Օրվա լրահոսը
«14 վարչապետներից միայն ես եմ, որ անգամ մի կրպակ չեմ բացել». Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը դարձնել 60 տոկոս
«ԿԸՀ-ն թող գնա օրենքի խախտումների մասին խոսի, ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոստումների մասին». Բոստանջյան
Գագիկ Ծառուկյանը պարզապես իր հզորությամբ ու մեծությամբ այդ երաշխիքներն է ասում, վա՞տ բան է անում: Եթե որեւէ մեկը դա վատ քայլ է որակում, ես չեմ կարող այլ մեկնաբանություն տալ:
ВЦИОМ-ի տվյալներով՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը դրական է գնահատել Հայաստանում հարցվածների շուրջ 77 տոկոսը. «Ազատություն»
Ըստ ռուսաստանյան հեղինակավոր կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքների, հայաստանցիների շուրջ 78 տոկոսը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, իսկ ամեն երկրորդի (հարցվածների շուրջ 51 տոկոսի) կարծիքով, իրավիճակը վատացել է հատկապես վերջին տարիներին։ Հայաստանցիների գերակշիռ մասը՝ շուրջ 72 տոկոսը մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նման եզրակացության են հանգել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) փորձագետները՝ անցկացրած հարցման արդյունքում։
Վարդան Բոստանջյանը բորբոքվեց, երբ Ծառուկյանի տուկի թելի մասին հիշեցրին
Այսինքն, մնացածը ուժեղ քաղաքական գործիչ են, հա՞, որոնք խաբում են, որոնք ոչինչ չեն անում, որոնք պետության հաշվին ճոխ ապրում են: Նրանք քաղաքական գործիչներ են, այդպիսի՞ քաղաքական գործիչներ եք ուզում, գնացեք այդպիսի քաղաքական գործիչներին ընտրեք: Ուրեմն էն մարդը, որ երկրի համար անում է մեծ գործ՝ էդ մասին չեք խոսում, տուկի թելից եք խոսում:
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խոշոր հողագործների հետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին հանդիպել է հանրապետության խոշոր հողամշակներին՝ քննարկելու հատկապես գարնանացանի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ներկայացրել է աշնանացանի արդյունքները և գարնանացանի համար ստացված հայտերի տեսակները: Իր դժգոհությունը հայտնելով գարնանացան մշակաբույսերի ընտրության և առկա ծավալների վերաբերյալ՝ կառավարության ղեկավարը հորդորել է խոշոր հողօգտագործողներին ընդլայնել շուկայում առավել պահանջարկ
Փողոցում անձեռոցիկ վաճառող երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու, իսկ նրա մորը վիրավորելու համար ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի
Ամիսներ առաջ news.am լրատվական կայքում հրապարակում եղավ այն մասին, որ փողոցում անձեռոցիկ վաճառող անչափահաս երեխային ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել, ինչից հետո երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել՝ բժիշկների փոխանցմամբ՝ վախեցած լինելու պատճառով: Համաձայն լրատվական նյութի՝ երեխայի մայրը՝ Մանուշ Շահբազյանը, հայտնել է նաև, որ ոստիկանության բաժնում աշխատակիցներն իրեն ծաղրել են և վիրավորական արտահայտություններ հնչեցրել իր
ՕՐՕ-ի ծրագրով բիզնեսին խոչընդոտողը՝ պետական հանցագործ, իսկ բիզնեսով զբաղվողը հայրենասեր կդիտարկվի
Նախընտրական այս շրջանում խոստումների տեղատարափ է. դաշինքներն ու կուսակցությունները փորձում են մեկը մյուսից ամպագոռգոռ ծրագրեր ներկայացնել, փորձում են հավատացնել, թե՝ այ, եթե մեզ ձայն տաք՝ երկիրն անմիջապես կզարգացնենք, տնտեսությունը կաճի, ու «դրախտում» կապրեք: Այս տեսակ հեքիաթային ծրագրերից է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքինը: «Առանց տնտեսական ժողովրդավարության չկա ոչ միայն կենսամակարդակի աճ, այլ նաեւ քաղաքական ժողովրդավարություն»,- սա դաշինքի,
«Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին
Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան: Կտրվի
Մրցավազք 2017. Քանի կին կհատի եզրագիծը խորհրդարանական ընտրություններին
Այսօր աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ պատգամավորը կին է, իսկ Հայաստանում խոսքը գնում է միայն տասից մեկի մասին: Նույնիսկ այդ ավելի քան համեստ արդյունքին հնարավոր է եղել հասնել Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտաների շնորհիվ: Այլ հարց է, թե որքանով են դրանք եղել արդյունավետ: Խնդիրն առավել քան արդիական է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: «Ջենտլմեններ կան, տեղ չկա…»
«Մարզերի շատ երեխաներ մանկապարտեզ չեն գնում, քանի որ ծնողները գումար չունեն». ՀՎԿ թեկնածու Մարիաննա Ֆրունջյան
«Հիմա փորձելու ենք այդ ծրագիրն ուղղորդել դեպի մարզեր, որպեսզի վերջիններս էլ օգտվեն այդ ծառայություններից»,-ասում է հոգեբան-թեկնածուն
Երևանում աղմկահարույց ինքնասպանությունից առաջ 41-ամյա դասախոսը իրեն ունեզրկելու մեջ մեղադրել է ՀՀ առաջին նախագահի եղբոր տղային և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներից մեկին. shamshyan.com
Մարտի 7-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում 41-ամյա կնոջ ինքնասպանության վերաբերյալ, ում մոտ հայտնաբերվել էր նամակ-երկտող ՝ուղղված հարազատներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ինքնասպանություն գործած կինը եղել է բարձր ինտելեկտի տեր անձնավորություն, մտավորական է եղել և երկար տարիներ դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում, ինչպես նաև Հայ-Ռուսական սլավոնական համալսարանում՝ արաբերեն։ Ինքնասպանությունից շաբաթներ առաջ
Արմեն Ամիրյանը Հրանուշ Հակոբյանի հետ խմելու մասին. «Հո ջրով չէինք շնորհավորելու»
Մշակույթի նախարարը գոհ է գործընկերոջ հետ «սահմանի» քանդումից
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հրապարակային կոչը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին
Մամուլի հաղորդագրություն Երևան, 9-ը փետրվարի, 2017թ․ – Այսօր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել ընտրական իրավունքի պաշտպանությանը և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացների անցկացմանը, դիմել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին՝ կոչ անելով միավորել ջանքերը ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում: 2017թ. ապրիլին խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդը» հանդես է
Աղվան Վարդանյան. «Իրենց առաջարկած տարբերակով որ գնացինք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու» (Տեսանյութ)
«Մարդիկ կան՝ գալիս- ասում են հիմնական նպատակները, խաղում են ժողովրդի զգացմունքների վրա՝ մեր երեխաները կզոհվեն, մենք գնանք խաղաղություն հաստատենք, քիրվայություն անենք: Բայց ինչի՞ հաշվին, ժողովուրդ ջան: Էդ իրենց առաջարկած տարբերակով որ գնացինք, պատերազմում ավելի մեծ կորուստներ ենք ունենալու, հասնելու են մինչեւ Զանգեզուր, հասնելու են մինչեւ Վարդենիս»,- այսօր ՀՅԴ-ի քարոզարշավի ընթացքում Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի բնակիչների
Դպրոցի տնօրենը զրպարտություն է համարում, հերքում է, իսկ երեխաները շարունակում են դասերը՝ անմարդկային պայմաններում
Ավելի քան մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքի բնակիչ Բ. Սարգսյանի ահազանգի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի անբարեկարգ վիճակի և ջեռուցման հարցով: Ինչպես նշել ենք դրա վերաբերյալ մեր նախորդ հրապարակմամբ, Բ. Սարգսյանը Կազմակերպություն ներկայացրած իր դիմումում հայտնել էր, որ դպրոցի անբարեկարգ վիճակը և
Պարգեւատրված ուսուցչուհին նույնիսկ տուն չունի, որ սերնդին կրթելու համար ոչ թե փողոցից, այլ իր տանից գնա աշխատանքի
«Ձեր ընտանիքի կարգավիճակը չի համապատասխանում հիպոթեքային վարկի պահանջներին». սա հիպոթեքի վարկավորում անող բանկերի ու կազմակերպությունների պատասխանն է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչ Աստղիկ Մարգարյանի ընտանիքին: Նրանք անօթեւան են, տուն չունեն: Ուսուցչուհու աշխատավարձով ապրող այս ընտանիքին որեւէ կազմակերպություն վարկ չի տրամադրում: 75 հազար դրամ աշխատավարձով մեր երկրում նույնիսկ կիսաթանկարժեք հեռախոս չես կարող ապառիկով գնել, էլ
ՀՔԾ-ում ստեղծվել է ընտրախախտումների մասին ահազանգերին արագ արձագանքման խումբ
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումների և ստացված ահազանգերի ուսումնասիրման, վերլուծության, դրանց հիման վրա նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, դրանցով նախաքննության կատարման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցությունը համակարգելու նպատակով` 2017 թվականի մարտի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության
Հայաստանի հավաքականը 85-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Մարտի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով և զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: 1. Արգենտինա – 1644 միավոր 2. Բրազիլիա – 1534 3. Գերմանիա – 1443 4. Չիլի – 1389 5. Բելգիա – 1379 6. Ֆրանսիա – 1318 7. Կոլումբիա
«ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից». Արաբկիրից մեկնարկեց «Ազատ դեմոկրատների» քարոզարշավը (Տեսանյութ)
Շրջայցի ընթացքում կուսակցության թեկնածուները քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին
Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագիրը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի
Մշակույթի նախարարը՝ Սահակ Պողոսյանին. «Քանի կոնցեպտը չկա, դրա մասին խոսելը առնվազն ոչ պրոֆեսիոնալ եմ համարում»
Արմեն Ամիրյանը պատասխանում է արվեստագետի քննադատությանը
Լեզգիներին վտարում են Ադրբեջանի հյուսիսային շրջաններից
Ադրբեջանի Գաբալայի շրջանում լեզգիներին վտարում են. նման սցենար նախկինում ծավալվել է նաև Ուջարի շրջանում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Դերբենտ» կայքը, ադրբեջանական իշխանությունները ոչխարաբուծությամբ զբաղվող ագարակատերերից ստիպողաբար վերցնում են արոտավայրերը, որոնց վրա նախատեսում են բամբակ աճեցնել: Տեղեկատվության համաձայն՝ նրանք, ովքեր փորձում են ընդդիմանալ, բռնաճնշումների են ենթարկվում: Իշխանություններից դժգոհ գյուղի բնակիչները մարտի 6-ին իրենց խնդիրները լուծելու համար
«Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ակտիվացմամբ». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի գլխավորած պատվիրակությանը: «Այս տարի լրանում է հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մեր բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, բայց մենք շահագրգռված ենք էլ ավելի ակտիվացնել դրանք և նոր որակ հաղորդել»,- ողջույնի խոսքում ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, կարևորել
«Մահափորձի գործով» Իջեւանում բանի տեղ չէին դրել ԱԺ պատգամավորի երաշխավորագիրը
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Ռ. Երիցյանը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա հաստատված է համարել Գագիկ Ալավերդյանին, Արտակ Մանուչարյանին, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյաններին առաջադրված մեղադրանքը: Գ. Ալավերդյանը մեղադրվել էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ` տուժող Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրան առեւանգելու համար: Հովհաննես Ղալթախչյանին, բացի առեւանգոււմից,
Հայաստան կժամանեն վիրտուոզ երաժիշտներ. մեկնարկում է Music Drive երևանյան միջազգային փառատոնը
Արա Խզմալյանը հիշեց, թե ինչպես էր տարիներ առաջ Մատենադարան այցելած Յան Գիլանը կես ժամ շարունակ կլանված լսում Վահան Արծրունու՝ միջնադարյան շարականների մշակումները:
Գյումրու սևամորթ ֆուտբոլիստները թատրոնի տեսահոլովակում կատարում են «Հոպ ջան Լեննագան» երգը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Թատրոնի միջազգային օրվան նվիրված տեսահոլովակի նկարահանմանն այս տարի մասնակցել են նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կազմում խաղացող երեք սևամորթ ֆուտբոլիստները՝ Սոլոմոն Իմե Ուդոն՝ Նիգերիայից, Ումարու Կաինան՝ Կամերունից և Մուհամեդ Կաբան՝ Կոտ դ՛իվուարից։ Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը պատմեց, թե ինչպես է ծնվել նրանց տեսահոլովակում նկարահանելու գաղափարը։ «Ամեն տարի
Արծվիկ Մինասյանը ընտրակաշառք բաժանողի անուն չի տա, փաստեր չունի
Արծվիկ Մինասյանը երկուշաբթի օրվանից արձակուրդում կլինի, որ ընտրություններով զբաղվի
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները հետևյալ հիմնական ցուցանիշներով. • 2016թ. -ին Բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը 2015թ.-ի համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում, • Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչև 13%։ Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական
Իվետա Տոնոյանի պատասխանը Տիգրան Մուկուչյանին` «Գագիկ Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնել»
«Այո, բազմաթիվ մարդիկ Տավուշի մարզում, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, տարբեր հարցերով և խնդրանքով են դիմել Գագիկ Ծառուկյանին, սակայն որևէ մեկին կոնկրետ որևիցե բան չի տրամադրվել: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու ապրիլի 2-ի ընտրություններից հետո»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի խոսնակ, դաշինքի ցուցակում ընդգրկված
ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-հունական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ են զարգանում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 9-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլայոս Կոձիասին: Ողջունելով նախարարին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները, պատմական ընդհանուր անցյալը եւ հոգեւոր ու մշակութային արժեքների ընդհանրությունը: ԱԺ նախագահը, հիշատակելով 1996 թվականին Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, իր երախտագիտությունն է հայտնել


















































