Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀԱԿ ներկայացուցիչները դիտարկումներ հայտնեցին Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատման կարեւոր ուղղությունների վերաբերյալ
Նոյեմբերի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը ՀԱԿ գրասենյակում հանդիպել են եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ պատվիրակության եւ ընտրական դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի հետ: Այցի նպատակն էր Ազգային Ժողովի 2107թ. ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցում արտացոլված գնահատականների եւ առաջարկների քննարկումը: Կոնգրեսի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրեցին ընտրությունների ընթացքում տեղի ունեցած
Չինական դասական պոեզիան հայ ընթերցողին
Հայաստանի ազգային գրադարանում ընթերցողին ներկայացվեց «Չինական դասական պոեզիա» գիրքը, որը ներկայացնում է չինական Թան դինաստիայի գահակալության շրջանը՝ 7-ից 10-րդ դարերը։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ եւ նվիրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին ու գրադարաններին։ Չինական Թան դինաստիայի ժամանակաշրջանում տնտեսության զարգացմանը զուգընթաց ծաղկեց նաեւ գրականությունը, որն անվանվեց «Ոսկե դար»։ «Ոսկե դարը» ծնունդ տվեց 300 բանաստեղծի՝
ԵՄ համաձայնագիրը, Անդրանիկ Մարգարյանի հուշատախտակն ու Ծառուկյանի՝ «բոբո» կամ «բարեգործ» լինելը. «Մերոնք»-ի անդրադարձը (Տեսանյութ)
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այլևս իրականություն է և ինչպես հարկն է քննարկվում է թե՛ սոցիալական կայքերում, թե՛ լրատվամիջոցներում: Ամենատարբեր հայացքներ ունեցող գործիչներ փորձում են հասկանալ ու հասկացնել դրա լավ ու վատ կողմերը, օգուտներն ու վնասները: Հասարակության մի հատված, ավելի ստույգ՝ եվրոպական տարբեր դրամաշնորհներից օգտվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լիաթոք հրճվում են ու շարունակում թշնամի համարել ռուսներին: Իրենց «մաքուր ու
ՀԱՊԿ-ն պետք է հստակեցնի դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում սկսվող ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը տեղի է ունենում հետխորհրդային տարածքում արձանագրվող հակասական, անգամ իրարամերժ գործընթացների պայմաններում, որոնք, մի կողմից, նվազեցնում են արդեն ավանդական դարձած սպառնալիքները, մյուս կողմից՝ ուրվագծում են նորերը։ Այս երկու միտումները հավասարապես վերաբերում են նաեւ Հայաստանին շրջապատող անվտանգային միջավայրին, որի համար հատկանշական են հետեւյալ հիմնական առանձնահատկությունները։ Առաջին՝ ԱՄՆ-ի
Հայաստանը ծերունիներով լեցնելով՝ երկիրը կը զօրացնե՞նք: Անկասկած այո՛. «Ասպարեզ»
Տարեց ամերիկահայերու հայրենիք հաստատուելու փափաքին իրականացումը դժուարացնող ազդակներէն մէկը առողջապահական խնդիրն է: Բժշկական որակաւոր եւ մատչելի խնամք ապահովելու խնդիրը կրնայ շատերու համար տարհամոզիչ պատճառ ըլլալ:
Թե՛ ԱՊՀ, թե ԵՏՄ երկրների հետ տնտեսական կապերը չափազանց թույլ են. «168 ժամ»
Տնտեսական վիճակագրությունն իսկապես արձանագրում է, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո մեր տնտեսական հակամարտությունները հարթ չեն ընթացել այդ երկրների հետ:
Մոնթէ 60 եւ Լեոնիդ 75
Օրերս Մոսկուայի Հայորդեաց տանը տեղի ունեցաւ Հայաստանի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի 60 -ամեակին նուիրուած հայրենասիրական յուշ-երեկոյ: Կազմակերպիչ՝ համատեղ «ՏԻՐ» հայագիտական կենտրոն ԸԸԾԾ (ԸրրՏՓՌՈՓՌÿ ՈՐՎÿվրՍՏռ ՎՏսՏՊպՋՌ ԾՏրՍՉօ)-ին կից եւ Մոնթէի անունը կրող մոսկովեան մարզական ակումբ: Յիշատակեցինք մեր միւս հերոս Լեոնիդ Ազգալդեանի 75 -ամեակը եւ կրկնեցինք իր պատմական խօսքը Արցախի մասին… «…սա Հայաստան է եւ վերջ»: Կարեւոր
Աշխատանք փնտրողների թիվը Վայոց ձորի մարզում կազմում է 1,8 հազար մարդ. «Փաստ»
Վայոց ձորում 16-29 տարեկանները գործազուրկների 27,5%-ն են կազմում։ 30-44 տարեկանների 39%-ը մարզում աշխատանքի կարիք ունի։
Քաղաքապետարանում տեղադրված «մատնահետքի արձանը» կվերահսկի աշխատակիցների ելքն ու մուտքը
Նշված սարքի հետ միասին քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ տեսախցիկներ՝ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակում ապահովելու համար: Դրանց գումարը միասին կազմել է 170 հազար դրամ:
Մեր շահերից ինչ է բխում, որպեսզի Ադրբեջանը լինի Թուրքիայի՞ ազդեցության տակ, թե՞ Ռուսաստանի. Վաղարշակ Հարությունյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ – Վերջին շրջանում տեսնում ենք, որ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը։ – Այստեղ հարցն այն է, թե մեր շահերից ինչ է բխում, որպեսզի Ադրբեջանը լինի Թուրքիայի՞ ազդեցության տակ, թե՞ Ռուսաստանի։ Այստեղ մենք մի խնդիր ունենք, որ դա
Հայաստանի դեպքում ես վստահ չեմ կարող ասել, թե որքանով է ԵՄ-ն պատրաստ բացել իր սահմաններն առանց վիզայի. Իրակլի Մենագարիշվիլի. «168 ժամ»
Հայաստանին հեշտ ուղի չի սպասվում, Եվրոպան բավականին խիստ է վիզաների ազատականացման առնչությամբ ներկայումս, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամի գագաթնակետը վերջին տարիներին՝ պայմանավորված սիրիական հակամարտությամբ։
Լոռեցի խաչքարագործը սրտնեղում է՝ մարզերի ստեղծագործողներին կառավարությունում ուշադրություն չեն դարձնում
Վանաձորցի խաչքարագործ Սերգեյ Դանիելյանը, ինչպես ինքն է ասում՝ Լոռու մարզի խաչքարագործության հիմնադիրն է: Եկող տարի կլրանա 50 տարին, ինչ վարպետ Դանիելյանի չփոփոխվող արվեստանոցից մուրճի ու քարի ձայնը չի դադարում: Նկարչական դպրոցը գերազանց ավարտած նկարիչը, սակայն մայրաքաղաքում բարձրագույն կրթությունը կիսատ է թողնում: Հարազատ քաղաքի կարոտը վերադառնալ է ստիպում. «Տեխնիկումի առաջին կուրսից փախել եմ: Երեւանում չկարողացա մնամ,
Տոնական, նախատոնական օրերին մաքսայինն ու բանկերը հանգստյան օրերին էլ կաշխատեն
Տոնական օրերին ներմուծումն ու արտահանումն ակտիվանում է
Թե ինչու եւ ինչպես այս անգամ Ադրբեջանին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, պետք է պատասխանի հայկական պատվիրակությունը. «Ժողովուրդ»
Ավելի քան 10 տարի է՝ ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, եւ տեղի ունեցածն առաջին հերթին նրա եւ պատվիրակության ֆիասկոն էր։ Ի վերջո, հայտնի փաստ է, որ Ադրբեջանը միջազգային բոլոր հնարավոր հարթակները փորձում է օգտագործել՝ փաստաթղթերում իրեն ձեռնտու ձեւակերպումներ մտցնելու համար։ Նույն գործելաոճով Ադրբեջանն աշխատել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում։ Բայց նախկինում Ադրբեջանի
Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում
Տնտեսական հանցագործությունները կապաքրեականացվեն՝ եթե հանրային վտանգավորություն չունեն
Գործարարների հետ քննարկել են ու հասկացել, որ տնտեսական որոշ հանցագործություններ պիտի ապաքրեականացնեն
Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ: Իսկ ռոյալթիի վճարման
Մեր արեւմտամետները ԵՄ-ի հետ վերոնշյալ փաստաթղթի ստորագրումից հետո մի տեսակ այլ աչքով են նայում Սերժ Սարգսյանին, որպես իրենց իղձերը կատարողի. «Հրապարակ»
Շփոթվա՞ծ ենք: Ի՞նչ կա որ, Եվրոպան բարեհաճել է մեզ հետ թուղթ ստորագրել` չնայելով մեր տրեխներին: Այո, այո, հենց տրեխներին, որոնցից չենք հրաժարվել եւ վերջին երկիրն ենք, գուցե, Եվրոպայում` մեր այդ սովետական հագուկապով: Բայց շփոթված մարդը, առհասարակ, չի աղմկում, այլ փորձում է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իր շուրջը եւ իր հետ: Մինչդեռ մենք նախ աղմկում
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 7.053.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. նոյեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 47 իրավախախտում, 13 դեպքի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 810.000 ՀՀ դրամի
Նաիրա Զոհրաբյանը` «ներդրումային միջանցիկ քամիների», PR-ի եւ Գագիկ Ծառուկյանի մասին
«Գագիկ Ծառուկյանը կատարում է իր հոգու պարտքը: Մնացածները`Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր ունեն հնարավորություններ, կհետեւե՞ն, թե՞ ոչ, դա յուրաքանչյուրի խղճի, պատվի եւ արժանապատվության խնդիրն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`Արցախում զորամաս կառուցելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նաեւ ուղե՞րձ է մյուս ունեւորների համար: Հիշեցնենք, օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Արցախում զորամաս է
Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ
Ռուսաստանի դիրքորոշումը 2018-ի հայաստանյան խնդրում. «Ժամանակ»
2018-ի ներիշխանական հանգուցալուծման հարցում Ռուսաստանի դերակատարության կամ վերաբերմունքի վճռորոշությունը Հայաստանում հաճախ է դառնում հանրային, քաղաքական, փորձագիտական քննարկման առարկա: Այդ քննարկումների ավանդական կրակին զգալի «յուղ» է ավելացրել նաև վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հանգամանքը, հաշվի առնելով թե՛ նրա գազպրոմյան կենսագրությունը, թե՛ առավել ևս հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լինելը: Իսկ քանի որ Կարեն Կարապետյանը հանդիսանում է 2018
Հաղորդավարները հեգնում էին այն բանախոսներին, որոնք Հայաստանը դիտարկում էին ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն (տեսանյութ)
Ռուսական НТВ հեռուստաալիքը Место встречи հանդիպման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Օլեգ Բարաբանովը նախ նշել է, որ «Հայաստանը Եվրամիությանը պետք չէ», վերջինս պարզապես ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության մեջ: Նա նշել է, որ 2013թ., երբ Հայաստանը «ազատ երկիր էր», այսինքն`
«Երկիր Ծիրանին» ավագանու նիստին «ռուպերով» ու դեղատուփով «զինված» է ներկայանում
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն արդեն 2-րդ անգամ է, որ նիստին ներկայանում են դեղատուփով, ավազի ժամացույցով եւ բարձրախոսով՝ ռուպերով: Թե ինչո՞ւ են այսպես «զինված»-պատրաստված եկել՝ ԵԾ-ի անդամները մեր այս հարցին պատասխանեցին. «Մեր ելույթների ժամանակը միշտ ՀՀԿ-ն կրճատում էր, հիմա գիտեն, որ այս ժամացույցով ենք, էլ չեն կրճատում: Իսկ ռուպերն էլ բերել ենք, որպեսզի եթե
ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին՝ քննարկելու հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։ Նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։ Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ
Պատանի լողորդները մեդալների բերք են հավաքում Իրանում
Թավրիզում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշար, որին բացի Իրանի ութ թիմերից մասնակցում են Հայաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրաքը եւ Ադրբեջանը: Լողի հայկական դաշնությունը մրցավայր գործուղել է երկու տարիքային խմբի (11-12 եւ 13-14 տարեկաններ) տասը պատանի լողորդ, որոնք հաջող են սկսել մրցելույթները: Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային


















































