Օրվա լրահոսը
Հեստապարային ակումբներ ո՛չ բազմաբնակարան շենքերում, ո՛չ կրթական ու պատմամշակութային հաստատություններում չեն կարող լինել
Կառավարությունը հեստապարային ակումբներին, կարաոկեներին, դիսկոտեկներին ու շոգեբաղնիքներին հանում է բազմաբնակարան շենքերից
Նավթ ու գազ որոնողները Շիրակի մարզում
Շիրակի մարզի մի շարք տեղանքների՝ Ամասիայի, Մարմաշենի, Ոսկեհասկի, Հայկավանի, Առափիի եւ Կապսի ընդերքում նավթ ու բնական գազ հայտնաբերելու նպատակով պատրաստվում են անցկացնել երկրաբանական ուսումնասիրություններ։ Այսօր այս մասին հայտնի դարձավ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ։ Քննարկմանը, որի թեման նորաստեղծ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում
Սերժ Թանկյանը ցանկանում է Հայաստանում սուրճի ապրանքանիշ հիմնել
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Expert պարբերականին, որում խոսել է երաժիշտի իր գործունեության, հետագա ծրագրերի և կյանքում իր առաջնահերթությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ տեղադրված է VICTIMS OF A DOWN ֆեյսբուքյան խմբում: Մասնավորապես, Թանկյանը պատմել է, որ իր համար միշտ կարևոր է եղել արդարությունը, և ցանկացած նախագիծ, որ սկսում է, անմիջականորեն պետք է կապ
Նուռ առանց կորիզի՝ ՍԱՍ սուպերմարկետներում
Ամանորի տոներին ընդառաջ ՍԱՍ սուպերմարկետի օրիգինալ մրգերի շարքում ներկայացված է նուռ՝ առանց կորիզի: Ֆանտաստիկա չէ, Եվրոպայից բերված քաղցրահամ նռան հատիկները չունեն կոշտ կորիզներ, որոնք հաճախ վնասում են ատամները: «Նուռը վիտամինների պաշար է: Պատահական չէ, որ բժիշկները հեմոգլոբինի բարձրացման համար խորհուրդ են տալիս նուռ ուտել: Սակայն հաճախ նռան կորիզը խանգարում է վայելել անմահական համը, ուտելիս առաջացնում
Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններում» մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝
«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստան ուղարկել 710 կգ սառեցրած ձուկ և ծովամթերք
Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում թույլ չի տվել ընդհանուր ավելի քան 710 կգ սառեցրած ձկան և ծովամթերքի 2 խմբաքանակի ձևակերպումը, որը մատակարարվել էր Հայաստան ուղարկելու համար և ուղեկցվում էր Մաքսային միության համապատասխան անասնաբուժական հավաստագրերով: Այս մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի և Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անասնաբուժական ստուգում անցկացնելիս
«Շատ հավանական է, որ Արցախ այցելած չորս թուրք մտավորականները հանձնվեն Ադրբեջանին». Տիրան Լոքմագոզյան
Ըստ Արագած Ախոյանի՝ Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան չի բավարարի:
Երևանը Մոլդովայի հետ փոխանակել է զբոսաշրջային ոլորտում իրականացված ծրագրեր
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները: Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նախ շնորհավորել է հյուրերին՝ վերջերս Մոլդովայում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի բացման
Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները
Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ
Թուրքական մամուլն արձագանքել է մի խումբ դերսիմահայերի հայաստանյան այցին. Akunq.net
Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստան այցելած մի խումբ դերսիմցիների հայտարարությանը: Մասնավորապես ‘Sabithaber.com’ կայքէջն անդրադառնալով այդ այցին` գրել է, թե «Սուտ է թունջելիցիների այն պնդումը, ըստ որի` Դերսիմի բնակչության կեսը հայեր են»: Այս մասին հաղորդում է Akunq.net–ը: Աղբյուրի համաձայն` թուրքական լրատվամիջոցը հայտնելով, թե Դերսիմից Հայաստան գնացած 9 գյուղապետեր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան, նշել է,
Արցախում ծառայող զինվորների երգն ու դուդուկով կատարումը (ֆոտոշարք, տեսանյութ)
Ծառայության պայմաններից չեն դժգոհում, միայն ակնարկում են, որ ընտանիքի անդամներին շատ են կարոտել
Նալբանդյան. ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են (Տեսանյութ)
Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Հայկական երկու հանրապետությունների նախագահները ունկնդրել են բանակի հրամանատարի զեկույցը
Դեկտեմբերի 1-ից 4-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: ՊԲ-ում իրականացված շրջայցի ընթացքում, ներկայացուցչական պատվիրակությանը ուղեկցում էին Արցախի հանրապետության
«Թուրքիան Սիրիայի շուրջ «առեւտրի» ժամանակ կփորձի դնել Արցախի հարցը». Ռուբեն Սաֆրաստյան
Ըստ փորձագետի՝ Թուրքիան օգտագործելու է այն հանգամանքը, որ Սիրիայի հյուսիսում արդեն իսկ ունի զինված ուժեր
Մաքրվել են Գանձաքար համայնքի 19-րդ դարի եկեղեցու պատերի և տանիքի խոտածածկը
Տավուշի մարզի հուշարձանները ևս մաքրվել են բուսածածկից։ ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտների ջանքերով մաքրվել են Գանձաքար համայնքի 19-րդ դարի եկեղեցու պատերի և տանիքի խոտածածկը, կտրվել են հուշարձանին կից աճած ծառերը, բարեկարգվել տարածքը։ Այնուհետև Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանը պատանիներին ներկայացրել է մարզի հուշարձանները, անդրադարձել Գանձաքարի եկեղեցու հիմնադրմանը, խոսել հուշարձանների պահպանության
MY ARMENIA բջջային հավելվածը կօգնի բարձրացնել կենցաղային, համայնքային, բնապահպանական խնդիրներ և ստանալ դրանց լուծումները
Դեկտեմբերի 4-ին Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան ներկայացրեց MY ARMENIA բջջային հավելվածը։ Այն iOS և Android հարթակների համար ստեղծված լուծում է, որը Հայաստանի ողջ տարածքում համայնքային, բնապահպանական, կենցաղային, աղբավայրերի ու այլ հանրային խնդիրները բարձրաձայնելու միջոց է: Հավելվածը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Սիրողական հեծանվային
Սոցիալական աշխատողներն առանց վերապատրաստման օգուտ չեն տա (Տեսանյութ)
Համայնքում մարդկանց խնդիրները վաղ հայտնաբերող անձի կարիք ունենք
«Այցելեք Արցախ ու կտեսնեք ազատ, անկախ ու ժողովրդավար պետություն». Էդուարդ Շարմազանովի ելույթը ՌԴ Պետական դումայում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Հարգելի պարոն նախագահող, հարգելի գործընկերներ, թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու
Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies – WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և
Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վերսկսված դատաքննությունն ավարտվեց
2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ Վարչական դատարանը վերասկսեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործի դատաքննությունը և վճռի հրապարակման օր նշանակեց: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով
Արարատում տարեց տղամարդն օրեր առաջ բռնության է ենթարկվել որդու կողմից. տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետևանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում
Ադրբեջանը դրական է գնահատում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը: «Դա պոզիտիվ երևույթ է, որն ընկալվում է դրական, քանի որ այդ հակամարտության լուծման գործում Ռուսաստանը կարող է շատ դրական դեր ունենալ, և դա բոլորը հասկանում են: Ես դրական եմ գնահատում այդ
Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝
Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վերջիններս կալանավորվել են
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և
Օրվա կադրը․Գյումրիում ո՞վ ունի պարտադրելու իրավունք
Այսօր առավոտից համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի կողմից Գյումրու մուտքի ու ելքի մոտ տեղադրված սոցիալական գովազդները, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը ժպիտով քաղաք մտնողներին պարտադրում է․«Պարտադիր թատրոն կերթաք», իսկ Գյումրիից հեռացողներից ճշտում․«Թատրոն գնացի՞ք»։ Ակնհայտ է, որ այս ցուցապաստառները բարձրացրել են բազմաթիվ օգտատերերի տրամադրությունը, որոնք տարածելով իրենց էջերում, գրել են «Սուպեր», «Բռավո, շատ
«Թուրքիային չի հաջողվի խցկվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակի մեջ». թուրքագետ
Պատճառն այն է, որ Թուրքիան ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին
Դիլիջան համայնքի կենցաղային աղբը ինչո՞ւ են տեղափոխելու Ղուրսալի
Աղբի վերամշակման ձեռնարկություն չի ստեղծվի
ՇՎՏՄ-ն արձագանքում է յուղաներկերում կապարի անթույլատրելի պարունակության մասին ՀԿ-ների ահազանգին
Հայկական շուկայում վաճառվում են ներկեր, որոնցում կապարի պարունակությունը գերազանցում է թույլատրելի 0.5%-ը 1500 անգամ։ Խնդրին հետամուտ լինելու համար Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնում այսօր հրավիրվել էր քննարկում, որին մասնակցում էին հարցը բարձրաձայնող «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների,


















































