Օրվա լրահոսը
Հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել հանցագործության դեպքը
Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող
Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ
Հեղինակավոր հումանիտար գործիչները, գիտնականները, բարերարները եւ գործարարները կքննարկեն գլոբալ միգրացիայի խնդիրը Նոյեմբերի 27, 2017թ., ԵՐԵՎԱՆ. «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues քննարկումներն անդրադառնալու են, թե ինչպես Եվրոպական Միությունը եւ Գերմանիան կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով: Քննարկումները տեղի կունենան 2017թ. դեկտեմբերի 4-5-ը «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի
Սեւ թանթրվենին՝ որպես հակաբորբոքային, խորխաբեր, լեղամուղ եւ միզամուղ միջոց
Սեւ թանթրվենու ծաղիկները կիրառվում են որպես քրտնաբեր, հակաբորբոքային միջոց: Բացի այդ, ունեն մեղմ խորխաբեր եւ միզամուղ ազդեցություն: Պտուղներն օժտված են մեղմ լուծողական, վիտամինային, միզամուղ եւ լեղամուղ ազդեցությամբ: Լյարդի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ ծաղիկներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ջրաթուրմի ծավալը
Լավրովը սխալվել կարող է, մենք՝ ոչ
Բաքու և Երևան այցի ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասաց, որ լավատես չէ, և որ Ղարաբաղի հարցը չունի արագ լուծում։ Հայաստանում սա գրեթե հաղթանակի պես մի բան ընկալվեց. ռուսները մեզ չեն պարտադրում, տարածքների զիջման խնդիր չկա, Ղարաբաղի խնդրի լուծում մեզ ոչ ոք չի պարտադրում։ Ամեն ինչ կմնա նույնը։ Սա այն մթնոլորտն է, որ կա Երևանում։ Բայց կա
Աշոտյանը վստահեցնում է, որ Եվրոպայից էլ են հայերին դեպորտի ենթարկելու, արդեն 60 հազար ուկրաինացի դեպորտի տակ են
Ինչ վերաբերում է դեպորտացիային, Աշոտյանը պատասխանեց, որ այդ գործընթացը կա բոլոր քաղաքակիրթ պետություններում էլ: Մենք ռեադմիսիայի պայմանագիր ենք ստորագրել եւ Եվրոպայից էլ մեր հազարավոր քաղաքացիների հանելու են. «Սա փաստարկ չէ, որ մի տեղից մեզ հանելու են, այնտեղից չեն հանելու: Այնտեղից էլ են հանելու»:
Կարեն Կարապետյան. «Իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել». «Մեդիամաքս»
Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ:
Թուրքիայում հայկական եկեղեցական միության վրա հարձակման գործով ձերբակալված կա
Թուրքիայի Մալաթիա քաղաքում հայկական կազմակերպության վրա հարձակման գործով մեկ հոգի բերման է ենթարկվել: Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձինք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները: Ինչպես հայտնում է թուրքական «Gazetekarınca»-ն դեպքի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրել է դեպքի
Շենգավիթում նախօրեին տեղի ունեցած դանակահարության գործով կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 4 անձի կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 02:30-ին, «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4 անձ` 1993 թ.
«Չենք ուզում լինել մի միության անդամ, որտեղ պետք է շուստրի լինես, որ շահ ստանաս, պետք է բաշարես, որ օգուտ քաղես». Մարուքյան
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակել է ՀՀ հնարավորությունները՝ երրորդ երկրների հետ համագործակցության համար, այդ պայմանագիրը թույլ չի տալիս ազատ առեւտրի պայմանագրեր կնքել այլ երկրների հետ՝ հարեւան երկրներից սկսած՝ մինչեւ հեռավոր Չինաստան:
Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ
Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը (Տեսանյութ)
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։ Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։ Ելույթ ունենալով նախագահության փոխանցման արարողությանը`
Համաձայնագրեր, հռչակագիր և ոչ միայն. հակիրճ ԵՄ ԱլԳ գագաթաժողովի մասին
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Նոր էջ Թեև կան մի շարք պատճառներ, որոնք հայաստանցիներից շատերի մոտ համաձայնագրի և ԵՄ-ՀՀ հարաբերությունների հանդեպ սկեպտիկ վերաբերմունքի առիթ են դարձել, սակայն վստահաբար այս պայմանագրի ստորագրումը ՀՀ հետագա զարգացման համար աննախադեպ կարևոր
ՀԲՃ. Աղբի վերամշակումն այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր պայման առողջ միջավայրի համար
Հայկական բնապահպանական ճակատը Հայաստանում նոր աղբավայրի կառուցման մասին հոդվածը հրապարակելուց հետո բաց նամակով դիմել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքին՝ կոչ անելով Հայաստանում աղբավայր կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու դեպքում անպայման ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը: Այս պահի դրությամբ մեր նամակին պատասխանել է Եվրոպական ներդրումային բանկը՝ տեղեկացնելով
Անկեղծ ու լուսավոր գրականություն.Ջոն Գրինի բեսթսելերները՝ հայերեն
Գրքի երևանյան փառատոնի՝ Yerevan Book Fest-ի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց հայտնի ու սիրված հեղինակ Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» և «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունները: Երկու գրքերի թարգմանիչն Ալինա Միրզոյանն է: Ներկայացնելով Ջոն Գրինի բեսթսելերները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն անդրադարձ կատարեց հեղինակի կենսագրությանն ու անցած ուղուն: «Ջոն Գրինը գրել է գրքեր,
Հայաստանում օգտատերերի 68.85%-ը ենթարկվել է վարակման փորձերի. դա 23-րդ ցուցանիշն է աշխարհում
Երևան, 27 նոյեմբերի, Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչություն։ Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global
Հայտնի են ձյուդոյի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի առաջնության հաղթողները
Կայացել է ձյուդոյի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից և Վանաձորից: Տղամարդկանցից ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը և
Գրքի եռօրյա տոնն ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն
Գրքի առաջին փառատոնը Երևանի սրտում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Միհր» ստեղծագործողների միության ջանքերով, այլևս իրողություն է. «Գրքի և հրատարակչության եռօրյա հրաշալի երևանյան հրավառություն, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք-կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գիրքը»,- Երևանի Հանրապետության հրապարակի շենքերից մեկի մեծ սրահում երեք օր շարունակված շնորհանդեսների, գրքերի
Ոչ մի մեդալ՝ ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունն անհաջող ավարտվեց Հայաստանի մասնակիցների համար: Հունահռոմեական ոճի մեր հինգ մասնակիցներից հետո առանց մեդալի են տուն վերադառնում նաեւ մեր չորս ազատ ոճայինները՝ 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը, 61 կգ՝ Ղազար Համբարձումյանը, 70 կգ՝ Խաչատուր Պապիկյանը եւ 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փաստաթղթի ստորագրումը Հայաստանի համար հաղթանակ էր նաև դիվանագիտական հարթակում
Վերջապես, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց բազմապիսի ասեկոսեների առիթ տված, երկարատև վայրիվերումներով անցած, հանրության և քաղաքական շրջանակներում վերջնական ստորագրման կայացման առումով տարաբնույթ կասկածների տեղիք տված, այնքան սպասված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի արարողությունը կայացավ Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովի ընթացքում: Չշտապենք շատ արագ ոգևորվել կամ պախարակել այդ պատմական փաստաթղթի
Բազմավեկտոր քաղաքականության իրացման կարեւոր անկյունադարձը
ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված Արեւելյան գործընկերության համաձայնագիրը բազմաթիվ ուղղություններով հեռանկարային նոր հորիզոններ է ուրվագծում մեր երկրի համար։ Կար ընդհանուր տպավորություն, որ այս առաջադրանքը առաւելաբար գերակա էր մեր երկրի համար, որ Վիլնյուսում լուրջ խոչընդոտի էր հանդիպել իրականացնելու համար «թե-թե»-ի վարքագիծը։ ԵՏՄ-ի անդամակցությունը փաստորեն խանգարել էր, որ Երեւանը ստորագրի երկարատեւ բանակցությունների իբրեւ արդյունք ասոցացման համաձայնագիրը։ Ըստ էության,
Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակում
Բասկետբոլի Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլում այսօր Հայաստանի հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում («Միկա») 71։78 հաշվով պարտվեց Դանիայի ընտրանուն։ Խաղն ընթացավ թեժ պայքարում, փոխնիփոխ հաջողությամբ։ Առաջին երկու խաղափուլերում առավելությունը մերն էր։ Մեծ ընդմիջումից հետո դանիացիներն ակտիվացան ու կշեռքի նժարը թեքեցին իրենց կողմը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 69-69: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, բայց հաջողությունը չժպտաց մեզ եւ
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը գրավեց 6-րդ հորիզոնականը (տեսանյութ)
Թբիլիսիում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Պալինա Բոգուչեվիչը «Թևեր» երգով: Նա Նադեժդա Սարգսյանի աշակերտուհին է 2012 թվականից: Երկրորդ տեղում Վրաստանն է, երրորդում՝ Ավստրալիան: Հայաստանը 6-րդ հորիզոնականում է: Մեր երկիրը մրցույթին ներկայացրեց 9-ամյա Միշան՝ «Բումերանգ» երգով: Երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը և Արթուր Աղեկյանը։
«Արտույտ». «Փարաջանովյան» շարֆերը՝ Միլանի նորաձևության շաբաթում (ֆոտոշարք)
Հայկական արվեստի գործերը շարֆերի վերածող «Արտույտ» ապրանքանիշը ներկայացրել է մետաքսյա շարֆերի հավաքածու, որն արտադրվել է Իտալիայում և ցուցադրվել Միլանի 2018թ. գարուն-ամառ նորաձևության շաբաթի շրջանակում: Ընկերության հիմնադիր Արևիկ Առաքելյանը նոր հավաքածուի շնորհանդեսին նշեց, որ այն հիմնված է Սերգեյ Փարաջանովի 5 կոլաժների վրա, բաղկացած է 50 նմուշից: Մետաքսյա շարֆերը Միլանի 2018թ. գարուն-ամառ նորաձևության շրջանակում ներկայացվել են Միլանում՝
Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա. NTV
Նա հակադարձել է ընդդիմադիր առաջնորդի մեղադրանքներին եւ կոչ արել նրան հեռանալ քաղաքականությունից
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Բրինձ` անակնկալով
Այս ճաշատեսակը կարող է լինել որպես խավարտ` մսեղենի, ձկնեղենի կամ թռչնամսի հետ, կամ որպես ինքնուրույն ուտեստ` որեւէ աղցանի հետ: Մատուցման ձեւն էլ հետաքրքիր է, այդ պատճառով կարող եք տոնական սեղաններին մատուցել: Կարող եք առանձին չափաբաժիններով կամ մեկ ընդհանուր մեծ չափաբաժնով պատրաստել: Անհրաժեշտ մթերքները Բրինձ-1 բաժակ Թարմ սպանախ-1 կապ Գլուխ սոխ- 1 հատ Սխտոր-2-3 պճեղ Ընկույզ-
«Մամ ջան, սպասի՝ կգամ անպայման». Արցախում ծառայողները ողջունում են ընտանիքներին (ֆոտոշարք և տեսանյութ)
«Պոստում» կանգնած տղերքին հատկապես բարեւներ
ՀՀ-ում ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 17:30-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ ՀՀ առաջարկություններին
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։ Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի
Սա պետք է լինի մեր վերջին մարտը (բանաստեղծություն)
Տասնամյակների ձիգ ճանապարհին, Ամուր պահեցինք մեր մաքրությունը, Հավատարիմ ենք մեր տված խոսքին, Եվ պահպանում ենք խաղաղությունը: Ահա ոսոխը հերթական անգամ, Փորձում է խոցել սուրբ երկրի սիրտը, Ուզում է երկիրն անել արնաքամ, Եվ մեզ հուշ թողնել նրա կարոտը: Ազերիները քսանյոթ տարի, Ոչինչ չեն արել նենգությունից զատ, Անում են քայլեր լոկ միայն չարի, Մնալով իրենց ոճին հարազատ:


















































