Օրվա լրահոսը

Ինչպես ենք ուզում ապրել Ջավախքում. «Հայոց Աշխարհ»

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպը հայերի եւ վրաց իրավապահների միջեւ կարծես թե վերջնականապես հարթվել է, սակայն հիմնախնդիրը դրանից ամենեւին էլ չի վերացել։ Սովորաբար մենք ցավին մոտենում ենք բնազդաբար, ոչ գիտակցաբար։ Ցավն իրեն զգացնել է տալիս՝ ուշադրություն ենք դարձնում, հանգստանում է՝ մոռանում ենք։ Ջավախքի խնդիրը մեր աչքի առաջ աստիճանաբար մտահոգությունից վերածվում է

Հերմինե Նաղդալյան. «Կոռուպցիան ԵԽԽՎ-ում շատ դժվար է նահանջում» «Հրապարակ»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Ստելլա Կիրիակիդեսին վաղուց է ճանաչում. «Նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է, ես բավականին երկար համագործակցել եմ իր հետ, շատ հավասարակշիռ եւ հեղինակավոր պատգամավոր է»։ Նա նշեց, որ կոռուպցիան ԵԽԽՎ-ում շատ դժվար է նահանջում, եւ վերջին մեկ տարում այստեղ տեղի է ունենում, մեր պատվիրակության բնորոշմամբ, առողջացման կամ ինքնամաքրման

Դավիթ Բաբայան. «Այսօր բանակցային գործընթացը շարունակվում է խեղաթյուրված ձեւաչափով». «Հայոց աշխարհ»

Ադրբեջանի «սուլթանը» յուրովի է արձագանքել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ըստ որի՝ կողմերը համաձայնել են մինչեւ տարեվերջ նախագահների եւս մեկ հանդիպում՝ գագաթաժողով անցկացնել. հայտարարել է, թե հայկական կողմն ի սկզբանե նախապայմաններ էր դնում՝ խոչընդոտելով բանակցային գործընթացը, բայց հիմա «ստիպված է հրաժարվել» դրանցից։ Սա նշանակո՞ւմ է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու կողմերի հանձնառությունն այլեւս

Ադրբեջանին պետք է դադար` հստակեցնելու համար հետագա մարտավարությունը. Հայկ Խանումյան

Ադրբեջանը մի քանի փորձերից հետո հասկացել է, որ առաջնագծում որոշակի բաներ փոխվել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ‹‹Վերածնունդ›› խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը` անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը փորձել է խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, սակայն չի հաջողվել: ‹‹Նրանք այլևս չեն կարող մեծ արդյունքի հասնել դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների

Կաշառքի դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու արտոնություններ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ

Արթուր Ոսկանյան. «Պատրաստ չենք բարձր արագություններով խաղին»

Հոկտեմբերի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի`Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ –Պարոն Ոսկանյան, Հայաստանի հավաքականը բավականին լավ առաջին խաղակես անցկացրեց, իսկ երկրորդը` մղձավանջային։ Ի՞նչ փոխվեց ընդմիջումից հետո։ -Ճիշտն ասած, ինքներդ տեսաք։ Ես անցած անգամ ասել էի և նորից կրկնեմ, որ այսպիսի բարձր արագություններին մենք պատրաստ

Սերժ Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը Սոչի մեկնելուց առաջ. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵԱՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել

Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի: Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրև հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝

Մեռյալ սեզոն

Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը խորը նիրհի մեջ է: Ես հիշում եմ, թե ինչ էր կատարվում դիցուք մի տարի առաջ` ինչպիսի խոստումներ, ինչպիսի ինքնավստահություն, ինչ գեղեցիկ ձեւակերպումներ: Իսկ հիմա՞: Մամուլի ակումբների աչքը ջուր է կտրել քաղաքական դեմքերին սպասելիս, բայց այն մարդիկ, որոնք համոզմունք էին հայտնում, թե խորհրդարանում մեծամասնություն կստանան, այսօր որեւէ ցանկություն չունեն հայտնվելու տեսախցիկների

ԱՍԵԿՈՍԵ

Տղամարդիկ լավ ժողովուրդ են, բայց կանայք տիրապետում են մոգության գաղտնիքին: ԿԱՏՐԻՆ ԴԵՆՅՈՎ

19-ամյա Աղավնի Օհանյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)

Շիրակի մարզի բնակչուհի 19-ամյա Աղավնի Օհանյանը որոնվում է որպես անհետ կորած: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի բնակչուհու մասին տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (0312) 5-85-54 կամ (093) 32-39-80 հեռախոսահամարներով: Մանրամասները` տեսանյութում ՀՀ ոստիկանություն

Պատահար` Հայրավանք գյուղում. կան տուժածներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Կարո՞ղ ենք մենք արդյոք հավատալ զեկուցողների անաչառությանը Ադրբեջանի հարցում, եթե նրանք ներգրավված են եղել «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալի մեջ. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

«Հաց բերողին» ոչ պատշաճ իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար մեղադրվող փաստաբանը ներկայացրեց գրավոր միջնորդությունները

Տիգրան Եգորյանը միջնորդեց որպես վկա հրավիրել փաստաբաններ Մարտուն Փանոսյանին, Հարություն Հարությունյանին և Հրանտ Անանյանին

Google-ը հաստատել է, որ ռուս գործակալները $100,000-ի գովազդ են պատվիրել. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն».Վերջերս Google կորպորացիան բացահայտել է, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների արդյունքներին ներազդելու նպատակով ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլարի գովազդ են պատվիրել: Google ընկերությունը բացահայտել է, որ ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլար գովազդի են տեղադրել YouTube, Gmail և Google-ի որոնման պորտալներով: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել նաև Facebook և Twitter ընկերությունները: Սա նշանակում

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ավստրիային. 5:0 (տեսանյութ)

Հոկտեմբերի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան Մ-21-Ավստրիա Մ-21 հանդիպումը: Ավստրիայի ընտրանին հաղթեց 5:0 հաշվով։ 0-1` Մարկո Կվասինա, 49 0-2` Քսավեր Շլագեր, 60 0-3` Քսավեր Շլագեր, 75 0-4` Առնել Յակուպովիչ, 78 0-5` Մարկո Կվասինա, 81 Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Հենրի

Հայաստանյան քաղաքացիական դիմադրության ձախողումները՝ ըստ քաղաքագետի

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ` Հայաստանում քաղաքացիական դիմադրության բացթողումներից մեկը նախորդ փորձը չվերանայելն է: «Չի ուսումնասիրվում նախկին փորձը ու չի կատարվում հետազոտություն, թե ինչու օրինակ այդ շարժումը ձախողեց, ինչու մասամբ կամ ընդհանրապես չհասավ իր նպատակին կամ ինչ խնդիրներ ծագեցին եւ այլն»,- այսօր հանրային քաղաքականության ինստիտուտում «Կրթական օջախները եւ քաղաքացիական դիմադրության ձեւավորումը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց քաղաքագետը:

Ռուսական փոցխ՝ անիմաստ եւ անողոք

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների այցերը Հայաստան, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված տարբեր միջոցառումների, քննարկումների հաճախականության կտրուկ աճը կարծես կոչված են Հայաստանի հասարակության մոտ այն աստիճանի գերդոզավորում առաջացնել, որի արդյունքում չեն կարող ի հայտ չգալ թունավորման ախտանիշներ: Ավելին, արդեն գործը հասել է նրան, որ Հայաստանի հետ հարցերն իբր «լուծել» են, եւ «եվրասիական դրախտը» թակում է մեր դուռը, կամ

«Վանաձոր» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալների խցերի դռները չէին փակվում

Ըստ մեր աղբյուրների, ՔԿՀ վարչության պետի հրահանգով այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվել բոլոր ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատասենյակներում: Դա կապված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտված կաշառքի դեպքերի հետ: «Վանաձոր» ՔԿՀ-ում խստացված ռեժիմ է. խուզարկություն է իրականացվել բոլոր խցերում: Ըստ մեր աղբյուրների՝ այդ ՔԿՀ-ում վաղուց բարձիթողի իրավիճակ է: Որոշ դատապարտյալներ իրենց արտոնյալ էին զգում, ու մասնավորապես՝ նրանց խցերի դռները

Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկներ` Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում մեր քաղաքացիների համար: Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ ամերիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական

«Շատ հաճախ, հենց կրթական օջախներում են կոփվում դիմադրության շարժումների առաջատար ակտիվիստները»

Քաղաքագետը՝ «կրթական օջախների եւ քաղաքացիական դիմադրության ձեւավորման» մասին

«Կարեն Կարապետյանն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող իշխանական էլիտային համախմբողի դերում հայտնվել». Նարեկ Սամսոնյան

«Կարեն Կարապետյանն ինչի համար եկել է Հայաստան, ինքն այդ ամենը հաջողությամբ իրականացրել է», համոզված է Նարեկ Սամսոնյանը

«Դեմ առ դեմ». Ազատ Արշակյան – Միհրան Հակոբյան

Վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 12. 00-ին առցանց Առավոտի եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Թեման`«Հայ-ռուսական միացյալ զորախումբ. վտանգներ եւ դրական սպասելիքներ»: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով

Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը

Ստրասբուրգում այսօր հայտարարել է Նաիրա  Զոհրաբյանը

Առանձնակի իմ երախտիքի խոսքը փոխանցեք անգամ Հայաստանի տեղը չիմացող այն ամերիկացի բարերարին. Հրանուշ Հակոբյան

Հոկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գործիչներ, լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարկի (Starkey) ընկերության «Որ աշխարհը լսի» միջազգային բարեգործական ծրագրի բարերար և խորհրդատու տեր և տիկին Արմեն և Հայկուհի Կավուկչյաններին, ծրագրի հայաստանյան առաքելության («Որ Հայաստանում բոլորը լսեն») ղեկավար Թրեվր Թրնըրին, համակարգող Լիանա Սահակյանին և ամերիկահայ բարերար, ծրագրի աջակից Նորա Յակուբյանին: Ջերմորեն ողջունելով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ

Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին

Տեղի ունեցավ «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք»-ի մինչ այժմ հրատարակված 14 հատորների շնորհանդեսը

Հոկտեմբերի 10-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը («Ատանայի հայոց պատմութիւն», «Պատմութիւն Տարօնի աշխարհի», «Պատմութիւն Անթէպի հայոց Ա», «Պատմութիւն Անթէպի հայոց Բ», «Հաճընի ընդհանուր պատմութիւնը», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները»,

«Կա՛մ չեն հասկացել օրենքը, կա՛մ չեն կարդացել». Դավիթ Հարությունյանը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի մասին

Հարցին մեզ չե՞ն ստիպում դա անել, որովհետեւ կարծիքներ կան, որ ԵՄ-ն, միջազգային կառույցներն են դա ստիպում ընդունել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ՝ կառավարության վրա այդ առումով որեւէ ճնշում չկա: Այս խնդիրը մենք ինքներս համարում ենք առաջնահերթ խնդիր, ի դեպ՝ նաեւ ամբողջ քաղաքակիրթ մարդկությունն է սա համարում առաջնահերթ խնդիր»:

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին  զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի

«Դատավորն իր գրպանից չպետք է վճարի». Դավիթ Հարությունյան

Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք համամի՞տ եք, որ եվրոպական դատարանների որոշումների համար պատասխան տան նաեւ մեր դատավորները՝ վճարելով սեփական գրպանից: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես պատասխանատվություն կրում ենք բոլորս: Եթե նկատի ունեք պատասխանատվություն ֆորմալ առումով՝ ոչ: Իսկ որ դատավորը վճարի՝ դա անթույլատրելի մոտեցում է: Ընդհանրապես դատական իշխանության առանձնահատկությունն ու փիլիսոփայությունն է դա, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031