Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանի ու Լիլիթ Մկրտչյանի հաջորդ մրցակիցները հայտնի են

Բաթումում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի որոշ պարտիաներ դեռ չեն ավարտվել: Այսօր կայանալու են թայ- բրեքի մի քանի հանդիպումներ:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գրիգոր Լուսավորչի և Իսահակյան փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ՔՊ-ն կողմ քվեարկեց դատախազի միջնորդությանը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է նաեւ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդությունը։

ՀԷՑ աշխատակիցներից Արա Ավագյանը ձերբակալվել է, երկուսին էլ անօրինական կերպով պահում են քննչական մարմնում․ Տիգրան Հայրապետյան

Փաստաբանները միջանցքում են եւ դեռ հնարավորություն չեն ունեցել իրենց պաշտպանյալի հետ խոսել

Փաշինյանը կոշտ կենցաղային թափոնների կառավարման դասեր է տվել

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

4 հոդվածներով գլխավոր դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. «Հայաքվեի» լիազոր ներկայացուցիչ

Ավետիք Չալաբյանն էլ հավելեց. «Շատ կարեւոր է, որ մեր երկրում չհամակերպվենք ապօրինությունների հետ, որպեսզի չմտածենք՝ եթե այս մարդիկ զավթել են իշխանությունը, իրենց ամեն ինչ կարելի է: Ո՛չ, իրենց ամեն ինչ չի կարելի, իշխանությունը մեր երկրում ժողովրդինն է, եւ որպես ժողովուրդ՝ մենք եկել ենք հաշիվ պահանջելու այս երկրի իշխանավորներից»:

«Էներգետիկ անկախության, էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտներն էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակում չեն»

Հետևաբար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չի կարող լինել փոխնախարար, որը պատասխանատու կլինի այնպիսի ոլորտի համար, որը նախարարության լիազորությունների շրջանակում չէ

Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել ճանապարհին իրենց միացած օտարերկրացուն և հափշտակել դրամապանակը

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Կողմ ենք քվեարկելու եւ թույլ ենք տալու քրեական հետապնդում հարուցել Արթուր Սարգսյանի վերաբերյալ»․ Ռուբեն Ռուբինյան

«Մենք նախ կքվեարկենք սա, ապա կվերադառնանք եւ կքվեարկենք արդեն Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն հավանություն տալու մասին դատախազի միջնորդագիրը»։

Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթներ կիրականացվեն շաբաթը 3 անգամ

Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության չվերթը Քուվեյթից

«Կալանավորումից չեմ վախենում։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել»․ Նարեկ Կարապետյան

Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,- ասաց նա։

Մայիսի 26-ից Գավառի մանկատան երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում

Մայիսի 26-ից  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղում:

Հանցավոր խմբի կողմից ատելության արշավ է հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան

Մենք փորձել ենք հետեւողականորեն փաստաթղթավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում եւ դրան իրավական գնահատական տալ: Մեզ հետ աշխատել են լավագույն իրավաբանները: Առնվազն այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ այն արշավը, որին մենք ականատես ենք լինում, Քր.օր-ի առնվազն 4 հոդվածների հանցակազմին է համապատասխանում՝ ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքների մեջ միջամտություն, երրորդն անձի անձնական ազատության եւ անձի գաղտնիքի խախտում եւ վերջապես պաշտոնական լիազորությունների վերազանցում

Գուցե ոմանք մոռացել են՝ ըստ Սահմանադրության՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ բռունցքներով. Մարուքյան

Իշխանություններն, ըստ էության, ամեն ինչ խառնել են իրար․ ուզում են թե՛ իրենց ձեռքով պատժել ու ծեծել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ նույնը անել՝ օգտագործելով ողջ իրավապահ և դատաիրավական համակարգը

«Տիկին գլխավոր դատախազ, ես վստահ եմ, որ ոչ մի ձուկ չի պլստալու էս պրոցեսից, նաեւ այլ պատգամավորների ականջներ կամ խռիկներ են երեւում»․ Բաքոյան

«Հայաստան խմբակցության քարտուղարը, որը փորձում է ՔՊ խմբակցությանը մի շարք այլ երանգներով ներկայացնել, վստահ է, որ իր խմբակցությունն ուղղակի սրբություն չունեցող, պղծության խմբակ է»։

Փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել: Կրկին վերահաստատում եմ ասածս. Արսեն Թորոսյան

Փաստացի պոտենցիալ մարդասպան ահաբեկչին, որ իր վարքագծով արդեն ապացուցել էր, թե ինչի է ընդունակ, պետք էր չեզոքացնել, որպեսզի չվտանգվի հենց ոստիկանների և մյուսների կյանքը, ինչը և ես գրել էի իմ մեկնաբանման մեջ։ Ու կրկին վերահաստատում եմ ասածս: Ի դեպ՝ որևէ այլ ժողովրդավարական և նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրում դա կարվեր շատ արագ

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. ՍիվիլՆեթ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ չեն մեկնաբանում տեղեկությունը:

«Առանց պատշաճ, փաստագրված, ապացուցված հիմքերի, երբ մարդուն ասում ես դու ահաբեկիչ ես, դա պիղծ է»․ Արծվիկ Մինասյան

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ սա կեղծված ապացույցների, քաղաքական անհնազանդության ակցիաներն ահաբեկչության սոուսով ներկայացնելու ձև է․ «Դրա նպատակը մեկն է՝ ապահովել Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանության շարունակականությունը»։

Զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կոչը՝ ՀՀ կառավարությանը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական

Ակնհայտ սադրանք է, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի և ավելի շատ զոհեր կարող են լինել, քան երբևէ եղել է քաղաքացիական պատերազմների ժամանակ

Եկեղեցին սադրանքներին չի տրվելու ոչ մի պարագայում, մանավանդ որ իր առջև իր իսկ անառակ որդիներն են զենքով կանգնած։ Ճիշտ է, երկու կողմերում թվում է ազգությամբ հայեր ենք, սակայն մենք պետք է այլևս որպես իրողություն համարենք Ազգային-ազատագրական պայքարի մեկնումը այլազգիների դեմ և ինքնակազմակերպվենք ու դիմադրենք գառան մորթի հագած գորշ գայլերին։

Փաստորեն, «Կոլցո» գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել  Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար. Ստեփան Հասան-Ջալալյան

Համառոտ՝ «Կոլցո» (օղակ) գործողության մասին 34 տարի առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը: Նշված

«Ագնեսա Խամոյանի հղի օգնականի նկատմամբ բռնություն են կիրառել․ ՔՊ-ականների օգնականները ներս էին մտել ԱԺ և ակնհայտ մասնակցում էին այդ գործընթացին»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ-ում կատարվածը Գառնիկ Դանիելյանը համարեց ՔՊ-ի կողմից ուղղորդված․ «Դաշտը մաքրում են, որ հարձակում գործեն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»։

Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե Խորենացին ինչ հանգամանքներում է գրել իր ողբը. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Այսօր ոմանք, իրենց ձեռքն առնելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Պատմահոր Ողբից մեջբերում են հատվածներ, որտեղ նախատինքի են արժանացել կրոնավորները, վիճակավորները և առհասարակ բոլոր պատասխանատու շերտերը։ Եվ այս հատվածի հետ զուգահեռներ են տանում` ասելով, որ այսօրվա հոգևոր դասն էլ է կեղծավոր, հպարտ, պատվասեր, քան աստվածասեր, դատարկախոս և այլն (Խորենացու խոսքերն են)։ Մոլորեցնողնե՛ր, ինչո՞ւ չեք ասում, թե

«Սրբապիղծը դուք եք, պարոն Մինասյան, որ ուզում էիք աղոթքից հետո ՀՀ-ում մարդ սպանել»․ ՔՊ-ական

«Էդ ո՞ւմ էիք ուզում սպանել՝ մեզ ու մեր ընտանիքների՞ն։ Տո ղալաթ էիք անում, գլուխներդ պատին էիք տալիս։ Էլ չի ստացվելու, ՀՀ-ում էլ չեք կարող ղեկավարությանը սպանեք եւ դուք գաք իշխանության»։

Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

19 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153․7 մլն դրամ տուգանք, իսկ 12 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 19 մլն դրամ տուգանք:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն, հարկերից խուսափում. 51 հասցեներում խուզարկություններ են իրականացվում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ

ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպումների առանցքում՝ Արցախից տեղահանված հայերի իրավունքները

Վաշինգտոն, 2025 թ. հուլիսի 7 — Բարձր մակարդակի պատվիրակությունը՝ կազմված Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելի (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանի (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբների, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, այս շաբաթ այցելում է Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի

Ցավալի է, երբ ոմանք ներկայանում են որպես Հայ Եկեղեցու պաշտպաններ, բայց միևնույն ժամանակ թիրախավորում են Եկեղեցին

Սրբազան Հայրն իր զորակցությունն է հայտնում Միքայել և Բագրատ սրբազաններին՝ նշելով, որ քանի դեռ չկա դատարանի որոշում, մենք իրավունք ունենք առաջնորդվելու անձի անմեղության կանխավարկածով, և չենք հավատում, որ նրանք կարող էին այդպիսի հանցակազմ պարունակող գործողությունների մեջ ներգրավված լինել։ Գևորգ սրբազանը նշում է նաև, որ պիտի աղոթենք, որպեսզի արդարությունը, իրավունքը հաղթանակի։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում

ՀԷՑ-ի պետականացում ասենք, թե պարզապես սեփականության իրավունքի կոպտագույն խախտում, ամեն դեպքում իրավական հետեւանքներ ունենալու է. փաստաբան

Կարծես թե, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ շատ առավել մեծ վտանգ ներկայացնող երկու առարկա կամ իր առգրավվել է խուզարկության շրջանակում: Վստահ եմ, որ հանրային մեծ պահանջ կար դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031