Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

Մարտի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի օգնական, ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրային աջակցման բյուրոյի տնօրեն Մագդի Մարտինես-Սոլիմանին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ՄԱԿ-ի, այդ թվում՝ կազմակերպության զարգացման ծրագրի կողմից իրականացվող նախագծերի շուրջ: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

«Խորհրդարանական ընտրությունները վերջում պետք է անվավեր ճանաչվեն». Արամ Սարգսյան

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցող ուժերը քննարկում են կազմակերպել

Առողջապահության նախարարը Վրաստանում է

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը  Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի հրավերով գտնվում են Թբիլիսիում։ Ինչպես նախարարների, այնպես էլ ընդլայնված հանդիպումները, քննարկումներն ուայցելություններն ուղղված են երկկողմ համագործակցության խորացմանըև փոխգործակցության նոր հեռանկարների բացահայտմանը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

«Իշխանությունների մեծ մասը վարկաբեկված է». ՀՅԴ թեկնածու

Այո, իշխանությունների մեծ մասը վարկաբեկված է, որովհետեւ պատշաճ ձեւով չեն կատարել իրենց պարտականությունները, համենայնդեպս, գոնե վերջին 5 տարիների ընթացքում: Բայց ես չեմ ասի, որ մի ամբողջ կուսակցություն՝ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, կամ որեւէ այլ կուսակցություն, որն ունեցել է կառավարման լծակներ, ամբողջությամբ եղել է վարկաբեկված:

Պետական կառույցներում աշխատողները գաղտնի նամակ են գրում «Ելքին» եւ աջակցություն հայտնում

Պետական կառույցներում աշխատող մարդիկ կան, որ երբեք չես սպասի, բայց ասում են՝ գիտես, եղբայրս այսինչի ընկերն է, նրան է ընտրելու, բայց մեր տան մյուս անդամները «Ելքին» են ընտրելու, քեզ են ընտրելու: Այդ մարդիկ որեւէ շահ չունեն ոչ ինձնից, ոչ «Ելքից», հետեւաբար, պարզ է, որ անկեղծ են, որեւէ մեկը նրանց չի ստիպում դա անել»:

Դենիս Սարգսյան. «Սպառնալիքներից չենք վախենում. Red Eagles-ը շարունակելու է ոգեւորել Ազգային հավաքականին»

«Եթե չես ուզում քեզ ու քո ընտանիքին վարի տանք, մարտի 26-ի հանդիպմանը ներկա չեք գտնվի ու ֆան ակումբի գործունեությունը ավարտում եք»: Ֆուտբոլի «Red Eagles» ֆան շարժման հիմնադիր համակարգող Դենիս Սարգսյանն այս բովանդակությամբ սպառնալիք գրությունը հայտնաբերել է երեկ երեկոյան, Ավան թաղամասում կայանած իր մեքենայի դիմապակու վրա: Ինքը՝ Դենիսը, չի պատկերացնում, թե դա ով կարող էր անել:

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի͵ օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից Ս.Համբարձումյանին վիրավորելու͵ նրա նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր͵ 2 անձի առաջադրվել է մեղադրանք։ Ժամկետային զինծառայող Ս. Համբարձումյանը

ՀԸԳՀ-ն հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախաստորագրում Մարտի 21-ին Երևանում` Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը, Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Քուչակի միջադեպից տեղյակ չէ (Տեսանյութ)

Գորիսում ԲՀԿ նախագահը մեղադրեց Սյունիքի մարզպետին

ԱԺ գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել

Խորհրդարանի մարտի 21-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ի դրությամբ համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանում: ԱԺ մամուլի հաղորդագրություն  

Արձանագրվել է սննդային թունավորման` բոտուլիզմի 4 դեպք, որից տուժել է 12 հոգի, մեկը` մահվան ելքով

Դեպքերն արձանագրվել են Արմավիրի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Մայքլ Քեմբեք. «Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա»

Զարգացման նոր սկիզբ. Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրել են Խորը և համապարփակ գործընկերային համաձայնագիրը

Միջադեպ Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

Երևան-Վանաձոր մայրուղու Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն͵ որի ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել Քուչակ և Արայի գյուղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։

«Պետք չէ պայքարել մարմնավաճառության դեմ. Հրանտի հետ համաձայն եմ». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

«Եթե մասնագետը Հրանտն է, իրեն էլ հարցրեք»,-կատակեց Արամ Մանուկյանը

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի

Երեւանում բացվել է տիկնիկների պատկերասրահ (Ֆոտոշարք)

Հայաստանում նշում են տիկնիկների միջազգային օրը: Մարտի 21-ին Աբովյան փողոցը սովորականից մարդաշատ էր. մարդիկ հավաքվել էին` ներկա գտնվելու Տիկնիկների պատկերասրահի բացմանը, որը Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն էր: Հեղինակ Մարինա Խաչմանուկյանի խոսքով՝ օրը պատահական չէր ընտրված: Ցուցահանդեսին ներկա էին մշակույթի մի շարք ներկայացուցիչներ, նախարար Արմեն Ամիրյանը: Տիկնիկների պատկերասրահի բացման գաղափարը նախարարինն է: Պատկերասրահը տարբերվում է

Ուկրաինայի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցչին

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար: Ինչպես հաղորդում է life.ru կայքը, Գերաշչենկոյի խոսքով, եթե երգչուհին այցելել է Ղրիմ, նրա հարցով «առանձին որոշում» կկայացվի: «Չի կարելի Յուլյա Սամոյլովային (ՌԴ-ի ներկայացուցչին-խմբ) պատասխանատվության ենթարկել այն բանի համար,

«Իշխանությունը գիտի, որ «Մադրիդյան սկզբունքների» իրագործման դեպքում լուրջ հարվածներ կստանա ներսից». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

«Մենք այլընտրանք տալիս ենք: Եթե քաղաքական կամքը չի բավարարում նրանց, ասում ենք՝ առանց ճնշման հրաժարական տվեք»,-ասում է Արամ Մանուկյանը

Արամ Սարգսյանը ձեռնպահ է մնում Նաիրա Զոհրաբյանին պատասխանելուց

Ըստ «Ելքի»-ի թեկնածուի, եթե Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հաճախորդ լիներ, ապա Արարատի ցեմենտի գործարանը իրենը կլիներ

ՀՀ ԱԺ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույց: 2017թ. մարտի 5-20: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Երկարաժամկետ դիտորդական առաքելության գործընթացում ներգրավված են 61 դիտորդներ, որոնք նախօրոք անցել են համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև իրավաբան խորհրդատուների թիմը, որը բաղկացած է 26 իրավաբաններից: Նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդական առաքելության նպատակն

Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հայտարարությամբ դատապարտել են արտահայտման և տեղաշարժի ազատությունների սահմանափակումները (Տեսանյութ)

Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս, Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը, Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում, Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝ Համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական

Անահիտ Հայթայան. «Արթուր Սարգսյանի դիակի փորձաքննության պատվիրատուն առողջապահության նախարարությունը չէ»

Aravot.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումն այդպես հապշտապ իրականացվեց եւ ինչո՞ւ չեղավ դատաբժշկական համալիր փորձաքննություն, որի դեպքում կմասնակցին ոչ թե 2-3 դատական բժիշկ, այլ գլխավոր վիրաբույժը, գլխավոր ռեանիմատոլոգը, տվյալ հիվանդանոցի վիրաբույժը կամ վերակենդանացման բաժնի վարիչը, գլխավոր դատական բժիշկը եւ այլն: Տիկին Հայթայանն ի պատասխան հայտնեց. «Երբ

«Սա խայտառակություն է, մենք պառլամենտ չենք ունեցել՝ 8 տոկոսանոց պառլամենտ է». ԱԺ մոնիտորինգի արդյունքները

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ շատ ուրախ է, որ ինքն ամենաակտիվն է եղել խորհրդարանում: Նա ասաց, որ երբ խոսում է 5 տարում «ծպտուն չհանած» պատգամավորների մասին, իրեն ասում են՝ ԱԺ-ն ԳԱԱ-ն չի. «Եթե հասարակությունում ներկայացված են գողականներ, անբաններ, այնտեղ էլ պետք է ներկայացված լինեն»:

Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է

«Պոեզիան այն է, երբ զգացմունքները գտնում են մտքեր, իսկ մտքերը՝ բառեր»: Ռոբերտ Ֆրոսթ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակեց պոեզիայի համաշխարհային օր: Տոնի խորհուրդն է այդ օրն ամբողջ աշխարհում տարածել պոեզիայի ընթերցանությունը ու հրատարակչությունը: Հայաստանում այդ օրը տարբեր վայրերում անց են կացվում ընթերցանության երեկոներ, հեղինակների հետ հանդիպումներ ու այլ միջոցառումներ: «Առավոտ»-ն այս տոնի առթիվ փորձել

ՀՀԿ-ն չի կատարել իր նախընտրական խոստումը. «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի զեկույցը

ՀՀԿ-ն իր 70 հոգանոց խմբակցությամբ ակտիվ չի աշխատել: ԲՀԿ-ի վրա մեծ ազդեցություն է ունեցել խմբակցության փաստացի պառակտումը, որի պատճառով 7-րդ նստաշրջանից սկսած՝ ԲՀԿ-ն հանդես է եկել տարբերակված, հակասական դիրքորոշումներով: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» օրինաստեղծ չեն եղել, քաղաքական հարցեր են բարձրացրել: ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն ակտիվացել են միայն, երբ ընդդիմադիր են եղել:

Պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանք է առաջադրվել հինգ պաշտոնատար անձի

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի: Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետևանքով ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ

Դիլիջանում լավ աշխատատեղերը՝ դրսից եկածներին

Դիլիջանի աշխատաշուկան ավելի ակտի՞վ է

Հայ-ռուսական հարաբերությունների ընկալումներն ազգային անվտանգության համատեքստում

Սյուզաննա Բարսեղյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայաստանի հետանկախության շրջանում հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունները, որոնք պաշտոնապես հռչակված են որպես ռազմավարական գործընկերություն, հատկապես վերջին ժամանակահատվածում ավելի հաճախ են քննարկվում Ռուսաստանի կողմից որպես Հայաստանի գաղութացում կամ վերագաղութացում: Մի կողմից՝ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները տարածաշրջանում, մյուս կողմից՝ Հայաստանում ռուսական ազդեցության ուժեղացումն ի հաշիվ տնտեսության ռազմավարական նշանակության ոլորտների ձեռք բերած վերահսկողության, Ռուսաստանում հայկական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի կրթության զարգացմանն ուղղված ՀՀ նախագծերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում: Նախարար Լևոն Մկրտչյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության գծով տեղակալ Քիան Տանգի հետ, որին մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանության առաջին քարտուղար Օլգա Դավթյանը և ԿԳ նախարարի միջազգային համագործակցության գծով խորհրդական Արայիկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031