Օրվա լրահոսը
Իրանի խաղաղութեան ու կայունութեան հրամայականը
Անցնող տասնօրեակի իրանական ներքաղաքական իրադարձութիւններին վերլուծաբանները փորձեցին տարատեսակ գնահատականներ տալ: Մեր կողմից, սակայն, տւեալ գնահատականները կրեցին տեղեկատւական բնոյթ, աւելորդ աճապարանքից ու դրա հնարաւոր բացասական հետեւանքներից խուսափելու համար… Այժմ, տասնօրեայ հեռաւորութիւնից յետոյ, թւում է, թէ խնդրին առնչւող ներքին ու արտաքին միջադէպերին հնարաւոր է աւելի իրատեսական դատողութեամբ մօտենալ: Դեկտեմբերի 28-ից սկսած ու դրան յաջորդող 2-3 օրերի սոցիալ-տնտեսական
Դոնալդ Թրամփը կցանկանար հեռախոսազրույց ունենալ Կիմ Չեն Ունի հետ. «Ազատություն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ունի հետ՝ այդպիսով հետ կանգնելով Հյուսիսային Կորեայի հասցեին իր նախկին ռազմատենչ արտահայտություններից: «Ես միշտ հավատում եմ զրույցին», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք կցանկանար զրուցել այն մարդու հետ, ում «փոքրիկ մարդ-հրթիռ է անվանել»:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ս.Ծննդյան տօնին առիթով Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս այցելեց Բերիոյ Հայոց թեմի առաջնորդիին ու շնորհավորեց հայ համայնքը
Կիրակի, 7 Յունուար 2018-ի առաւօտ, Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս, պետական պատուիրակութեան մը ընկերակցութեամբ, այցելեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանին եւ Սուրիոյ նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին ու պետութեան անունով շնորհաւորեց հայ համայնքը Ամանորին եւ Ս. Ծնունդին առիթով։ Հանդիպումը տեղի ունեցաւ Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահին մէջ։ Պետական պատուիրակութեան մաս կը
Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին
ԻՐԱՎԱԿԱՆ-ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ: Պրակտիկայում հանդիպում են դեպքեր,
Չեչենական ջոկատներն Արցախում ունեցան մեծ և ցավալի կորուստներ. Արցախի ԱԳ նախկին նախարարի վկայությունը
Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից մեր դեմ ռազմական գործողությունների են մասնակցել հազարավոր օտարերկրյա վարձկաններ: Այդ խառնիճաղանջ զանգվածի մեջ գոյություն ուներ որոշակի մասնագիտական դերաբաշխում՝ օրինակ` ուկրաինացիներն ու ռուսները հանդես էին գալիս որպես այս կամ այն զինատեսակին տիրապետող բարձրակարգ մասնագետներ՝ օդաչուներ, հրետանավորներ և այլն: Աֆղանստանից եկած խաժամուժը՝ նոր տարածաշրջան յուրացնելու նպատակ ունեցող արտաքին կենտրոնների կողմից էր Ադրբեջանի
Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ամերիկյան դպրոցներում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ դասընթաց են դասավանդում (Տեսանյութ)
Ամերիկյան դպրոցներում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ դասընթաց են դասավանդում. այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնի» թղթակից Աղասի Ենոքյանը: Մանրամասն՝ տեսանյութում
Բողոքի ցույցեր հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը
«Հասան Ռոհանիի կառավարությունը կարծում է, որ իրենք են երկրի տերը եւ ժողովուրդը տգետ հանրություն է»,- ասել էր նա:
Ես Հայաստան աշխարհի, Սիս և Մասիս խորհրդանիշի փառավոր գիտակցության համար իմ որդու՝ Հրանտ Մանգասարյանի նման մեռնելու պատրաստ եմ
Ինձ համար, ինչպես նրա համար, (որպես իմ դաստիարակման օրգանիզմ) սեփական ժողովրդի, սեփական ազգի համար մեռնելու փառքից վեր ոչ մի այլ փառք գոյություն ունենալ չէր կարող։
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի իր գործընկերոջը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին՝ Սուրբ ծնունդի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կվիրիկաշվիլի, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծնունդի կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նապաստակի որսի ժամանակ խնամուն գնդակահարած իջեւանցին ձերբակալվել է
Գործը հարուցվել է սպանության հոդվածով
Մենք հաղթելու ենք… (բանաստեղծություն)
Մենք միշտ քայլել ենք կրակի միջով, Մեր մաշկը պատել բազում վերքերով, Եվ ոչ մի անգամ գլուխ չենք կախել, Մեր ճամփան հպարտ ու զուսպ ենք անցել: Անանցանելի արահետներին, Կորցրել ենք-կորցրել, ու ձեռք ենք բերել, Եվ այդ վերքերով պատմություն գրել, Մեր տեղը հուշել իշխող մեծերին: Հաշվի են նստել մեր տարիքի հետ, Հաճախ օգտվել մեր բաժան
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա ժամկետային զինծառայողը մահացել է. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին: Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի
Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր
Հըլա նոր եմ ցրցամ տվել… (պատմվածք)
Փայլակի քրոջ թոռը զանգահարեց ու նրան հայտնեց իրեն պատահած դժբախտ դեպքի մասին: Ամռան արձակուրդներին հանգստանալիս ընկերների հետ մեկնել էին Սյունիք՝ հատկապես Շաքիի ջրվեժը և մարզի դիտարժան վայրերը այցելելու և ըմբոշխնելու նրանց գեղեցկությունն ու հմայքը: Դե՛, Շաքիի ջրվեժին այցելելն ու չլուսանկարվելը հանցագործություն կլիներ: Կյանքում քչերին է բախտ վիճակվում բնության այդ հրաշալիքին մոտենալը և նրա գեղեցկությամբ զմայլվելը:
Ավտոմեքենան հայտնվել է ձորակում
Հունվարի 6-ին, ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 34 CC 185 (վարորդ՝ 1966 թ. ծնված Պ. Գ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 35 FO
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ
Այրվել է ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը
Հունվարի 6-ին, ժամը 18:32-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել` 19:39-ին: Այրվել է «Զիլ» մակնիշի 24 OL 345 պետհամարանիշով ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը։ ՀՀ ԱԻՆ Լուսանկարը` արխիվային
«Մտքումս անուններ կան, որ սարի նման փլվում են վրաս»
Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը Սկիզբը՝ նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում, դեկտեմբերի 17-ի համարում , դեկտեմբերի 31–ի համարում – Խոսելով 20-րդ դարի ռուսական պոեզիայի մասին Իոսիֆ Բրոդսկին առանձնացնում է չորս անուն՝ Ախմատովա, Մանդելշտամ, Պաստեռնակ, Ցվետաևա և պնդում, որ 20-րդ դարի ամենամեծ բանաստեղծը կին էր (նկատի ունի Ցվետաևային):
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Լեռնանցքում տեղ-տեղ նաև մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ներկայացրել է իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է
Հունվարի 6-ին՝ 12:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Իջևանի բնակիչ, 55-ամյա Կառլեն Մարկոսյանի դին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր,
Ս.Ծնունդին առիթով Սուրիոյ խորհրդարանի նախագահը շնորհավորեց հայ համայնքը
Շաբաթ, 6 Յունուար 2018-ին, Սուրիոյ խորհրդարանի նախագահ Համմուտա Սապպաղ այցելեց Դամասկոսի Հայոց Առաջնորդարան եւ հանդիպում ունենալով Դամասկոսի Հայոց Առաջնորդ Գերշ. Տէր Արմաշ Սրբ. Եպս. Նալպանտեանի հետ, շնորհաւորեց հայ համայնքը՝ Ս. Ծնունդին առիթով։ Սապպաղ դիտել տուաւ, որ հայութիւնը Սուրիոյ ընկերային հիւսուածքին անբաժան մէկ մասնիկն է եւ կարեւոր ներդրում ունի սուրիական կեանքի զանազան ոլորտներու զարգացման մէջ։ Ան
Մարդկության ծնունդն արդարացված է լոկ Քրիստոսի ծննդյամբ
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Աստվածաշնչից հայտնի է, որ ինչպես երկինքը և երկիրը, այնպես էլ մարդկությունը և հողագնդի վրա եղած ամեն ինչ արարվել է Տեր Աստծո կողմից: Քրիստոնեությունը մեկնում է, որ ամեն ինչ արարվում և պահպանվում է Սուրբ եռամիասնության՝ Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգու
Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել. shamshyan.com
shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ գտնվող կալանավոր Արթուր Սաֆարյանը ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով էլ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանի որոշմամբ՝ (քանի որ բանտապետ Տիգրան Նավասարդյանը գտնվում է ամանորյա արձակուրդում: Ըստ տեղեկությունների՝ այն անցկացնում է Հայաստանից դուրս) տեղափոխվել է մենախուց: Մեր տեղեկություններով, պատճառն այն
Արթուր Աբրահամը՝ ջրօրհնեքի կնքահայր (Տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ Ապարանի Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին: Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հայտնում է, որ նրան մեծ պատիվ է շնորհվել՝ նա մատուցված Սբ. Պատարագի ժամանակ ջրօրհնեքի կնքահայր էր:
Տիբեթցի ակտիվիստը շարունակում է գտնվել անազատության մեջ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Տիբեթի լեզվի պաշտպան Տաշի Վանգչուկը շարունակում է գտնվել անազատության մեջ և հրաժարվում է ընդունել Չինաստանի իշխանությունների կողմից իրեն ներկայացված մեղադրանքները: Անջատողական շարժում սկսելու համար մեղադրվող ակտիվիստը ձերբակալվել էր համացանցում իր տարածած տեսագրության համար, որում վերջինս քննադատել էր Չինաստանի կառավարությանը տիբեթյան մշակույթի ոչնչացման համար: Հնդկաստանի հյուսիսային Դարամսալայի բնակիչները ընդվզում են տիբեթցի 32-ամյա ակտիվիստի ձերբակալության
Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ: Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո խաչվառազարդ թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից
Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազներ
«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Ռոյթերզը» հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազներ, ովքեր դժգոհել են իշխանությունների այն որոշումից, ըստ որի, դադարեցվում է պետական բյուջեից թագավորական ընտանիքի ծախսերի մի մասի ֆինանսավորումը: Խոսքը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող պետական վճարումների մասին է: Դժգոհ արքայազները հավաքվել են Էր-Ռիյադում գտնվող թագավորական պալատում՝ ներկայացնելու իրենց


















































