Օրվա լրահոսը

«Հայկական «մանեւրը». ի՞նչ է պատմել Газеты.Ru-ի հայաստանյան աղբյուրը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստանը կստանա միջոցներ՝ քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով

Ամենախիստ կերպով դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները. Էդվարդ Նալբանդյանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Նոյեմբերի 25-ին Փարիզում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նարխարարների 34-րդ համաժողովը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ։ Ֆրանոկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին ներկա են կազմակերպության անդամ, ասոցացված անդամ և դիտորդ 84 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ՖՄԿ գործընկեր կառույցների ղեկավարներ։ Նախորդ նախարարական համաժողովից հետո ընկած ժամանակահտավածում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես եկան

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի տեքստն՝ ամբողջությամբ

Արևելյան Գործընկերության Գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր Բրյուսել, նոյեմբերի 24, 2017թ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի` պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները, Եվրոպական միության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարները և ներկայացուցիչները հանդիպեցին Բրյուսելում` 2017թ. նոյեմբերի 24-ին: Գագաթնաժողովին ներկա էին նաև Եվրոպական խորհրդարանի նախագահը և Տարածաշրջանների կոմիտեի, Եվրոպական

Մարիա Գեւորգյանը կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց

Թբիլիսիում անցկացված շախմատի «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» միջազգային մրցաշարում Մարիա Գեւորգյանը, ինը հնարավորից վաստակեց 5 միավոր: Հայաստանի ազգային հավաքականի անդամը կանանց գրոսմայստերի նորմա լրացրեց եւ 42 կետով բարելավեց անհատական վարկանիշը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը՝ 8 միավորով: Հայաստանցի Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանեց 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բավարարվեց 6-րդ տեղով: Թբիլիսիում հաջող հանդես եկան նաեւ Վահե Դանիելյանը եւ

«Միշտ հին ու նոր իմ Հայաստան»-ը՝ Սարատովում

Նոյեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարոն Բոթոյանը Սարատովի երկրամասի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ Ա. Շնիտկենի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին: Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Վախճանվել է «Ժառանգության» Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարը

«Ժառանգություն» կուսակցությունը խորին վշտով տեղեկացնում է, որ երեկ` նոյեմբերի 25-ին, կյանքի 60-րդ տարում վախճանվեց «Ժառանգության» նվիրյալներից մեկը` կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը: Ծնվել է 1957թ., Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: 1988թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը եւ, որպես երիտասարդ մասնագետ, կամավոր մեկնել Արցախ: 1988-90 թվականներին աշխատել է Հադրութի դեղատանը` որպես բժիշկ-դեղագետ,

Կանադայի երկնքում «հրե գունդ» է հայտնվել. CBC News (տեսանյութ)

Երկրի մթնոլորտում հսկա երկնաքար է այրվել

Արմեն Նազարյան. «Մարզադպրոցներում ձյուդոյի դրվածքը ցածր մակարդակի վրա է»

Ձյուդոյի Հայաստանի այս տարվա առաջնությունում, որ անցկացվեց երեկ Խուլ Համրերի մշակույթի եւ սպորտի պալատում, մասնակցությունը թե քանակական, թե աշխարհագրական առումով զգալիորեն զիջեց նախորդ տարիներին: «Դա վատ ցուցանիշ է: Պատճառները շատ են, բայց գլխավորը մարզադպրոցներում խմբերի թերբեռնվածությունն է մարզիչների աշխատանքի ցածր մակարդակը: Մենք արդեն ունենք, թե քանի մարզադպրոց է մարզիկ գործուղել Հայաստանի առաջնություն եւ յուրաքանչյուը որքան:

Նիդերլանդցին պատահաբար գնել է Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող նկարը  

Այն վաճառվել է հնամաշ իրերի շուկայում

Արգենտինայում սուզանավ է անհետացել. «Clarin»

Սուզանավում, նախնական տվյալներով, 44 մարդ է գտնվել

Ընդդիմադիր խոսքի բաղադրիչները

Այնպես ստացվեց, որ Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրություններում, ՀՀԿ-ից բացի, անցողիկ ձայներ ստացան «Բարգավաճ Հայաստանը», «Ելքն» ու ՀՅԴ-ն, և հիմա այդ չորսով են ներկայացնում այժմյան Ազգային ժողովի պատկերը: ՀՀԿ-ն, իհարկե, բացարձակ մեծամասնություն է, և, բնականաբար, ցանկացած քվեարկության դեպքում իր դեմ «խաղ» չկա: ՀՅԴ-ն մեծամասնություն չի, բայց ՀՅԴ-ի դեմ էլ, փաստորեն, խաղ չկա, որովհետև ՀՅԴ-ն ու

Արտակարգ դեպք՝ Երևանում. դանակահարված 4 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի

Լեւոն Արոնյանը վերջին տուրում բաց թողեց հաղթանակը

Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին՝ չորրորդ փուլը: Լեւոն Արոնյանը  եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ ինը հնարավորից վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավորով ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն լրացուցիչ ցուցանիշներով դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Լեւոն Արոնյանը բավարարվեց երկրորդ տեղով: Երրորդ հորիզոնականում Թեյմուր Ռաջաբովն է (Ադրբեջան): «Գրան Պրիի» արդյունքներով 2018 թվականի մարտի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը )  – Ամիսներ առաջ, երբ քո բացակայությամբ տեղի ունեցավ «Ֆրանսիական նամականի» գրքիդ շնորհանդեսը, զգացի, կարծես  ինչ-որ կարևոր բան թերի մնաց: Բարձր գնահատականներ հնչեցին, մանրակրկիտ վերլուծություններ կատարվեցին, սակայն տեղի չունեցավ երկխոսություն բանաստեղծի և ընթերցողի միջև: Մինչդեռ ասելիք և լսելիք շատ կար, մանավանդ քո պարագայում, երբ 6-7 տարի բացակայում

Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային

Բորիս Նավասարդյան. «Շատ լավ է, որ ստորագրվեց Համաձայնագիրը, բայց դժվար գործը դեռ առջեւում է»

ԵՄ հետ ՀՀ ստորագրած համապարփակ եւ ընդլայնված գործունեության Համաձայնագիրն անդառնալի պրոցես է:

«Ես սիրում եմ լինելը, ես սիրում եմ սիրելը»․ Էդգար Գյանջումյանի հեղինակային համերգը Գյումրիում (տեսանյութ և ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Գոհար» երաժշտանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հեղինակային համերգը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության 85 ամյակին։ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի (դիրիժոր Նատալի Գալստյան) հետ  ներկայացվեցին 20 ստեղծագործություններ, որոնցից մի քանիսը կատարեց Էդգար Գյանջումյանը։ Հնչեցին նաև երգեր, որոնք գրվել էին 10-20 տարի առաջ։Էդգար Գյանջումյանին համագործակցության առաջարկ արել է «Գոհարի» հիմնադիր, լիբանանահայ Հարութ

Երիտասարդ ըմբիշները դեռ մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարն սկսել են ազատ ոճայինները։ Մեկնարկային օրը Հայաստանից մրցագորգ մտան 57 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը  եւ 61 կգ քաշային Ղազար Համբարձումյանը: Մեր երկու ըմբիշներն էլ պարտություն են կրել եւ դուրս մնացել մեդալի արժանանալու համար պայքարից: Վաղը մրցագորգ կմտնեն Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Մանուելը մի փոքր անվստահ մեկնարկեց, սակայն առաջնության երկրորդ հատվածն անցկացրեց վերելքով եւ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ եզրափակիչ տուրում հավասարվեց չեմպիոն դարձած նորվեգացի Այան Տարիին, սակայն ոսկին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Հայկ Մարտիրոսյանը 7,5 միավորով 16-րդն է,

Պատահար՝ Գորայք գյուղի մոտակայքում. կա մեկ զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորհայք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39 կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CX 359 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ն.) և «MAN» մակնիշի 018 ZZ 39

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Հր.Քոչարի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Փափազյան փողոց

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Պետք է ոչ թե ասել՝ գիրքը լավն է, այլ խոսել բովանդակության մասին, գրքի նախնական պատկերացումը տալ». մշակույթի փոխնախարար

«Գրքի երևանյան առաջին փառատոն»-ի շրջանակներում Հանրապետության հրապարակի  նախկին կառավարական 2-րդ տանը շարունակվում են վարպետության դասերն ու շնորհանդեսները՝ հրատարակչությունների և գրողների նախաձեռնությամբ: Նոյեմբերի 25-ին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը «Գրողի և հրատարակչի համագործակցությունը»  վարպետության դասի շրջանակներում խոսեցին  հեղինակ-հրատարակիչ համագործակցության կարևորության, դրանց իրավական կողմերի և գրաշուկայում տիրող իրավիճակի մասին: «Եթե մի ժամանակ

Հուշագիր՝ Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցի և Մարսելի «Համազգային» դպրոցի միջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը: Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը՝ տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից,

Ադրբեջանը բողոքել է, որ Հայաստանի պատճառով կլիմայական պարտավորությունները չեն կարողանում կատարել

Հայաստանը կլիմայական փոփոխությունների գծով առաջընթաց է գրանցել

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ոչ մի «շանս» չի թողնում Ադրբեջանին». Գագիկ Մինասյան

Հայաստանը պետք է այնպես անի, որ նախորդ պայմանավորվածություններն ամրապնդվեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031