Օրվա լրահոսը
Մհեր Սեդրակյանի որդին ազատվեց աշխատանքից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Սամվել Սևադա. «Հայկական կինոյում արդեն շարժ կա»
«Մոսկվայում ես ֆիլմեր եմ նկարել այնպես, ինչպես դա կաներ պրոֆեսիոնալ ռեժիսորը, իսկ Հայաստանում նկարել եմ իմ մասին, մեր իրականության մասին, որտեղ ավելի ուժեղ եմ ինձ զգում»,-նշում է երիտասարդ ռեժիսոր Ասպետ Շերմազանյանը: Փետրվարի 28-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեցին Շերմազանյանի երեք կարճամետրաժ ֆիլմերը: Առաջին երկուսը կրիմինալ կոմեդիաներ էին՝ «Ամնեզիա» և «Մի գողացիր»: Այս ֆիլմերը մոսկովյան իրականության մասին են.
Պատերազմի ուղղակի վտանգին ընդառաջ
Ալիեւի ռեժիմը ինքնապահպանման հարց է լուծում եւ հանուն դրա առնվազն կարող է կրկնել ապրիլյան արկածախնդրությունը: Ո՞րն է այդ դեպքում Հայաստանի եւ Արցախի անելիքը: Նախօրեին, փետրվարի 25-ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կոպտորեն խախտեցին հաստատված հրադադարի ռեժիմը, փորձելով հանկարծակիի բերել հայկական կողմին՝ հարձակման անցնել մի անգամից երկու ուղղությամբ: Հանկարծակիության գործոնը չաշխատեց, իսկ հայկական զորքերն ուղղակի պատժեցին
ՍԴ նախագահը՝ ՀՀ ներքին անվտանգության սպառնալիքի մասին
«Ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, ստվերային կառավարման հետեւանք են». Գագիկ Հարությունյան
Ըմբիշները դատի տվող չեն, բայց եթե սուտ տեղեկություններ տարածելու միտումը շարունակվի, կարող են այդ քայլին էլ դիմել
Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրվել: Առիթը որոշ կայքերում հրապարակված լուրն էր, ըստ որի, իբր ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Ռիոյի օլիմպիական խաղերից ի վեր ըմբիշների, մարզիչների աշխատավարձն ու պարգեւները չի վճարել: Ֆեդերացիայի փոխնախագահներ Հրանտ Ենոքյանը, Սամվել Գեւորգյանը, հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը,
Սերժ Սարգսյանը` Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը. «Հիրավի, կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին»
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
«Ստրատֆոր». Ռուսաստանն ուժեղացրել է «գլխավոր դատավորի իր դիրքը». «Ազատություն»
Վերլուծական կենտրոնի փորձագետների համոզմամբ, մինչ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, կողմերից ոչ մեկը չի կարող կտրուկ շարժում կատարել, քանի որ, առաջին հերթին, դրա համար չի ստանա Ռուսաստանի համաձայնությունը: Հայաստանի առնչությամբ, փորձագիտական կենտրոնի վերլուծաբաներն արձանագրում են՝ «Մոսկվայից կախում ունեցող Ռուսաստանի դաշնակից երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին շրջանում քննության ենթարկվեցին»: «Չնայած Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը
Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը ՀՀ բարեփոխումներին կլինի շարունակական
Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ
«Ունենք դատարաններ, չունենք արդարադատություն». ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան
ՍԴ նախագահն անկեղծացավ՝ ինչ խնդիր էին դրել Սերժ Սարգսյանի առջեւ
Միջազգային գնահատականներ սպասելու պահը
Արցախի նորացված սահմանադրությանը հատկացված հանրաքվեի գրեթե անթերի անցնելը եւ մանավանդ միջազգային դիտորդների այդ ուղղությամբ տված գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնեին Բաքվի պետական շրջանակներին: Այդ օրերին անհրաժեշտ էր հակակշիռ քայլ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու եւ միջազգային քաղաքական իրավաչափություններին ընդառաջ տնօրինում կատարելու: Ադրբեջանի փոխնախագահությունը կնոջով օժտելու մոտեցումը կարող էր նկատվել այդ իրավաչափություններին համահունչ որոշում, եթե… Միջազգային
«Հանցագործներ են, իրավաբանությունից են խոսում». Շահեն Հարությունյան
Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է
Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում իրավիճակը
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին
Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից և 60 միլիմետրանոց ականանետից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Վլադիմիր Գասպարյանը ընդգծել է ընտրակաշառքի երևույթի դեմ պայքարի կարևորությունն ու առանձնահատկություններ
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Լոռու մարզային վարչությունում
Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» անվանակարգի
«Հայկական ճամբար» հկ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի
Երեւանում կայացել է Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ հյուպատոսական 11-րդ համատեղ նիստը
ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետն ու ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ստորագրել են փոխըմբռման հուշագիր:
Հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքների խնդիրների համակարգմանն ու լուծմանը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Լևոն Մնացականյանն Անջեյ Կասպշիկին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ
Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս
Խորենացիի դեպքերով կալանավորվածը կտեսակցի հարազատներին. «Ա1+»
Խորենացի փողոցի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը կտեսակցի իր հարազատների հետ եւ հեռախոսազրույցներ կունենա: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց սահմանափակումները: «Որոշումը առանձին փաստաթղթի ձեւով կառաքվի քրեակատարողական հիմնարկին»,- ասաց դատավորը: Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատարանին նաեւ անթույլատրելի ապացույց
Քննարկվել են հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները
Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը: ՀՀ ՊՆ պաշտպանության նախարարություն
«Արթուր Բաղդասարյանն իրապես կարող է պայքարել». Մհեր Շահգելդյան
Մհեր Շահգելդյանը նշեց, որ ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՎԿ-ն ներկայացնում է իրատեսական ծրագրեր
Ռուզաննա Մուրադյան. «Շարունակելու ենք զարգացնել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերը»
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 28-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Քանի մոտենում են ընտրությունները, հակաիշխանական ելույթները քաղաքական դաշտում ավելանում են և բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների և մերկապարանոց մեղադրանքների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելը գայթակղիչ է, բայց չմոռանանք, որ շատ տեսանելի է նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած ճանապարհն ու կատարած
«Ընտրում եք ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին, նկարում եք, թափում եք այդ թերթիկը արկղում». Մարուքյանի քարոզարշավն ԱԺ-ում (Տեսանյութ)
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ որեւէ տարբերակ այսօրվա գործող իշխանությունը՝ թե՛ փող բաժանելով, թե՛ որեւէ հիմնարկությունում աշխատելով՝ ձեզ չի կարող ճնշել, պարտադրել քվեարկել իրենց օգտին, եթե դուք ուզում եք քվեարկել այլ ուժի: Մենք ձեւը ցույց ենք տալիս, ընտրությունը ձերն է: Ինչպես միշտ ասում ենք՝ կա ընտրություն, կա ԵԼՔ, հետո չբողոքեք:
Հեռուստալրագրողներն ընտրատեղամասերում արտոնյալներ կլինեն (Տեսանյութ)
Հանձնաժողովը ընտրատեղամասից կարող է դուրս հանել դիտորդներին եւ լրագրողներին, բացառությամբ վերգետնյա հեռարձակողների ներկայացուցիչների
Հանուն գերակա շահի կրկին տարածքներ կիրացվեն
Տարոն Մարգարյանը կներկայացնի Բաբաջանյան-Տիչինա ճանապարհահատվածի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը:
«Թռչունների չու լսել էինք, բայց քվեների միգրացիա՞». Նաիրա Զոհրաբյանը՝ «անբիծ» ընտրությունների մասին (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այստեղ ընտրակեղծարարության լրջագույն մանիպուլյացիաներ են թաքնված եւ դիմեց ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպություններին. «Տեսեք ինչ է կատարվում անձնագրային բաժիններում»:
Դաշինքները եւ կուսակցությունները Տավուշի մարզի տարածքային ցուցակներում ընդգրկել են 61 թեկնածու
Թեկնածուների մեջ չկան անձինք, որոնք հավասարապես ճանաչելի լինեն սահմանամերձ մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:
Շարմազանով. «Վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը» (Տեսանյութ)
Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով»:


















































