Օրվա լրահոսը

Արվեստագետը ՀՀԿ ծրագրում «ցեխավիկների ինստիտուտի» մասին

Քանի որ մշակույթի նախկին եւ ներկա նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ական են, Aravot.am-ը արվեստագետ Սահակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ՀՀԿ- նախընտրական ծրագրի մշակութային հատվածի վերաբերյալ, որտեղ մասնավորապես խոսվում է մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակման, դրամաշնորհային ծրագրերի իրականացման և

Արմավիրում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածուն զոհված զինվորի մայր է. Շմայսին ու Նովոյին խոստանում է հաղթել խաղաղությամբ

«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը, իմ համոզմամբ, բերելու է նրան, որ այլեւս երբեք ոչ մի անգամ սահմանում, դիրքերում չի լինի անմեղ զինվորների թափված արյուն, չի լինի մայր, որը ողբում է իր որդու կորուստը, այն, ինչ ես զգացել եմ իմ մաշկի վրա: Երբեք չեմ ցանկանա ոչ մի մարդու՝ նույնիսկ հաշվի չառնելով նրա ազգությունը:

«Մեզ տեղ չեն տալիս, մենք այդ տեղը վերցնելու ենք». Հեղինե Բիշարյան

«Դրա համար լավ պայքարեք, մտե՛ք ամեն տուն». Բիշարյանի հորդորը կուսակիցներին

Մարտի 8-յան անակնկալ` Երևանի կին վարորդներին

Կանանց միջազգային տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից հաճելի անակնկալ է մատուցվել նաև կին վարորդներին: Մայրաքաղաքի փողոցների հատման վայրերում և խաչմերուկներում լուսանցային կարմիր ազդանշանի ժամանակ երիտասարդները կին վարորդներին նվիրել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Նախաձեռնության ակամա շահառուն դարձած կին վարորդները նշել են, որ անակնկալն իսկապես հաճելի էր ու իրենց երախտագիտությունն են փոխանցել Երևանի քաղաքապետարանին՝ տոնական օրն

«Շատ եք նեղում մեզ, բայց մենք միայն ուրախանում ենք». Զուրաբյանը՝ կանանց (Տեսանյութ)

Զոյա Թադեւոսյանի խոսքերով՝ կանայք պետք է կյանքի կոչեն այնպիսի ծրագրեր, որոնք հայ մարդուն կթողնեն հայրենիքում:

Պատգամավորի կազմաբանություն եւ ընտրություններում պատահականությունների բացառում

ԱԺ պատգամավորը միջակի տիպն է, որ հայտնվել է բարենպաստ պայմաններում եւ թվում է ուժեղ: Նրա մոտ ունեցվածքի պոչն անգամ չի պակասում, ինչը որոշակի օրինական պաշտպանվածության գոյաձեւ է: Նրա առաքինությունները հուսահատեցուցիչ են, որովհետեւ պետք է անընդհատ ու տարբեր կերպ ճնշի հասարակության կասկածներն իր անպատվությունը ծածկելու համար: Սա արդեն այլասերման տանող ոչ բնականոն դարձած վիճակն է: Ինչը

Կարեն Կարապետյան. «Երկար ճառ չեմ ասում, որ չասեք տոնը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց գնաց» (Տեսանյութ)

«Լինելով էներգետիկ քաղաք`ձեր դահլիճը ցուրտ ա»,- այսօր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տան դահլիճում տեղական իշխանություններին նախատեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, համատեղել էր աշխատանքային եւ քարոզարշավային այցերը`Արմավիրի մարզում: Մեծամորի քաղաքապետն էլ արդարացավ. «Եղանակից ա»: «Երկար ճառ չեմ ասում, որ չասեք տոնը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց գնաց»,- ասաց վարչապետը եւ

«ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն Ապարանում ստիպված են ընտրակաշառք բաժանել, որովհետեւ խոսքին տեր չեն կանգնել». Գեւորգ Գեւորգյան (Տեսանյութ)

«Խոստացել էին գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, շինարարություն անել, բայց ոչ մեկը չեն կատարել»,-դժգոհում է թեկնածուն

Ժոզե Մոուրինիոն քննադատել է Ռոստովի «Օլիմպ 2» խաղադաշտի խոտածածկը

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ժամանել է Ռոստով եւ հասցրել ծանոթանալ «Օլիմպ 2» ստադիոնի խոտածածկին, որի որակից Ժոզե Մոուրինիոն անչափ դժգոհ է: Պորտուգալացին ТАСС-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Հնարավոր չէ սա խաղադաշտ անվանել: Այսպիսի վիճակի մենք հանդիպել էինք Չինաստանում եւ այն ժամանակ չեղարկեցինք հանդիպումը: Ինչ այսօր տեսանք այստեղ, աներեւակայելի է»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ fc-rostov.ru-ի

Հաճելի անակնկալ՝ Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին

Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներից անմասն չի մնացել նաև Մետրոպոլիտենը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մետրոպոլիտենում երթևեկող կանանց և աղջիկներին գնացքների վագոններում և կայարաններում մատուցվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբերի տեսքով անակնկալներ: Բոլոր կանայք և աղջիկներն, անշուշտ, ստացել են նաև գեղեցիկ ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Ներկաները խոստովանել են, որ գեղեցիկ այս նախաձեռնությունն իսկապես հեքիաթային

«Ես կանանց ազդեցության տակ եմ գտնվում միշտ». Արթուր Բաղդասարյան

«Ես նստած եմ երկու կանանց միջեւ, երկուսն էլ թելադրում են տարբեր գաղափարներ». ՀՎԿ առաջնորդ

Սահակ Պողոսյանը՝ մշակույթի նախարարին. «Արվեստը չպետք է վերածել Դիսնեյլենդի»

Ըստ արվեստագետի, խորհրդային շրջանի քանդակները ջրի տակ իջեցնելու գաղափարը ծաղր է հեղինակների նկատմամբ: Արվեստագետ Սահակ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որտեղ անդրադարձել էր նախարարի՝ խորհրդային շրջանի քանդակների ստորջրյա թանգարան ստեղծելու ցանկությանը: Արվեստագետը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ծաղրելու Մերկուրովի, Չուբարյանի, Գյուրջյանի ու մյուսների արվեստը եւ վերածել էժանագին

Մարտի 8. գարնանային Երևանի տոնական գույները

Վերջին տարիներին ձևավորված հաճելի ավանդույթի համաձայն՝ Կանանց միջազգային օրը Երևանը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին դիմավորում է տոնական հանդերձանքով: Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներ ձևավորվել են գեղարվեստական հետաքրքիր լուծումներով՝ գարնանային ջերմ գույներ ու յուրօրինակ տրամադրություն հաղորդելով Երևանին ու մայրաքաղաքի փողոցներով շրջող կանանց:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Հռետորաբանություն եւ ճոխ խոստումներ կուսակցությունների ծրագրերում

Պաշտոնական քարոզչության մեկնարկն արդեն տրված է, եւ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, օրինակ, իր ծրագրի կրթական հատվածում նշում է, թե իրենց երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է, եւ սա այն դեպքում, երբ այս կուսակցության ցուցակում կան այնպիսի թեկնածուներ, որոնց ինտելեկտուալ մակարդակը հաճախ է քննարկվում մամուլում: «Մեր խնդիրն է

«Մենք սխալ էինք». Արամ Մանուկյանը պատմում է, թե ինչպես է ՀՀՇ-ն Մարտի 8-ը տոների շարքից հանել ու ափսոսացել. (Տեսանյութ)

90-95 թթ, երբ պատգամավոր էի, իմ նման մի քանի ընկերների հետ օրենքի նախագիծ ներկայացրինք ու Մարտի 8-ը հանեցինք: Այն տոների շարքից դուրս եկավ, բայց հետո ժամանակը եկավ, ապացուցեց, որ մենք սխալ քայլ ենք արել, ես հիմա ընդունում եմ ամբողջությամբ: Անկեղծ ասած, էն ժամանակ՝ դպրոցական ժամանակ էլ ամաչում էի, որ Մարտի 8-ին էի ծնվել: Գիտեի դա ամոթ է, հետո մի քիչ հասունացա, հասկացա, որ դա ունի մի հրաշք առավելություն:

Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, Նախագահ Սարգսյանը այն լավ առիթ և հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները

«Մենք միշտ կողմնակից ենք եղել գենդերային հավասարությանը». Արթուր Բաղդասարյան

ՀՎԿ առաջնորդը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի՝ կանանց վերաբերող դրույթները

«7 շրջանների հանձնում. ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն նույն հարթության վրա են». Արա Պապյան

Ադրբեջանին կանխելու միակ կանխիչ քայլը պատժիչ գործողություններն են:

«Սփյուռքը ուղղակիորեն չպիտի աջակցի այս կամ այն քաղաքական ուժին»

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ էր արել Սփյուռքին՝ մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները: Սփյուռքի արձագանքի մասին խոսեցինք Եվրոպայի հայերի համագումարի նախագահ, գրող, հրապարակախոս Կարո Հակոբյանի հետ: – Ինչպե՞ս կարձագանքեք վարչապետի՝ Սփյուռքի հայերին ուղղված կոչին: – Վարչապետի այս կոչը բովանդակությամբ նման է այն նույն կոչերին, որ արել են Հայաստանի այլ

Բարձրաստիճան հոգևորականը քննադատում է իշխանությանն ու քաղաքական ուժերին (տեսանյութ). «Ա1+»

«Հայաստանում իշխանությունը կաշառքով է ընտրվում»,-«Ա1+»-ին ասում է Մայր Աթոռի Կարգապահական և շնորհաբաշխման հանձնաժողովի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը.«Ձևական ընտրությունը եղել է,ու շահել են»։ Դամասկոսի և Հունաստանի թեմերի երբեմնի առաջնորդը չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Հետևում է անկախացումից հետո այստեղ ստեղծված իրավիճակին։ Արձանագրում է՝ գաղջ մթնոլորտը ոչ մի կերպ չի առողջանում։ Դրան խանգարում է կնճիռների չհարթումը, դիցուք՝

Սարգսյան․ Այն, ինչ ասում է Ալիևը, շանտաժ է, ոչ թե փոխզիջում. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանի նախագահը կոչ է անում Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում: «Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը: «Նա ասում է,

Ռուսաստանի շահը չի՞ խանգարի. ինչպե՞ս է «ԵԼՔ»-ը կառուցելու հայ-իրանական երկաթուղին (Տեսանյութ)

«Ամեն ինչ բանակցություններից է կախված, քաղաքական ռիսկեր կան»,-նշում է դաշինքի թեկնածու Տիգրան Ավինյանը

Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի կազմում մեկնել է Ռոստով

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» 20 ֆուտբոլիստներով մեկնել է Ռոստով, որտեղ վաղը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումում կհյուրընկալվի տեղի «Ռոստովին»: Ժոզե Մոուրինիոն, թեեւ ավելի վաղ հայտարարել էր, թե Հենրիխ Մխիթարյանին վնասվածքից հետո խաղադաշտում սպասում է Անգլիայի գավաթի խաղարկության «Չելսիի» հետ կայանալիք խաղում, սակայն Հայաստանի ազգային հավաքականի ավագին ընդհանուր կազմ ընդգրկել ավելի վաղ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Спорт-Экспресс-ի

«Ես հասկացա, որ ամեն օրը, որ տրվում է ինձ, պետք է ապրել սիրով լեցուն…»

-Ես խոստացել էր , որ եթե Աստված հնարավորություն տա շարունակել կյանքս, ապա ես իմ կյանքի և ունակությունների մեծ մասը կնվիրեմ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղին առնչված մարդկանց սատար լինելուն,- ասում է Սուսաննա Սերոբյանը:

Կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև Հյուսիսային պողոտայում ձևավորված ևս 2 ծաղկային տաղավարներից

Երևանում թևածող տոնական մթնոլորտն ավելի ջերմ են դարձրել Հյուսիսային պողոտայում ձևավորված ծաղկային տաղավարները: Ծաղիկներից ու տոնական բացիկներից զատ, կանանց ու աղջիկներին երգեր են ձոնել նաև հեղինակ-կատարողները: Անցորդ կանանցից ոմանք նաև ձայնակցել են կատարողներին` էլ ավելի տոնական դարձնելով մթնոլորտը: Շնորհավորելով ու բարեմաղթանքներ հղելով միմյանց` կանայք նաև շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` հերթական գեղեցիկ անակնկալի և կանանց

Մեծահասակ եւ պատանի ծանրորդները մարզվում են միասին

Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո Հայաստանի ծանրամարտի մեծահասակների եւ պատանիների հավաքականները երեկ մեկնել են քաղաք Աբովյան: Նրանք շարունակում են նախապատրաստվել ապրիլի սկզբին Սպլիտում կայանալիք մեծահասակների Եվրոպայի եւ նույն ժամանակահատվածում Թաիլանդում անցկացվելիք պատանիների աշխարհի առաջնություններին: Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հավաքներին մեծահասակների հետ միասին հրավիրել է նաեւ պատանիներին, որպեսզի համատեղ

«Աստծուն չեմ տեսել, բայց հավատում եմ, իսկ ընտրակաշառք ոչ բաժանող եմ տեսել, ոչ էլ վերցնող». Բախշյան (Տեսանյութ)

«Հասարակությունը սոցիալապես անապահով է, բայց ճիշտ է կողմնորոշվելու եւ ընտրելու այն քաղաքական ուժին, որին վստահում է»,-համոզված է «Ազատ դեմոկրատների» թեկնածուն

ՀՀԿ Լոռու մարզի նախընտրական շտաբի ղեկավար, մարզպետ Արթուր Նալբանդյանը քարոզարշավով զբաղվելու է աշխատանքից հետո

ՀՀԿ Լոռու մարզի նախընտրական շտաբը գլխավորում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Aravot.am-ի հետ զրույցում մարզի ղեկավարն ասաց, որ ինքը չի պատրաստվում ժամանակավորապես դադարեցնել մարզպետի իր լիազորությունները, եւ արձակուրդ վերցնել՝ կուսակցական աշխատանքներն իրականացնելու համար: «Ես կարծում եմ, որ արձակուրդ չեմ գնա: Իսկ շտաբային աշխատանքների հետ կապված, ես կաշխատեմ շաբաթ-կիրակի օրերին, իսկ աշխատանքային օրերին՝ ժամը 6-ից հետո:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031