Օրվա լրահոսը

ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ` ՊՆ-ում

Հոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։ Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բաձրաստիճան զինվորականներ, վետերաններ: Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, ով ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ

Վարդան Ոսկանյան. «Կարծիք կա, որ Բաղդադի իշխանությունն առաջնորդվում է բացառապես Իրանի շահերով» (Տեսանյութ)

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն եւ սպասվող նախագահական ընտրությունները

Քննություն է տարվում՝ պարզելու Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները: 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի 17-ամյա բնակչուհուց  հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչը, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դվին ռեստորանային

«Եթե իրավապաշտանները սկսեն հանկարծ գովել երկիրը, պետք է այդ երկրից անմիջապես գնալ». Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)

«Եթե նկատի ունեք՝ արդյոք գումարները վատնվում են՝ ոչ: Թե արդյո՞ք յուրաքանչյուր ծախսված գումար անմիջապես տալիս է իր արդյունքը՝ եւս ոչ»,- ահա այսպես Դավիթ Հարությունյանը հերքեց, որ դատական համակարգի բարեփոխման համար միլիոնավոր դոլարներն անարդյունավետ են ծախսվում:

Ավտոմեքենայի սրահից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի փողոցներից մեկում կայանված «Գազել» մակնիշի

Քսենյա Սոբչակը չի հերքել, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահական ընտրություններին

Ռուս հաղորդավար Քսենյա Սոբչակը չի հերքել, որ պատրաստվում է առաջադրվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին Instagram-ի իր էջում տեղեկություն է հրապարակել Glamour ամսագրի գլխավոր խմբագիր Մաշա Ֆյոդորովան, որն էլ հենց հարցազրույց է անցկացրել Սոբչակի հետ: Մասնավորապես, Քսենյան նշել է, որ ինքը «պոտենցիալ թեկնածու է երկրի ամենաբարձր պաշտոնի համար» և անգամ շոու-բիզնեսում իր հայտնի լինելու հանգամանքը

Ինձ համար ընդունելին հենց հաղթանակած ԵԽԽՎ նոր նախագահն էր. Միքայել Մելքումյան

Ինչպես Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանից հաղորդում է ԵԽԽՎ նախագահի ընտրության հաշվիչ հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 217-ից 132 կողմ ձայնով, ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Մելքումյանն ավելացրեց նաև, որ առաջադրված երկու թեկնածուներից, իհարկե, իր համար ընդունելին հենց հաղթանակած ԵԽԽՎ  նոր նախագահն էր: Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն ու ԵԽ-ն ՀՀ դատարաններն ուզում են դարձնել անկախ ու թափանցիկ, դատական գործերի նույնականացումը՝ էլեկտրոնային

Այսօր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը ծրագրի» մեկնարկն էր: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԵԽ-ի կողմից: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության իրավական համագործակցության վարչության պետ Սիմոն Տոնելին ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա կանգնել անկախ դատարանի առջեւ, դա փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝

Սոցիալական աշխատանքը կտարանջատվի սոցիալական վարչարարությունից

Հանրային քննարկման է դրվել «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

«ԵԽԽՎ նախագահի այս ընտրությունը համարում եմ ժողովրդավարության փայլուն հաղթանակ». Ռոջեր Գեյլ

Պաշտոնապես հայտարարվեցին ԵԽԽՎ նախագահի ընտրության երրորդ փուլի արդյունքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի ընտրություններում Բյուլբյուլօղլուն երկրորդ փուլ չի անցել

Հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի  նոր գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի հավաքել, գրում է rusarminfo պորտալը: Այսօր՝ հոկտեմբերի 10-ին տեղի կունենա քվեարկության հաջորդ փուլը: Ադրբեջանի ներկայացուցիչ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն չի հայտնվել հավանական հաղթողների եռյակում: Քվեարկության արդյունքում առավել միավորներ են հավաքել Կատարի, Ֆրանսիայի և Եգիպտոսի թեկնածուները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի

«Ոչ ոք չի կարող դրսից պարտադրել ձեզ ինչ-որ բան». Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ իշխանություններին (Տեսանյութ)

ԵՄ դեսպանն ասաց, որ նույնիսկ ամենահարգված միջազգային կառույցները, ինչպիսին է ԵԽ-ն, չեն կարող պարտադրել ոչ մի բան. «Մենք կարող ենք միայն քաջալերել, խրախուսել, կիսել մեր ունեցած փորձը, խոսել եվրոպական սկզբունքների եւ չափանիշների մասին, սակայն մոդելները եւ դրանց դետալները որոշում է յուրաքանչյուր պետություն ինքը»:

Քրիստ Մարուքյան. «Այսօր լրանում է «Մանդատագողություն» միջոցառման մեկ տարին (Տեսանյութ)

2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացավ Վանաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Մամիկոն Ասլանյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդ ընտրությունները որակում է «Մանդատագողություն» միջոցառում. «Այսօր լրանում է անցած տարի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած մեր կողմից որակված «Մանդատագողություն» միջոցառման մեկ տարին: Մեկ տարի անց մենք արձանագրում ենք, եւ հաստատակամորեն նշում

7374 ուսանող ընդունվել է միջին մասնագիտական հաստատություններ, իսկ 3777 ուսանող` արհեստագործական

2016 թվականի համեմատ` 2000-ով ավելացել է ուսանողների թիվը: Եթե նախորդ տարի անգամ թափուր տեղեր էին մնում, այս տարի եղել են ուսանողներ, ովքեր դուրս են մնացել:

«Ադրբեջանը ցանկանում է ջնջել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում

Վարչապետը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարարների հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի

Վահրամ Պետրոսյան. «Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն իրավական լուրջ խնդիր ունի» (Տեսանյութ)

Մասնագետի կարծիքով, անկախության հանրաքվեն ամրացրել է բարզանիականների դիրքերը

Թեհրանում կայացել է Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանսիայում հայազգի պատգամավորը ՀՀ քաղաքացիություն ստացավ Նա այսօր հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահին

Այս օրերին Հայաստանում է Ֆրանսիայում հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը: Նա Հայաստան էր եկել մասնավոր այցով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց արդեն հասցրել է հանդիպել ԱԺ նախագահի հետ: Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասաց, որ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ զրուցել են ՀՀ-Ֆրանսիա կապերի ամրապնդման հարցերի շուրջ: «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը միշտ շատ ուժեղ են եղել, ուրախ եմ,

«Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրենին դատում են

Մահացածների անվամբ անտառխախտման արձանագրություններ են կազմվել

Իրանցի գործընկերոջ հետ նախարարը քննարկել է հայ-իրանական առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամադ Շարիաթմադարիի հետ։ Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը դեռ չի բավարարում և այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա։ Մուհամադ Շարիաթմադարին, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ նախարարության հետ իրականացվող քայլերը հենց

ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Հայաստանի համար նախընտրելի թեկնածուն

Ամփոփվեցին քվեարկության արդյունքները

Գյումրու ծննդատանը ռեկորդային քաշով տղա է ծնվել (Ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու ծննդատանը 5 կիլոգրամ 400 գրամ քաշով տղա է ծնվել։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասաց, որ նա համարվում է «հսկա պտուղ», նման ծնունդները հազվադեպ են, տարվա ընթացքում կարող է 1-2 նման դեպք լինել։ Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ երեխան ծնվել է բնական ճանապարհով, մայրը նորմալ վիճակում

Եղվարդցիները հայտնվել են «ատոմային ռումբի» վրա. Էկոլոգիական աղետ (տեսանյութ). «Ա1+»

Էկոլոգիական աղետ. Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները այլ խոսքով չեն նկարագրի ստեղծված իրավիճակը։ Փողոցից այն կողմ՝ բնակարաններից ընդամենը 50- մետր հեռավորության վրա «ԱրմՕյլ» ընկերությունը կառուցում է նավթավերամշակման գործարան, որը բնակիչների կարծիքով, իրենց տակ դրված վառոդով լի տակառ է։ «Քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չի, բնակավայրից տառացի 20 մետր հեռու։ Էստեղ կլինի նավթամթերք, յուղ, սալյարկա,

Սվետլանա Գուլյան. «Մամուլյանի մասին մի տողի համար մի ամբողջ գիրք եմ ուսումնասիրել»

Բացառիկ գիրք է հրատարակվել` «Մամուլյանի նշանը»

Լոս Անջելեսի դրամահավաքին իր կիթառն է նվիրաբերել Սերժ Թանկյանը (տեսանյութ)

Օգնության կարիք ունեցող ու Օրրանի տեսադաշտում հայտնված հայ երեխաների ու տարեցների ևս մի խմբի համար անհրաժեշտ 200 հազար դոլարի համար Լոս Անջելեսի դրամահավաքին իր կիթառն է նվիրաբերել նաև Սերժ Թանկյանը: Այն վաճառվել է 17 հազար դոլարով:

«ՀՀԿ-ն չի գնա այդ քայլին եւ Անդրիասին չի ազատի գրավի դիմաց». Դավիթ Հովհաննիսյան (Տեսանյութ)

Իշխանությունների համար նպատակահարմար չէ Անդրիաս Ղուկասյանին ազատության մեջ տեսնելը

Ջոն Մալկովիչը հուզված էր այն ամենից, ինչ տեսավ Ցեղասպանության թանգարանում

«Ցավոտ դաս». այսպիսի գրառում է կատարել մեր օրերի մեծ դերասան Ջոն Մալկովիչը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։ Ջոն Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրերի ուղեկցությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, Մեծ եղեռնի պատմությանը, այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմար

Մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի Ոստիկանություն են բերման ենթարկել Սպորտի փողոցի բնակիչներ՝ 22-ամյա Արման Բաղդասարյանին, 30-ամյա Համբարձում Բաղդասարյանին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031