Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյան. «Մենք անդունդի եզրին կանգնած ենք»
Ծառուկյանը դժգոհեց վարկերի բարձր տոկոսադրույքներից
Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիր քաղաքի վաստակաշատ ուսուցչուհու
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Էջմիածնի մարզադպրոցի շինհրապարկում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տարբեր մարզաձևերի համար նախատեսվող մարզադպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2015 թվականից և նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին: Ծրագրի իրականացման նպատակով պետական միջոցներից հատկացվել է 500 մլն դրամ: Նախատեսվում է մարզադպրոցին կից կառուցել նաև ֆուտբոլի մարզադաշտ:
Կարեն Կարապետյանն անեկդոտ պատմեց, Վիգեն Սարգսյանը` հեգնեց. (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀԿ-ի քարոզարշավը Արմավիրում
«Ինչպես Վազգեն Սարգսյանի անվտանգությունն ապահովեցիր, այնպես էլ հայ ժողովրդի անվտանգությունը կապահովես». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ի «անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսի մասին
Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Այսօր Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի և առաքելության քաղաքական պատասխանատու Դանիելա Դիակոնուի հետ: Քննարկվեց Հայաստանում նախընտրական իրավիճակը, Ընտրական փոփոխված օրենսգրքով նախատեսված վերահսկման մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը: Լևոն Զուրաբյանը և հանդիպմանը մասնակցող Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը ներկայացրեցին ստեղծված
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն կարող է առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել
Փարիզում կայացել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները
Հաջողության բանաձևը կանանց տեսանկյունից
Ասում են՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում էլ ավելի հաջողակ կին է կանգնած: Այսօր մեկնարկում է կանանց մեկամսյակը: Մեկամսյակը սկսենք` խոսելով կանանց մասին: Այստեղ կանայք են, որոնք ունեն տարբեր հաջողության բանաձևեր և կիսվել են մեզ հետ այդ բանաձևերով՝ պատմելով իրենց կյանքի պատմությունները` մեկը մեկից տարբեր, բայց շատ հետաքրքիր և ուսուցանող: ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ՝ ՔԱՂՑՐ Է
«Ազգ-բանակն» ընդլայնելու է ազատամարտիկի, հողագործի, շինարարի ու զինվորի ներգրավվածություն բանակի առօրյային
ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ազատամարտիկներին
«Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծում». Խոստանում են «Ազատ դեմոկրատները»
Կուսակցությունը խոստանում է սփյուռքի փողերը բերել Հայաստան, Իրան-Հայաստան երկաթուղու հարցը լուծել, Իրանից գազ բերել ՀՆԱ-ն ավելացնել
«Եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետական ախպերներ, բա էլ ինչն եք ուզում փոխել». Արամ Սարգսյանի քննադատությունը
«ՀՀԿ-ի Հայաստանն այնքան է հեռու իրական Հայաստանից, որքան Տեր- Պետրոսյանի ու Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները իրենց իրական պատկերներից»
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին առկա է մառախուղ: ԱԻՆ
Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում հանդես է եկել զեկույցով: Նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդրողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականությամբ մասին:
«Կողմնորոշվեք` ում եք ընտրում». Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյանը հիշեց 1992 թվականին գրած իր հոդվածը` կռված տղաների մասին
Վազգեն Սարգսյանը ոտքով քանդել է իրենց տան պատը՝ ասելով. «Իմ ընկերները ապրելու տեղ չունեն»
Արամ Սարգսյանը համեմատում է ներկայիս նախարարների պահվածքն ու ունեցվածքը Վազգեն Սարգսյանի ժամանակվա հետ Սպարապետ Վազգեն Սարգսյանը մինչեւ 92-ը անձնական մեքենա չի ունեցել: Նա իր առաջին մեքենան 92-ին նվեր է ստացել Աթենքից՝ Վարուժան Գնունուց, որը ՀՀ գալով՝ զարմացել է, որ սպարապետի պես մարդը իր անձնական մեքենան չունի: «Առավոտի» հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Ելք» դաշինքի անդամ
«Վարսավիրանոցներում իշխանության թեկնածուներն այսօր մազեր են սարքում, ասում են` մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք». Էդմոն Մարուքյան
«Ելքի» քարոզարշավը` Մոսկվա կինոթատրոնի շենքի դիմաց
Ոստիկանները քանի հատ «ժիմ» պետք է անեն, որ քննությունը հաղթահարեն
Որ վարժությունից ինչքան պետք է հանձնեն ոստիկանները, որ 20 բալ հավաքեն
Սուրիկ Խաչատրյանը չի ընդունում Վազգեն Սարգսյանի քննադատությունը Սիսիանի մասին. (Տեսանյութ)
Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն է տեղադրվել, որտեղ Վազգեն Սարգսյանը մտահոգություն է հայտնում, որ զինապարտները մասսայաբար փախչում են. «Եթե նշված ժամկետում շրջաններում իրենց պահեստազորի գումարտակները չկազմավորեն, որոնց մենք պահելու ենք ե՛ւ զենքով, ե՛ւ զինամթերքով, ամեն ինչով՝ օրինական կարգով, եթե չկարգավորվեն՝ ես շրջաններից կհանեմ այն զորամիավորումները, որոնք կան, եւ թող իրենք իրենց
ՀՀ նախագահը՝ Փարիզի քաղաքապետին. «Տիկի՛ն քաղաքապետ, մենք երջանիկ կլինենք, եթե Դուք հաջորդ տարի այցելեք Երևան»
Փարիզում լինելով՝ հասկանում ես, թե ինչու Հայոց ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր հայեր նախընտրեցին Ֆրանսիան ու ֆրանսիականը: Այստեղ առևտուրն անգամ արվեստ է, իսկ արվեստը՝ կենսակերպ:
Հայաստանում տոն է, Փարիզում աշխատանքային օր՝ նաև կանանց համար
ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, և մեր խնդրանքով , մանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ : -Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան
ՊՆ չի առարկում, որ տղան դպրոցն ավարտի՝ նոր բանակ զորակոչվի
Վահե Սահակյանին բանակից ազատեցին. դպրոցական է
Մարտի 8. ծաղիկների ու մեկօրյա ժպիտի փոխարեն պահանջեք իրավունքներ
Նյու Յորքի կին փոխքաղաքապետի խորհուրդը Հայաստանի կառավարությանը Նյու Յորքի փոխքաղաքապետ, տնտեսական զարգացման պատասխանատու, աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Ալիսիա Գլենը, Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս. «բոլոր ծրագրերում առանձնացնել ու ներգրավել կանանց». «Եթե հատուկ ծրագրերով չներգրավեք ու չաջակցեք կանանց աշխատաշուկայում, ձեր կառավարությունը զարգացման լուրջ հեռանկարների ակնկալիք չի կարող ունենալ»,- «Առավոտ»-ի հետ կարճ ու շտապ զրույցում ասում է
Պարզ դարձան «Գյուղմթերքի հերոս կին 2017» մրցանակաբաշխության հաղթողները
«Այս մրցանակաբաշխությունը ևս մեկ առիթ է գնահատելու և արժևորելու հայ կնոջ` առավել ևս գյուղատնտեսությամբ զբաղվող կնոջ դերը մեր կյանքում»,- «Գյուղմթերքի կին հերոս 2017» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Մրցանակաբաշխությունը իրականացվում է 2011 թ-ից Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից: Նրա խոսքով մեր հանրապետությունում գյուղատնտեսության մեջ ներգրավվածների ավելի
«Լիքը վարկեր առանց հարկեր» կարգախոսն ավելի մեծ դիվիդենդներ կբերեր ցանկացած քաղաքական ուժի
Եթե շարքային անցորդներին առանց կուսակցության անունը նշելու կարգախոսները գրենք տանք, ապա որեւէ մեկը չի կարող ասել, թե որ կարգախոսն ում է պատկանում, քանի որ դրանք միանման են: Այս կարծիքին է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: PR-ի մասնագետը «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով կուսակցությունների կարգախոսները՝ ասաց, որ այս ընտրություններին բոլորի կարգախոսը սա է` «Ընտրեք մեզ
Երաժշտական ողջույնների շարքում գերիշխողն երևանյան, ինչպես նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գովերգող ստեղծագործություններն են եղել
Երևանում տիրող գարնանային գեղեցիկ այս տոնի տրամադրությունը Երևանի քաղաքապետարանը նշանավորել է նաև բացօթյա համերգային ծրագրերով, որոնց ընթացքում պարբերաբար հնչել են կանանց և աղջիկներին ուղղված տոնական շնորհավորանքներ: Հյուսիսային պողոտայի միջնամասի հատվածում անցորդներին ողջունել են «Օպերա Վիվա», «Դիքսին Երևան» և «Նեմրա» երաժշտախմբերը: Իսկ Աբովյան փողոցին հարակից հատվածի անցորդ կանանց և աղջիկների ուշադրությունը գրավել են «Սերենադ» և «Բենդ»
Զինվորականների անակնկալը՝ գյումրեցիներին
Այսօր Գյումրու Ռիժկովի անվան ճեմափողոցում զինվորականները կանգնեցնում էին քաղաքի այս հատվածով անցնող բոլոր կանանց ու աղջիկներին և ծաղիկներ նվիրում։ Ի դեպ, ծառայակից ընկերներն էլ զուգահեռ հասցնում էին նաև լուսանկարել այդ պահը։ Նկատենք, որ պատգամավորության թեկնածուների շտաբներն էլ բավական ակտիվ էին, ծաղիկներով ծանրաբեռնված մեքենաներ տեսանք մի քանի շտաբների դիմաց, սակայն, ամենահաճելին ու, բնականաբար, անշահախնդիրը հայրենիքի պաշտպանների
Ֆիննախը պայման է դրել
Լաբորատորիան կտան Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ին:
Լրագրողներ, մեզ սպառնում է 200.000-500.000 ՀՀ դրամ վարչական տուգանք
Զրուցակցիս դիտարկմամբ, օրենքի տառացի մեկնաբանությամբ՝ լրագրողին նախկինի պես թույլատրվում է անձնական տվյալ հրապարակել, եթե դա պայմանավորված է հանրային շահով, բայց մինչեւ դա անելը լրագրողը պետք է ծանուցի սուբյեկտին եւ ստանա նրա համաձայնությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ ծանուցի գործակալությանը։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին զուգահեռ «Տեղեկատվության մասին» օրենքը փոքր-ինչ կարգավորել էր լրատվամիջոցների տեղեկություն ստանալու կարգը, պատասխանատվության
Քարակերտում Կարեն Կարապետյանին սիրո խոստովանություն արեցին. (Տեսանյութ)
«Երբեմն մարդիկ մտածում են, թե մենք գալու ենք ամեն ինչ անենք, դզենք, սարքենք, իսկ իրենք քամակները աթոռից չեն պոկելու, էդպես չի լինելու»
Էդմոն Մարուքյան. «Այդ ուղերձը նրանց փոխանցված է, որ նայեք, հանկարծ չփորձեք այլ ուժի օգտին քվեարկել» (Տեսանյութ)
Այսօր «ԵԼՔ» դաշինքը Վանաձորում կազմակերպել էր քայլերթ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դաշինքի Վանաձորի կենտրոնական գրասենյակից մեկնարկած քայլերթը, որը կրում էր «Մի՛ վախեցիր» խորագիրը, նպատակ ունի վերացնել վանաձորցիների շրջանում ստեղծված վախի մթնոլորտը: «Քանի որ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, եւ գիտենք, որ որոշակի վախի մթնոլորտ կա՝ Վանաձոր քաղաքում, մարզում
Արվեստագետը ՀՀԿ ծրագրում «ցեխավիկների ինստիտուտի» մասին
Քանի որ մշակույթի նախկին եւ ներկա նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ական են, Aravot.am-ը արվեստագետ Սահակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀԿ- նախընտրական ծրագրի մշակութային հատվածի վերաբերյալ, որտեղ մասնավորապես խոսվում է մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակման, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և


















































