Օրվա լրահոսը

«Դա իրոք այդքան կարևո՞ր է». Պյոտր Սվիտալսկին չհստակեցրեց՝ 2013-ին ով էր հրաժարվել ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց

ԵՄ դեսպանը խորհուրդ է տալիս չկրկնել բոլոր այն զգացմունքները, որ կային 2013-ին

«Իրավական ծրագրերը կմշակվեն եվրոպական արժեքներին համապատասխան». Արդարադատության նախարար

Ի՞նչ կփոխվի ՀՀ դատական համակարգում՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո

«Ես հրաժարվել եմ այդ «խողովակը» ձեռք բերելուց». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

«Իգլա»-ի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին

Բաբուխանյանը չի հասկանում «Ելքի» մուննաթը՝ ՌԴ-ի հանդեպ, ըստ նրա, Էրդողանն անգամ Պուտինի հետ է խորհրդակցում

Բաբուխանյանը զգուշացրեց, թե ՌԴ-ի հետ պետք չի հակառակվել, բացասական դիրք բռնել, դա վտանգավոր է. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն օրը, այն րոպեին, երբ ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից, մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը, Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ: Այս քայլով մենք շատ մեծ, հսկայական նվեր կտանք Ադրբեջանին եւ Թուրքիային»:

Բրիտանիայի արքայազն Հարին նշանվել է (Տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նշանվել է իր ընկերուհու՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Այս մասին հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով Քլարենս հաուսի տարածած հաղորդագրությունը: «Հարսանիքը տեղի կունենա 2018թ. գարնանը: Հարսանիքի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ըստ կարգի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել այս ամիս ավելի վաղ Լոնդոնում: Զույգն այդ մասին

ԱլԳ գագաթնաժողովում աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհամասի համար։ «Առավոտի» հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։ «Համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ժամանակին Հայաստանի առաջ քաշած «եւ, եւ» մոտեցումը ողջամիտ էր եւ ռեալիստական։ Փաստորեն՝ մի քանի տարի անց պարզվեց, որ ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ

«Փառք Աստծո, ԵՄ-ի մեր գործընկերները հասկացան, որ մեր հետ պետք չի կամ-կամ-ով խոսել». Սամվել Նիկոյան

Նա հարցրեց. «Պատկերացրեք, մենք ԵԱՏՄ անդամ չէինք ու ՌԴ-ի հետ ունենայինք տնտեսական հարաբերություններ՝ չի կարող լինել: Պատկերացրեք, ուր էին արտահանվելու ՀՀ գյուղատնտեսական ապրանքները»:

Պատրաստվում ենք վիզաների ազատականացման

ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Էստոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին նախագծին: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, այն կնքվել է 2013 թվականին: «Համաձայնագիրը կարգավորում է, թե ովքեր են իրավասու մարմինները, որ մարմինը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Թե ինչ կմտածի Ռուսաստանը, դա իր խնդիրն է» (Տեսանյութ)

Ինչո՞ւ ենք մեզ զոռով դնում ռուսական կարծիքի տակ

«ՀՀ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան». Պյոտր Սվիտալսկի

ԵՄ-ն ողջունում է ՀՀ-ի քայլերը, բայց այս ամենը դեռ փոփոխությունների փուլի սկիզբն է

«1,6 լիտր շարժիչով «Օփելի» մաքսազերծումը կարժենա 2500 եվրո, իսկ 2 լիտր շարժիչովինը՝ 4400 եվրո». ԵԱՏՄ-ի վնասները. (Տեսանյութ)

Իոաննիսյանն ասաց, որ բնակչության 90 տոկոսը հին մեքենաներ է գնում, ավելի նոր մեքենաներ գնելու հնարավորություն չունի: Իսկ հին մեքենաներ մաքսազերծելիս եթե հիմա 1000 եվրո էին վճարում, 2 տարի հետո նույն մեքենայի մաքսազերծման համար վճարելու են 3500-6000 եվրո՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ բնօգտագործման վճարը:

Վահագնի թաղամասում առանձնատուն են ուզում` պայմանով, որ պարիսպ ունենա

Սակայն այդպիսի գնորդներին թաղամասի սեփականատերը մերժում է Վահագնի թաղամասում այս պահին մի առանձնատան շինարարություն է ընթանում: Նոր առանձնատունը հարեւանությամբ գտնվող տներից տարբերվում է նրանով, որ այս նորակառույցի շուրջը, առաջին տպավորությամբ, պարիսպ է կառուցվում, ինչը հակասում է թաղամասի, այսպես ասած, սկզբունքներին: Վահագնի թաղամասը ստեղծելիս սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը գաղափարի հիմքում դրել էր, որ թաղամասի տներն առանց

Օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու առաջատար փորձի կիրառումը մեզ համար առաջնային խնդիրներից մեկն է. Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակին նվիրված գործարար համաժողովին Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպվել է գործարար համաժողով, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին նման ձևաչափով

Ռուբեն Բաբայան. «Սխալվում են Եվրոպան միայն վիզաների վերացման հետ կապողները» (Տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին «Տեսակետ» մամուլի ակումբում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, շնորհավորեց բոլորին այդ առիթով: Ապա նշեց, որ դրանով Հայաստանը վերադառնում է ճիշտ քաղաքակրթական ընտրության. «Սա դուռ է, որը բացվեց, ճանապարհը, սակայն, պետք է ինքնուրույն անցնենք: Այդ ճանապարհը պետք է անցնեն բոլորը` եւ ընդդիմությունը, եւ

«Հայաստանը ցույց տվեց, որ այնքան էլ կախված չի Ռուսաստանից». Լարիսա Ալավերդյան

Եվրոպական Միության մեջ կգտնվեն մի շարք բիզնեսմեներ, կազմակերպություններ, որոնք կցանկանան ծավալել իրենց գործունեությունն այստեղ

Արամ Սաֆարյան. Պուտինի հայտարարությունը չարությամբ մի ընդունեք (Տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանին հիշեցնում են 2008- ի իր խոստումը

Ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» դեմ քրեական գործը նոր զարգացումներ կունենա

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր երեկ դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը: Գրությամբ տեղեկացվել է, որ ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի պաշտպանությունը կիրականացնի հանրային պաշտպան, փաստաբան Էդիկ Աղաջանյանը, եւ քանի որ նա սեմինարի է, խնդրել էին դատական նիստը հետաձգել: Ի դեպ, հանրային պաշտպանի գործունեության շնորհիվ նրա վեց պաշտպանյալներ այս տարի արդարացվել

«Փեթակը, Սուրմալուն, Մալաթիան սաղ մեռա՞ծ են, միայն Առինջ մո՞լն է ելնում ոտքի». Տիգրան Հովհաննիսյան

Ըստ «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահի՝ Առինջ մոլի ձեռներեցները քաղաքական շահերի պատանդ են դարձել:

Ըստ Արամ Սարգսյանի` ԵԱՏՄ-ն է փոխել Սերժ Սարգսյանի մտադրությունը՝ ցմահ պաշտոնավարելու

«Նազարբաեւը Ղազախստանի ցմահ նախագահն է, Լուկաշենկոն օրենք է ընդունել, ինքը ցմահ նախագահ է եւ շարունակելու է մնալ: ՌԴ-ում փաստացի այդպես է, այսօր ես տենդենց եմ տեսնում, որ մեր երկրում էլ կդառնա այդպես: Ես լսեցի Եվրոպայում ՀՀ գործող նախագահի հարցուպատասխանը, ինքն ասաց, որ երբ ինքը մտադրություն ունենա՝ կարտահայտի: Բայց ինքը Սահմանադրական հանրաքվեից առաջ այդ մտադրությունն  արտահայտել էր, չէ՞: ԵԱՏՄ-ն փոխեց այդ մտադրությունը, այնտեղ գործող ավանդույթները փոխեցին»:

Ժողովրդագրական գործընթացները Հարավային Կովկասում 1991-2017թթ. Վրաստան և Ադրբեջան

Արտակ Մարկոսյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական  առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը: Այն ապահովում է ներքին մեծ սպառում, զարգացման ավելի լայն հնարավորություններ, քաղաքական, տնտեսական, մշակութային սեփական արժեքների տարածման ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակներում զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենան այն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինները մինչև դեկտեմբերի 10-ը կշարունակեն աշխատել երկարացված ռեժիմով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչական շենքերում գործող վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև

«Մենք ձեզ բացակա չենք դնում»

Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների գրաֆիկական դիմանկարների ցուցադրությունը: Այն նախորդեց դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Աննա Կոստանյանի «Անմահության մարտիկներ» գրքի շնորհանդեսին, որի հերոսները Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորներն են: «Անմահության մարտիկները» գրքում զետեղված են բոլոր այն տղաների դիմանկարները, որոնք զոհվել են տարբեր ժամանակներում, սկսած 2014 թվականի հուլիսի

«Փաստորեն, ավանդական ծիրանի շուկան կորցնում ենք». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Որոշ թվեր ներկայացնելով՝ Ն.Փաշինյանն ասաց, որ մասնագետները թող մեզ օգնեն հասկանանք, թե ինչ է կատարվում, բա ասում էին` ԵԱՏՄ-ն կամուրջ պետք է լիներ՝ դեպի այլ շուկաներ:

Արամ Սաֆարյան. «Հայաստանի կոմպլեմենտարիզմը տեղը զիջեց բազմավեկտորությանը» (Տեսանյութ)

Ինչպե՞ս համատեղել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները

«Ո՞վ ասաց, թե մեզ պարտադրել են, որ մենք զիջենք իշխանության որեւէ ատրիբուտ». Հայկ Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ին մեր զիջումների մասին

Տնտեսագիտության դոկտորը հնարավոր է համարում, որ ոչ թե 4 մլն կդառնանք 2040-ին, այլ՝ 5-6 մլն. «Դա շատ ռեալ եմ համարում»: Ըստ նրա` եթե հաջողվի երկրում բարձրացնել ժողովրդավարության մակարդակը, կայացնել ինստիտուտները, կկարողանանք նաեւ հասնել դրան:

«Շոպենիանան» «վերադարձավ» խաղացանկ

Մայրաքաղաքային թատերական օջախներում, հատկապես երկու ակադեմիական՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ու Գ. Սունդուկյանի անվան թատրոններում ավելի քան քառորդ դար է, ինչ նոր գեղարվեստական ղեկավար նշանակվելուն պես խաղացանկը լավագույն դեպքում մասնակի, հաճախ՝ հիմնովին փոփոխության է ենթարկվում: Հասկանալի է. որոշ ներկայացումներ գուցե չեն համապատասխանում ակադեմիական թատրոնի կարգավիճակին, մեկ-երկուսն էլ անհրաժեշտ է վերանայել… Բայց այդ

«Իմ ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17` ուղղաթիռ, որից 10-ը՝ էդ «Իգլաներով»…». Սամվել Բաբայանի պաշտպանական ճառը (Տեսանյութ)

Սամվել Բաբայանը համոզմունք հայտնեց, որ հանցանք չի կատարել, ուստի արդարանալու իմաստ չի գտնում

Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից

ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված առաջարկներով  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016

Ըստ Ստյոպա Սաֆարյանի` Սերժ Սարգսյանի պատասխանից երեւում է, որ մեր «եւ-եւ»-ը ինքնիշխան «եւ-եւ» չէ, այլ` թույլատրված «եւ-եւ»

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, թե ԵՏՄ մտնելիս ինչպես էին խոստանում 500 մլն-ի ներդրումներ՝ կոնկրետ «Նաիրիտում», ուստի իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու այդ ներդրումները չեն կատարվել: Մինչ այժմ կառավարությունը չի հրապարակել «Նաիրիտում» աուդիտի արդյունքները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031