Օրվա լրահոսը
«Թուրքական ավիաուղիների»՝ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու շուրջ բանակցություններ չեն տարվում. «Փաստ»
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել էր, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան: Թեմայի շուրջ «Փաստ»-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Հարցին՝ «Թուրքական ավիաուղիներ»–ի հետ այս պահին որևէ բանակցություններ տարվո՞ւմ են, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է, որ վարչությունն ընկերության կողմից ոչ
Փողերը դուրս են գնում. «Ժողովուրդ»
Այս տարվա հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն 706 հազար դոլար: Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան
Ում է ուղղված ՀԱՊԿ-ի հայտարարությունը. «168 Ժամ»
«Սա դիտարկել՝ որպես հայամետ քայլ, սխալ կլինի, քանի որ հայամետ դիրքորոշում այս հայտարարությունում արտահայտված չէ, դրան, միևնույն է, դեմ կլինեին Բելառուսն ու Ղազախստանը: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանինն է, և Հայաստանը կարողանում է օգտագործել առիթն իր համար նպատակահարմար հայտարարությունների հաստատում կորզելու համար: ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հաստատել է իր դիրքորոշումը, որ չի
Ովքեր էին կանգնած Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության հետևում. «Ժողովուրդ»
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակում է մնալ օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորվածների մի մասը հրաժարվում է ցուցմունք տալ եւ բարձրաձայնում է՝ քրեակատարողական հիմնարկում իրենց անվտանգության մասին նշելով: Եւ մինչ օրս օդից
Խոշորներն օրենքի դաշտո՞ւմ, թե՞ բանտում. «Ժամանակ»
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան: Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարևորներից մեկն է, այլ թերևս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու
Ավելի քան 20 մեդալ՝ Աբովյանի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցից
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մարզադպրոցում շուրջ 15 տարի է, ինչ զարգանում են սամբո և ձյուդո մարզաձևերը։ Այսօր այս սպորտաձևերով մարզադպրոցում զբաղվում է 100 մարզիկ։ Մհեր Կարապետյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Հարություն Սարգսյանը, Բորիս Շատվերյանը մարզադպրոցի սաներից են, ովքեր բազմիցս մասնակցել են թե Հայաստանի, թե Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին և վաստակել են ավելի քան 20 ոսկե, արծաթե և
Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Անտերուդուս մուրացկանները Մի օրվա մեջ դառան պարոն: Հիմա մեր բախտն է որոշում Ադիբեկյանը Ահարոն:
Ինչպիսին լեզուն է, այդպիսին էլ բանավեճն է
Ինչո՞ւ եմ ես վերջերս այդքան շատ ուշադրություն դարձնում ձեւին: Գուցե տարիքային է: Օրինակ՝ երբ մարդը գրում է տրանսլիտով կամ հայատառ, բայց ակնհայտորեն անգրագետ, ես չեմ կարողանում նրա գրածները կարդալ: Ինձ հետ վիճում են՝ իսկ գուցե նա հանճարեղ մտքեր է արտահայտում: Խիստ կասկածում եմ, ճիշտն ասած: Արժեքավոր մտքերը չեն կարող շարադրվել թափթփված, ցրված, անկազմակերպ եղանակով: Համացանցը
Ուկրաինան չի կարողանում կատարել ՍԾՏՀ ԽՎ նախագահի իր պարտականությունները․ ՌԴ ԱԳՆ-ն՝ հակահայկական բանաձև մասին
Ուկրաինան չի կարողանում կատարել իր պարտականությունները որպես Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները որպես ՍԾՏՀ նախագահող. խախտվում են բազմակողմ կազմակերպությունների համընդհանուր նորմերն ու սկզբունքները, չի ապահովվում պատվիրակությունների լիակատար մասնակցությունը և ոտնահարվում են
Վիճակահանությունը որոշեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերը
Այսօր Մոսկվայում՝ Կրեմլի պալատում, կայացավ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը, որին ներկա էր նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Աշխարհի գավաթը վիճարկելու իրավունք նվաճած 32 ազգային հավաքականները վիճակահանությամբ բաժանվեցին ութ խմբի, յուրաքանչյուրում՝ չորսական հավաքական: A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա
Մեկնարկել է հրաձգության ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը
Այսօր մեկնարկեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի վեցերորդ խաղարկությունը, որում մոտ 75 հրաձիգներ մրցում են չորս մրցաձեւում՝ օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան, վազող թիրախ (նորմալ վազք) եւ վազող թիրախ (խառը վազք)։ Մրցաշարն անցկացվում է ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Նա հրաձիգներին հորդորել է ավելի լուրջ մոտենալ մարզումներին եւ մրցումներին. «Ցավով եմ նշում, բայց երեք տարի առաջ մենք
Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդն է «Ծաղկաձոր օփեն»-ում
Ծաղկաձորում ավարտված շախմատի «Ծաղկաձոր օփեն» միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշերով արժանացավ բրոնզե մեդալի: Հաղթեց ուկրաինացի Վիտալի Բերնադսկին (7 միավոր): Երկրորդ տեղն զբաղեցրեց խորվաթ Մարին Բոսիոսիչը: «B» խմբում 9 մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցիներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը եւ Գոռ Սեյրանյանը՝ (7,5-ական միավոր): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շուշան Դոյդոյանը հրաժարական է ներկայացրել
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։ Քաղ. հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում
ԵԱՏՄ-ԵՄ միակ և հարմար կամուրջը Հայաստանը կարող է լինել
Ինչպես հայտնի է, հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ չկան: Խորհրդային Միությունն իր կազմավորման օրվանից չափազանց մեծ ու ոչ դյուրամարս ոսկոր էր կապիտալիստական աշխարհի կոկորդին: Կապիտալիստական աշխարհում սոցիալիստական Խորհրդային Միությունը լրիվ օտար մարմին էր և այդ նույն աշխարհն օր առաջ ուզում էր խեղդել նրան օրացուցային տարիքից սկսած, սակայն մի քանի տասնամյակ ոչ մի կերպ չէր հաջողվում:
Բագրատաշենի մաքսակետում միջադեպի գործն ուղարկվել է հատկապես կարեւոր գործերով քննության վարչություն
Ծեծի առթիվ փորձաքննություն է նշանակվել
«Ոչ մեկը մեզ չի ասելու՝ արի, ախպեր ջան, նկարի, մենք պետք է պայքարենք». Մեր գործընկեր «Ֆոտոլուրը» 15 տարեկան է
Մելիք Բաղդասարյանի խոսքով՝ «ֆոտոլրագրությամբ այսօր բավականին շատ մարդ է զբաղվում ու այսօրվա տեխնիկան թույլ է տալիս ունենալ լուսանկար՝ տարբեր իրավիճակներից, բայց եթե նկարողին հարցնես ոնց է նկարել, չի իմանա, թե ինչ գործընթաց է եղել, որ ստացել է նկարը: Պրոֆեսիոնալը, իհարկե, բոլոր ասպարեզում մնում է, որովհետեւ ե՛ւ պահի ընտրության հարց կա, ե՛ւ լույսի, եւ կադրի»:
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,
«Ազգի դավաճան, գործ ես սարքում հայրենիքի հերոսի գլխին». Վիճաբանություն՝ դատարանում
Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալների միջեւ վիճաբանություն սկսվեց
«ԵՄ-ի հետ համաձայնագրի արդյունքում հայկական կոնյակ արտադրողները կտուժեն»
Ավագ Հարությունյանն ասում է՝ հարյուրամյակ է պետք, որպեսզի հայկական կոնյակը նոր անունով ճանաչելի դառնա
«3 տղաս մնացել են պապա ասելով, բայց էդ տղերքը, որ մեծացան, ձեր երեխեքի հերն են անիծելու, արա՛»
Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Պողոսյանը հունից դուրս եկավ
Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցված քրեական գործը՝ պաշտոնատար անձանց մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Դեռևս 2015թ. նոյեմբերին մի քանի լրատվամիջոցների կողմից հրապարակված հոդվածների վերաբերյալ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի արևմուտք գտնվող անտառներում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր: Հիշյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների
«Հայաստանին հասցրած վիրավորանքները բումերանգի նման շուռ կգան Ռուսաստանի դեմ»․ քաղաքագետ
Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Պողոսյանը հունից դուրս եկավ
«Այդ զենքերը իշխանափոխության նպատակով էին, զինված հարձակումներ իրականացնելու համար»
Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին հարցաքննվեցին ամբաստանյալները
ԵՄ-ից ակնկալվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում. Արմեն Աշոտյան
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի նախագահի տեղակալ Ալան Փիլոուի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։ Կարևորելով Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև


















































