Օրվա լրահոսը
Ֆասթ Բանկի և Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում
Ֆասթ Բանկի և «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում օրերս իրականացրել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում՝ Les Mills Experience Yerevan-ը։ Միջոցառման հատուկ հյուրն ԱՄՆ-ից ժամանած Մարլոն Վուդսն էր՝ Les Mills միջազգային ֆիթնես բրենդի լեգենդար մարզիչը, ով վարել է բացօթյա մարզումները՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների։ Վերջինս առաջին անգամ էր Հայաստանում։ Մարզումները ներառել են Les
Դիմակավորված ԱԱԾ-ականներին չհաջողվեց բերման ենթարկել Միքայել սրբազանին
Ոչ միայն դիմակավորված ԱԱԾ-ականներ կան Վեհարանի մոտ, այլ կարմիր բերետավորներ, ոստիկանության հատուկ զորքեր:
«Հանուն Հանրապետության»-ը դատապարտում է ցանկացած փորձ՝ օգտագործելու եկեղեցին կամ հոգևոր աստիճան ունեցող անձանց՝ որպես քաղաքական թիկունք կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու պատնեշ
«Կոչ ենք անում բոլորին՝ ե՛ւ հոգևորականությանը, ե՛ւ քաղաքական դերակատարներին, վեր կանգնել ամեն տեսակ շահարկումից և համատեղորեն պահպանել Հայ Եկեղեցու վարկն ու կարգավիճակը»
Ծաղկունքի մատուռները
Սկիզբը՝ այստեղ: Ծաղկաձորյան հանդիպումներ Ծաղկունքի մատուռները Մեսրոպ Մանուկյանը ցույց տվեց սյուների վրա կառուցված երկաթգիծն ու ասաց, որ այն այնպես էլ իրականություն չդարձավ։ Պատմեցի, որ 1961 թվականին, երբ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի, ինձ մոտ հղացավ ասինխրոն էլեկտրական շարժիչը միագիծ դարձնելու գաղափարը, որի միջոցով կարելի էր միագիծ սահող երկաթուղի պատրաստել։ Իմ գծագրերը առաջարկեցի իմ դասախոսներին։ Ինձ
«Երկրում իրավական քաոս չկա, իրավական քաոսը շատ ավելի տրագիկ ու վտանգավոր երեւույթ է». ՍԴ նախագահ
Հարցին, թե դատարաններն անկա՞խ են եւ կարո՞ղ են օրվա իշխանության թելադրանքից դուրս գործել, ՍԴ նախագահը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այդ տեսակի դատավորները մեծամասնություն են կազմում մեր դատական համակարգում»։
Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է՝ ձեզ պատին կծեփեմ, վիժվածքներ եւ այլն, ուրեմն 100 անգամ ինքը պետք է քննչական կոմիտեում լիներ. Տեր Հակոբ քահանա Խաչատրյան
ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մուտք գործեցին Վեհարանի տարածք: Նրանք լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել դարպասներից: Մայր աթոռը շրջապատված է ԱԱԾ-ականներով եւ ոստիկանության աշխատակիցներով : Ավելի ուշ լրագրողներին հաջողվեց ներս մտնել: «Մենք պետք է ձեւակերպենք, թե ինչու համաձայնություն չենք տալիս, որպեսզի Միքայել սրբազանին տանեն քննչական կոմիտե: Ոչ թե նրա համար, որ շատ ենք սիրում Միքայել սրբազանին, ոչ
««Զարմանալիորեն», նրանց թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը»
Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
Արարատ Միրզոյանը և Նուրլան Երմեկբաևը քննարկել են Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր
Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպության- «Առավոտ») Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ
Ալիեւի քաղաքական գիծը` Հայաստանը ներկայացնել որպես «ահաբեկչական» պետություն
Հարց ՀՀ իշխանություններին` ինչո՞ւ են Ադրբեջանում Հայաստանի հետ խաղաղության հաստատման կողմնակիցները հայտնվում բանտում Ադրբեջանի պայքարն ընդդեմ Հայաստան պետության շարունակվում է` չնայած այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակաբար պնդում են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի նկատմամբ կրկին մեղադրանքներ է հնչեցրել, Հայաստանին «ռազմական հանցագործությունների» մեջ է մեղադրել, Արցախյան երկրորդ
«Չեմ պատասխանի, խնդրում եմ, մի հետապնդեք ինձ». Փաշինյանը չպատասխանեց սրբազաններին եւ ընդդիմադիրներին հետապնդելու հարցերին
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց Շիրակի թեմում եւ Էջմիածնում այսօր տեղի ունեցող գործողությունների մասին։
Քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին. Հավատացյալները չեն հեռանում
Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդարանում ավարտվեցին քննչական գործողությունները։ Փաստաբան Թամարա Յայլոյանին, որը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից լիազորված փաստաբան էր, այդպես էլ չթույլատրեցին մտնել առաջնորդարանի շենք։ Քննչական գործողությունների ժամանակ առաջնորդարանի շենքում միայն պահակն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի թեմի սարկավագ Արտաշես Աջապահյանը։ Նա ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ։
Ի՞նչ է մտածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որը տեսնում է, թե ինչպես են երկրի հիմնադիր նախագահին ծաղրում ու վիրավորում սրանք. «Հրապարակ»
Որտեղո՞վ է անցնում հանուն պաշտոնի ու փողի ծառայելու այս անձանց սահմանը:
ԱԱԾ ծառայողները Վեհարանի հետնամասում են. Միքայել սրբազանի փաստաբան
Մարդաշատ է նաեւ Շիրակի թեմի առաջնորդարանի բակը, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ի պաշտպանություն Միքայել Սրբազանի
Իշխանության կենտրոնում հանգրվանած բռնազավթչի ձեռքով իրականացվող համակարգային քաղաքական հաշվեհարդարի ականատեսն ենք լինում. Դավիթ Անանյան
Այս իրողության պայմաններում մեր առաջադրանքը միայն վերլուծելն ու արձանագրելը չէ։ Մենք կոչված ենք գործելու։
Այսօր Բագրատ սրբազանին ահաբեկչության մեջ մեղադրող Փաշինյանը, մինչդեռ, 2016-ին ողջունում էր «Սասնա ծռերի»` ՊՊԾ գունդը գրավելը. «Հրապարակ»
Փաշինյանն ասում էր. «Գիտեք, եթե մենք էս իրավիճակին պետք է գնահատական տանք Քրեական օրենսգրքի որեւէ հոդված բացելով եւ ցիտելով, սա նշանակում է, որ մենք իրավիճակը ճիշտ չենք գնահատում եւ ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները: Ինձ համար անընդունելի է «Սասնա ծռերին» ուղղակի ահաբեկիչ որակելը, սա նշանակում է չիմանալ, շփում չունենալ Հայաստանի ժողովրդի հետ…»:
«Պրոֆիլ». Հասկանո՞ւմ են արդյոք Հայաստանի ներկա իշխանությունները, որ ապահովել խաղաղություն՝ տարածքներից հրաժարվելով, իրենց դեռ չի հաջողվել. «Ազգ»
Հունիսի 20-ից սկսած եւ հետագա օրերին ռուսական շատ լրատվամիջոցներ տեղեկատվական կամ վերլուծական հոդվածներով անդրադարձել են ՀՀ վարչապետի Թուրքիա այցին ու Էրդողանի հետ հանդիպմանը: Չարժե թերագնահատել հայ-թուրքական երկխոսության կարեւորությունը, ինչպես նաեւ դրա հնարավոր հետեւանքները ոչ միայն այս երկրների, նրանց հարեւանների, այլ նաեւ «կովկասյան» տարածաշրջանի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, խնդրին այսպիսի գնահատական է տվել «Պրոֆիլ» գործարար
«Նախորդ «բացահայտված» հեղաշրջումներից ոչ մեկը չի հաստատվել». «Հրապարակ»
Մոգոնվել է այս «ծրագիրը», որին փորձում են կպցնել բոլորին` Բագրատ սրբազան, Վեհափառ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան եւ անգամ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։
Գերմանական մեդիա. «Արքեպիսկոպոսը ձերբակալվել է. Հայաստանը պուտչի եւ առնանդամի արանքում». «Ազգ»
Այնուհետ հոդվածը հրապարակվեց watson-ում՝ հետեւյալ ձեւով «Վեճը սրվում է. Հայաստանի վարչապետը ցանկանում է եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնանդամը»:
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP! շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն
Իրավիճակը Գյումրիում լարվում է. մի հոգու բերման ենթարկեցին
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային պետ Արսեն Ոսկանյանի հրահանգով բերման ենթարկեցին Շիրակի թեմի առջև հավաքված քաղաքացիներից մեկին` Մհեր Խաչատրյանին։ Սկսվեց իրարանցում: Ոսկանյանը պարզաբանեց, որ օրինական քննչական գործողություններ են ընթանում ու չպիտի խոչընդոտել։ «Օրինական չէ»,- բացականչում էին հավաքվածները։ «Ամոթ ձեզ, ձեր երկու կոպեկի համար էս ի՞նչ եք անում թողեք, գնացեք, սրբություն բառը ձեր համար զրո՞ է դարձել»,-բացականչում
Համացանցում տեղադրել են արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ վարչապետն իբր կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմիններին
Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից:
Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ: Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործման համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում
Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:
Միջադեպ Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց` քաղաքացու և ոստիկանների միջև
Իրավիճակը հարթեց ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը` ոստիկաններին` ասելով, որ հանգիստ կանգնած են։
Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ չպատվաստելու և պատվաստված լինելը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն
«Գագարինը տիեզերքում Աստծուն չի տեսել»
Երբեմն իմ ընթերցողներն ինձ դիմում են՝ տարակուսելով, թե արդյոք ես իսկապես հավատո՞ւմ եմ, որ, օրինակ, Աստված է ստեղծել աշխարհը 7 օրում՝ չնայած ապացուցված է, որ էվոլյուցիան՝ ամեոբաներից մինչեւ մարդանման կապիկները, տեւել է 3,5-4 միլիարդ տարիներ: Դրան ի պատասխան՝ ես նախեւառաջ իմ վերապահումն եմ հայտնում «ապացուցված է» արտահայտության հանդեպ: Նույն Դարվինը (որն, ի դեպ, իրեն աթեիստ
Խոչընդոտվում է Շիրակի թեմի առաջնորդարան փաստաբանի եւ ԱԺ պատգամավորի մուտքը
Շիրակի թեմի առաջնորդարանի շենքը շրջափակված է ոստիկաններով. Դրսում հավաքվել են Միքայել Սրբազանի համակիրները
Միհրան Պողոսյան. Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել
Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ:
Հրադադարի մասին ընդունված որոշումը որքանո՞վ կարող է հույսեր առաջացնել Հայաստանի մոտ, որ այլեւս Բաքուն «պղտոր ջրի» հայելու մեջ «Զանգեզուրյան միջանցքի» պատկերը տեսնելու ձգտում չի ունենա. «Ազգ»
Հեղինակը վստահ չէ, որ Իրանի այս հայտարարությունները բավարար կլինեն Բաքվին զսպելու համար, քանի որ Ալիեւի կառավարությունը բոլոր տարբերակները օրակարգում պահելու եւ միաժամանակ Երեւանի վրա ճնշումներն ուժեղացնելու հարցում իր վճռականությունը չի քողարկում:
Դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան. Գյումրիում հնչում են եկեղեցու զանգերը
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։


















































