Օրվա լրահոսը
Մասնավոր մուլտիպլեքսորն այդպես էլ ի հայտ չի գալիս
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր՝ արդեն երկրորդ անգամ կազմակերպած մրցույթը։ Նույն ճակատագիրն ունեցավ անցած տարի անցկացված առաջին մրցույթը։ Սա նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, առայժմ պահպանելու է մենաշնորհ դիրքը եւ թելադրելու է իր պայմանները ոլորտում։ Այս խնդիրը, հատկապես մտահոգիչ է մարզերում գործող
Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր. Ռիչարդ Հոգլանդ. «Ամերիկայի ձայն»
«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը»,-ասել է ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում: Հոգլանդը հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն: «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի
Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից (Տեսանյութ)
Օգոստոսի 11-ի, ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք: Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը
Հնդիկների երազանքը. «Արթուր Ալեքսանյանը գա, գոնե 6 ամսով մեզ մոտ աշխատի»
Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, վերջերս այցելելով Հնդկաստան ու մասնակցելով Դելիում ամեն տարի անցկացվող «Բոլիվուդ․Միսս և Միստր 2017» միջոցառմանն, առիթ է ունեցել հանդիպելու նաև Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխի հետ, որը նաև ըմբշամարտի ասիական ասոցիացիայի փոխնախագահն է։ Վերջինս, հիացած խոսելով Հայաստանում այս սպորտաձևի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, ցանկություն
Արցախի ՊԲ-ում անցկացվել են հնգօրյա հրամանատարական հավաքներ
Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ: Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ԱՀ
«Միմինո» սրճարանում հանդուգն հարցրել է՝ «Այստեղ տղա կա՞», հետո դանակահարել սրճարանի տիրոջը
Ռազմիկ Հախվերդյանը մեղադրվում է սպանության փորձի եւ խուլիգանության համար
Կարեն Կարապետյանը կմեկնի Ղազախստան
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ադրբեջանից 4 հոգու ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է շնորհվել
Ըստ ազգային վիճակագրական ծառայության Հայաստանում 55 անձ ապաստան է հայցել
«Տնտեսված բոլոր միջոցները ծառայեցվելու են բնակչության բժշկական ծառայությունների որակի բարելավմանը». Լևոն Ալթունյան
Կարևորվել է ծրագրերի սոցիալական ուղղվածությունը
Կառավարությունում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հերթական խորհրդակցությունը: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և «Արար» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումներն ու առաջարկությունները, որոնք միտված են գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ համաձայն թիրախային չափորոշիչների: Առաջարկությունները մշակվել են՝ հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները և ֆունկցիոնալ
Կորեական ճգնաժամը՝ նոր աշխարհակարգի սկիզբ. Tagesspiegel
Աշխարհը կանգնած է նոր միջուկային պատերազմի շեմին, կամ այնպիսի նոր դարաշրջանի մուտքի առաջ, որում Չինաստանը կարող է իր վրա վերցնել գլոբալ պատասխանատվությունը, Tagesspiegel պարբերականում գրում է Քրիստոֆ ֆոն Մարշալը: «1962թ. Կուբայի ճգնաժամից հետո առաջին անգամ աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի շեմին: Այժմ, իհարկե, Ամերիկան գխավորում է ոչ թե Քենեդին, այլ Թրամփը, իսկ նրա հակառակորդը ոչ թե
Հայկական տարազով գյումրեցի խմբագիրը` Հնդկաստանի բոլիվուդյան կինոաստղերի մրցույթում (Ֆոտոշարք)
Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, Բոլիվուդյան կինոաստղերի հետ սոցիալական ցանցերով հարցազրույց վարելուց հետո հրավիրել է Հնդկաստանի մայրաքաղաքում ամեն տարի անցկացվող « Բոլիվուդ․ Միստր ու Միսս 2017» միջոցառմանը՝ որպես հատուկ հյուր ու բեմ է բարձրացրել հայկական տարազով։ Հետաքրքիրն այն է, որ բոլիվուդյան աստղերի տվյալները փնտրելիս՝ նա բացահայտել է, որ աստղերից մեկի մայրը հայուհի
Գողացել է պայուսակը և այլ անձի բանկային քարտով կանխիկացման փորձ կատարել (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պայուսակ հափշտակելու և քաղաքացու բանկային քարտով կանխիկացման փորձ կատարելու դեպքի հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 20-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Կողբացի փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին, սրահից գաղտնի հափշտակել է ձեռքի պայուսակ,
«Այնտեղ խնջույք էի անում». Զինված խմբի անդամ Նելլի Մինասյանը՝ Նորքի տանը հավաքված իրենց խմբավորման մասին (Տեսանյութ)
Զինված խմբի անդամ Բոյաջյանը միակն էր ամբաստանյալներից, որ իր ցուցմունքում նշել է, որ «իրեն մեղավոր է ճանաչում լիքը հարցերում».: Նելլի Մինասյանի խոսքերով՝ մեղադրական եզրակացությունը միայն եւ միայն կազմված է իր ցուցմունքների հիման վրա: Իսկ այսօր դատարանում Բոյաջյանն իրեն մեղավոր չճանաչեց:
Գերմանիան 4 ամսում Թուրքիային վաճառել է 5.6 մլն եվրոյի զենք ու զինամթերք. Ermenihaber.am
2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv.com» լրատվակայքը: Գերմանական «Deutsche Welle»-ին հղում կատարող կայքը գրում է, որ Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ «Ձախերի» կուսակցությունից պատգամավոր Սևիմ Դաղդելենը թեմայի վերաբերյալ հարցում է ուղղել երկրի էկոնոմիկայի նախարարությանը: Ըստ նախարարության պատասխանի՝ այդ
Նորքի զինված խմբի անդամների մեղադրական եզրակացության մեջ ամբաստանյալների ազգանունները, հայրանունը սխալ են գրել
Սխալ էր նաեւ Նելլի Սլավիկի Մինասյանի հայրանունն ու ազգանունը: Նա հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Մեղադրական եզրակացության մեջ նշված է Նելլի Սամվելի Մկրտչյան, իսկ ես Սլավիկի Մինասյանն եմ: Եթե էդ ինձ է վերաբերվում, ուղղակի ասեմ, որ չէ, մեղավոր չեմ ճանաչում»: Պատասխանից ծիծաղեց անգամ դատավոր Բեկթաշյանը:
«Զվարթնոցում» բեմականացված հարսանիքը իսկական տոնախմբության էր վերածվել
«Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Ժամանակի ընթացքում տվյալ երկրի մշակույթին համապատասխան ավանդույթները փոխվում են, մի մասը կամ չի պահպանվում կամ փոփոխվում է», -այսպես է սկսել իր խոսքը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում` օգոստոսի 10-ին անցկացված ավանդական հայկական հարսանիքի բեմականացման
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։ 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի
«Նույնիսկ իմ կինն է հղի վիճակով զենքը ձեռը կռվել իմ հետ, եթե դրա համար են մեզ դատում՝ խնդրեմ». Հարություն Սարիբեկյան
Ազատամարտիկի խոսքերով՝ «Իմ տնից շատ հեռու է օդանավակայանի խոցելու վարկածը: Թող փորձագետներ գան, դնեն փորձեն: Տարածությունը Մուխայի 350-400 մետր է, ես էդքան հիմար չեմ, որ իմ տնից խփեմ ինքնաթիռ, կամ իմ ինչի՞ն է պետք խփել նախագահի ինքնաթիռին: Կամ ПК-ն ո՞ւր է, գործի մեջ ո՞ւր է այդ գնդացիրը: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07.08.-11.08.2017թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 0.93 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում
Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի
Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին: Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի
«Նայում եմ էն ակնոցավոր աղջկա վրա, որ սնայպեր է բերել, էդ երեխեն պիտի ձենո՞վ կրակի, թե՞ աչքերով, ամոթ էլ է». Վլադիմիր Առաքելյան
Ազատամարտիկի խոսքերով՝ «ուղղակի զարմանում եմ՝ ո՞նց են ազգային անվտանգության մարմինները նմանատիպ փչած գործ սարքել, թե այս երեխեքը պետք է 5 հոգով, 100 հոգով գրավեին: Կամ, ասենք, պիտի Չերյոմուխայով սամալյոտ խփեի՞ն, լավ, էդ մարմինները չէի՞ն կարող մի հատ РПК-ով փորձել՝ A կետից B կետը ոնց է խփում»:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ` 10 գլանակներով
Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաև երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման և 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող: Միևնույն ժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաև կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում
Այրումի համայնքապետարանը՝ մանկապարտեզի եւ երաժշտական դպրոցի հետ նույն շենքում
Ո՞վ կֆինանսավորի կիսակառույց շենքի շինարարությունը
Յոթերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից
Օգոստոսի 11, Ստեփանակերտ – Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Կամո Դավթյանն այսօր բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Մարտունու շրջանի վարչակազմի, Թուֆենկյան հիմնադրամի, գյուղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիյան Կոմիտէ»ի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Համոզված եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում». Գառնիկ Մարգարյան
Նա խոստացավ, որ փաստաթղթերով ապացույցներ կներկայացնի, որ մեղադրանքը կեղծ է. «Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ եւ չեմ համարում հանցավոր խումբ, որովհետեւ չկա հանցակազմ»: Նա ասաց, որ ապշում է, թե ոնց են այդ երիտասարդներին բերել եւ փաթաթել ծանր մեղադրանքները:
Ըստ հաղորդման` ՊԵԿ պաշտոնյան ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը
ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակցի ապօրինի գործողությունների փաստով: Այսպես, Ա. Վ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ համապատասխան ընկերության հետ 14.07.2014թ.-ին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով 67.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Միաժամանակ Ա. Վ.-ն հայտնել է, որ թեև
Մեր յոգայի ուժը հասցնելու է մեզ Բաքու
«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետեւ մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- «Առավոտի» հետ
«Ո՞նց կարելի է РПК-ով ինքնաթիռ խփել 1.5 կմ-ից». Շիրխանյանը՝ նախագահի ինքնաթիռը պայթեցնելու փորձի մասին (Տեսանյութ)
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքերով՝ «Ես մեղադրանքի հետ ոչ մի կապ չունեմ: Ոչ միայն հասկանալի չի, այլ նաեւ ամաչեցի այդ բոլորը լսելով: Այդ անգրագիտության աստիճանը…Ո՞նց կարելի է РПК-ով ինքնաթիռ խփել 1.5 կմ-ից»:


















































