Օրվա լրահոսը
Բացահայտ հափշտակել է տարեց տղամարդու դրամապանակը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, Երևանի Շիրազի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սարգիս Ս.-ն հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Երևանի Էստոնական և Շինարարների փողոցների խաչմերուկում բացահայտ հափշտակել է 1929 թ. ծնված Վլադիմիր Վ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ:
Սամվել Ալեքսանյան. «Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ» (Տեսանյութ)
Ճի՞շտ է, որ դուք մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ եք արտահանում Հայաստանից, այդ պատճառով էլ Հայաստանում մսի գինը թանկացել է: Այսօր խորհրդարանում այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: «Լսի, էդ օդից որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձեւ գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես
ՀՕՄ-ը նեցուկ կը կանգնի «Ընտանեկան բռնութեան կանխարգելման» օրինագիծին
ՈՒՈԹԸՐԹԱՈՒՆ, Մեսեչուսեց.- ՀՕՄը յայտարարութեամբ մը ողջունած է այս ամսուան ընթացքին Հայաստանի խորհրդարանին ներկայացուած «Ընտանեկան բռնութեան կանխարգելման» օրինագիծը՝ յոյժ կարեւոր նկատելով անոր վաւերացումով նման ոճիրներու քրէականացումը։ Նման օրինագիծ մը արդէն իսկ ուշացած նկատելով՝ ՀՕՄը կը շեշտէ, թէ 1918ի Հայաստանի Հանրապետութենէն ի վեր կանանց իրաւանց պաշտպան երկիր մը պէտք է նման քայլերու դիմէր, երկիրը սեռային հաւասարութեան առաջնորդելու
Եթե այդ մարդիկ ենիչերիի նման կոտորում են բյուջեն, իրենց հոնորարներն առած՝ գնում են Ֆրանսիա՝ քեֆ անելու, կրճատենք բյուջեն. Էդվարդ Միլիտոնյան. «Հրապարակ»
Եթե ծրագիր ենք փակում՝ լայն քննարկման դրվի, ոչ թե 3-4 հոգի նստեն ու որոշեն, ընդ որում՝ նույն մարդիկ։
Կարճ երկխոսություն, որը լավագույնս արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փիլիսոփայությունը. «Ժամանակ»
Երեկ Երևանում կայացած Կարեն Կարապետյան – Դմիտրի Մեդվեդև հանդիպման ժամանակ երկու վարչապետների միջև տեղի է ունեցել կարճ մի երկխոսություն, որը լավագույնս արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փիլիսոփայությունը: Երբ Կարեն Կարապետյանն ասել է, թե տարվա ընթացքում երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 23%-ով, Մեդվեդևն անմիջապես հակադարձել է, թե իր մոտ ավելի լավ թվեր կան` մի ակնթարթում միանգամից
Հայկ Քոթանջյան. «Ազգ-Բանակ». ՊԱՀՀ-ի կրթական գործընթացի մեկնարկ. Համալսարանի հիմնական ձեռքբերումները
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական գործունեության մեկնարկը ազդանշող հանդիսավոր նիստում, որին մասնակցում էին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ և ՀՀ Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:
Բավականին դժվար է պետական կառույցի դեմ զինված ելույթը քաղաքական պայքար, իսկ զինված տղերքին քաղբանտարկյալ անվանելը. «Հրապարակ»
Այլ երկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում, իսկույն կպիտակավորեին, ու էլ ոչ մի փաստաբան չէր կարող դատուդատաստանը վերածել կրկեսի։
Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին. akhaltskha.net
akhaltskha.net. Երկու օր առաջ ուշ գիշերով Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին։ Նուրջան Վաիչը ընդդիմադիր հայացքներով բլոգեր կին էր, ով մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող գրառումներ էր կատարում իր էջում։ Նուրջան Վաիչը հաճախակի գրառումներ էր կատարում դատապարտելով Թուրքիայի ներսում աճող ֆաշիզմի դրսեւորումները, որոնք վերջին շրջանում հալածանքի կոչեր
Լևոն Մնացականյանը Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հետևողական կլինի ներկայացված առաջարկների ընդունման ուղղությամբ
Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր Կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը: Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց Հայաստանի 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ հաստատված 4 թիրախային ոլորտում (կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն) հակակոռուպցիոն Միջոցառումների ծրագրում Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց հիմնական մասն
Ubi pus, ibi evacua (որտեղ թարախ, այնտեղ դանակ). Լատինական աֆորիզմ
Դեռևս 15-րդ դարում գրված Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» տրակտատում հանդիպում ենք պետությունների և տերությունների ձևավորման տարբեր եղանակների, նրանցից յուրաքանչյուրի դեպքում տիրակալի հաջողության կամ անհաջողության պատճառների մեկնաբանությանը։ Պետության տիրակալի և վերնախավի քաջության ու բարեհաճության, ինչպես նաև դավաճանությունների ու խաբեությունների հետևանքների, իշխանությունը պահելու հմտությունների և այն կորցնելու պատճառների վերաբերյալ ներկայացվում է մանրամասն քննարկում։ Տիրակալի համար դժվարին պահին նրա
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստի հրապարակումը
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, քանզի ՀՀ քաղաքացին պարտավոր է տեղեկացված լինել Համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին և այն հնարավորություններին, որոնք ընձեռվելու են դրա ստորագրումով։ Անհրաժեշտ ենք համարում, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ իշխանությունները,
Ամեն ինչ կախված է մեր նախաձեռնությունից
Մեկ ամսից` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կստորագրվի (կամ չի ստորագրվի) Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այն կարող է ստորագրվել նաեւ, ասենք, նոյեմբերի 25-ին, 26-ին կամ մինչեւ այս տարվա վերջ: Ժամկետների վերաբերյալ կասկածներ կան այն պատճառով, որ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, ի վերջո, նվիրված չէ Հայաստանին: Համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել, երկկողմանի է եւ ուղղակիորեն չի մտնում գագաթնաժողովի օրակարգի մեջ:
ԱՍԵԿՈՍԵ
Ժամանակի հետ սկսում ես զղջալ գործածդ մեղքերի, նաեւ մի քանի չգործած մեղքերի համար: ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐ
Հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետեր
Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին: Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք
Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը վառվեց ու ճանապարհ ընկավ
Օլիմպիայում՝ Հերայի հեթանոսական տաճարում, այսօր հանդիսավոր պայմաններում վառվեց 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ջահը: Արարողության «Գերագույն քրմուհի» հույն դերասան Կատերինա Լեխուն աղոթք մատուցեց Աստվածներին եւ վառեց ջահը: ТАСС-ի փոխանցմամբ, նախատեսված էր, որ կրակը վառվելու էր պարաբոլիկ հայելիներով, որոնք արեւի ճառագայթները հավաքում են մեկ կիզակետում, սակայն եղանակային պայմանների թելադրանքով օգտագործվել է պահեստային տարբերակ: Առաջին ջահակիրն ըստ
Նորապատ գյուղում ամբողջությամբ այրվել է եռահարկ բնակելի շենք
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ժամը 18:20-ի դրությամբ մարվել է ծխացող 3 օջախ, կան ծխացող օջախներ: Հետհանգեցման աշխատանքներին մասնակցել են մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կողմից տրամադրված 1 ավտոսանդուղք: ԱԻՆ
«Խավարում» ցուցադրումը լույս տեսավ գրքույկի տեսքով եւ անվճար բաժանվելու է մարդկանց
«Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորս էլ հիշում ենք (առաջարկում եմ չմոռանալ), որ հայաստանյան իշխանություններն այս տարվա օգոստոսին Թումանյանի տուն-թանգարանի աստիճանավանդակին բացված «Խավարում» ցուցադրությունը 22 օր գործելուց հետո փակեցին։ Նման երեւույթների մենք ականատես էինք լինում խորհրդային ժամանակներում։ Թվում էր, թե նման բան այլեւս հնարավոր չէ։ Արի
Զրոյից 99 տարեկանների համար նախատեսված գիրքը ներկայացվեց «Բյուրոկրատում»
Շել Սիլվերսթին բեսթսելլեր գրողի «Անձնվեր ծառը» գիրքը հոկտեմբերի 24-ին ներկայացվեց ընթերցողներին: «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսը, դեսպանատան Տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը հանդիպման սկզբում ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ ընդգծելով, որ չնայած ամեն էջում երկու–երեք տող է և հիմնականում նկարազարդումներ են, այն տարածված է
Էմմա Մարաշլյան. «Հայ կանանց վստահությունն է պակասում». (Տեսանյութ. ֆոտոշարք)
Հաջողակ կանայք Հայաստանում
Լևոն Հայրապետյանի ընտանիքին նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է. Tert.am
Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ընտանիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մանրամասնելով. «Մահվան օրը Նախագահի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Լևոն Հայրապետյանի ընտանիքի անդամներին»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:
Մոսկվան անթաքույց դժգոհում է Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրից
Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վերջապես հրապարակվեց հայերեն եւ անգլերեն լեզուներով: Եվ ցանկացած դժգոհություն կամ գոհունակություն արտահայտելու հիմքերն այլեւս կարելի է ամրապնդել, վիճարկել հրապարակված տեքստի համապատասխան դրույթներով: Դե, իսկ մնացածն արդեն ճաշակի եւ բարեխղճության հարթության վրա է: Բազմիցս ասվեց, որ այս նոր համաձայնագիրը հաշվի է առնում Հայաստանի, այսպես կոչված, «պարտավորությունները» ԵՏՄ-ի շրջանակներում, որ
ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի խնդիրը կարող է լուծվել մինչեւ 2022 թվականը
Ամփոփվում են ԵԱՏՄ-ին Հայաստանի երկամյա անդամակցության արդյունքները
Հայաստանի և Ղրղըզստանի վարչապետներն երկկողմ տնտեսական կապերի զարգացման հարցեր են քննարկել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար: Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ
Գյումրու բժշկական քոլեջի աշխատակցուհին կալանավորվեց
Առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալված Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանն այսօր կալանավորվել է։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է երկամյսա կալանքը։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիլյանից։ «Իմ հանձնարարությամբ Կոզետա Կիրակոսյանի՝ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությանը մասնակցել է նաև տվյալ
Արսեն Քարամյան. «Սպորտային հոգեբանությունը պետք է կենսակերպ լինի բոլոր մարզաձեւերի ու ֆեդերացիաների համար»
Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում մեկնարկեց «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ողջունելով ինը երկրների 77 պատվիրակներին, որոնք նախապատրաստել են 56 գիտական հոդված, ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, որի անմիջական նախաձեռնությամբ եւ ջանքերով է իրականություն դարձել այս համաժողովը,
Իշխանությունն ու ընդդիմությունը երեկ ու այսօր. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ՀՀ իշխանությունների գործունեությանը
«Մերոնք»-ի այս թողարկումն անդրադառնում է ՀՀ գործող իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, Սարգսյան-Ալիև վերջին հանդիպման ուղերձներին: Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի ընտրություններից և Մարտի 1-ի իրադարձություններից հետո, ի՞նչ դերակատարություն ունեցավ և ի՞նչ գործունեություն իրականացրեց ընդդիմությունը հետընտրական շուրջ տասը տարիների ընթացքում: Մանրամասները` տեսանյութում: Սուրեն Սարգսյան
Հայկ Բաբուխանյան. «Հայաստանի համար առաջնային գործընկերը Ռուսաստանն է՝ նույնիսկ ԵՄ-ի հետ հավասար գործընկերային հարթության համատեքստում»
Մոլդովացի փորձագետները ՀՀ-ին խորհուրդ են տալիս փաստաթուղթը լավ ուսումնասիրել, հետո ստորագրել


















































