Օրվա լրահոսը
Ալկոհոլի չարաշահումից ի՞նչ հիվանդություններ կառաջանան
Ալկոհոլագարությունը՝ ՈսՍՏչՏսՌջՎ, մի հիվանդություն է, որը առաջ է գալիս երկար ժամանակ ալկոհոլային խմիչքների ընդունման հետեւանքով: Այդ ժամանակ մարդը ունենում է անզսպելի հակում դեպի սպիրտային խմիչքները: Այս բոլորը հանգեցնում են նրան, որ առաջանում է մի շարք հիվանդությունների շարան, այն է՝ հոգեբանական ցնցվածություն, սրտանոթային համակարգի խաթարում, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություն (խոց, բորբոքում), լյարդի եւ երիկամների բարդ հիվանդություններ եւ
Հայաստան ներկրված շաքարի մոտ 95 տոկոսը ներկրել է Ալեքսանյանը. «Հայկական ժամանակ»
Իսկ որպես ներմուծող արձանագրվել է օրինակ ԱՄՆ-ից ներկրված 300 գրամ շաքար բերողը։ Այստեղ վրիպակ չկա՝ հենց 300 գրամ։
Տողան խորհրդարանին մէջ խօսած է Թուրքիոյ մէջ կանանց իրաւունքները պաշտպանած հայուհիներուն մասին
ՊՈԼԻՍ, «Մարմարա», «Ակօս».– Մարտ 8ին՝ Կանանց միջազգային օրուան առիթով,Թուրքիոյ խորհրդարանին մէջ կայացան ելոյթներ, որոնք ընդհանրապէս ուղղուած էինԹուրքիոյ մէջ կիներու դէմ շարունակուող բռնարարքներուն եւ ճնշումներուն։ Այս կապակցութեամբ ելոյթ մը ունեցաւ նաեւ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդային կուսակցութենէն հայ երեսփոխան Սելինա Տողան, որ տպաւորիչ կերպով յիշեցուց կանանց իրաւունքներուն համար պայքարած հայուհիները եւ այսօր հանրութեան կողմէ անտեսուող անոնց տարած աշխատանքը։
Համատարած խախտվում է անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը. «Հրապարակ»
Քաղաքական հայացքներն անձի հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են եւ պաշտպանության կարիք ունեն։
Փարիզի քաղաքապետը՝ Երեւանի քաղաքապետին. «Հուսամ մեր մայրաքաղաքը կկարողանա Ձեզ փոխադարձել գոնե մի մասնիկն այն ջերմության, որը ես իսկապես ստացա ու զգացի Երևանում»
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Ողջունելով Երևանի գործընկերոջը` Փարիզի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այն հետևողականության ու պատրաստակամության համար, որն ուղղված է Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելուն և զարգացնելուն՝ նկատելով,
Թրամփի սկանդալային նախկին օգնականը դարձել է Թուրքիայի լոբբիստ
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնական Մայքլ Ֆլինը, որը հայտնվել էր սկանդալի կենտրոնում Ռուսաստանի հետ գաղտնի կապեր ունենալու համար, գրանցվել է արդարադատության նախարարությունում՝ որպես Թուրքիայի կառավարության լոբբիստ, հաղորդում է Associated Press գործակալությունը: Ֆլինը Թուրքիայի շահերից բխող լոբբիստական գործունեությունը դադարեցրել էր նախագահական ընտրություններից առաջ, իսկ պետության ղեկավարի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո պարտավորվել
Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել ավելի հաջողված էր, քան Ալիեւինը
ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ԵԱՏՄ-ական հույսերի նկատմամբ առավելություն կունենա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեքուկես տարի անց Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության եկան քաղաքական համաձայնագրի շուրջ: Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտական փուլն անցյալ շաբաթ ամփոփվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Բրյուսել կատարած այցով։ Չնայած 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության որոշումից հետո եվրոպացի դիվանագետների մոտ որոշակի շոկային տրամադրություններին`
Տիգրան Հայրապետյան. «Վերջին սպանությունն առավել ողբերգական է իր դասականությամբ»
1999թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ավտոդողերի տակ մնաց Տիգրան Հայրապետյանը: Կարող եմ պնդել, որ կատարվածը չբացահայտված հանցագործություններից մեկն է, ինչու ոչ՝ քաղաքական սպանություններից: Արեւելագետ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քաղաքագետ, հրապարակագիր, անուրանալի տաղանդավոր տեսակ: Նա հիմնադիրն էր «Արեւելք» կենտրոնի, որը զբաղվում էր քաղաքական հետազոտություններով: Նրա մի հրապարակումը 90-ականներին առիթ դարձավ կապերը խզել «Արեւելքի» հետ. «Հայաստանի
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: Հայաստանի Հանրապետական,
Կկարողանա՞ք բարերարի Ձեր համբավն անբիծ պահել, թե՞ կարատավորեք այն. Նաիրիտցիների բաց նամակը Ս․ Կարապետյանին
Նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով կրկին դիմել է «Տաշիր» ընկերության սեփականատեր, «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետեր Սամվել Կարապետյանին։ Հարգելի Պրն․ Կարապետյան, Փետրվարի 14-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցի հիման վրա Նաիրիտ գործարանը սնանկ հայտարարելուց հետո պարտատերերի առաջին ժողովը: Դատարանում գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը հայտարարեց, որ Նաիրիտի առողջացման ծրագիր չի ներկայացվել, և այն
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը առաջարկություն էր ստացել ՀՀԿ-ից. «Հրապարակ»
Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմն իր վարքագծի մարդկային կանոններից գտնվել է ամենաբացասական դիրքերում՝ կոնկրետ գործողություններով՝ սկսած պալատի նախնական ընտրությունից, որտեղ ինձ տարան, վերջացրած փաստաբանների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծելով։
Ինչու ես ուզում ընտրվել
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված թեկնածուներին հնարավորություն կտրվի հյուրընկալվել «Առավոտի» «Ինչու ես ուզում ընտրվել» հաղորդաշարին եւ վճարովի հիմունքներով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը www.aravot.am կայքի ուղիղ եթերում եւ «Առավոտ» օրաթերթում։ Մանրամասների համար դիմել «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանին՝ 060 274801 եւ 093 855672 հեռախոսահամարներով։
Ծաղիկներին մի խաբվեք, տեր կանգնեք ձեր իրավունքներին
Երեկ քաղաքային իշխանությունները, պատգամավորների թեկնածուներն ու կուսակցություն-դաշինքները Երեւանի փողոցներում կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչներն էլ` բուկլետներ: Առաջինները կանանց տոնը` «Մարտի 8»-ն էին շնորհավորում, հ/կ-ները իգական սեռին կոչ անում տեր կանգնել սեփական իրավունքներին: Կանանց իրավունքների պաշտպանները համարում են, որ կանանց շրջանում բռնության նկատմամբ բարձր հարմարվողականություն կա,
ՊԵԿ-ը թանկարժեք մետաղյա զարդերի ներմուծումը քողարկելու 3 փորձ է կանխել
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել: Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր: «Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում
Մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են նպաստել զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես՝ Հայաստան և Ֆրանսիան նախաձեռնում են․ • հմտությունների և փորձի փոխանակում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,
Կոնգրեսականները արգելել են Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի բյուջեի 2017թ. նախագիծը, որը նախատեսում է արգելել համագործակցությունը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով հաստատված փաստաթուղթը: Բյուջեի նախագիծը, որը նախատեսված է մինչև այս տարվա սեպտեմբերի վերջի համար և նախատեսում է Պենտագոնին հատկացնել 578 միլիարդ դոլար, հավանության է արժանացել 371 կոնգրեսականների կողմից: Նախագծին դեմ է քվեարկել
Յոյսը պէտք չէ մեռնի. «Ասպարեզ»
Հայաստանի մէջ ընթացող նախընտրական պայքարին լծուած բոլոր քաղաքական ուժերը, կուսակցութիւններն ու դաշինքները պատասխանատու են մեր ժողովուրդին՝ ընտրող քաղաքացիներուն թէ Հայաստանով ապրող սփիւռքահայութեան առջեւ, ժողովրդավարութեան հանդէպ հաւատքը վերջնականապէս կորսնցնել չտալու կապակցութեամբ: Գիտակցելով, թէ Հայաստանի ապագային համար որքա՛ն էական է արդար ընտրութիւններու իրականացումը, մենք սրտով ու հոգիով կը կանգնինք բոլոր անոնց կողքին, որոնք իրենց վճռական յանձնառութիւնը կը
ԱՍԵԿՈՍԵ
Ես կարող եմ լսել ցանկացած մարդու, եթե հասկանամ, որ դա ինձ համար օգտակար է: Իսկ եթե նա հեռու է ֆուտբոլից, ապա ես պարզապես ուշադրություն չեմ դարձնի նրա ասածներին: ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կանանց միջազգային օրը նշվեց մասսայական հեծանվային զբոսանքով
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան մարտի 8-ին հեծանվային զբոսանք էին կազմակերպել Երեւանում, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի, մասնագիտությունների եւ նախասիրությունների տեր մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ առողջ ապրելակերպը: Մեկնարկից առաջ մասնակիցները Երեւանի փողոցներում ծաղիկներ նվիրեցին կանանց եւ աղջիկներին: ՀՀ սպորտի
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիայի նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն
Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 8-ի երեկոյան Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից Ելիսեյան պալատում տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց
Վթարային ջրանջատում Սևանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Էներգետիկների, Նաիրյան, Գործարանային, Խաղաղության, Ս. Սևանեցի, Սայաթ-Նովայի, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, թիվ 7, 8 դպրոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
Ժոզե Մոուրինյոն դեռ չգիտի՝ Մխիթարյանն այսօր կխաղա՞, թե՞ոչ
Այսօր երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ուժերը չափելու է «Ռոստովի» հետ: Խաղն ընթանալու է Ռոստովի «Արենա 2» ստադիոնում: Նախօրեին ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսում մեկ անգամ եւս տարակուսանք է հայտնել, թե ինչպես են խաղալու այդչափ անորակ խաղադաշտում, եթե այն իրոք կարելի է խաղադաշտ կոչել: «Ես իսկապես
Արժեքների նույնականությունը
Վերջերս հեռուստատեսություն հարցազրույցի պետք է գար ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը, բայց նրանից կես ժամ առաջ եկավ այդ գործչի թիկնապահը եւ հետաքրքրվեց, թե որտեղ է մտնելու եւ որտեղից է դուրս գալու իր «պաշտպանյալը»: Որքան գիտեմ` կուսակցությունների ղեկավարներին օրենքով թիկնապահներ չեն հասնում, բայց եթե նույնիսկ հասնում են, ինձ թվում է, որ թիկնապահներ ունենալը իրական կյանքից եւ ժողովրդից
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել
Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ուշադրություն` մրցույթ է
Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան: Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է
Մրցույթ. «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան»
Սիրելի հայրենակիցներ, «Առավոտ» թերթը և Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը մեկնարկում են «Դիմում եմ տանը ինձ սպասող մորս, կնոջս, քրոջս, սիրածս աղջկան» վերնագրով շարադրությունների նոր մրցույթ՝ զինվորների և սպաների համար: Շարադրություններն ընդունվում են՝ 08.03.2017-ից մինչև 07.04.2017 ներառյալ: Պայմանները. կարող են մասնակցել ՀՀ բանակում ժամկետային, պայմանագրային, զորացրված զինվորներն ու սպաները: «Առավոտի» կայքում առավել «Հավանել» միավոր հավաքած 10
Ընտրական օրացույց. Վանո Սիրադեղյանի քարոզչական տեսահոլովակներն ամենատարբերվողն են. (Տեսանյութ). «Ա1+»
1995-ի քարոզարշավին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է թեկնածուների եւ կուսակցությունների քարոզչական նպատակներով կատարվող ծախսերը՝ դրանք չեն կարող գերազանցել Հայաստանի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը: 1995թ. հունիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը 540 դրամ էր։ Այսինքն, քարոզչական նպատակներով առավելագույն ծախսվելիք գումարը 270 000 դրամ էր: 1995-ի ընտրություններից առաջ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աջակցությամբ ստեղծվում է «Շամիրամ» կուսակցությունը։ Նեղ
«Կանայք լավ էլ հանճարներ են». Լիլիթ Պիպոյան
«Մեր երկրում մարդկային հարաբերությունները նուրբ չեն, կոպիտ են: Միմյանց անձնական տարածությունը հարգել, սխալն ընդունել չգիտենք, զիջել չենք սիրում, պահանջկոտ ենք, տղամարդիկ կնամեծար չեն: Այն աստիճան, որ երբ մեկն ինձ համար դուռ է բացում, քիչ է մնում գրկեմ»,- ասաց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը մարտի 8-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած «ԾիւսUP” կանանց զրույցների պարբերաշարքի շրջանակներում տեղի
Հայ-ֆրանսիական միջխորհրդարանական երկխոսությունը շարունակելու է հատուկ դերակատարում ունենալ
Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ
«Կարեն Կարապետյանի առաջընթացի գործընկերը Սամվել Ալեքսանյանն է, Առաքել Մովսիսյանը»
«Կարեն Կարապետյան, սա՞ է քո առաջընթացը». Նիկոլ Փաշինյան


















































