Օրվա լրահոսը
Օրվա կադրը․Գյումրիում ո՞վ ունի պարտադրելու իրավունք
Այսօր առավոտից համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի կողմից Գյումրու մուտքի ու ելքի մոտ տեղադրված սոցիալական գովազդները, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը ժպիտով քաղաք մտնողներին պարտադրում է․«Պարտադիր թատրոն կերթաք», իսկ Գյումրիից հեռացողներից ճշտում․«Թատրոն գնացի՞ք»։ Ակնհայտ է, որ այս ցուցապաստառները բարձրացրել են բազմաթիվ օգտատերերի տրամադրությունը, որոնք տարածելով իրենց էջերում, գրել են «Սուպեր», «Բռավո, շատ
«Թուրքիային չի հաջողվի խցկվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակի մեջ». թուրքագետ
Պատճառն այն է, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին
Դիլիջան համայնքի կենցաղային աղբը ինչո՞ւ են տեղափոխելու Ղուրսալի
Աղբի վերամշակման ձեռնարկություն չի ստեղծվի
ՇՎՏՄ-ն արձագանքում է յուղաներկերում կապարի անթույլատրելի պարունակության մասին ՀԿ-ների ահազանգին
Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների,
Ի՞նչ կա թաքնված Աղվան Վարդանյանի խոսքերի տակ (Տեսանյութ)
ՍԾՏՀ Գլխավոր քարտուղարը վնասել է կառույցի վարկանիշին եւ շահերին
«Ուզում եմ ոչ գիժ լինել, ոչ էլ խուսափել պատասխանատվությունից». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող
Սպանության մեջ մեղադրվող ռեժիսորը դատարանին հորդորում է դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնել՝ պարզելու իր վիճակը: Նրա խոսքով՝ «Իմ մոտ նկատում եմ հիշողության տատանումներ եւ դեպրեսիվ վիճակ: Իրականում ուզում եմ ոչ գիժ լինել, ոչ էլ խուսափել պատասխանատվությունից: Ես լավ գիտեմ իմ վիճակը, ներկայումս գտնվում եմ Նուբարաշենի նյարդահոգեբույժների հսկողության տակ, ստանում եմ դեղամիջոցներ, որոնք ոչ միայն չեն պակասում, այլ նաեւ ավելանում են»:
«Մենք շարժվում ենք անցյալ դարի վերջին ստեղծված օրենքով. սա աբսուրդ է». Մարգարիտ Եսայան
Ըստ Զառա Բաթոյանի՝ նոր օրենսդրական նախագիծը տարբերվում է գործող օրենքից նրանով, որ այն հիմնված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վրա
Անի Մաջնունյանին արնաքամ տեսած վկան, ըստ ամբաստանյալի, գաղտնի հեռախոսահամարով շփվել է իր հետ
Նա դատարանում նշել է, որ վախեցել է Մուշեղ Մխիթարյանից, մինչդեռ, եթե նրա այդ «թաքուն» հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը վերծանվեն, պարզ կլինի, որ նա ժամերով խոսել է Մուշեղ Մխիթարյանի հետ, եթե վախենում էր, ինչի՞ պիտի այդքան խոսեր:
Մղարթ գյուղում իրավիճակը սրվում է. փորձում են հայտնաբերել Շեկաղբյուրի ծրագրին դեմ արտահայտվողներին
«Միռամ» ընկերությունը փորձում է ազդել Մղարթ գյուղի վրա, վախի մթնոլորտ ստեղծելով, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն ընկերության այն փոքրաթիվ համախոհներին, ովքեր փորձում են օրակարգ բերել Շեկաղբյուրի վտանգավոր ծրագիրը:
Լրագրողներն Արցախում. պատերազմական իրավիճակում աշխատելու սկզբունքները (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Լրագրողները ծանոթացան դաշտային պայմաններում աշխատելու հնարավորություններին
Ինչո՞ւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնվեց «իզգոյի» կարգավիճակում (Տեսանյութ)
Պարզաբանում է Գագիկ Մինասյանը
Թուրքիայի նախկին դեսպանի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման (Տեսանյութ)
Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման: Թուրքական «arti33.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման: Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա
Յուրաքանչյուր օր վերելակից օգտվելը շատ ավելի վտանգավոր է, քան նախորդ օրը
Կրկին լուր տարածվեց, որ 60-ն անց մի քաղաքացի վերելակի հորանն է ընկել եւ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել: Դեպքը պատահել է Խորենացի փողոցի թիվ 30 շենքում: Այս տարվա ընթացքում սա որերորդ նման դժբախտ պատահարն է: Եղել են նաեւ մահվան ելքով դեպքեր: Քաղաքացիների կյանքի անվտանգությանն առնչվող այս խնդիրը տասնյակ տարիներ է՝ լուծում չի ստանում: Յուրաքանչյուր օր վերելակից օգտվելը
Կինոկենտրոնի տնօրեն. «2018-ի հայտերը դեռ չենք քննարկել»
Շուշանիկ Միրզախանյանը կառաջարկի, որ լրագրողներ էլ ներկա լինեն կինոնախագծերի պաշտպանություններին
«Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ չփորձել հայ համայնքին ներքաշել քաղաքական խմորումների մեջ». Դեսպանի խորհրդական
«Շատ հնարավոր է՝ դա սադրանք լինի». Արման Աբովյան
«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Շեցինեկ քաղաքում
Դեկտեմբերի 2-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Շեցինեկի քաղաքապետ Յեժի Հարդի-Դուգլասի պատվո հովանու ներքո, Շեցինեկի հայ համայնքը Լեհաստանի Հայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր «Հայկական օր» խորագրով միջոցառումներ: Միջոցառումները տեղի ունեցան Շեցինեկի պատմական ամրոցում, որին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շեցինեկի հայ համայնքի նախագահ Յուրի Խուրշուդյանը, տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողների, քաղաքի և
Ռուս քաղաքագետ Միրզոյանը կատեգորիաների է բաժանել իր հայ քննադատներին
Ռուսաստանում ապրող ռուսամետ քաղաքական գործիչ Գևորգ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է հրապարակել՝ փորձելով դասակարգել ՆՏՎ-ի «Հանդիպման վայրը» հաղորդմանն իր վերջին մասնակցության մասին կարծիքներ արտահայտող հայերին: «Նախ, քննադատների 90 տոկոսի հաղորդագրությունները «հանցագործ Պուտինի և Ռաշկայի ծառա» ոճում էին, ինչը, ըստ էության, լավ է: Դրանք առանց այն էլ անուղեղ ռուսաֆոբներ են և (որպես հետևանք) հայաֆոբներ, որոնք
«Հնարավոր է Նալբանդյանին ներկայացվի Արցախյան տարածքները հանձնելու հեռանկարի հետ կապված առաջարկ»
Արման Մելիքյանը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից դրական արդյունքներ ակնկալելու հիմքեր չի տեսնում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համոզմամբ՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի քաղաքական պատասխանատուները կարեւորում են հատկապես պաշտոնական Անկարայի տեսակետներն ու կարգավորման գործընթացին այդ երկրի հնարավոր աջակցությունը կամ մասնակցությունը: «Առավոտը» պարոն Մելիքյանին հիշեցրեց մեկ օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ ԵԱՀԿ Մինսկի
Վա՜յ թե… (հատվածներ վեպից)
«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»: Հյուգո
«Հոգու երաժշտության» երեկո` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում դեկտեմբերի 3-ին կայացավ բացառիկ համերգ Music of the soul խորագրով` սոպրանոներ Մագդա Մկրտչյանի եւ Էլիզա Դարյանի մասնակցությամբ: Դասական և էստրադային երաժշտության երեկոյին յուրատեսակ գույն հաղորդեցին ջութակահար Վարդան Պողոսյանը, դաշնակահար Նունե Մելիք-Վրթանեսյանը, կիթառահար Վարդան Գասպարյանը եւ տենոր Պողոս Եղիազարյանը: Վերջինս ոչ միայն վարեց գեղեցիկ երեկոն, այլեւ անձամբ ելույթներ ունեցով: Ունկնդրին
Եվս մեկ ՃՈ տեսուչի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ.
«Եղնուկյանը «Սասնա ծռերին» տեղեկություններ է փոխանցել ռադիոկապի շահագործման վերաբերյալ»
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա նպաստել է նաեւ ապատեղեկատվության տարածմանը, թե խմբի անդամներն իրավապահների տրամադրած սննդից թունավորվել են
«Ով եւ ինչու է ցավագին ընդունում մեր երկրի ինքնիշխանությունը՝ մեզ պիտի չհուզի»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ռուսական հիստերիայի մասին – ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանում կրքերը կրկին բորբոքվեցին: Լրատվական տարբեր հեղինակավոր հարթակներում շարունակվում են քննարկումները, որտեղ ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետները Հայաստանի եւ հայերի հասցեին իրենց վիրավորանքներում եւ որակումներում մրցում են` «թշնամի», «ման եկող կին» եւ այսպես շարունակ: Ինչո՞ւ են ՌԴ-ում այդքան ցավագին ընդունում
Արձագանք վարչապետի առաջարկին
Օրեր առաջ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում «Նոյ» ազգագրական թաղամասի նախագծի ընտրության հարցում կարևորել է հանրային կարծիքը։ Վարչապետը նշել է նաև, որ այս ծրագիրը նպաստելու է մեր քաղաքի և երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
«Ну говори же, Мко, говори». Մկոն երգում է Սոնայի հետ (տեսանյութ)
«Մեր բակը» նախագծից 20 տարի անց Մկրտիչ Արզումանյանն և Սոնան ներկայացնում են տեսահոլովակ, որը կոչվում է «У любви свои причины»: Այստեղ գործածվում է «Մեր բակի» «Ну говори же, Мко, говори» արտահայտությունը:
«Հայ համայնքը Սահակաշվիլու հետ կապ չունի». Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ ընդդեմ Պորոշենկոյի կազմակերպված ցույցին հայերի մասնակցության մասին
Հանձնաժողովի նախագահ. «Ես ազնիվ մարդ եմ, որեւէ զարտուղի բան չեմ արել»
Դեկտեմբերի 7-ին նշանակված են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռի համար ընտրություններ, եւ դատելով թեկնածուների թվից, թեժ պայքար է սպասվում, թեեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր, որ ընդամենն այդ կառույցի անունն է հմայիչ: ԳԱԱ նախագահին հարցրինք` ինչո՞ւ է ընտրությունների անցկացման վայր ընտրվել բյուրոյի տարածքը, որը փակ կառույց է, եւ ոչ թե ԳԱԱ-ն, մանավանդ
Սյունիք գյուղի բնակիչները գյուղմթերքի միջոցով սնդիկ, պղինձ ու մոլիբդեն են ուտում
Սյունիքի մարզի որոշ համայնքների բնակիչների, այսպես ասած, առողջական ռիսկը բավականին բարձր է, քանի որ այդ համայնքներում մշտապես օգտագործվող սննդում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է սահմանված շեմը: Այսպիսի եզրահանգման է եկել էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման վերլուծական կենտրոնը, որն ուսումնասիրել է լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղենում ծանր մետաղների առկայությունն ու դրանց ռիսկերը, գնահատել է բնակչության առողջական ռիսկերը:


















































