Օրվա լրահոսը

Բանան ներկրող ընկերության սառնարանները վնասելու քրգործը հնարավոր է սառեցվի

Գործը քննող քննիչն ասել է՝ փաստեր չկան, ամենայն հավանականությամբ գործը կսառեցնենք

«Գոհ եմ մեր ծանրորդների ելույթներից Եվրոպայի երիտասարդական առաջնությունում». Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Եվրոպայի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները բացառիկ արդյունք գրանցեցին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 32 մեդալ (18 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ): Հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գոհ եմ մեր ծանրորդների ելույթներից Եվրոպայի երիտասարդական

Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը

ՀՀ ու ՌԴ վարչապետներ Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը,  առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք  պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։ ՀՀ

Մատակարար ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են պաշտպանության նախարարություն

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին հրավիրվել էին ՊՆ կարիքների համար հացաթխման ծառայության մատուցման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 34 ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայության մատուցման մրցույթի պահանջներին ու տեխնիկական բնութագրերին, մրցութային փաստաթղթերի լրացման կարգին, նախորդ մրցույթների ընթացքում նկատված որոշակի թերություններին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մրցույթի մասնակիցների կողմից բարձրացված մի

Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը

Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման հեռանկարները

Բակո Սահակյանը ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի հաստատմանը, հասարակական եւ մարդասիրական հարթություններում փոխգործակցության զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ

Թաթուլ Մանասերյան. Շտապողականության արդյունքում Մոլդովան լուրջ խնդիրներ ունի ԵՄ-ում

Տնտեսագետը դրական է գնահատում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները

«Մինսկի խմբի ներկայացրած սկզբունքները արդեն կոմպրոմիս են ՀՀ-ի կողմից, որեւէ նոր կոմպրոմիս չի լինի, չի ստացվելու». Աշոտյան

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանին: Նրա խոսքով՝ «Ակնհայտ է, որ իրենց շուրջ սեղմվում են օղակներ, այդ օղակները ինչպես ներքին են՝ սոցիալ-տնտեսական, այնպես էլ արտաքին են՝ պայմանավորված իրենց կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ինստիտուտների ճգնաժամով: Ես կարծում եմ, միջազգային հանրության խնդիրներից մեկն է Ադրբեջանի շուրջ սեղմել նաեւ արցախյան օղակը՝ պարտադրելով խաղաղություն»:

Մասիս Մայիլյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորներին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին և Կառլոս Էռնանդես Միրոնին։ Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ և հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված

Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան: Նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն ունի 2 վագոն` 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման,

«Այս բանակցությունները ոչ մի բան չլուծող բանակցություններ են»

Ազատամարտիկը՝ ՀՀ նախագահի դասախոսության մասին

Գողացված քարտով կանխիկացվել է գումար (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։ 2017թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույն օրը՝ ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, համալսարանական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի աշխատանքային պահարանից

Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է. ՀՀ ԱՆ

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։ Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ

«Երևանում մանկապարտեզները ձրի են, Գյումրիում երեխաները երեխա չե՞ն, որ փողով են»․գործարար (Տեսանյութ)

Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում տեքստիլագործների հիմնախնդիրները քննարկելու ժամանակ գյումրեցի գործարարներից մեկը՝ «Սարոտեքս» ընկերությունը ներկայացնող Սարիբեկ Զարգարյանն ասաց, որ Գյումրիում բիզնեսը զարգացնելու նպատակով հարկավոր է արտոնություններ տալ ու բավական հուզական ելույթ ունեցավ։ «Երևանում մանկապարտեզները բոլոր երեխաների համար ձրի են, ո՞նց որ Գյումրիում փողով են, Գյումրիում երեխաները երեխա չե՞ն, Գյումրիին ո՞վ է նայողը»,-նեղվեց գործարարը։ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

Աշխատանքային խորհրդակցություն՝ ԼՂՀ ԱԺ-ում

Հոկտեմբերի 24-ին Արցախի Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցության ընթացքում հաստատման է ներկայացվել հերթական նիստի օրակարգը, որում ներառված օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում հոկտեմբերի 23-ին դրական

Պլանային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների և նրբանցքների, Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր

Աշոտ Թավադյան. ԵԱՏՄ չմտնելով`Հայաստանը տարեկան 500 միլիոն դոլար կկորցներ. (Տեսանյութ)

Բայց զարգացման համար, տնտեսագետի պնդմամբ, ներքին խնդիրները պետք է լուծվեն

Առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առևտրի

ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին (ֆոտոշարք)

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ռիչարդ Միլս. «Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ». «Ամերիկայի ձայն»

Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։ Հայաստանը պետք է և′ Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենա, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ։

Սոբչակի ընտրական շտաբի ղեկավարը 1996թ. գլխավորել է Բորիս Ելցինի նախընտրական արշավը

Facobook-ում Սոբչակի քարոզարշավին կհետևի Վիտալի Շկլյարովը, որն աշխատել է Անգելա Մերկելի, Բարաք Օբամայի և Բերնի Սանդերսի շտաբերի հետ:

«Եթե կորցնենք ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ՝ դամբուլային երկիր». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

Արամ Սարգսյանը նշեց. «ՀՀԿ-ական, ԵՏՄ-ին ջատագով բոլոր ահել ու ջահել իմ ընկերներին խորհուրդ կտայի այդ խնդիրը լուծել, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համակ ուշադրությամբ կլսենք, վերջում էլ կասենք` ապրի արեւներդ»:

Վանաձորում 2 դպրոցներ կմիավորվեն. Պատասխանատուները վստահեցնում են՝ լավագույն մանկավարժներն աշխատանքը չեն կորցնի

Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ Վանաձորի Սիվաշավան (ԴՈՒՑ) թաղամասում գործող թիվ 26 հիմնական դպրոցը կմիավորվի Տարոն 2 ՔՇՀ-3 թաղամասում գործող թիվ 28 «Վիդրոջենյա» հիմնական դպրոցին: Դպրոցների միավորման պատճառը աշակերտների թվաքանակի քիչ լինելն է: -26 դպրոցում 27 աշակերտ կար, երբ մենք կառավարություն որոշման նախագիծ էինք ուղարկում: Կարծես թե դպրոցում սովորող աշակերտների ու աշխատողների թիվը գրեթե հավասարվել

Գեղարքունիքում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 3 թեկնածուներ

Գեղարքունիքի մարզի թիվ 20 եւ 21 Տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ 2017 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գրանցված 3 թեկնածու: Թիվ 20 ՏԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Վիգեն Սահակյանը, թիվ 21 ՏԸՀ-ում՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Պարգեւ Խչեյանը եւ ԲՀԿ անդամ, ԲՀԿ կողմից

ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան – Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի

Ըստ Արշակ Զաքարյանի՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը թղթի վրա պտիչկա դնելու նման մի բան է

Ըստ նրա պնդման՝ այն երկրներում, որտեղ ընդունվել է այս օրենքը, բռնություններն ավելի են դաժանացել:

ԵԱՀԿ նախարարական համաժողովը Բաքուն փորձել է կապել ԼՂ հիմնախնդրի հետ

Բաքուն հերթական անգամ չարաշահել է Պալերմոյում անցկացվող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովը, որը ոչ մի առնչություն չունի ղարաբաղյան հիմնախնդրի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Ադրբեջանը իր էժանագին մանիպուլյացիաներով, «Լվացքատան» պատմության հետևանքով նպատակադրված չարաշահել է Պալերմոյի համաժողովը՝ շեղելով ուշադրությունը Ադրբեջանի հակամարդկային, կոռուպցիոն, ագրեսիվ ու կրիմինալ քաղաքականությունից և

Հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով

Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 28-ից Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցների նշված հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող

«Եվ-և»-ի քաղաքականությունն ինչո՞ւ հիմա աշխատեց. Վահագն Խաչատրյան (տեսանյութ). «Ա1+»

Այս տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան և Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գալիս է փաստելու մեկ բան՝ Հայաստանի իշխանության հայտարարած «և-և»-ի քաղաքականությունը աշխատեց։ Ինչը ենթադրում է հավասար գործընկերային հարաբերություն թե Ռուսաստանի, թե Եվրամիության հետ։ Այս տեսակետը պնդող Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի մոտ հարց է առաջանում՝ այդ դեպքում 2013-ին ինչը հետ պահեց Եվրամիության պաշտոնյաներին Ասոցացման համաձայնագրի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031