Օրվա լրահոսը

Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բաթումիում

Մարտի 19-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից։

Էդմոն Մարուքյան. «Մենք չենք տեսնում, որ, օրինակ, Օսկանյանը կամ Օհանյանը կրկին նախարար լինեն». «Հրապարակ»

Մենք տասը տարի արտգործնախարար կամ պաշտպանության նախարար եղած անձանց կրկին իշխանության մեջ չենք տեսնում։

ՕՐՕ-ն ձգտում է ապակայունացման

«Եթե ընտրության օրն արձանագրվեն այնպիսի խախտումներ, ինչպիսիք արձանագրվել են նախկինում տեղի ունեցածների պարագայում, ապա հետընտրական զարգացումներից հնարավոր չի լինելու խուսափել։ Վերոգրյալը վերաբերում է առողջ ուժերին, բայց հետընտրական զարգացումների, այսպես կոչված, լեգիտիմության հարցում այլ է մոտեցումը ՕՐՕ դաշինքի կողմից։ Այս ուժն արդեն իսկ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը, եւ, անկախ նախընտրական քարոզարշավի

Ազգային հավաքականն սկսեց նախապատրաստվել Ղազախստանի հետ հանդիպմանը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից սկսել է նախապատրաստվել մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՖԻԴԱ-ի 2018 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլի Ղազախստանի հետ հանդիպմանը: Վերականգնողական առաջին մարզմանը մասնակցել է 16 թեկնածու: ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, մյուս ֆուտբոլիստները՝ Կամո Հովհաննիսյանը, Ռուսլան Կորյանը եւ Արթուր Սարկիսովը ընտրանուն պետք է միանային երեկ երեկոյան, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ

ԱՄՆ Հելսինկյան կոմիտեի նախագահի կոչը՝ Ալիևին

Նովրուզի տոնի կապակցությամբ ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայությունը, որոնք ստանձնել է ԵԱՀԿ-ի շրջանակում: Հելսինկյան կոմիտեի նախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հարյուր մարդկանց համաներման արդյունքում ազատ է արձակել շատ

Հայկական ներդրումը վրացական լրագրության հիմքում. armenian-community.ge

Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «վրացական լրագրության օրը»։ Այս տարի վրացական լրագրությունը տոնում է իր 198 ամյակը։ Այս օրը կամայականորեն չէ ընտրված որպես վրացական լրագրության օր։ 1819թ․-ի հենց մարտի 21-ին Թբիլիսիում է հիմնադրվել առաջին վրացալեզու թերթը, որը սկզբում ուներ «Վրաստանի թերթ» անվանումը, իսկ հետո վերանվանվեց որպես «վրացական թերթ»։ Այդ կերպ, վրացական լրագրության պատմությունը

Հայաստանի չորս մասնագետների միջազգային կարգի մրցավարի կոչում է շնորհվել

Փետրվարի 14-ից 19-ը Մոսկվայում կայացած միջազգային մրցավարական կուրսերի ավարտին սպորտային մարմնամարզության Հայաստանի չորս մասնագետներ՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Էլֆիկ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արթուր Գյուրջինյանը, հաջող են հանձնել քննությունները եւ ստացել միջազգային կարգի մրցավարի որակավորում: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան օրերս հաստատել է նրանց կոչումները: Ընդորում, Հակոբ Սերոբյանը, որ մինչ այդ էլ միջազգային որակավորում ուներ,

Մեր նպատակն է, որ հայ արտադրողը հավասար պայմաններով և անարգել իր արտադրանքը ներկայացնի ԱՊՀ անդամ բոլոր երկրներում.Ա. Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի հանրապետություն: Քիշնևում Ա. Շաբոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Մինչ մասնակից երկրների տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրներին անդրադառնալը, ներկայացվել են նախորդ ամիսների կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշվել են առաջիկա ծրագրերը: Մատակարարների

Ինչու ես ուզում ընտրվել

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված թեկնածուներին հնարավորություն կտրվի հյուրընկալվել «Առավոտի» «Ինչու ես ուզում ընտրվել» հաղորդաշարին եւ վճարովի հիմունքներով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը www.aravot.am կայքի ուղիղ եթերում եւ «Առավոտ» օրաթերթում։ Մանրամասների համար դիմել «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանին՝ 060 274801 եւ 093 855672 հեռախոսահամարներով։

ԱՍԵԿՈՍԵ

Ինչքան մեծանում ես, այնքան դժվարանում ես գտնել քո նմաններին: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՌԱՅԿԻՆ

2017թ. Հայաստանի մարտական սամբոյի առաջնություն

2017թ. մարտի 18-19 ին ,,Աշխատանք,, մարզական միության մարզադահլիճում անցկացվեց Մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունը՝ մասնակցությամբ Լոռվա, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի, Երևանի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին: 52 կգ քաշային կարգ (ք/կ) 1. Գրիգոր Մխիթարյան Գյումրի 2. Ջոն Բալայան Արցախ, ՍՁՕՄՄԴ (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) 3. Էդմոն Մանուկյան ԲԿՄԱ

Բրիտանական բանկերը ծառայել են որպես «լվացքատուն» ՌԴ-ից փողերի լվացման համար. The Guardian

The Guardian բրիտանական թերթի անցկացրած հետաքննության համաձայն՝ բրիտանական մի քանի խոշորագույն բանկեր ներգրավված են եղել փողերի լվացման միջազգային սխեմայի մեջ, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից: Պարբերականի տվյալներով՝ բրիտանական բանկերով անցել է ավելի քան 700 միլիոն դոլար, որի կեսից ավելին՝ HSBC բանկով: Հոդվածում խոսքն այսպես կոչված «Լանդրոմատ» օպերացիայի մասին է, որը հայտնի դարձավ դեռևս 2014թ. ռուսական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ: Արքեպիսկոպոս Կերի Մեկկինենի բարիգալստյան խոսքից հետո ներկա հավատացյալներին ու լյութերական հոգևորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր փառք

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված մի շարք հարցեր: Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում:

Որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին  և Մեղրու լեռնանցքում  բուք է: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ – Ալագյազ, Մարալիկ – Լանջիկ, Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի,  Քեթիի  և Մեղրու լեռնանցքներում  տեղ – տեղ մերկասառույց է : Բքի պատճառով փակ է Բերդ

Արթուր Սարգսյանի վերաբերյալ բոլոր տեղեկությունները փոխանցվել են վարույթ իրականացնող մարմնին. ՄԻՊ

Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ  

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ

Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը

Ընտրական օրացույց. 13 օր առաջ. ցուցարարներն այրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակը (տեսանյութ). «Ա1+»

1995-ի այս օրերին իրավիճակը լարված է նախագահի նստավայրի դիմաց: Երկու օր ընթացող հանրահավաքի երկրորդ օրը ոստիկանությունն ի վերջո մահակներով հարձակվում է ցուցարարների վրա, եւ, ըստ «Շրջան» թերթի, նույնիսկ կրակում է: Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարները Լեւոն Տեր-Պետրոսյանի խրտվիլակն այրեցին։ Հայաստանում սա առաջին նման դեպքն էր։ Նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց Երկրապահը, ինչը նույնպես աննախադեպ երեւույթ

«Թե չէ կգնամ էս երկրից»

Ինչպես արդեն գրել էի, ես չեմ պատրաստվում ձայն տալ ՀՀԿ-ին եւ կարծում եմ, որ քննադատության մեծ մասը, որն այսօր հնչում է այդ կուսակցության հասցեին, արդարացի է: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ ցանկացած ՀՀԿ-ականի ամեն մի ասածը սխալ է, իսկ նրանց ընդդիմախոսների ամեն բառ ճիշտ է: Ուզում եմ խոսել մի շատ սկզբունքային ու ցավալի հարցի

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Մարտի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վանաձորում Սեյրան Օհանյանը շոգեքարշի անեկդոտը պատմեց (Տեսանյութ)

«Մենք դոփում ենք տեղում, եթե ոչ, ապա հետ ենք գնում: Դրա հիմնական պատճառը կառավարման մշակույթի բացակայությունն է, հեռանկարային պլանավորման բացակայությունը, որոշումների ընդունման արագությունը, մարտավարական որոշումների ընդունման սկզբունքները, գաղափարական աշխատանքի բացակայությունը: Եւ, ի վերջո նաեւ հասարակ ժողովրդի հետ շփվելու ունակությունները, որովհետեւ մեծ անջրպետ է առաջացել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ: Ամենակարեւորը հաշվետվողականության բացակայությունը ժողովրդի առջեւ, թե այս

Կուսակցությունների ու դաշինքների ծրագրերում Երեւանի մասին բառ անգամ չկա

Մայրաքաղաք Երեւանի մասին բազմաթիվ երգեր են գրվել, տարբեր տրամաչափի ու կուսակցական պատկանելության պաշտոնյաներն էլ պատեհ-անպատեհ հայտարարել ու հայտարարում  են, թե Երեւանը ողջ հայության մայրաքաղաքն է, կենացներ են խմում քեֆերի սեղանների շուրջ,  ընդգծում, որ «էրեւանցին ուրիշ է» եւ այլ, եւ այլն… Պարզվում է` շատ-շատերը սիրում են Երեւանը, բայց որոշ նկատառումներով, օրինակ նրա համար, որ պաշտոն զբաղեցնեն

Արամ Սարգսյանը՝ վարչապետին. «Լույսի ու գազի փող մի տվեք, թող գան Ձեր տունը վերցնեն, կասեք՝ լավ գործարք է»

Արամ Սարգսյանի խոսքով՝ կրկնակի թանկ գնով այլ երկրներում գործարանները մետաղ ձուլում են, իսկ ՀՀ-ում դա չի ստացվում, որովհետեւ գազի կորուստ կա

Մարուքյանը «ԵԼՔ»-ի քարոզարշավը Քրիստոնեության տարածման հետ համեմատեց

«Սա Քրիստոնեության տարածման պես մի բան է: Որեւէ մեկը չի լինելու, որը կասի, թե չգիտեր, որ Քրիստոսի միջոցով փրկություն կա»,-ասաց պատգամավորի թեկնածուն

Վարդան Օսկանյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. «Ես չեմ հիշում, որ այս 25 տարիների ընթացքում նման իրավիճակ լինի, երբ ընտրությունը սեւի եւ սպիտակի միջեւ է» (Տեսանյութ)

Այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ երկրում տիրող իրավիճակի միակ մեղավորը գործող իշխանությունն է: Միաժամանակ նշեց նաեւ, որ իրենց դաշինքի ներկայացուցիչների համար պաշտոնն ու հարստությունը կարեւոր դեր ու նշանակություն չունի: «Այս իրավիճակի միակ պատճառն իշխանությունների անգործությունն է: Նրանք հետաքրքրված չեն ժողովրդի կյանքով: Նրանց հետաքրքրում է 2 բան՝

«ՀՀ բանակը Բրազիլիայից բերված խոզի միս է մթերում». Փաշինյան

«Բանակը ներքին շուկայից գնումները պետք է ամեն տարի ավելացնի»,-համոզմունք հայտնեց ընդդիմադիր թեկնածուն

«Ծառուկյան» դաշինքի դանակահարված պետի վիճակը կայուն ծանր է

Ազգականները փորձում են հերքել, որ դանակահարությունը քաղաքական ենթատեքստ ունի

Վարչապետը զարմացավ, որ 35-45 տարեկան կանանց աշխատանքի չեն վերցնում (Տեսանյութ)

Կարեն Կարապետյանը գտնում է, որ «չինովնիկների աշխարհում լիքը փոխելու բան կա»

Հրանուշ Հակոբյանը կարևորեց աշխարհի ամենահին հայկական գտածո կոշիկի նկարի ցուցադրությունը Իսպանիայում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հայաստանի նկարիչների միությունում ՀՀ Նախագահի մրցանակի շրջանակներում կազմակերպված «Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» անվանակարգում ներկայացված ՀՀ վաստակավոր նկարչուհի, Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ղեկավար Աննա  Հարությունյանի նկարների ցուցահանդես: Ներկայացված էին հեղինակի «Անցյալի վկաներ» շարքը, որն առանձնանում էր տիեզերքի հայաստանակենտրոն փիլիսոփայությամբ, անտիկ, քրիստոնեական ու ժամանակակից կերպարվեստի տարրերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031