Օրվա լրահոսը

Թուրքիայի տնտեսությունը զարգացող երկրների շարքում ամենախոցելին է

Միջազգային ֆինանսական ինստիտուտը (Institute of International Finance) կազմել է զարգացող երկրների խոցելի ոլորտների համեմատության քարտեզը։ Թուրքական «Gerçek Gündem» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ քարտեզում Թուրքիան առանձնացվել է որպես տնտեսապես ամենախոցելի երկրներից մեկը: Տնտեսության վերաբերյալ արդյունքները ստացվել են ըստ 20 չափանիշների։ Թուրքիայի դեպքում հատկապես կրիտիկական ցուցանիշներ են գրանցվել արտաքին ֆինանսավորումից կախվածություն, ընթացիկ հաշվի պակասորդ, զուտ օտարերկրյա ուղղակի

Քրեական գործեր` ՀՀ քննչական կոմիտեի և ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնցից 3-ը վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքերին: Այսպես, Ս. Ի.-ն հաղորդում է տվել, որ Երևան քաղաքի գիշերային ակումբներից մեկում

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

Հայաստանի Հանրապետության կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված

«Վիգեն Սարգսյանն առաջին հերթին խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Արթուր Սաքունց

Ըստ պարոն Սաքունցի՝ հանրությանը պարտադրում են ապրել ազգ-բանակ-եկեղեցի եռամիասնության կոնցեպտի շրջանակներում

Լեւոն Չուգասզյան. «ՀՀ ԳԱԱ-ում գործում են կլանային թայֆայական շահեր»

Այդ ճանապարհը տանում է դեպի ՀՀ ԳԱԱ միջազգային հեղինակազրկում:

«Մեր պապերի հողում հունվարի 1-ին հայկական դրոշն ենք բարձրացրել, էլ դրանից մեծ նվե՞ր»․ Սլավիկ Սարգսյան

2018 թվականի հունվարի 1-ը Հայաստանի դահուկասպորտի պատմության մեջ նշանավորվեց կարևոր իրադարձությամբ․ Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սան, 21-ամյա Աննա Մխիթարյանը Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում 10 կմ ազատ ոճում գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ։ Բավական հաջող հանդես են եկել նաև նույն մարզադպրոցի սաները՝ Աննա Ռաշոյանը, որը գրավեց

«Այդ ընտանիքում անընդհատ դժբախտություն է»․ Մարալիկում հրաժեշտ են տալիս Արցախում մահացած Մհեր Զիրոյանին

Հունվարի 6-ին, ժամը 02:10-ի սահմաններում նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից մահացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանին քիչ անց կհուղարկավորեն Մարալիկի գերեզմանատանը։ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Զիրոյանները բնիկ մարալիկցիներ են, նրանց բարեկամները բնակվում են Մարալիկում, սակայն Մհերի ընտանիքը բնակվում է Գյումրիի «Գծի հետև» թաղամասում։ «Նրան Գյումրիից կտեղափոխեն Մարալիկ

Էրդողանի փարիզյան անարդյունք այցը (Տեսանյութ)

Թուրքագետը՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մասին

2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2017թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը մայրաքաղաքում ծնվել է 465 երեխա՝ 235 տղա, 230 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 1111 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն տոնական օրերին սպասարկել է 8032 կանչ: Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Մուշեղ Խուդավերդյան. Արեւմուտքը չի ցանկանում Իրանը ոչնչացնել (Տեսանյութ)

Ցանկանում է իր շահերին համահունչ պետություն ստեղծել

Տոնական ներկայացումներ՝ Երևանի քաղաքապետարանի թատրոններում

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ: «Ջրահարսը», «Հենզելն ու Գրետելը» և «Երկարաճիտք Պեպին նշում է Ամանորը» ներկայացումները բարձր տրամադրություն են պարգևել ոչ միայն մայրաքաղաքի երեխաներին, այլև նրանց ծնողներին: Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում

Գերմանական «Treffpunkteuropa» ամսագիրը Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»: Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ «Treffpunkteuropa»-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների  հետ պետք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`    

Լոս Անջելեսում հանձնել են «Ոսկե գլոբուսը». ովքե՞ր են ստացել կինոփառատոնի գլխավոր մրցանակները (ֆոտոշարք)

Ի զորակցություն կինոինդուստրիայում սեռական ոտնձգությունների զոհերի՝ հյուրերի մեծ մասը մրցանակաբաշխությանը ներկայացել է սև հագուստով:

Ֆինանսական շուկաներում Բիթքոինի դերի օրեցօր բարձրացումն ու Կենտրոնական բանկերի վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ. World Forex Armenia

Հասկանալի է, որ այսօր ձևավորվում է արժութային նոր իրականություն, որը Կենտրոնական բանկերը չեն կարող հանդուրժել, քանի որ կարող է անկում ապրել ազգային արժույթները, հնարավոր են խնդիրներ նաև բանկային համակարգերում և այլն:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների  մասին: Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է: Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի

Հերոս տղաների արյամբ գծված հայրենիքի սահմանները հուսալի ձեռքերում են

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Պաշտոնյա խաչքավորներն ու Ժուռնալիստների միության նոր նախագահը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Որքան էլ առաջին հայացքից զավեշտալի թվա, սակայն մեր երկրում Սուրբ ծննդյան արարողությունները, մասնավորապես, մեր պաշտոնյա խաչքավորները, ազդարարեցին քաղաքական նոր տարվա մեկնարկը: Համացանցը ողողված է՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նկարներով և տարաբնույթ մեկնաբանություններով: Իսկ մինչ այդ, անցնող տարվա վերջին, երկար ընդմիջումից հետո, Հայաստանի ժուռնալիստների միությունը նոր նախագահ ընտրեց: Աստղիկ Գևորգյանին փոխարինելու է

Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն« մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն« մեդալով։     ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև Լիդիանը ընդունել էր հրավերը

Լիդիան Արմենիան տեղեկացավ, որ Հ. Բրոնոզյանը և նրա կողմից պատվիրված Ամուլսարի բնապահպանական ազդեցության վերաբերյալ զեկույցների հեղինակները հրաժարվել են մասնակցել մասնագիտական քննարկմանը, ինչն անսպասելի էր, հաշվի առնելով, որ այս հանդիպումը ՀՀ Բնապահպանության նախարարությունը նախաձեռնել էր իրենց խնդրանքով: Նախարարությունը դիմել էր Լիդիան Արմենիային` մեր մասնագետների մասնակցությունն ապահովելու համար: Պատրաստակամ լինելով շահագրգիռ կողմերի հետ երկխոսության և բոլոր մտահոգություններին

Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել ՀՀ զինված ուժերին 

Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել ՀՀ զինված ուժերին ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողություններին պատրաստվածությունը բարելավելու գործում և տարիների ընթացքում կրթական փոխանակման ծրագրերի միջոցով վերապատրաստել է հարյուրավոր զինվորների: Դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը տրամադրել է հարյուր հազարավոր դոլարներ արտակարգ իրավիճակների նախարարությանը հակահրդեհային սարքավորումներ ձեռք բերելու համար և անցկացրել է երկշաբաթյա ներգրավման միջոցառում, որը տեղի է ունեցել բրիտանական ցամաքային

Իրանի մայրաքաղաքն ունենալու է իր Հայդ պարկը (Hyde Park)

Թեհրանի ավագանին երեկ արագացված կարգով վավերացրեց մի նախագիծ, որով հատուկ տեղ է հատկացվում մայրաքաղաքում բողոքի միջոցառումներ անցկացնելու համար։ Թեհրանի ավագանիում մեծամասնություն են կազմում նախագահ Ռուհանիի բարեփոխական կողմնակիցները, ավագանիի նախագահն է մահացած գործիչ Ռաֆսանջանիի որդիներից՝ Մոհսենը։ Իրանի իշխանությունները փորձում են երկրի դժգոհ մասսայի արդար բողոքի ելույթները փոխադրել քաղաքակիրթ դաշտ․ սոցիալական անարդարությունից բողոքողները հիմնականում բանվորներն են, գործազուրկները,

Վաղինակ Գալուստյանը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի ղեկավար կազմում փոփոխություն է եղել: Գլխավոր քարտուղարի պաշտոնում Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը: Ավելի վաղ ֆեդերացիայի հունահռոմեական ոճի համակարգող փոխնախագահ Արսեն Բադալյանին փոխարինել էր ազգային հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

«Հայոց հզոր բանակը» մարտական դիրքերին հատկացրել է մեծաթիվ նյութատեխնիկական սարքավորումներ՝ ուղղված դիրքապահ զինվորի անվտանգության բարելավմանը

2016թ. ապրիլյան պատերազմից հետո մեկնարկած «Հայոց հզոր բանակ» ծրագիրն առաջիկայում կամփոփի 10-րդ հոբելյանական փուլը։ Նախորդ 9 փուլերի ընթացքում ծրագրի նախաձեռնող Կարեն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ մարտական դիրքերին հատկացրել է մեծ թվով ռադիոկապեր, պլանշետներ, մարտկոցներ, նյութատեխնիկական սարքավորումներ, հատուկ նշանակության հեռադիտակներ, պարագաներ, որոնք ուղղված են դիրքապահ զինվորի առողջության և անվտանգության պայմանների էլ ավելի բարելավմանը։ Ինչպես

Ահմադինեժադի փաստաբանը հերքել է նրա ձերբակալության մասին տեղեկատվությունը

Շիրազում Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողներին ասել է Ահմադինեժադի փաստաբանը, որի անունը չի հաղորդվում: Չի հստակեցվում նաև, թե որտեղ է գտնվում իրանցի քաղաքական գործիչը: Ավելի վաղ՝ հունվարի 7-ին, Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկատվություն էր տարածել al-Quds al-Arab թերթը՝ վկայակոչելով Թեհրանում իր «վստահելի աղբյուրը»: Ըստ թերթի՝

Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշերն ու լեգենդները

BBC Travel-ի աշխատակից Ամանդա Պրոենսա Սանթոսը հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, գրել է աշխարհում առաջին քրիստոնյա երկրի՝ Հայաստանի մասին: Այս երկիրը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակել է մեր թվարկության IV-րդ դարում՝ 301 թվականին: Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհում հնագույններից մեկն է, որը տարբերվում է բուզանդական ուղղափառ եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիներից: Սուրբ Ծնունդն այստեղ նշում են հունվարի

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Սուրբ Ծննդեան առիթով նամակ մը ստացավ Ֆրանսիս պապէն

5 Յունուար 2018-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը եւ Ֆրանսիս Պապին կողմէ փոխանցեց շնորհաւորական նամակ մը նոր տարուան եւ Ս. Ծննդեան առիթով։ Նամակին մէջ Պապը իր բարեմաղթութիւնները կը ներկայացնէ հայ ժողոուրդին, հայ եկեղեցւոյ ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ կը մաղթէ, որ խաղաղութիւն հաստատուի աշխարի մէջ, յատկապէս հոն՝ ուր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031