Օրվա լրահոսը

Դադարեցրեք «վհուկների որսը»։ Մի՛ փակեք տաճար տանող ճանապարհը. Սաթի Սպիվակովան՝ ՀԱԵ-ի հետապնդումների և Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և ամբողջ հայ եկեղեցին՝ մեր հավատքի վերջին պատվարը, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր համարձակվել են պաշտպանել այն, ենթարկվում են աննախադեպ հալածանքների»։ Սաթի Սպիվակովան այս մասին գրել է իր Instagram-ում։ «Ես սկսեցի գրել այս գրառումը բազմիցս և կանգ առա. ինչի՞ համար։ Ու՞մ դիմեմ Բայց ցավը չի անցնում, այն ուժեղանում է և

«Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի: Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված

«Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարհությամբ»․ Զաքարիա ծայրագույն վարդապետ

«Որպես հայ, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի, որպես հայ եկեղեցական, ամոթ եմ զգում այս ուժային կառույցների համար․ տեսեք, ուշադիր նայեք դեմքերին, դեմքերը կախ ընկած, անհասկանալի հայացքով․․․ տխուր է այս ամենը»

«Ազատությունը» պետք է լքի սրահը, այլապես կհեռանամ». Իրանի դեսպանը մեղադրանքներ է հնչեցրել լրագրողին. «Դուք մեր թշնամիների համար եք աշխատում»

«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ պահանջեց, որպեսզի «Ազատություն»-ը հեռանա սրահից՝ սպառնալով՝ այլապես ինքը կլքի տարածքը: Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրեց, թե նա կարող է «Ազատության» հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չեն կարող: «Մամուլի ազգային ակումբը լրագրողական այն կազմակերպությունն է, որտեղ բոլոր լրագրողների

Օվերչուկ․ «Երևանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ նորմերին»

«Ա1+». Միջոցառումները, որոնք ուղղված են միության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շուկա ներթափանցումը կանխելուն՝ կապված Հայաստանի և Եվրոպական միության միջև աճող համագործակցության հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք ընթանում են Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման շրջանակում։ Նկատում ենք, որ Հայաստանի նորմատիվաիրավական դաշտում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք հեշտացնում

Արցախում բարեկամներ չունեի. իմ բարեկամն արցախցին էր | Հայացքն Արցախն․ Ջուլիետա Ստեփանյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է։ Ծնվել է 1951 թվականին՝ Գյումրիում, կրթություն ստացել Երևանում, իսկ կյանքի գրեթե երկու տասնամյակն անցկացրել Արցախում։ Արցախում ապրած տարիներն իր կյանքի լավագույն շրջանն է համարում։ Հազվադեպ էր գնում ծննդավայր Գյումրի, չէր ուզում կտրվել Արցախից։ Շատ է ափսոսում, որ օկուպացված է այն սուրբ հողը, որտեղ ծնվել

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին. ՌԴ ԱԳՆ

Մենք սովորություն չունենք միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, նշել են նախարարությունից ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ։ «Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության պահպանմամբ, օրենքի գերակայության ապահովմամբ և կայուն զարգացման ապահովմամբ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է գործնականում հավատարիմ լինել ժողովրդավարական արժեքներին, կրոնական ազատության սկզբունքներին և հարգել հավատացյալների զգացմունքները, որոնք հռչակվել են Հայաստանի ղեկավարության կողմից»։  

«Եթե սրբազանը համաձայնվի, երկրում կձեւավորվի նոր քաղաքական օրակարգ»․ Ռուբեն Մխիթարյանը՝ «Հայաստան» դաշինքի առաջարկի մասին

«Կարծում եմ, նախ պետք է Միքայել Աջապահյանին հարցնել»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ «Հայաստան» դաշինքը պատրաստակամություն է հայտնել 28 ստորագրությամբ միանալ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին՝ եթե վարչապետի թեկնածուն լինի Միքայել Աջապահյանը։ «Եթե սրբազանը համաձայնվի, ես կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիա կլինի, երկրում կձեւավորվի նոր քաղաքական օրակարգ։ Բայց, կարծում եմ,

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը հաջող ընթացք

Ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավել անդամներ

Հայտնում ենք, որ այս պահին ապօրինի ձերբակալվել և ոստիկանության բաժիններ են տարվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մեկ տասնյակից ավել անդամներ։   ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ

Էմ Փի Ջի ՍՊԸ հարցման արդյունքներով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշը գահավիժում է

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրատվամիջոցներին ներկայացրեց քաղաքական զարգացումների, Սամվել Կարապետյանի կալանավորման, Իմպիչմենտի նախաձեռնության, Նիկոլ Փաշինյանի Ստամբուլ այցի, կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ «Հյուսիսափայլ» պայմանական  խորագրով բնակչության շրջանում անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները: Հարցումն իրականացվել է հունիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ասուլիսին մասնակցում էր նաեւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։ Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

«Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»

Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից  իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ.

Իջի բեմից. Փոխոստիկանապետը վեճի բռնվեց լրագրողի հետ

Ես իմ ղեկավարին բան եմ զեկուցում, դուք ինձ ձեռ եք առնում

Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն, ամոթ. Միհրան Ծառուկյանն անդրադարձել է Վեհարանի վրա իրավապահների հարձակմանը

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը Ինստագրամի իր էջում՝ story բաժնում, անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի ունեցած իրադարձություններին։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչում են Մայր Աթոռի զանգերը և գրել. «Սուրբ Էջմիածին՝ մեր հոգու տաճարը։ Ոչ ոք իրավունք չունի բռնությամբ մտնել սրբություն։#ամոթ»: Հիշեցնեն, որ այսօր առավոտյան նախ դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան,

Այս ամեն ինչը ոնց որ վատ թատրոն լինի՝ պրիմիտիվ ռեժիսուրայով. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Հայի արյունը ցավում է, պետք է վերջ դրվի այս ամենին

«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և  Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ  անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Նոր սերունդ՝ նոր հնչողություն. կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական

Քննչական կոմիտեի շենքի մոտից բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը

Այսօր Քննչական կոմիտեի շենքի մոտից բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը ներկայացել է Քննչական կոմիտե։ Ներկայումս ՔԿ շենքի առջև կենտրոնացած են մեծաթիվ ոստիկաններ, ինչպես նաև այնտեղ են հավաքվել քաղաքացիներ։   «Մայր Հայաստան» շարժում

Հայաստանի պատմության առաջին դրվագն է, երբ իրավապահ մարմինները խուժում են եկեղեցու տարածք. Գոհար Մելոյան

Ուժի ցուցադրությունը այս իշխանությունների վախերի եւ թուլության ուղղակի վառ ապացույց է

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում` Անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի վրա ոստիկանության ԱԱԾ-ի գրոհի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ

Ոստիկանները ուժ են կիրառում Էջմիածնից Երևան եկող մարդկանց նկատմամբ

Ոստիկանները ուժ են կիրառում Էջմիածնից Երևան եկող մարդկանց նկատմամբ:

Մենք հարգանքով ենք ուսումնասիրում եւ վերաբերվում Ադրբեջանի կողմից բարձրացված մտահոգություններին, վստահ ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերջնական լուծումն է. Մարիա Կարապետյան

Մարիա Կարապետյանի ելույթն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած պանելային քննարկման ժամանակ՝ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի շրջանակում ելույթ է ունեցել բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը: «Ես այստեղ եմ իմ մյուս խորհրդարանական գործընկերների հետ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ամենամյա այցի շրջանակում՝ ԱՄՆ Կոնգրեսի գործընկերների հետ երկու թեմա քննարկելու համար: Միացյալ Նահանգների

Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայաստանի գործող վարչախումբն այսօր փորձել է անել այն, ինչ դարերով չի հաջողվել մեր թշնամիներին: Այդուհանդերձ, ի հակառակ հավատացյալ հայ ժողովրդին նսեմացնելու և քաղաքացիական բախումներ հրահրելու, իշխանությունների բացահայտ քայլերի, ակնհայտ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար ու անվերապահ աջակցությունը Մայր Աթոռին և մեր հոգևոր արժեքներին: Վերջին օրերի շարունակական սանձարձակ հարձակումներն ուղղված

Նենսի Փելոսին, Ֆրանկ Փալոնը և հանձնախմբի անդամները վերահաստատել են Հայաստանին աջակցելու իրենց պատրաստակամությունը

ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը, Գեղամ Նազարյանն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցն

Ադրբեջանում պատմագրությունը ծառայեցվում է մեկ նպատակի՝ ձեւավորել հասարակություն, որն անհանդուրժող է հայերի հանդեպ և պատրաստ է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության. Սուրեն Մանուկյան

Ներկայացվել են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են հայերը դասագրքերում համակարգված կերպով ներկայացվում որպես «եկվոր», «նենգ» և «բանսարկու թշնամի», ինչպես է աղավաղվում տարածաշրջանի պատմությունը՝ հայերին պատկերելով իբրև ագրեսորներ, իսկ ադրբեջանցիներին՝ որպես անպաշտպան և խաղաղասեր զոհեր։

Կառավարությունը պարտավորություն է վերցրել նաեւ գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը. Ժաննա Անդրեասյան

Նախարարի տեղեկացմամբ օրենքի նախագծում նախատեսված են նաեւ այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ պատշաճ առաջադիմությամբ որեւէ սովորող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

Առաջին անգամ անցկացվել է ԵՄ-Հայաստան մշակույթի քաղաքականության ֆորումը

Այս տարվա հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ երկրում ԵՄ անդամ պետությունների դեսպանների, ՅՈՒՆԻՔ-ի (ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների ցանց) եւ ՀՀ իշխանությունների հետ համատեղ, մեկնարկեց մշակույթի քաղաքականության առաջին ֆորումը։ Մշակույթի քաղաքականության ֆորումի նպատակն է բացահայտել մշակույթի ողջ ներուժը՝ «որպես կամուրջ մեր ժողովուրդների միջեւ, նորարարության շարժիչ ուժ եւ ներառական աճի հիմք» Ինչպես նշվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության

«Ինչո՞ւ Ալիեւների գերդաստանի պատմական սխալը պետք է պատեհ առիթ համարել»

Իրան-Իսրայել պատերազմի ընթացքում մինչեւ հրադադար եւ դրանից հետո, Հայաստանում շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ներկա պահին Իրանի խնդիրներն ավելին են, որպեսզի ժամանակ ունենա մտածելու չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Սակայն, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, չափազանցություն չի լինի ասել, թե այն միջուկային ծրագրերից առավել կարեւոր նշանակություն ունի Իրանի համար:

Մեկնարկում է Tricolor Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը

Երևան, 27 հունիսի, 2025 թ․ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան ընդառաջ՝ արդեն երրորդ անգամ մեկնարկում է “Tricolor” Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը։ Այս տարի ևս Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը միավորելու է առողջ ապրելակերպը գնահատող և սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող մարդկանց մեկ վազքուղում՝ վազելու և հանրահռչակելու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները: Ինեկոբանկը, որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031