Օրվա լրահոսը
Ճտերը կհաշվեն 2018-ի աշնանը
«Ախր ինչի՞ են հայերը, երբ ինչ-որ մեկին պաշտոն են տալիս, շաբաթվա, ամսվա, տարվա գործունեությունը ուզում: Ճտերն աշնանն են, չէ՞, հաշվում»,- «Առավոտի» խնդրանքին` գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Հարցրինք` այդ աշունը ե՞րբ է գալու: «Համենայնդեպս, այս տարվա աշնան մասին չի խոսքը: 2018-ի աշնանը կտեսնենք»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք`
«Իրաքի Քրդստանի հայերը ենթարկվել են բռնությունների եւ տեղահանությունների». Կարեն Հովհաննիսյան
Թուրքմենական խմբավորումներից մեկը սկսեց ճնշել հայ ազգաբնակչությանը, նաեւ՝ եզդիներին
Մարդն անվախճանի ափին
Հետաքրքիր է՝ ինչպես է ծնվում վաղորդյան ցողը, երբ լույսն ու ստվերը իրար հետ հաշտ չեն, ինչպես որ իրար հետ հաշտ չեն մահն ու կյանքը, բայց երկուսի արանքում ծնվում է սերը… Նայում էի Փարվանա լճի՝ մինչեւ լեռները ձգվող կապույտ ջրերին, որոնք ձուլվում էին հորիզոնների հեռո՜ւ, հազիվ տեսանելի սահմանագծերին, եւ թվում էր, թե մահն ինքը անմահությունն է,
Խաչատրյանի փառատոնում հանդես եկավ աշխարհում բացառիկ կազմով Օտրի տրիոն
Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պակերասրահի հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում կամերային երաժշտության երեկո էր. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես էր գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։ Ունկնդիրներով լեփ-լեցուն ցուցասրահում մարդկանց մի մասը նույնիսկ հոտնկայս էր լսում գեղեցիկ կատարումները։ Բացառիկ կազմով տրիոն՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ) կազմով,
Յոհաննես Հաանի հայտարարությունը եղանա՞կ է փոխում. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի՞ սահմանված ժամկետներում
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի վստահեցմամբ՝ այսօր Բրյուսելում կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Առավոտը» պարոն Սարգսյանին հիշեցրեց, որ երեկ հրավիրված քննարկմանն ինքը պնդում էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՀՀ-ԵՄ համաձայնագրում խնդիրներ չկան: Սակայն այս հայտարարությունից ժամեր անց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե վերջնական ի՞նչ ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի
Հակիրճ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին (անիմացիոն տեսանյութ)
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գործերով բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինին և Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Արարողությանը ներկա էին նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Համաձայնագրի ստորագրումը համարվում է պատմական իրադարձություն: Այն անդրադառնում է Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր ոլորտներին՝
«Պետք է հասկանանք` ռուսները մեզ համար ո՞վ են»
Աշոտ Աղաբաբյանը` բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու եւ Նժդեհի` «ֆաշիստ» լինելու մասին «Առաջինը հայրենիքի անվտանգությունն է: Անվտանգ երկրում մարդը կարող է ազատ ապրել, մտածել, շնչել»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով 20-ամյա վեճին` ծառայե՞լ, թե՞ սովորել, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Աշոտ Աղաբաբյանը: Այս փոփոխությունների պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ «բանակում դեֆիցիտ ունենք», եւ այն
Սերգեյ Խաչատրյան. «Ուրախանում եմ, երբ դահլիճում հայ ունկնդիրների եմ տեսնում»
Աշխարհահռչակ ջութակահարն ու դաշնակահար քույրը մենահամերգ են ունեցել Վիկտորիա հոլում:
Պոլիտեխնիկական համալսարանում կծաղկեն բալենիները
Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում նոյեմբերի 25-ին տնկվեցին բալենիներ։ Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ արդեն մի քանի տարի անց գարնանը, երբ կծաղկեն բալենիները, բուհի տարածքում կունենանք գեղեցիկ տեսարան, իսկ ամռանը ուսանողներն ու դասախոսները կկարողանան համտեսել նաև պտուղները։ Ավելի քան 30 տնկիները կխնամվեն և՜ ֆեդերացիայի անդամների, և՜
Հալեպում՝ տան տիկին, Հայաստանում՝ հրուշակագործ
«Մեր ընտանիքը որոշել էր սկզբնական շրջանում Հայաստանում մնալ մեկուկես ամիս, բայց պատերազմը Սիրիայում, մասնավորապես` հարազատ Հալեպ քաղաքում փոխեց մեր ծրագրերը»,- ասում է սիրիական պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթած տիկին Յոլանդ Ռշտունին: Նա էլ արդեն շատերի պես չի մտածում Սիրիա վերադառնալու մասին եւ փորձում է հայրենիքում սեփական բիզնեսը զարգացնել: Նրա չորսհոգանոց ընտանիքը Հայաստան է եկել 2012 թվականին:
«Առաջարկում եմ Անդրանիկ Մարգարյանի անունով անվանակոչել Ազգալդյանի համար նախատեսած փողոցը»
Ազգալդյանի համար նախատեսված փողոցը 4-րդական նշանակության է
Հարաբերական հանգիստ` շփման գծում. ԱՀ ՊՆ
Նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ շփման գծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի
Բանվորը մնացել էր աղբատար մեքենայի հետնամասի բունկերի մեջ ու մահացել
Թուրքագետ «Սանիթեքի» պատասխանատուն ասել էր, թե անվտանգության կանոններ չեն եղել «Հավաքարարների գործով» Կենտրոնի դատարանը խիստ պատիժներ սահմանեց «Կենտրոն մաքրության» տասներեք աշխատակիցների նկատմամբ, մինչդեռ, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից անմեղ հռչակվեց եւ դադարեցվեց քրեական հետապնդումը «Սանիթեքի» աշխատակիցներից մեկի նկատմամբ: 2015թ. ապրիլից «Սանիթեք» ՍՊ ընկերության վարորդների ղեկավար Վահե Փայտյանը դատաքննության ժամանակ ցուցմունք էր
Հանրահայտ մեցցո սոպրանոյի դուստրը դարձել է հայ օպերային բասի իմպրեսարիոն
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում 1990-ականների սկզբից անցկացվող «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցի շնորհիվ է, որ այս հեղինակավոր միջոցառմանը մշտապես մասնակցություն են ունենում հայ երաժիշտներ: Ամռանը հիշյալ փառատոնի շրջանակներում Միխայլովյան դղյակում մենահամերգով հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը: Երգչի բարձրարվեստ կատարումներին հանդիսատեսը ծանոթ է բասի
ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, ամփոփելով նոյեմբերի 22-ի կլոր սեղան-քննարկման արդյունքները, արձանագրում է, որ՝ 1․ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել շարունակական քննարկումների պայմանավորվածություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մտահոգիչ դրույթներին համարժեք լուծում տալու հարցի շուրջ, 2․ Հիմք ընդունելով շուրջ 350 գիտաշխատողների ու դասախոսների ստորագրած բաց նամակը, ինչպես նաև՝ բազմաթիվ
Շառլ Ազնավուրի անվան մրցանակը` Նիկոլա Պանյոլին
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի ուղեկցությամբ այցելել է Լը Սեզար կինոսրահ, որտեղ կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հարկ է նշել, որ հայազգի աշխարհահռչակ շանսոնյեի նախաձեռնությամբ և նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային և մարդասիրական արժեքների գնահատումը և
«Հայաստանում կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվում աշխատավայրում». Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)
«Կանանց գործազրկության 30 տոկոսը սեռական ոտնձգության հետեւանք է»,-ասում է փորձագետը
«Մեզ չեն տարբերում, բայց մենք տարբեր ենք»
Ինչպես են Ավիկն ու Ալիկը գնում իրենց երազանքների հետեւից Շուտով կլրանա Ավիկի եւ Ալիկի 18-ամյակը։ Այս զույգ եղբայրներին քչերն են կարողանում տարբերել, սակայն բնավորությամբ, ցանկություններով եւ մտածելակերպով նրանք իրարից շատ են տարբերվում։ Բարի եւ չափից դուրս խելացի տղաների մոտ 2002 թվականից ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ Նրանք դժվարանում են ինքնուրույն տեղաշարժվել, սակայն դա ոչ մի
Սեռական սկանդալներ ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն. Նախագահ Լինդոն Ջոնսոնը փայլուն օրենսդիր եւ հաջողակ ղեկավար էր, սակայն նա եղել է նաեւ հայտնի կնամոլ: Նա առաջինը չէր: Պատմաբանների խոսքով, Թոմաս Ջեֆերսոնը երեխաներ ուներ իր ստրուկ Սալլի Հեմմինգզից: Պատմաբան Ռիվզի խոսքով, նախագահների կողմից ամուսնական երդման խախտումը զարմանալի չէ. «Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ՝ գայթակղություն»: Ջոն Քենեդին հայտնի էր բազմաթիվ սիրախաղերով Սպիտակ տունը զբաղեցնելու
Երբ է սկսվելու Երկնքի արքայությունն ու Հավիտենական կյանքը
Նույնիսկ եթե դուք Աստծուն չեք հավատում, այսուհանդերձ, մենք պրոբլեմ ունենք: Մեր մեջ գալիս են չար կրքեր, ցանկություններ ու զգացումներ, որոնք կեղեքում են մեր կյանքը ու հասցնում մահվան: Աստված փրկություն ուղարկեց: Բայց արի ու տես, երբ որ մարդկանց խոսում ես հավիտենական կյանքի մասին, Աստուծո արքայությունում Աստուծո հետ մշտապես ուրախ ապրելու մասին, դա մի տեսակ իրենց չի
Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա. ermenihaber.am
ermenihaber.am Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները: Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ: Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ
«Եթե հարգում ենք Մոնթեի հիշատակը, պետք է ապահովենք նրա երազած Հայաստանի կերտումը»
Հերոսն այսօր դարձավ 60 տարեկան
Պարզ միջոցներ՝ արյան բարձր ճնշման ժամանակ
Արյան բարձր ճնշման ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս մի շարք պարզ միջոցներ: Մինչ կպատրաստեք որեւէ պատրաստուկ՝ հիվանդի ոտքերը եւ ձեռքերը դրեք տաք ջրի մեջ, թողնել 15-20 րոպե՝ պարբերաբար ջուրը տաքացնելով: Սահմանափակեք հեղուկների ընդունումը, որովհետեւ դրանք բարձրացնում են արյան ճնշումը: Կտորը քացախի մեջ թրջել եւ 5-10 րոպե դնել ոտնաթաթերին: 1 բաժակ մածունին ավելացնել 1 թեյի գդալ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Ի՞նչ անել նշագեղձի բորբոքման ժամանակ
Նշագեղձի բորբոքման՝ անգինայի ժամանակ մինչ բժշկին այցելելը կարող եք դիմել բնաբուժական միջոցների: Անգինայի եւ զուգորդվող բարձր ջերմության ժամանակ 2 լիտր տաք ջրին ավելացնել 1 բաժակ խնձորի քացախ, սավանը թրջել այդ լուծույթով եւ դրանով փաթաթել հիվանդին, պառկեցնել անկողնոմ, տաք եւ ծանր ծածկոցով հերմետիկ ծածկել ու թեյ խմեցնել: Քիչ անց հիվանդը կքրտնի եւ կբուժվի: Սոխի հյութով ողողել
Ավտովթար՝ Վանաձորում. կան վիրավորներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 22:02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 21 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 08 DD 003 և «Porsche Cayenne» մակնիշի 99 DO 008 պետհամարանիշերով ավտոմեքենաները
Այսօր կորոշվի ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» վերջին տուրի հաղթողը
Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում այսօր ավարտվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» եզրափակիչ փուլը: Մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ եւ հինգ միավորով պահպանեց 1-ին տեղը: Սակայն նրան հետապնդում են ինը շախմատիստներ, որոնք իրենց հաշվարկում ունեն 4,5-ական միավոր: Այսօր կայանալիք վճռորոշ պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է Միացյալ Նահանգները ներկայացնող
Ուկրաինան հարգանքի տուրք է մատուցում 1932-1933 թվականների Հոլոդոմորի զոհերի հիշատակին
Ուկրաինան 1932-1933թթ սարսափելի ողբերգություն վերապրեց՝ Սովասպանդ` Հոլոդոմոր, որը միլիոնավոր ուկրաինացիների կյանքեր խլեց: Հոլոդոմորի դաժանությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ սովը տարերային աղետի, երաշտի կամ անբերրիության հետեւանք չէր, այլ այն դարձավ բոլշեւիկյան ռեժիմի նպատակաուղղված քաղաքականության արդյունք: Մթերքի բռնագանձման, գյուղերի եւ ամբողջական շրջանների շրջափակման, սովյալ Ուկրաինայի սահմանները լքելու արգելքի, գյուղական առեւտրի կասեցման, չհամաձայնվողների նկատմամբ բռնաճնշումների ճանապարհով
Չեմ կարծում` Ադրբեջանը հիմա պետք է նշի իր պարտությունը կամ Հայաստանն իր հաղթանակը. Հովհաննես Իգիթյան. «Ժողովուրդ»
«Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի` երեկ ընդունված Հռչակագրի տեքստում առհասարակ անդրադարձ չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին»,- մեզ հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ համարեց, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասին այնտեղ ձևակերպումներ չկան: Նա նշեց. «Ի վերջո, դա ո′չ ԵԱՀԿ-ն է, ո′չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոնֆերանսը: Այնքանով, որքանով որ նշված է համաձայնագրի մեջ,
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, բայց և նրա թշնամիների բարեկամը. «Հրապարակ»
Իհարկե այս համաձայնագրի ստորագրումից հետո չի կարելի կարծել թե Հայաստանը մոտ ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ընդհանրապես ԵՄ-ի անդամ դառնալը կախված չէ Հայաստանի ցանկությունից: Պարզապես Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ, ի զորու չէ, այդքան ռեսուրս չունի Հարավային Կովկասում հաստատվելու համար: Այս փոքրիկ տարածաշրջանում այն ամուր հիմքեր չունի և չի կարող հենց այնպես մտնել մի տարածաշրջան,


















































