Օրվա լրահոսը
«Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննությունն, ըստ արտասահմանյան փորձագետների, թերի է կատարվել»
Փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին ներկայացրել է օտարերկրյա փորձագետների եզրակացությունն Ամուլսարի մասին
«Ման եկող» կին են ասում. իրենց մենթալիտետին համապատասխան գնահատականներ են տալիս». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ռուսական կողմից հնչող գնահատականների մասին
Ղարաբաղյան հակամարտության հարցով քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի
Գիորգի Կվիրիկաշվիլին Հայաստան կգա Վրաստանի կառավարության կազմի հաստատումից հետո
Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: ՀՀ կառավարություն
Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Հ. Գրիգորյանը ՃՈ ավագ տեսուչ Տ. Խաչատրյանի հետ, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է
Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական
«80 տարեկան կնիկ ա, հղի ա». ԱԺ-ում ընտանեկան բռնությունը կանխարգելելու համար առաջարկում են սերիալները ֆիլտրել
Հրայր Թովմասյանն ասաց՝ տա Աստված, որ այս օրենքը երբեք չկիրառվի: Հանձնաժողովը 7 կողմ եւ մեկ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկեց օրենքը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Դեմ էր միայն Գեւորգ Պետրոսյանը:
Արցախի ԱԺ-ում տեղի ունեցավ հարցուպատասխան` օրենսդիր և գործադիր մարմինների միջև
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ լիագումար նիստի շրջանակներում տեղի ունեցավ օրենսդիր և գործադիր մարմինների միջև հարցուպատասխանի ընթացակարգ: Կառավարությանը հարցադրումներ հնչեցնելու համար հերթագրվել էին 11 պատգամավոր` ընդհանուր 18 հարցով: Պատգամավոր Հայկ Խանումյանն իր հարցում մտահոգություն է հայտնել. թոշակների բարձրացման հարցին կառավարությունից պատասխանում են, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացման առումով Հայաստանի հետ համաձայնեցված քաղաքականություն են վարում: «Եթե Հայաստանում
Բա որ ընտանեկան բռնությունից տուժած կինն ու տղամարդը ապաստարանում որոշեն իրար «մխիթարել». Ուշագրավ ելույթ՝ ԱԺ-ում (Տեսանյութ)
«Ընկերներ, ես երբեք չեմ մտածել, որ կարելի է օրենքով ընտանիքում համերաշխություն վերականգնել: Դա նույնն է, ոնց որ ասես օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն վերականգնելու համար, օրենքով պարտադրես, որ ընտանիքում բարիդրացիական հարաբերությունները վերհիշեն, օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս երեկո, ո՞նց կարելի է համերաշխությունը ստիպել վերականգնել օրենքով»:
Քրեական գործ՝ «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու փաստով
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով նոյեմբերի 27-ին ոստիկանության Գյումրի քաղաքի «Մուշի» բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի տարածքային սպասարկման կենտրոնի աշխատակից Ջանոյան Աղասիի կողմից կաշառք պահանջելու փաստով։ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ նախաքննություն կատարելու համար քրգործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Այս մասին Aravot.am-ը
«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը պետք է պահանջի, որ НТВ հեռուստաալիքը ներողություն խնդրի» (տեսանյութ). «Ա1+»
«Այս հաղորդումից հետո ես գտնում եմ որ Հայաստանի դեսպանությունը Ռուսաստանում պարտադիր պետք է համապատասխան նոտա տա և պահանջի, որ այդ ՆՏՎ կոչված հեռուստաալիքը ոչ միայն ներողություն խնդրի, այլև պատժի այն վարողներին»,-նշում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ռուսների պահվածքին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանդիպման վայրը» թոք շոուում Հայաստանի եվրաինտեգրացումը բնորոշել
«Հլը մի հատ ոստիկան մտնի իմ տուն, իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա». Պատգամավորը՝ Ընտանեկան բռնության օրենքի մասին
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ գիտենք, գյուղական համայնքներում գյուղապետը կգնա կբարիշացնի, քավորը կանի, բայց այս օրենքը չի արգելում դա անել եւ միեւնույն է, դա լինելու է. «Ձեր բերած օրինակում, երբ կինը կասի՝ լավ ա արել, ծեծել ա, վաղը կբարիշեմ, այդ դեպքում առավելագույնը, որ կարող է անել ոստիկանը, ասելն է, զգուշացնելն է, որ վաղը կնոջդ էլ չծեծես, ուրիշ բան չի կարող անել»:
Արցախի խորհրդարանը գումարել է հերթական լիագումար նիստը
Արցախի խորհրդարանը նոյեմբերի 30-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է հանձնաժողովներում և խմբակցություններում 2018թ-ի բյուջեի նախնական քննարկումներին և օրենսդրական նախաձեռնությունների ուղղությամբ տարվող աշխատանքներին: Սկսելով նիստի աշխատանքները՝ խորհրդարանը լսել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի ներկայացրած 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Կնոջը կացնահարողի համար շտապօգնություն հրավիրեցին դատարան
Ամբաստանյալը պնդում էր, թե ինքնազգացողությունը շատ վատ է
Արցախի Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրեց բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկին
Այսօր տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Օրակարգում էր Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելու հարցը: Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` խմբակցությունների առաջարկությամբ, բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամին նշանակում է Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ: «Հայրենիք» խմբակցության կողմից առաջադրվել է
Նախագահը մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները
Գիշերը 1.30-ին երեխայիդ թեւից քաշում ես, ասում ես՝ ո՞ւր, սա բռնի գործողությո՞ւն է. Ընտանեկան բռնության օրենքը ԱԺ-ում է
Պատգամավորները նաեւ հարցրեցին՝ ինչո՞ւ պիտի ոստիկանը միջամտի ընտանեկան դեպքերին, վեճերին: Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ ցանկացած ոստիկան չի կարող միջամտել, բայց եթե ոստիկանը գալիս է դեպքի վայր եւ տեսնում է, որ ուրիշի կյանքին, առողջությանը սպառնացող վտանգ կա, ինչպե՞ս չմիջամտի: Նա նշեց, որ ոստիկանները կարող են անգամ ազատությունից զրկել, ձերբակալել մարդուն, եթե կասկածում են, որ նա հանցագործություն է կատարել, հետեւաբար սա էլ կարող են անել:
«Մեր տարբերանշան դարձած պատի գունավոր «լոսկուտները» խորհրդանշական են. քաղաքիս լավ, գունավոր «դեմքերն» ու «դեպքերին» կհավաքենք ու կկարենք իրար»
«Մեզ մոտ չես գտնի պարզապես թեյ. մենք վաճառում ենք հաճելի միջավայր ու տրամադրություն»,- վստահեցնում են բոհեմականները
Իգլայի գործով պաշտպանական կողմը անհիմն փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները. դատախազ Արամ Արամյան
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը: Սամվել Բաբայանը վերջին խոսքում պնդեց, որ մեղադրանքի կողմը ենթադրություններով է առաջնորդվել և ոչ թե փաստերով: Ինչ ցույց տվեց դատաքննությունը, որքանով են ձեռք բերված ապացույցները վերաբերելի Սամվել Բաբայանին առաջադրված
Շիրակի մարզում բռնության պատճառը նշել են՝ «կնոջ առցանց լինելը»
Քաղաքներում համոզված են՝ընտանեկան բռնություն առավել հաճախ հանդիպում է գյուղերում, իսկ գյուղական համայնքներում՝ հակառակը
Երիտասարդներն ազդվել են Գրիգից, Պաչյանից եւ Սարիբեկյանից ու նկարել
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողները «Երեք պատմություն» ծրագրի շրջանակներում ունեցել են երեք հանդիպում-քննարկում ժամանակակից գրողներ Գրիգի, Արամ Պաչյանի և Հրաչյա Սարիբեկյանի հետ, հեղինակներն իրենց ընտրությամբ ընթերցել են պատմվածքներ, որոնց մոտիվներով էլ ուսանողները ստեղծագործել են: Այժմ ցուցահանդեսը գործում է քոլեջում: «Երեք պատմություն» նախագծի համադրող, արվեստաբան Ելենա Մովսեսյանը նշեց, որ գրողների հետ հանդիպում-քննարկումները բաց են եղել.
Վարչապետը հանձնարարել է ապաքրեականացնել տնտեսական ոլորտում հանրային վտանգավորության ցածր աստիճան ունեցող հանցագործությունները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվար ամսին, կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2.000.000 դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ
Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի. պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը. «Արցախպրես»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
«Իշխան Բարսեղյանը համոզում էր՝ ես անձամբ գումարը վերցնեմ, փոխանցեմ իրեն, ես հրաժարվեցի». փաստաբան
«Դրանից հետո ասաց՝ փոխանցեմ Նորիկին, որ գա կինո «Հայրենիքի» գետնանցումի մոտ». Կաշառք վերցնելու գործով հարցաքննվեց ամբաստանյալը
Թուրքիան ԼՂ հարցով մշտական կապի մեջ է Ադրբեջանի հետ. Չավուշօղլու
Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Այդ հարցի շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են: Այս մասին Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն: Չավուշօղլուն հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսքերը, որի
Ուր են տանում եվրոպական հեռանկարները արդեն իսկ ասոցացվածներին (Տեսանյութ)
Եվրոպական միության հետ արդեն իսկ ասոցացման համաձայնագրեր կնքած երկրների լրագրողները Բրյուսելում հանդիպումների ընթացքում չէին թաքցնում իրենց փոքր-ինչ հուսախաբությունը կարճ ժամկետում արդյունքների բացակայության առնչությամբ: Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում առաջին իսկ նման հարց-մտահոգությունը հնչեցրեց Վրաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը՝ ԵՄ ղեկավար անձանց հարցնելով, թե ինչու ընդունված համատեղ հռչակագրում խոսք չկա եվրոպական հեռանկարների մասին. «Ինչո՞ւ
Լաուրա Մնջոյան. «Հայաստան այցելության ժամանակ Լեբեդն այցելել էր ոչ թե մեկուսարան՝ հայրիկիս, այլ այցելել էր տուն»
Կա մի հարց, որն ամեն անգամ շրջանառվում է. չգիտեմ, դա թափառիկ սյուժե՞ է, բանահյուսությո՞ւն: Ասում են՝ Վազգեն Սարգսյանի հրավերով, երբ Հայաստանում էր գտնվել ժամանակին գեներալ Լեբեդը, նա այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հայրիկիդ՝ Արմենակ Մնջոյանին տեսնելու, որպես «Սեւ սարդ» դիվերսիոն խմբի անդամի, հարցին ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի դուստրը պատասխանեց. «Գեներալ Լեբեդը օդադեսանտային զորքերի գլխավոր հրամանատարն
Թաեքվոնդոյի մրցաշարը «Բաթումի օփենի» փոխարեն տեղափոխվել է Թբիլիսի
Դեկտեմբերի 1-ին թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը (մինչեւ 17 տարեկան 11 մարզիկ) ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու միջազգային մրցաշարի: Վարդան Ղահրամանյանի փոխանցմամբ մրցաշարը ի սկզբանե կոչվում էր «Բաթումի օփեն» եւ պետք է անցկացվեր Բաթումում: Սակայն տեղի հյուրանոցում հրդեհի հետ կապված հայտնի դեպքից հետո կազմակերպիչներն այն տեղափոխել են Թբիլիսի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մահվան խարիսխ (պատմվածք)
Մինչ այդ անձրև, քամի, մառախուղ, կարկուտ տեսել էր, ձյուն՝ չէ: Լեզուն հանեց, փաթիլն առավ բերանը, չհասկացավ ինչ է: Պտտվեց ավտոբուսի բոլորը, մտավ նորատունկ ծիրանանոցը, ճամփի մեջտեղով վազեց մինչև արտի գլուխը, ետ եկավ: Անվադողերից ծեծկված ճանապարհը ճերմակ էր, միայն ոտնահետքեր կային: Հոտոտեց, հասկացավ՝ իրենն են: Նայեց շուրջը: Ժիրայրենց քողտիքը չէր երևում, Համիկենցը հեռու էր ու հեռու:


















































