Օրվա լրահոսը
Իսկ թե ինչու հիմա հանկարծ Ռուսաստանում սկսեց «ծաղկել» իշխանամետ մամուլի ազատ խոսքը, դժվար չէ գլխի ընկնելը. «Հրապարակ»
Ադրբեջանական մամուլում էլ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ավելի «կառուցողական» են:
Հայաստանը միանալու է եվրոպական միացյալ ավիատարածքին. Վաչե Գաբրիելյանը՝ նոր համաձայնագրի մասին
Վաչե Գաբրիելյանն ընդգծեց. «Միաժամանակ նախաստորագրվել է Բրյուսելում ՀՀ-ի՝ եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը եւ դա եւս կարեւոր է՝ՀՀ հաղորդակցման ուղիների ընդարձակման առումով: Մենք վստահ ենք, որ շատ շուտով այն եւս կիրագործվի, նախաստորագրել, նշանակում է, որ մենք, որպես ՀՀ, խնդիրներ չենք տեսնում եւ պատրաստ ենք ամբողջովին գործակցել այդ ոլորտում»:
Ի՞նչ անել ստամոքսի եւ աղիների ցավերի դեպքում
Ստամոքսի եւ աղիների ցավերի դեպքում խորհուրդ է տրվում 60 գրամ արմավը խառնել 60 գրամ գինու քացախի հետ եւ թողնել 24 ժամ: Որից հետո քամել, անցկացնել նոսր գործվածքի կտորով եւ ստացված լուծույթին ավելացնել նույնքան քանակությամբ մեղր, լավ խառնել: Ստացված խառնուրդով պատրաստել թրջոցներ եւ դնել որովայնի ցավոտ մասերին: Այս դեղամիջոցը խորհուրդ է տրվում ողողումների ձեւով օգտագործել նաեւ
«Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկյալ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը
Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց: Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։ Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։ Ի՞նչ է
Ընկել ենք, թե որ ռուս հաղորդավարը ինչ ասաց, որ ալիքը ինչ քարտեզ ցույց տվեց, նրանց թոք-շոուներին ով մասնակցեց, ինչ առոգանությամբ խոսեց. «Չորրորդ իշխանություն»
Մեր տեղական հեռուստաընկերությունները այս մի շաբաթվա ընթացքում այդպես էլ ռիսկ չեն արել մի քննարկում, բանավեճ կազմակերպել՝ շահագրգիռ կողմերի, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։
«Համաձայնագիրը հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին». ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ուժերը՝ ՀՀ-ԵՄ խորագրով լսումներին
«Այս համաձայնագրով եւս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ քաղաքական օրակարգը վաղուց գծային չէ, այլ դառնում է տարածական»: Աշոտյանն ընդգծեց, որ լսումներին հրավիրել են ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններին, այլ նաեւ ԵՏՄ անդամ ՌԴ-ի դեսպանին, Ուկրաինայի, Վրաստանի եւ այլն:
«Առնվազն անբարոյականություն է այնպիսի պետության հասցեին նման վիրավորանք հասցնելը, ինչպես Հայաստանն է». Անդրանիկ Կարապետյան. «Հրապարակ»
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ ռուսական ալիքներում բարձրացված հիստերիան հասել է գագաթնակետին։ Մինչ համաձայնագրի ստորագրումը ռուսական «Զվեզդան» էր հակահայկական թողարկում պատրաստել՝ խոսելով ՀՀԿ-ի ֆաշիստական հակումների մասին, նախօրեին էլ «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» թողարկումն էր ամբողջությամբ նվիրված Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ, Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին
Պատմական փաստաթուղթը ստորագրվեց. Մնացածը կախված է մեզանից
ԵԱՏՄ անդամ պետության համաձայնագիրը Եվրամիության հետ Նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, անշուշտ, գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկն էր: Այն անկասկած պատմական փաստաթուղթ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ-ն այն ստորագրեց ԵԱՏՄ անդամ պետության
Անհրաժեշտ է, որ «Звезда» ալիքը հատուկ մի թողարկմամբ արժևորի Գարեգին Նժդեհի գործն ու երևույթը. «Իրատես»
Սա է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական քարոզչամիջոցի ապաշխարանքը։ Թե չէ քոռ կոպեկ անգամ չարժեն Կրաշենիննիկովայի սեթևեթանքները ներողության ձևաչափում։
Վերելակի հորանը քաղաքացի է ընկել
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:
Աշխարհում խոսքի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկիրը Թուրքիան է
2006-2016թթ. ընթացքում աշխարհում մամուլի և խոսքի ազատությունը ամենից շատ ոտնահարվել է Թուրքիայում: «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մարդու իրավունքներով զբաղվող «Article 19» և «V-Dem» սոցիալ-քաղաքական կառույցների անցկացրած համատեղ հետազոտության արդյունքում: Հետազոտությունն անցկացվել է 172 երկրում՝ շեշտը դնելով իշխանամետ մեդիա-կառույցների, օրինախախտումների, ինտերնետի սահմանափակումների, արդարության, լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների, հասարակական խավերի և սեռերի միջև
Նախորդ տարի ապօրինի ծառահատումների արդյունքում Հայաստանում հատվել է 1481 ծառ. «Փաստ»
2012-2016 թթ. ընթացքում ամենից շատ ծառահատումներ գրանցվել են 2015 թ.՝ այդ ժամանակ ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 2660։
Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է համագործակցության նոր ուղղություններ գտնել էներգետիկայի ոլորտում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկայի և ջրային ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի մասնակցության հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի փոխգործակցության
Տարօրինակն այն է, որ միայն պաշտոնյաների՛ զավակներն են հաջողակ բիզնեսմեններ. «Չորրորդ իշխանություն»
«Եթե պաշտոնյայի զավակը հաջողակ բիզնեսմեն է, պետք չէ հեռուն գնացող եզրակացություններ անել», հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «ՉԻ» – Դավիթ Հարությունյանն իրավացի է։ Որեւէ տարօրինակ բան չկա նրանում, որ պաշտոնյաների զավակները հաջողակ բիզնեսմեններ են։ Տարօրինակն այն է, որ միայն պաշտոնյաների՛ զավակներն են հաջողակ բիզնեսմեններ։ Էլ ավելի տարօրինակ է այն, որ պաշտոնից զրկվելուց հետո նրանց
Հայաստանը շարունակում է օտարերկրյա բիզնեսի համար անհետաքրքիր, անհեռանկարային երկիր մնալ. «Ժողովուրդ»
Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ։ Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան՝ 1.9 մլրդ դրամի չափով, Լիբանանը՝ 8.9 մլրդ դրամի չափով Վրաստանը՝ 10 մլն-ի չափով։ Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ։ Օրինակ՝ Կիպրոսից ուղղակի ներդրումները պակասել են 32.7 մլրդ դրամի,
Այս հայտարարությունների համար լրացուցիչ աջակցություն կարող է տրամադրվել
Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հաջորդեցին երկրի նախագահի մակարդակով հնչեցված հակակոռուպցիոն պայքարը խստացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ: «Առավոտի» հարցին՝ արդյոք ուղղակի կապ տեսնո՞ւմ եք այս երկու իրադարձությունների միջեւ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին պատասխանեց. «Համաձայն եմ, որ վերջին հայտարարությունները բավական ուժեղ էին ձեւակերպված ու շատ կարեւոր էին Հայաստանի համար:
ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին (Տեսանյութ)
Դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրջանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված
Հայաստանը փոխեց ՀԱՊԿ-ը, բայց որքան ժամանակով. «Ժամանակ»
ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում: Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի
Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում կոնֆլիկտի կողմերին. «Իրատես»
Պետք չէ հակադրել ԵԱՏՄ-ն ԵՄ-ին, առավել ևս, որ ստորագրված համաձայնագրերը համարժեք չեն: Հետխորհրդային տարածքն արևելյան գործընկերություն անվանելն իրավիճակ չի փոխում: Իրավիճակը այսպիսին է. 1. ԵՄ-ն նշանակում է տնտեսության դիվերսիֆիկացիա, կոռուպցիայի դեմ իրական քայլեր, նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ, առանց վիզայի այցեր Շենգենի գոտի, տրանսեվրոպական տրանսպորտային ցանց, դատաիրավական համակարգի անկախացում, ժողովրդավարության զարգացում: Ռուս փորձագետները Հայաստանի համար մեծ վախով
Բրյուսելում քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային փաստաթղթերի կազմման գործում
Նոյեմբերի 29-30-ը Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների եվրոպական հաստատությունների գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բելգիայի մայրաքաղաքում կայացած երկօրյա համաժողովի ընթացքում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների և ավելի քան քառասուն երկրների օմբուդսմանների ներկայացուցիչները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտներում համագործակցության հնարավոր ձևաչափերին, փորձի փոխանակման հարցում փոխադարձ աջակցության,
Երկրաշարժ Իրանում
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի
Սարի թաղում կատարված սպանությունը բացահայտվել է
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների
Իմ կարծիքով՝ վիզային ռեժիմը դժվար թե 4 տարուց շուտ ազատականացվի Հայաստանի համար. Գագիկ Մակարյան. «Ժողովուրդ»
ԵՄ-ի հետ առեւտրային GSP+ ռեժիմից Հայաստանը վատ է օգտվում։ Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ GSP + համակարգը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ զրոյական մաքսատուրքով, բայց այս համակարգից օգտվում է ընդամենը 60 ընկերություն։ – Վիզային ռեժիմի ազատականացումը, ըստ Ձեզ, մոտ ապագայում հնարավո՞ր է, թե՞ ոչ։
ԱՄՆ-ի նախագահի Twitter-ի էջը արգելափակած անձը թուրք է
Հայտնի է դարձել, թե ով է 11 րոպեով նոյեմբերի 3-ին արգելափակել ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփի Twitter միկրոբլոգի էջը։ «Haberturk» լրատվական կայքի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարի էջն արգելափակել է Գերմանիայում թուրք 20-ամյա Բահթիյար Դույսաքը, որը ժամանակին եղել է Twitter-ի աշխատակից։ Դույսաքը «Techcrunch» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալմամբ է արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթերյան էջը։
«Հայաստանի բիզնես միջավայրը փոխվում է, եւ այստեղ գործող եվրոպական ընկերությունների կողմից կա դրական արձագանք» (Տեսանյութ)
«Առավոտի» հարցերին պատասխանում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին – Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հետեւեցին որոշ հոռետեսական գնահատականներ, թե ընդամենը կակտիվանան որոշ ՀԿ-ներ, կաշխուժանան կապերը Եվրոպայի հետ, ինչ-որ գործընթացներ կսկսվեն, ասենք, կապված գյուղմթերքների սերտիֆիկացման՝ ԵՄ նորմերին համապատասխանեցման հետ եւ այլն, իսկ մնացածը ընդամենը գեղեցիկ
Կարեն Կարապետյանին. խնդրում ենք Ձեզ պարզաբանում տալ էլեկտրական շարժիչով մեքենաներին առնչվող գործընթացի վերաբերյալ
Բաց նամակ ՀՀ վարչապետ ՝ Կարեն Կարապետյանին Արա Խաչատրյանից և մի շարք քաղաքացիներից Հարգարժան պարոն Կարապետյան, Սույն թվականի հոկտեմբերի 12 -ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ Դուք հանձնարարել եք ՀՀ փոխվարչապետին, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Բնապահպանության նախարարին և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին ՝ համատեղ մշակել և կառավարությանը ներկայացնել էլեկտրական շարժիչով մեքենաների
Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել
2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը «առանց դրոշմանիշային վճարի» կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա
Հանձնաժողովի մոնիթորինգն արձանագրել է, որ բենզինի գինը 10 դրամով բարձրացել է. «Փաստ»
ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը երեկ հայտնեց, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն հայտնի են։ «Հանձնաժողովի մոնիթորինգն արձանագրել է, որ բենզինի գինը 10 դրամով բարձրացել է։ «Ռեգուլյար» տեսակի բենզինը մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում 400-ի փոխարեն վաճառվում է 410 դրամով։ Այդուհանդերձ՝ գնի բարձրացումը համատարած բնույթ չի կրում։ Քանի որ այս ոլորտում գերիշխող տնտեսվարողներ ունենք, հանձնաժողովն ուսումնասիրություն կիրականացնի՝ հասկանալու գնագոյացման
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները


















































