Օրվա լրահոսը
Նորարությունից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն. Ինչպես է EU4Businessը նպաստում ՓՄՁ զարգացմանը և ինչպես են ձեռնարկատերերը արձագանքում
Հայկական շատ փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) կարծում են, որ իրենց խնդիրները սկսվում են երկրի սահմաններին՝ Հայաստանի իշխանությունների կիրառված հարկային և մաքսային կարգավորումների պատճառով: Այնուամենայնիվ, նրանից քչերն են բարձրացնում այս խնդիրները, քանի որ շատ ձեռնարկատերեր մտահոգված են իրենց գաղտնիության և քայլերի հետևանքների վերաբերյալ. Գործոններ, որոնք բիզնեսի զարգացման համար խոչընդոտներ են ստեղծում: Այստեղ օգնության է գալիս
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի: «Հայաստանի Հանրապետական կուսակցության և իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի հրդեհից տուժածներին
Հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն տրամադրեց Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 23 փողոցի 9 շենքում հոկտեմբերի 22-ի խոշոր հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքներին՝ 23 մարդու: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանի և քաղաքապետարանի հետ, պատահարից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ տուժածների առաջնային կարիքների արագ գնահատմանը: Գնահատման արդյունքների հիման վրա
Վանաձորում երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ 1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ` ծակած-կտրած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական
ՀՀ վարչապետ. «ԵԱՏՄ երկրների հետ սահմաններ չունենալով՝ տրանսպորտային եւ կոմունիկացիոն հարցերը մեզ համար առավել քան արդիական են»
Կարեն Կարապետյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձել է ճանապարհային քարտեզին
«Ադրբեջանը հատուկ է ընտրել այդ մարտավարությունը՝ բանակցային գործընթացը զուգակցել հայկական կողմերի վրա ճնշումներով».
«Դա այդպես եղել է, այդպես է և ես շատ եմ վախենում, որ այդպես էլ կմնա». քաղաքագետ
«Համատարած մարդիկ ազատվել են բանակից, մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը՝ ականջի խրոնիկ մեծացում». Փաշինյան (Տեսանյութ)
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում 2017-ի հունվարի 1-ի դրությամբ կա 12 հազար 698 հետախուզվող, նրանցից 11 հազար 286-ը հետախուզվում է բանակից խուսափելու համար: Հետախուզվողների 88 տոկոսն է: Վերջին 3 տարում այդ մարդկանց թիվը 1100-ով աճել է:
Հանդիպման առանցքում արևային էներգիայի ոլորտում Սևանում իրականացված ծրագրերի ամփոփումն էր և առաջիկա անելիքները
Սևանյան արևի նոր հեռանկարները
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» միջազգային գիտաժողովը
Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ԽՍՀՄ-ում խորհրդանշական 1937թ-ից մեկնարկած ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը մեկտեղել է խորհրդային ժամանակաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբաններին, ազգագրագետներին, սոցիոլոգներին, մշակութաբաններին, քաղաքական գործընթացների վերլուծաբաններին և բոլոր շահագրգիռ հետազոտողներին` քննարկելու
Կարինե Մինասյան. «ԵԱՏՄ-ում տրանսպորտային փաստաթղթերը թվայնացվելու են, այն կնպաստի ապօրինի ապրանքաշրջանառության նվազեցմանը»
Մեկնարկել են ԵԱՏՄ միջկառավարական նիստերը
Մկոն «փակագծեր» է բացում իր մանկությունից
Հիշում եմ հորաքրոջս տղայի ապշած դեմքը, երբ ինձ դուրս շպրտեցին մարզասրահից:
Քրեական գործ` ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ
Հայի մահը. Ռուբեն Գրիգորյանը՝ Լևոն Հայրապետյանին փրկելու հարցում հայերի անմիասնական կեցվածքի մասին (Տեսանյութ)
Լևոն Հայրապետյանը ունակ էր ճշմարտությունը ճակատին ասելու: Սա այն արժեքն է, որը չեն կրում շատ-շատերը, մանավանդ նրանք, ովքեր, այսօր արդեն հստակ է, ոչի՛նչ չարեցին Հայրապետյանի փրկության համար, թեև ունեին այդ հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը: «Լևոն Հայրապետյանի մահով կորցրած հնարավորությունների և հույսի մի դարաշրջան ավարտվեց»,-
Մոսկվայում մահացել է ծեծի ենթարկված ընդդիմադիր ակտիվիստ
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Солидарность շարժման ակտիվիստ Ալեքսեյ Ստրագանովը, որն ավելի վաղ ծեծի էր ենթարկվել։ Այս մասին հայտնել է շարժման առաջնորդ Իլյա Յաշինը։ «Նրա վրա հարձակում է իրականացվել. Անհայտ անձը հարվածել է Ստրոգանովի գլխին երկաթե խողովակով։ Ալեքսեյը 2 ամիս կոմայի մեջ էր։ Երեկ նա մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով»,- գրել է Յաշինը` չհստակեցնելով`
«ՀՀ-ն շուտով կհայտնվի կրթության ֆինանսավորման ծավալներով աշխարհի երկրների վերջին տասնյակում». Վահրամ Սողոմոնյան
Փորձագետները կոնկրետ առաջարկություններ են ներկայացնում
«Գիտություն չկա, քոսոտ երկիր եք, գնացեք բանակ». Մարուքյանը հիշեց Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը (Տեսանյութ)
Ախր իշխանության վիճակը շատ վատ է: Եթե գան ասեն՝ գիտությունով չեն զբաղվել, դրա համար ենք պատվերը հանում, բա դուք եք իշխանության եղել, այնպես անեիք, որ զբաղվեին: Եթե գան ասեն կոռուպցիա կա, կոռուպցիայով ազատվել են, բա կոռուպցիայի դեմ պայքարեիք:
Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական հզոր ընկերությանը Թուրքիայում
Ի դեպ, նշենք, որ սա «Մառլենկան» կեղծելու առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ ընկերությունը հաղթեց չեխական մի այլ ընկերության, որը անվան չնչին տարբերությամբ «Մառլենկա» տորթեր էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ հաղթեց մի ընկերության, որը նույն անունով թխվածքը ոչ միայն արտադրում էր, այլեւ փորձում էր խոչընդոտել իրական «Մառլենկա» թխվածքի մուտքը չինական շուկա։
Մարգարիտ Եսայան. «Հայաստանի Հանրապետությունն անչափ կարեւորում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ համագործակցությունը»
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հոկտեմբերի 25-ին ելույթ է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ: «Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ լիագումար նիստին: Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ Բոսնիա-Հերցեգովինիայի մեր գործընկերներին այս կարեւոր միջոցառումը հյուրընկալելու համար: Մեր աշխատանքի օրակարգը
«Բանակում չծառայածների իշխանությունը եկել ասում է՝ եկեք սաղին տանենք բանակ, որ արդարություն լինի». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
«Դիսկոմֆորտ չի՞ ապրում իշխանությունը եւ նրա ներկայացուցիչը՝ նման նախաձեռնությամբ հանդես գալուց»,- հարցրեց Մարուքյանը՝ Կորյուն Նահապետյանին եւ Վիգեն Սարգսյանին: Նահապետյանը պատմեց, որ պետհամալսարանի ռազմական ամբիոն է եղել, 6 ամիս ուսուցում է անցել, մեկ ամսով ռազմական վարժանքների է մասնակցել եւ իրեն շնորհվել է պահեստազորի լեյտենանտի կոչում:
«Զոքանչների ու սկեսուրների աչքը լույս. նրանք հնարավորություն կստանան ազատվել իրենց ատելի հարսներից ու փեսաներից». Հոգեբան (տեսանյութ)
Սիրած պահելը կթույլատրվի օրենքո՞վ
«Պետության մարդուն» չեն հավատում
Երեկ սոցիալական ծառայության, քաղաքապետարանի, ոստիկանության եւ մի շարք այլ պետական ծառայությունների 8-9 ներկայացուցիչ այցելել էին մանկատան շրջանավարտներին` համոզվելու՝ նրանք բնակվո՞ւմ են 10 տարի առաջ պետության կողմից տրամադրված բնակարանում, թե՞ ոչ: Եթե չեն ապրում, ապա բնակարանները ձեռքներից կվերցնեն, եթե բնակվում են, այդ մասին հավաստող տեղեկանքներ ներկայացնեն, որպեսզի դրանց հիման վրա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմի
«Լրագրողի փորձը կարող է խթան հանդիսանալ բռնություն գործադրողների համար». Մարկ Գրիգորյան
15 տարի առաջ իմ ոտքերի տակ նռնակ են պայթեցնում, 15 տարի հետո ես հանրային ռադիոյի տնօրենն եմ. ես տեսնում եմ ակնհայտ երևացող մի մեծ առաջընթաց։
Դասադուլ. համալսարանականները դեմ են տարկետման իրավունքի վերացմանը
Դասադուլի մասնակից ուսանողները սպասում են Վիգեն Սարգսյանի պատասխանին
Աշոտյանը՝ Սերժ Սարգսյան-Ալիեւ անձնական հարաբերությունների մասին
Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՊՆ-ում ՀՀ նախագահը տղամարդավարի գնահատականներ է տվել ադրբեջանական չինովնիկների հայտարարություններին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի Ձայն»-ին մտահոգություն էր հայտնել՝ կապված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակի հետ, որտեղ վերջինս առաջարկել է Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, իսկ պարտականությունները փոխանցել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականին: Դեսպան Քավանոյի խոսքով՝
ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել
Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին
Միհրան Պողոսյանն առաջարկում է զինվորին փող չտալ, որ ձեռքից չվերցնեն, տալ ապրանքը, Վիգեն Սարգսյանը դեմ է (Տեսանյութ)
Նախարարը ուշագրավ հայտարարություն արեց, որոշ տեղերում արդեն անցել են անկանխիկ համակարգի, զինվորի գումարը տալիս են քարտով եւ զորամասերում, խանութներում վճարման տերմինալներ եւ բանկոմատներ են տեղադրում, որը կնվազեցնի այդ ռիսկերը:
Մանկատան շրջանավարտները պահանջում են բնակարանները սեփականաշնորհել
Տասը տարի առաջ 10-12 մանկատան շրջանավարտի պետությունը Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող նորակառույց 7 հարկանի շենքում բնակարաններ հատկացրեց` տասը տարի անհատույց ապրելու իրավունքով: Ժամկետն արդեն լրացել է: Երեկ սոցիալական ծառայության, քաղաքապետարանի, թաղապետարանի, աշխատանքի եւ զբաղվածության կենտրոնի, ոստիկանության եւ մի շարք այլ պետական ծառայությունների 8-9 ներկայացուցիչ այցելել էին մանկատան շրջանավարտներին` համոզվելու՝ նրանք բնակվո՞ւմ են այդ բնակարանում,
Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես Լատվիայի ազգային գրադարանում (Տեսանյութ)
Հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը: Միջոցառման բացմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահը, պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ, լրագրողներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, 30-ին


















































