։ Radar Armenia-ն ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել առ այն, որ վերջին շրջանում դարձյալ ականատես ենք

Խորապես մտահոգված եմ հայ ընդդիմադիրների, ներառյալ Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով. կոնգրեսական Բրեդ Շերման

Ամերիկայի Կոնգրեսում Հայաստանի հարցերով խմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի ֆեսյբուքյան գրառումը Որպես Ամերիկայի Կոնգրեսում Հայաստանի հարցերով խմբի փոխնախագահ՝ խորապես մտահոգված եմ հայ ընդդիմադիրների՝ այդ թվում պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով։ Այսօր ես այդ մտահոգությունները փոխանցել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցված են ժողովրդավարության նկատմամբ մեր ընդհանուր

Անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար. «Փաստ»

Պետությունը դարձրել են իրենց «դուքյանը». ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Գնա մի հատ օրենքները բացի՝ կարդա, մի հատ «ինստրուկտաժ» եղի, թե չէ ռադ կանեմ քեզ էդտեղից. ԱԺ պատգամավոր

Ձեր վերադասը ձեզ էդպե՞ս է սովորեցրել , որ դուռը փակեն պատգամավորի վրա՞. Արման Ղազարյան

«Սոցցանցերում տարածվում է «Տաշիր»-ի և Սամվել Կարապետյանի կողմից 150 000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն»

Սոցիալական ցանցերում և մեսինջերներում տարածվում է «Տաշիր» ընկերությունների խմբի և Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը կեղծ է։ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալ՝ նշված պայմաններով։ Խնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և

Այն, ինչին Ադրբեջանը ձգտում է ջնջելով եւ ժխտելով, Փաշինեանը համարձակւում է իրականացնել օտարացման եւ ներքին փլուզման միջոցով. Արտաշէս (Արդի) Քասախեան. «Ասպարեզ»

Ստալինի վարչախումբը սպանեց Խորէն Ա. կաթողիկոսին, փակեց եկեղեցիներն ու քրէականացրեց հաւատքի հրապարակային դրսեւորումները: Վարչապետը, կարծես, պարզապէս մաքրում է փոշին հին ժապաւէնների վրայից եւ կիրառում է գործածուած փոխաբերութիւններ:

Մի զավեշտալի դեպքով փորձելու են մեկուսացնել մի շարք դաշնակցականների, շոու անել. փաստաբան

Ցավոք սրտի, տեսնում ենք ՝ ինչ է կատարվում, առաջին դեպքը չէ, երեկ էլ ենք տեսել նման իրավիճակ ու գնալով արդեն էդ ժամերը երկարացնում են: Եթե նախկինում 5-10 րոպե կարող էին խոչընդոտել, հիմա շատ ավելի երկար է տեւում,- շարունակեց փաստաբանը: 

Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը

Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի (CWR) Արարատի մարզի տեղամասում գտնվող ժամանակակից ջերմային տեսախցիկների համակարգն արդեն  մասնագետներին տրամադրում է տարածքի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները։ Մշտադիտարկման համակարգի կատարյալ աշխատանքը ապահովում է Ucom-ի կողմից տրամադրվող բարձրակարգ ինտերնետ ծառայության օգնությամբ։ Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են բացում բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին։ Այս մոտեցման արդյունավետությունը հիմնավորապես ցուցադրում են Ucom հեռահաղորդակցության ընկերությունը

Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել լեհ շախմատիստուհու նկատմամբ

Իսկ Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ բուլղարացի գրոսմայստեր Անտուանետա Ստեֆանովան 61-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի:

Տեղեկատվություն է ստացվել, որ չի ապահովվում փաստաբանների տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ. ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել քննչական վարչություն

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն

Պատճառներից է, որ նրանց 90 տոկոսն առանց Նիկոլ Փաշինյանի ոչ մի բան է, այսինքն՝ «զրոյական կետ»՝ թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ մասնագիտական առումով. «Փաստ»

Լավ, ի՞նչ է անում Փաշինյանը: Չէ, նկատի չունենք երկրի հետ: Այն, ինչ նա անում է մեր երկրի հետ, դա գիտենք, զգում ենք մեր մաշկի վրա: Հարցն այլ է` ի՞նչ է անում Փաշինյանն իր թիմի հետ: Ինչո՞ւ է այդպիսի համառությամբ ու հետևողականությամբ, կներեք, փչացնում նրանց բոլորին, ինչո՞ւ է բոլորի գրպանն ապօրինություն «գցում»: Կարծում ենք՝ նպատակը բավականին

ՔԿ շենքից գողացված գումարից պակասող 11200 դոլարը վերականգնել են. «Հրապարակ»

Մայիսին հանրությունը շոկ ապրեց` տեղեկանալով, որ Քննչական կոմիտեի շենքից` հենց սեյֆից իրեղեն ապացույց են գողացել` 590 հազար դոլար։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գողությունը կազմակերպել էր ՔԿ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը, իսկ կատարել էր Էդգար Գրիգորյանը, որը նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներից է։ Իրավապահների հայտնաբերած գումարից պակաս է եղել 11

Ստացվում է՝ ԱԺ-ում միջադեպին՝ որին ինքը՝ գլխավոր դատախազը, հետևում էր, ընթացք չի տրվում. «Ժողովուրդ»

ArmLur.am-ը հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք ԱԺ-ում միջադեպի վերաբերյալ հաղորդում ներկայացվել է, և գործում է կա՞, արդյոք, քրեական վարույթ։ Պատասխանը հակիրճ էր՝ «Գլխավոր դատախազությունում քրեական վարույթի առկայության վերաբերյալ տեղեկություն առկա չէ»։ Հարցին՝ հաշվի առնելով բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ հաղորդման նախադեպը, երբ Աննա Վարդապետյանն անձամբ էր հաղորդում ներկայացրել, հուլիսի 8-ի դեպքով ևս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031