Օրվա լրահոսը

Պահանջո՛ւմ ենք 2018թ․-ին բարձրացնել ՀՆԱ-ում կրթության ֆինանսավորման տոկոսը. կատարել ողջամիտ ներդրումներ կրթական ոլորտում

Հանրային պահանջ ՀՀ կառավարությանը և ԱԺ բոլոր խմբակցություններին Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը 2017թ․ ապրիլին ձևավորված ընդհանուր հարթակ է կրթության ոլորտի բոլոր շահառուների համար, դիմում է ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին՝ առաջիկա ԱԺ բյուջետային քննարկումներին առնչվող անհետաձգելի հանրային պահանջով: Այն ձևակերպվել է, հենվելով բազմաթիվ տեղական և միջազգային անկախ հետազոտությունների, անցած ամիսների մի

«Իսկ եթե անձը բռնության ենթարկվի ապաստարանո՞ւմ». Արա Զոհրաբյանի մտահոգությունը (Տեսանյութ)

«Օրինագիծը չի լուծել այս խնդիրը եւ երաշխիքներ չի տվել»,- ասում է Փաստաբանների պալատի նախագահը

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն դոլարի չափով վարկը, որի նպատակն է. աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է 40 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ քաղաքականության վրա հիմնված վարկը, որի նպատակն է. աջակցել Հայաստանի կառավարության շարունակական ջանքերին` ուղղված հարկաբյուջետային կայունության ամրապնդմանն ու երկրում ֆինանսական շուկաների զարգացմանը: «Պետական պարտքի արդյունավետ կառավարումն ու զարգացած ֆինանսական շուկաները անհրաժեշտ են Հայաստանի երկարաժամկետ աճի և կայուն զարգացման համար», – ասել է Հայաստանում

Մոսկվաբնակ հայ երգչուհու բողոքի հիման վրա հետաքննիչն իր հետ դատարան էր բերել գործի նյութերը

Վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առներ, որ գործ ունի հոգեկան հիվանդի հետ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Դավիթ Բաբինյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ճանաչված օպերային երգչուհին՝ Լիա Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել Ռուզաննա Ղազարյանի եւ Դավիթ Պետրոսյանի կողմից խաբեությամբ իր եւ հոգեկան հիվանդությամբ տառապող եղբորը պատկանող բնակարանը հափշտակելու մասին: Նախապատրաստվել էին նյութեր: Ոստիկանության

«Դիրքապահներով պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել հակառակորդին»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ–հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Մարզական վաշտը կրճատվելու է. Ո՞ր մարզիկներին է տրվելու տարկետում՝ բանակի համար. Քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Նախարարը պատասխանեց, որ արդեն երկրորդ զորակոչն է, այնտեղ որեւէ մարզիկ չեն զորակոչում. «Տանում ենք վաշտը դեպի կրճատում եւ նոր քաղաքականություն ենք որդեգրել: Արդյունք գրանցած մարզիկները ստանում են տարկետում 4 տարով՝ կրկնելու համար: Չափորոշիչը օբյեկտիվ է՝ օլիմպիական խաղեր, աշխարհի մրցաշար, Եվրոպայի մրցաշար, պատանեկան խաղեր՝ առաջին 4 տեղեր գրավելը: Այդտեղ որեւէ միջամտություն չի կարող լինել»:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Արմեն Ռուստամյան. «Սերժ Սարգսյանը եթե գիտեր`ժպտալն արգելվա՞ծ է» (Տեսանյութ)

Նախագահների պայմանավորվածությունը եւ սահմանային լարվածության պահպանումը

Լռելն ու հարցերին չպատասխանելը խոսում է կա՛մ բարձրաստիճան պաշտոնյայի ճկունություն չունենալու, կա՛մ իրավիճակին չտիրապետելու մասին. «Փաստ»

Արծրուն Հովհաննիսյանն իրոք լավ է աշխատում ու լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է բավականին օպերատիվորեն և պատշաճ, նորություն չէ, բայց Վ.Սարգսյանն, ով ամենայն հավանականությամբ «մոռացել» էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առանց մամուլի քարտուղարի կամ լրատվական ծառայության էլ պետք է կարողանան ազատ շփվել և լիարժեք պատասխանել լրագրողի ցանկացած, այդ թվում՝ ամենատհաճ կամ ոչ կոռեկտ ձևակերպում ունեցող հարցին, փաստ էր։

«Գուցե բռնության նոր տեսակ սահմանենք». ՓՊ-ն փաստահավաք հետազոտություն կանի (Տեսանյութ)

Դրանից հետո միայն Փաստաբանների պալատը հանդես կգա աղմկոտ օրինագծի շուրջ առաջարկներով

Հայաստանում քաղցկեղից մահացածների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Մասնագետների խոսքերով՝ վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով:

«Հայ երեխաները պետք է հայրենասիրական շատ երգեր ունենան իրենց երգացանկում»

Երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը իր սաների օրինակով կոչ է անում անաղարտ պահել ազգային երգ-երաժշտությունը Երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանը հայտնի է ոչ միայն մեծահասակների համար գրված, այլեւ իր մանկապատանեկան երգերով, որոնք երգում են Հանրային ռադիոյի «Արեւիկ», ՊՆ «Զորական» անսամբլները: Ի թիվս այլ երգիչների, Վարդուհու հայրենասիրական երգերը կատարում է նաւ Ներսիկ Իսպիրյանը: «Առավոտի» հետ զրույցում երգահանը նշեց,

Ստեփան Դանիելյան. «Ելքն» իր խոստումը չի կատարում, և 126 հազար մարդու իրավունքները չի կարողանում պաշտպանել. «Փաստ»

Իրենց ձայն տված մարդկանց համար ասել են, որ ընտրություններից հետո իրենց համար աշխատելու են։ Փաստորեն իրենք իրենց խոստումը չեն կատարում եւ այդ մարդկանց համար չեն կարողանում աշխատել։

Աշոտ Լյուդվիգովիչ. «Բոլոր ընկերներս զանգահարում, ասում էին՝ դու էլ դարձար մասոն». «Ժողովուրդ»

Ինչքան էլ ասեմ, որ անդամակցել եմ՝ մարդկանց օգնելու համար, մեկ է՝ մտածելու եք, օրինակ, թե ինքն ԱՄՆ-ից վիզա պետք է ստանա, դրա համար։

Վրացիների համար Շենգեն գոտի մտնելը բարդացվում է

Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն պաշտպանել է նախաձեռնությունը, որի համաձայն Վրաստանի քաղաքացիները պետք է ստանան «նախնական թույլտվություն»՝ նախքան առանց վիզայի Եվրոպա մտնելը: Եվրախորհրդարանի որոշման և Վրաստանի քաղաքացիների վրա դրա հնարավոր հետևանքների մասին լրագրողներին պատմել է Վրաստանի փոխարտգործնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլին, գրում է «Գրուզիա Օնլայնը»: Նախնական թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է լրացնել հատուկ

Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես է ինքը ծառայել բանակում՝ որպես սպա

Շատ հպարտ եմ այդ տարիներով, համարում եմ, որ այդ 3 տարին ինձ շատ բան են տվել եւ գիտությունից առանձնապես հետ չեն պահել: Թեեւ զբաղվածությունս ինձ երբեք թույլ չի տվել թեկնածուական թեզ պաշտպանել, չեմ համարում, որ այսօր պաշտպանվող թեզերի հեղինակներին ինչ-որ բանով զիջում եմ քաղաքական գիտությունների կամ միջազգային հարաբերությունների հարցերում:

ՌԴ շուկան այս երկու տարվա ընթացքում կորցրել է հետաքրքրությունը հայկական մրգի ու բանջարեղենի նկատմամբ. «Հայկական ժամանակ»

Խաղողի պահով ընդհանրապես համեմատություն չկա, քանի որ անցած տարվա առաջին կիսամյակում արտահանվել էր 85 տոննա, այս տարի՝ ոչ մի կգ։

Լեհական ստուգողական այց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեկ ամիս առաջ

Եվրահանձնաժողովի կողմից նախաստորագրված համաձայնագրի հրապարակման փաստը ծանրակշիռ ապացույց է, որ կառույցը անդամ երկրներին ուղերձ է հղում՝ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին

Պատահար Մարգարա-Տաշիր ճանապարհին. 1 զոհ, 3 վիրավոր

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել Վեկտրա»-ի մյուս ուղևոր, 1983 թ. ծնված Աննա Քաչակուլյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն   ՀՀ ոստիկանություն :

Վահրամ Բաղդասարյան. Համաձայնագրում չկան ատոմակայանի փակման մասին կոնկրետ ժամկետներ. «Հայոց աշխարհ»

Հայաստանի ու Եվրամիության միջեւ կնքվելիք «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» տեքստը, որը բաղկացած է 357 էջից, հոկտեմբերի 13-ին հրապարակվեց ու զուգահեռաբար շրջանառվեց դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը: Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում տեղի ունենալիք Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ: Բայց, մինչ այդ, տարբեր հարթակներում հնչում են մտահոգություններ փաստաթղթում տեղ գտած որոշ դրույթների շուրջ,

Երկու երեխա որդեգրելով՝ 18 տարեկանը բանակից չի ազատվի. Վիգեն Սարգսյանը խիստ մոտեցում է ամրագրել օրենքում (Տեսանյութ)

Եթե ըստ օրենքի երկու եւ ավելի երեխաներ ունեցող 18 տարեկան տղաներին բանակի համար տարկետում է տրվում, երկու երեխա որդեգրած տղաներին բանակից չեն ազատելու: Նախարարի խոսքով՝ որեւէ բան չի խանգարում երիտասարդին ծառայել բանակում եւ գալ որդեգրել երեխաներ, եթե ինքը այդպիսի ցանկություն ունի:

Համատեղ հայտարարության նախագիծը, որը ԵՄ անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերյան գագաթնաժողովում.  «Ազատություն» ռադիոկայան

Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակցի ձեռքի տակ է հայտնվել համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արևելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում

Սպան հիփոթեքով տուն է ստանալու՝ վճարելով միայն մայր գումարի 90%-ը, կանխավճարն ու տոկոսները սուբսիդավորվելու են (Տեսանյութ)

Այսօր Վիգեն Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչքան մատչելի պայմաններով հիփոթեքով բնակարան են տալու սպաներին՝ ծրագրում գրանցվելուց հետո. «Միայն մայր գումարն է մարելու, որովհետեւ տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից եւ եկամտահարկի վերադարձի միջոցով հավասարվելու են զրոյի եւ նա 20 տարվա ընթացքում միայն մարելու է մայր գումարը, այն էլ՝ 90 տոկոսը»:

Թունավորվել են գազի արտահոսքից

Հոկտեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում մեթան գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Մկրտիչ Ա.-ն, 1980 թ. ծնված Վարուշ Ա.-ն և 2000 թ. ծնված Կարեն Ա.-ն Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տանը՝ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Հոկտեմբերի 25-ին,

Լեհաստանից և Գերմանիայից թռչնի մսի ներմուծման արգելանքը վերացվել է

Հիմք ընդունելով Լեհաստանի Հանրապետությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական տեղեկատվությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է ներմուծման արգելանքը: Հոկտեմբերի 24-ից թույլատրվել է այդ երկրներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի,

Բացահայտ հափշտակել է տարեց տղամարդու դրամապանակը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, Երևանի Շիրազի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիս Ս.-ն հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Երևանի Էստոնական և Շինարարների փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել է 1929 թ. ծնված Վլադիմիր Վ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ:

Սամվել Ալեքսանյան. «Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ» (Տեսանյութ)

Ճի՞շտ է, որ դուք մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ եք արտահանում Հայաստանից, այդ պատճառով էլ Հայաստանում մսի գինը թանկացել է: Այսօր խորհրդարանում այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: «Լսի, էդ օդից որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձեւ գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես

ՀՕՄ-ը նեցուկ կը կանգնի «Ընտանեկան բռնութեան կանխարգելման» օրինագիծին

ՈՒՈԹԸՐԹԱՈՒՆ, Մեսեչուսեց.- ՀՕՄը յայտարարութեամբ մը ողջունած է այս ամսուան ընթացքին Հայաստանի խորհրդարանին ներկայացուած «Ընտանեկան բռնութեան կանխարգելման» օրինագիծը՝ յոյժ կարեւոր նկատելով անոր վաւերացումով նման ոճիրներու քրէականացումը։ Նման օրինագիծ մը արդէն իսկ ուշացած նկատելով՝ ՀՕՄը կը շեշտէ, թէ 1918ի Հայաստանի Հանրապետութենէն ի վեր կանանց իրաւանց պաշտպան երկիր մը պէտք է նման քայլերու դիմէր, երկիրը սեռային հաւասարութեան առաջնորդելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031