Օրվա լրահոսը

Իրանի դիրքորոշմանը չեն համապատասխանում ՏՀԿ կոմյունիկեում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները. դեսպան Սոբհանի. «Արմենպրես»

«Արմենպրես». Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության  վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել  Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն Սարգսյան

Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։

Պայթյունից տուժած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Ի լրումն երեկ՝ հուլիսի 8-ին տարածած հաղորդագրության Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Հիշեցնենք՝ երեկ ՊՆ-ն հայտնել էր. «Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նա հասել է այն կետին, որ ուժայիններին Ֆեյսբուքով հանձնարարություններ է տալիս. Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն է: – Արդեն մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում ռեպրեսիվ գործողություններ են տեղի ունենում: Սկզբում ՀԱԵ հոգեւորականներին եւ կաթողիկոսին էին հայհոյում, ապա Սամվել Կարապետյանին հայտարարության համար կալանավորեցին, ՀԷՑ-ը պետականացնելու պրոցես է սկսվել: Բագրատ եւ Միքայել սրբազաններն են կալանքի տակ: Այսօր Ազգային ժողովը համաձայնություն տվեց, որ պատգամավոր Արթուր Սարգսյանը

«Առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ». «Տաշիր»-ը մտահոգված է «ՀԷՑ-ի» գրասենյակում խուզարկություններով

Նարեկ Կարապետյանը ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։

«Այս նախաձեռնությունը հատկացնում է չեզոք վայր, որտեղ լռակյացների ձայները լսելի կլինեն»․ Վարդան Օսկանյանը՝ շվեյցարական նախաձեռնության մասին

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պարարտ հող է Միացյալ Նահանգների համար, որպեսզի այն քայլեր ձեռնարկի։ Եթե Ադրբեջանը շարունակի անազատության մեջ պահել պատանդներին, որոնք անարդարորեն ձերբակալվել են եւ տեղափոխվել Բաքվի բանտ, եթե Ադրբեջանը շարունակի սպառնալիքներ ներկայացնել հայկական տարածքների նկատմամբ, եթե Ադրբեջանը շարունակի խուսափել Ղարաբաղի հայության հետ նրանց վերադարձին ուղղված բանակցություններ վարելուց, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի, օրինակ՝ պատժամիջոցներ», – հայտարարել է նա՝ հավելելով, որ այլ միջոցներ եւս հասանելի են՝ առաքելությունների հիմնում Լեռնային Ղարաբաղում կամ հակամարտության հարցով հատուկ դեսպանի նշանակում։

Հայհոյանք եղավ` շիշ նետեցի, ես բոլոր դեպքերում միշտ բաժանում էի. Դավիթ Կարապետյան. «Հրապարակ»

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական ծեծողների շարքում էր նաեւ Դավիթ Կարապետյանը։ – Բայց տեսանյութերից երեւում է, որ հարվածում էիք Արգիշտի Գեւորգյանի գլխին, ապա շիշ նետեցիք։ – Հայհոյանք եղավ` շիշ նետեցի, ես բոլոր դեպքերում միշտ բաժանում էի։ – Ի՞նչ գնահատական կտաք այս միջադեպին․ թե՛ մարդկային, թե՛, առավել եւս՝ տղամարդկային տեսանկյունից նորմա՞լ եք համարում,

Եվ ո՞վ պիտի առաջնորդի այդ ազատագրումը, եթե ոչ ինքը՝ Նիկոլ մարգարեն. «ՉԻ»

Փաշինյանը հերթական անգամ իջնում է բովանդակային բարձունքից. ոչ թե Մասիս լեռան գագաթից, այլ գրեթե Աստծո գահից։

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարեւոր համարեց չանտեսել արցախցիների վերադարձի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը

«Ինձ թվում է, որ կարիք կլինի ձեր (բանախոսների – Ա․Ա․) խոսքից հեռացնել տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ընդլայնման մասին կետը։ Հիմա ռուսները չեն ցանկանա այդ մասին լսել, եւ ես վստահ չեմ, որ այն լավ կլինի տարածաշրջանում երկարատեւ կայունության համար», – ասաց Էվանսը։

«Ի սկզբանե տրանսպորտային ռեֆորմը վատ է պլանավորվել». քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից. «Իրավունք»

Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով:

Առաքիչից՝ ՊՎԾ պետ. հեղափոխությունից մեկ տարի անց Ռոմանոս Պետրոսյանը 133 հազար դոլարով բնակարան է գնել. «Ժողովուրդ»

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչ 2018 թվականը՝ 2006-2007 թվականներին, աշխատել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ դրանից

Մարդկային նորմերը հիմնավորման կարիք չունեն

Կարելի է լինել ազգայնական կամ ազատական, Հայաստանի ապագան տեսնել ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում, կարելի է լինել նախագահական կամ խորհրդարանական համակարգի ջատագով, լինել հավատացյալ, ագնոստիկ կամ աթեիստ: Դա քաղաքականության, գաղափարախոսության կամ համոզմունքների խնդիր է: Բայց կան հարցեր, որոնք այդ ամենի հետ կապ չունեն: Կան ինչ-որ մարդկային «կարմիր գծեր», որոնցից անցնելն այլեւս բացառում է ցանկացած բանավեճ: Իհարկե, այդ

Մտադրություններից է տարեկան կամ յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպել «Արվեստի ձայնը» ֆորում. ամփոփում

Առաջարկվեց անցկացնել «Արցախյան շաբաթներ», որն ընդգրկի՝ ցուցահանդեսներ, գրական հանդիպումներ, գիտաժողովներ, ստեղծագործական վարժանքներ և մշակութային միջմշակութային համագործակցություններ։

Անեծք բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.

Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբից շատ ավելին կարելի էր ստանալ, եթե ԱՄՆ-ն ավելի շատ եռանդ ներդներ»․ քրիստոնեական կազմակերպության նախագահ

«Որո՞նք են տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական հետաքրքրությունները։ Համառոտ՝ դրանք երեքն են։ Առաջինը՝ նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը, եւ դա փոխարինել ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների ազդեցությամբ․․․Երկրորդը՝ բացել  տրանսպորտային կապուղիները դեպի Կենտրոնական Ասիա․․․Մյուսը՝ կրոնական ազատությունն է, որը մարդու հիմնարար իրավունք է»։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» վերաբերյալ քաղաքական բրիֆինգի ժամանակ այսպիսի մեկնաբանությամբ է

Մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է. Արման Թաթոյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։ Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։ Իրավիճակի ու հրապարակային

«Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են». Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարեց երկիրը կործանելու նոր եղանակներ։ Փաշինյանի տապալվող իշխանության օրոք մենք կորցրեցինք Արցախը, երբ 2020 թվականի պատերազմում զոհվեցին 4000 հայ զինվորներ և շատ ավելին վիրավորվեցին։ Մնացած 130 հազար արցախահայերը 2023 թվականին ստիպված եղան լքել իրենց հազարամյակների հայրենիքը։ Վարչապետը կոչ է անում հայերին

«Այն իրենց արժանապատվության մի մասն է»․ Արցախ վերադարձի վերաբերյալ բրիֆինգ ԱՄՆ Կոնգրեսում

«Այս հողում ապրելը հայերի մարդկային իրավունքն է։ Այս հողի վրա հայերն ապրել են հազարավոր տարիներ, եւ ոչինչ չի կարող դա փոխել։ Չնայած նրան, որ այսօր դա շատ հեռու եւ անհավանական է թվում, այն պատկանում է արցախահայերին։ Այն իրենց արժանապատվության մի մասն է։ Կարեւոր է, որ մենք հիշենք դա, պնդենք դա, պահպանենք եւ բացատրենք դա, ինչպես

ՔՊ-ականները քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են հերթական Քաղաքական ժողովի կազմակերպման աշխատանքներին առնչվող, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Վերջ տուէք Հայաստանի կեանքէն ներս ստեղծուած վատառողջ մթնոլորտին, ամօ՛թ է». Արամ Ա. կաթողիկոս

Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։ Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցւոյ

«Հուսով ենք ՝ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև». ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ռուբիոն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ «Մենք կանխել և ավարտել ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմը։ Կոնգոյի և Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագիր, 12-օրյա պատերազմ, որն ավարտվեց ամերիկյան գործողությամբ, մենք միակ երկիրն ենք աշխարհում, որը կարող էր

«Հենց այդ «ներոնյան ժպիտով» է նա իր անձնական բավարարվածությունն ապրում՝ ներքաղաքական կայունության հաշվին». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի ունեցած խայտառակությունը, վաղ առավոտից ՀԷՑ-ում իրականացված «խուզարկությունները», ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը ու նրանց կալանքի տանելու գործընթացի նախաձեռնումը՝ բոլորը նույն տեխնոլոգիայի շրջանակում են։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս սրել առանց այն էլ գերզգայուն և շիկացած ներքաղաքական դիսկուրսը՝ հասարակության ներսում առաջացնելով աղմուկ, անկայունություն և արհեստական ցնցումներ։ Սա համակարգային

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։ «Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս. Օ.–ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն

ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգի շրջանակներում»

ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգի շրջանակներում»: ՄԱԿ գրասենյակում տեղյակ են, թե ինչ է կատարվում երկրում։   ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ

Դավիթ Առուշանյանը՝ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած հարաբերությունների ու նրա՝ մարզխորհրդի նիստին չներկայանալու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որին, սակայն, մարզի վեց համայնքապետերից չէր մասնակցում միայն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա Գյումրու քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չէր էլ ուղարկել։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզի վեց համայնքի ղեկավարները Շիրակի մարզի մարզխորհրդի անդամներ են, և բոլորին պատշաճ ձևով ծանուցել

Ո՞վ պիտի ապրի. բժշկի ծանր ընտրությունն ու դաժան վկայությունը | Վերապրում. Կարեն Մելքումյան

Կարեն Մելքումյանը մանկական վիրաբույժ է։ Երևանում ծնված երիտասարդը, ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը, 2017 թվականին որոշեց վերադառնալ հայրենի Արցախ։ Նա Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման վիրաբույժն էր, միաժամանակ զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Բժիշկ Մելքումյանը պատմում է արցախցի երեխաների խեղված մանկության մասին։ Նա վկայում է աննկարագրելի ծանր պայմանների մասին, որոնց մեջ հայտնվել էին մանկական հիվանդանոցն ու

Իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց: Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս՝ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոցի հարցով դատարան դիմելու համար: Հատկանշական է, որ գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հրատապ էր համարում, սակայն ժամեր շարունակ որևէ քննչական գործողություն

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 8-ի որոշմամբ Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ: Որոշման մեջ նշված է. «Արայիկ Նորոյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղ. Աստանա)»: Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031