Օրվա լրահոսը
Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների. Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Ալֆանոյին և նրա թիմին այս համաժողովի կազմակերպման համար։ Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, և վերջին զարգացումները կրկին անգամ ապացուցում են այս իրողությունը։ Միգրանտների և փախստականների աննախադեպ մեծ
Կեղծված կոնյակները ռուսական շուկայից արդեն հետ են ուղարկում (Տեսանյութ)
Ռուսաստանը կոնյակները ստուգելու նոր չափորոշիչներ է ներդրել
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարը պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք
Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ,
«Մենք եկել էինք՝ գնալու հողերի հետեւից, բայց մեր հրամանատարին ապօրինի ձերբակալեցին». «Սասնա ծռերի» անդամ (Տեսանյութ)
Ամբաստանյալները դատախազի ինքնաբացարկի միջնորդություն արեցին՝ որպես հիմք մատնանշելով մի շարք խնդիրներ
Չան Հո Լայ. «Երեք օր պարապել եմ, որ արտասանեմ շնորհակալություն բառը»
Օտարերկրացի լուսանկարիչը տպավորված է Հայաստանով
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին
Հոկտեմբերի 24-ին Պալերմո աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների
«Դժոխքի մասնաճյուղն է «Նուբարաշենը». «Սասնա ծռերի» անդամ (Տեսանյութ)
Ամբաստանյալները դժգոհեցին, որ վերջին մեկ տարում կալանավայրում իրենց առողջական վիճակը վատթարացել է
Թուրք լրագրողը ծաղրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուներին
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին: Նշվում է, որ ադրբեջանական ակումբի երկրպագուները իսպանական «Ատլետիկո Մադրիդ» թիմի հետ խաղի ժամանակ, իրենց ձեռքում A4 ձևաչափի 7 հատ թուղթ էին պահել, որոնց վրա գրված է եղել ադրբեջանական ակումբի անվանումը: Թեզելը ծաղրելով ադրբեջանցի երկրպագուների մտահաղացումը,
CNN-ի հեռուստահաղորդավարը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»
CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ ոչ ցանկալի անձանց ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Որպես մուտքի արգելքի պատճառ՝ նշվում է այն փաստը, որ Բուրդենը հոկտեմբերին այցելել էր Շուշի https://www.aniarc.am/2017/10/18/anthony-bourdain-parts-unknown-shushi-tatul-hakobyan/ իր հեռուստաշոուի («Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր») հերթական թողարկման նկարահանումների համար: Պատրաստեց՝
Դատավոր Արթուր Օհանյանն ուշադրություն չդարձրեց, որ իր ներս մտնելիս «Սասնա ծռերի» անդամները ոտքի չկանգնեցին (Տեսանյութ)
«Սասնա ծռերն» ուղղեցին դատավորին. «Ծնվել ենք ՀՀ մարզ Արցախում»
Վիրավորված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը՝ հայ ազգին
Ազգիս հարգարժան անդամների ուշադրության Ձեր ուշադրության եմ հանձնում ինձ համար այս շատ կարեւոր հոդվածը։ Իմ խնդրանքն է nր մինչեւ վերջ կարդաք գրությունս: Հարգարժան եղբայրներ ու քույրեր, Բավական ժամանակից ի վեր իմ անձն nւ իմ ներկայացրած աթnռը նշավակ են դարձել անհիմն մեղադրանքների։ Տրված լինելnվ nր այդ մեղադրանքները հետզհետե ավելի են սաստկանnւմ nւ ծանր բնnւյթ են ստանnւմ,
Արծաթե եւ բրոնզե մեդալներ՝ վարպետ-վետերանների միջեւ սամբոյի Աշխարհի առաջնությունից
Հոկտեմբերի 20-23 Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվել է սամբոյի Աշխարհի առաջնությունը վարպետ-վետերանների միջև, որին մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի վետերաններ Էռնեստ Միրզոյանը (100 կգ քաշային կարգում) և Ազատ Անդրյանը (74 կգ քաշային կարգում) նվաճելով արծաթե (Է.Միրզոյան) և բրոնզե (Ա. Անդրյան) մեդալներ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրություն
Մայրաքաղաքի խանութներում մի քանի անգամ ավելի թանկ վաճառվող ապրանքները սկսել են ավելի դժվար վաճառվել. «Փաստ»
Իրականի ու վիրտուալի պայքարում անշուշտ հաղթում է երկրորդ տարբերակը, իսկ հին առևտրականների «բիզնեսը» գնալով դժվարանում է։
«Միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի:
Քննարկվել են նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներգրավմանն առնչվող հարցեր
Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը և ընդգծել, որ այսօր կան լայն հնարավորություններ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր ֆինանսավորելու համար:
Ինչո՞ւ է Գագիկ Սուրենյանը գնում այս քայլին։ Չէ որ հասարակության մի զգալի հատված սիրում և ընկալում էր նրա կերպարը. «Փաստ»
«7 ամիս առաջ շատ պատահաբար ծանոթացա մի տղամարդու հետ, ով ինձ ապշեցրեց իր գիտելիքների հսկայական և բազմակողմանի պաշարով, առողջ դատողությամբ, կյանքի արևոտ ու ստվերոտ կողմերը վերլուծելու կարողությամբ… Այդչափ գրագետ մարդու հետ շփվելը ինձ այն աստիճանի գերագույն հաճույք պատճառեց, որ ես, մոռացած ժամանակի մասին, կլանում էի նրա յուրաքանչյուր գաղափար ու խոսք։ Հետագայում նա դարձավ իմ ամենամտերիմ
Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց միջազգային աուդիտը՝ ցիանիդի անվտանգ կառավարման համար
Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը: Անկախ աուդիտը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջ է, որը գնահատում է Ընկերության համապատասխանությունը Նախաձեռնության սկզբունքներին և չափանիշներին: Ցիանիդի կառավարման օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է հանքարդյունաբերական ընկերությունների համար: Այն ուղղված է ցիանիդի անվտանգ կառավարմանը: Նախաձեռնությանը միացող ընկերությունները ցիանիդի
Ներկայումս Ռուսաստանին անհանգստացնող որևէ կետ չկա համաձայնագրում. Սյուզան Ստյուարտ. «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ-ի ներքին խնդիրներից մեկը դանդաղկոտությունն է։ Դա, նրա խոսքով, արդարացված է, քանի որ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում երկկողմանի հարաբերություններ ձևավորել մի կառույցի հետ, որի անդամ են 27 երկիր, որոնցից յուրաքանչյուրն առանձին-առանձին պետք է համաձայնություն տա տեքստին, Եվրահանձնաժողովը պետք է կարողանա դրանք ամփոփել, արդյունքները քննարկել երկրորդ
Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականն ու մարտահրավերները
Արամ Սարգսյան ՄԱՀՀԻ Ժողովրդավարության I դպրոցի շրջանավարտ «Առաջին լրատվական»-ի քաղաքական մեկնաբան ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման (բազմազանեցում կամ տարազանում) խնդիրներն ու նրա անվտանգության միջավայրի վրա արտաքին քաղաքականության ազդեցությունը հարկ է գնահատել երկու հարթություններում. առաջինը՝ հռչակագրային, ֆորմալ կամ ձևական և երկրորդը՝ իրական, բովանդակային կամ էական: Այս տարանջատման պատճառն այն է, որ ինչպես քաղաքականության ու կյանքի այլ
«Մեզ դժվար է մի քիչ սպառնալը, սա պիտի որ վաղուց ձեր ականջին օղ արած լինեիք». Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ականներին
«Հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչերին՝ նստած տեղներից սպառնալիքներ չներկայացնել»,- ԱԺ նիստում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ-ականներին: Նրա խոսքը վերաբերում էր մասնավորապես Խոսրով Հարությունյանին:
Պաշտոնական վիճակագրությամբ երեւում են արտագաղթի տեմպերը, հատկապես՝ աշակերտների թվի նվազումը. «Ժողովուրդ»
Գաղտնիք չէ, որ այսօր երկիրը շատերը լքում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից դրդված, այլ նաեւ տղա երեխաներին զինծառայության չուղարկելու համար։ Ու քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, քանի դեռ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի սահմաններին հրադադարի ռեժիմի խախտումները պարբերական բնույթ են կրում, մեծ կլինի նաեւ զինծառայությունից խուսափողների թիվը։ Սա հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ բացահայտվեց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում ` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը
«Պարո՛ն Թովմասյան, չգիտեմ ով է ձեզ դաս տվել, բայց դուք սխալ եք». Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանին
Հրայր Թովմասյանը, ի պատասխան Մարուքյանի, ասաց. «Ժողովրդավարությունը մեծամասնության իշխանություն է, որքան ինձ սովորեցրել են բուհում»: Նա այլ երկրների հետ համեմատեց, Մարուքյանն էլ հակադարձեց՝ քանի՞ երկրում է եղել ձեր նման նախարար՝ ոչ մի:
Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես քվեարկել են Ռոնալդուի և Զիդանի օգտին
2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards (ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ) մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը
Արամ Հարությունյանը չի արտագաղթում
Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը իր բիզնեսները Հայաստանից չի տեղափոխում: Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ էին եղել, որ վերջինս իր բիզնեսները արտերկիր է տեղափոխում եւ պատրաստվում է արտագաղթել երկրից: Այսօր խորհրդարանում այդ առիթով լրագրողների բազմաթիվ հարցերին նա պատասխանեց, որ չի պատրաստվում Հայաստանից հեռանալ, ոչ էլ իր բիզնեսներն է «դուրս հանում»: Նախկին նախարար եւ ներկա
Վերջին շրջանում ուժեղացող-թուլացող ռեժիմով թիրախավորման տակ են Վիգեն Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը. «Իրատես»
Ներքաղաքական կյանքի «մահվան» մասին լուրերը, պարզվում է, խիստ չափազանցված են: Եռքը քիչ-քիչ հատակից վեր է բարձրանում` հասնելով ամենաբարձր մակարդակների: Օրակարգում է հարցադրումը` արհեստակա՞ն է վարչապետ-նախագահ «պայքարի» թեման, թե՞ օր օրի «թեժացող» ասուխոսն ունի նաև լուրջ հենք, ի՞նչ «խարիսխներով»: Նկատենք` քաղաքական հետնաբեմերում, մամուլում «պայքարն» ընթանում է մի քանի ուղղություններով. ոչ միայն կառավարության, այլև ԱԺ-ի ու էլ
Բանակցային այն գործընթացը, որ վարեց Ալիեւ-Սարգսյան զույգը, դրանից հետո զոհ ունենալը, նշանակում է ուղիղ պատասխաններ. Գուրգեն Եղիազարյան. «Ժողովուրդ»
Մենք պետք է արդեն հայելային պատասխանենք նրանց գործողություններին։ Նրանք պետք է ստանան արժանի հակահարված։
Ալիկ Սարգսյան. «Քաղաքացին ոստիկանի քիթը ջարդելու իրավունք ունի՞» (Տեսանյութ)
Նախկին ոստիկանապետը ներկա ոստիկանապետի հրաժարականի հիմք չի տեսնում
Հայցեր՝ նպատակային տեղերում սովորած ուսանողների կրթության վրա ծախսված պետական գումարները բռնագանձելու պահանջով. «Հայկական ժամանակ»
Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանից տեղեկացանք, որ վերջին տվյալով՝ կա 42 դատական գործ, որից 6-ով կայացված վճիռներով գումարները բռնագանձվել են։
Մասոններն էլի եկել են. «Իրատես»
Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է


















































