Օրվա լրահոսը

«Կարող է ասֆալտ քիչ եմ փռել բառիս բուն իմաստով». Վարդան Այվազյան

Ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ չհայտնվի խորհրդարանում

Հերիք չեղա՞վ, ՕՐՕ

«Էությամբ եւ բնազդով ժողովրդավարնե՞ր», թե՞ քաղաքական ամնեզիայով տառապողներ Նախընտրական շրջանն ունի իր յուրահատկությունները, դրանցից ամենահետաքրքրականը քաղաքական ամնեզիան է, որով տառապողներն այնքան ինքնամոռաց են սկսել ելույթներ ունենալ, որ մի պահ թվում է, որ իրենք էլ են իրենց հնչեցրածին սկսել հավատալ: Այդ երեւույթին կարելի էր նույնիսկ չանդրադառնալ, պարզապես զվարճանալ նրանց նախընտրական ելույթներն ունկնդրելով ու անցնել, սակայն խնդիրն

ՄՅՈՒ-ն կվճարի Ռոստով մեկնող իր երկրպագուների վիզայի գումարը

Անգլիական «Daily Mail»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ հանդիպմանը ներկա լինել ցանկացող իր 500 երկրպագուներին օգնել Ռուսաստան մուտքի վիզա ստանալու հարցում: Յուրաքանչյուր վիզայի արժեքը 120 ֆունտ (140 եվրո) է: Իր երկրպագուներին աջակցելու անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ հանդիպման օրվան շատ քիչ ժամանակ է մնացել: «Ռոստով»-«Մանչեսթեր

Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը նման կոչով հանդես է եկել Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների 13-րդ գագաթնաժողովին: Էրդողանը նշել է, որ արցախյան հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի և դեռևս

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանի մասին. «Ժողովուրդ»

Գիտեք ինչ, ճառ ասելու ժամանակներն անցել են, զանգ կախող չկա, ցավոք, հերիք է, պետք է աշխատել։

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը խորհրդարանական ընտրություններին մասնակցող 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին

«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման եւ 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ:

Մանր-մունր խնդիրները պատճառ չեն ստվեր նետելու ողջ գործընթացի վրա. «Հայոց Աշխարհ»

Խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված նախընտրական իրողություններին եւ դրանց վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ -«Ռեյտինգային» թեկնածուների միջեւ վերջին շրջանում սկսված «սրացումներն» առիթ դարձան, որ ընդդիմադիր ուժերը եւս մեկ անգամ բողոքեն Ընտրական օրենսգրքում ամրագրված համամասնական ընտրակարգից։ -Նոր Ընտրական օրենսգիրքն այն եզակի փաստաթուղթն է Հայաստանի նորագույն պատմության մեջ, որ

Ցուրտ ձմռան շնորհիվ մեր բյուջեն ստացել է հավելյալ մինչեւ 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ գազի եւ էլէներգիայի սպառման աճի շնորհիվ. «Հայկական ժամանակ»

Հարկերի հավաքագրումը աճել է մոտ 9 տոկոսով կամ 6.6 միլիարդ դրամով։ Շատ ուրախալի ցուցանիշ է: Բայց նաեւ տարօրինակ։ Ակցիզային հարկի գծով բյուջեի մուտքերը ավելացել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա հունվարին մուտքագրված 3.2 միլիարդից աճելով մինչեւ 6, 9 միլիարդ դրամի։ Մեղմ ասած, տարօրինակ աճ է. որտեղից Հայաստանում այդքան ենթաակցիզային ապրանքի արտադրություն՝ այնքան էլ հասկանալի

ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները

Փետրվարի 27–ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար: Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական

Ադրբեջանը պաշտպանական տեխնիկա կգնի Պակիստանից

Ադրբեջանը ռազմական տեխնիկա կներկրի Պակիստանից: Ինչպես հաղորդում է azerbaycan24.com կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իսլամաբադում Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հանդիպմանը: «Ադրբեջանը կներկրի Պակիստանի զարգացած ռազմաարդյունաբերական համակարգի արտադրանքը»,- ասվում է հայտարարության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմաարդյունաբերական ոլորտներին առնչվող հստակ հարցեր:  

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի պատիվը կարող է պաշտպանել հայ երկու ծանրորդ

Փետրվարի սկզբին Զելենոդոլսկում անցկացված ծանրամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկության արդյունքներով երկու հայ ծանրորդներ հրավիրվել են Ռուսաստանի ազգային հավաքական եւ նախապատրաստվում են ապրիլի 1-ից  9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Վանիկ Մկրտումյանը 56 կգ քաշային կարգում ցույց է տվել երկամարտի 237 (106+131) կիլոգրամ արդյունք եւ նվաճել ՌԴ գավաթը, իսկ 105 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության

Կարելի է մի քանի օր գրել, որ Օսկանյանն ու Օհանյանը մարտի 1-ին եղել են բարիկադների այս եւ ոչ թե այն կողմում. «Հրապարակ»

Դուք ճիշտ եք, միայն թե կարիք չկա հուզվելու, ոչ ոք չի պատրաստվում ձեզ ներգրավել որեւէ գործում, բոլորը գիտեն, թե ինչպես եք ծայրը ծայրին հասցնելով ապրել՝ Ձեր ռոճիկի ընձեռած սահմաններում։

Իններորդ երկար ձմեռը. այսօր մարտի 1-ն է. «Ժամանակ»

Այսօր գարուն է, գարնան առաջին օրը, որն արդեն իններորդ տարին է, ինչ հասարակական գիտակցության մեջ հանդիսանում է ձմռան շարունակությունը: Այսօր լրանում է 2008 թվականի Մարտի 1-ի իններորդ տարելիցը: Ինը տարի առաջ այս օրը Երևանի կենտրոնում տեղի ունեցան դրամատիկ իրադարձությունները, խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախ, լուսադեմին ուժի բիրտ կիրառումը, իսկ գիշերն արդեն զենքի կիրառումը, որի հետևանքով սպանվեց

Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին

Հարգելի՛ կուսակցություն, Նաիրիտն իր ողջ հզորությամբ վերագործարկվելու մեր հույսերը հետզհետե մարում են՝ տեսնելով ՀՀ կառավարության հերթական քայլերն ու ջանքերը՝ վերացնելու բոլոր հնարավորություններն ու ճանապարհները, որոնք կարող էին տանել դեպի մեր նպատակը՝ նաիրիտցիների վերադարձ իրենց աշխատատեղ։ Փետրվարի 23-ին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմից մեզ ուղարկված գրության մեջ (կցվում է) ասվում է, որ 2017

Կարեն Կարապետյանը ՀՀԿ– ում միակն է, որ լողում է հոսանքին հակառակ եւ շարունակում է մնալ ջրի երեսին. «Հրապարակ»

Մտավախություն չունի՞, որ նման հարցազրույցներով հակառակ էֆեկտը կստեղծի ընտրողների մոտ։ «Հակառակ էֆեկտն արդեն ստեղծեցիք, գնացի էնտեղ (նկատի ունի Լոռու մարզը), էլ ձայն չեն տալու ինձ»,- իր խոսքը կեսկատակ-կեսլուրջ եզրափակեց Կարեն Կարապետյանը։

2008թ․ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիների դեմ պետական ահաբեկչությունից անցել է 9 տարի․ իրավապահ մարմինները մեղավորներին պատասխանատվության ենթարկելու  «անհրաժեշտություն» չեն տեսնում

2008 թ. Մարտի մեկից  արդեն 9 տարի է անցել: Մինչ օրս իրավական գնահատական  չի տրվել այդ և հաջորդող 20 օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և հրամանով ՀՀ անզեն քաղաքացիների նկատմամբ իրականացված պետական ահաբեկչությանը, բացահայտված չեն առնվազն տասը զոհերի մահվան հանգամանքները, և ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության հայտարարություններին, որոնցով վերջինս

Կադրային նոր փոփոխություն Հարկադիր կատարման ծառայությունում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնին: Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը նշանակվել է նույն բաժնի

«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Մարտի 1–ի տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։ Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։ Մարտի 1–ին պետք է տրվի

Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել «TR-107» տիպի հրթիռահրետանային կայանքից

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և «Դ-44» տիպի հրանոթից, ադրբեջանական

Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցության առաջին սկզբունքը պետք է լինի փոխադարձությունը

Մեծարգո պարոն վարչապետ. Անկեղծորեն ողջունում ենք սփյուռքահայությանն ուղղված Ձեր կոչը եւ ակնկալում, որ այն լայն արձագանք կգտնի մեր սփյուռքահայ քույրերի եւ եղբայրների սրտերում: Այո՛, իսկապես պետք է շրջվենք ու ասենք ինքներս մեզ` փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով: Ցավով պետք է արձանագրենք, սակայն, որ մեր ուժն ու մեր խելքը մերն էին նաեւ

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է Էլթոն Ջոնի «Օսկարի» երեկույթին (Տեսանյութ)

Հանրահայտ բրիտանացի երաժիշտ, երգահան, դաշնակահար Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրել է «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված իր երեկույթին: Այս մասին Instagrm-ում տեղեկացնում է ֆիլմի պրոդյուսերներից Էրիկ Էսրաիլյանը: ««Մենք պատիվ ենք ունեցել «Խոստումը» ֆիլմը թողարկել 2017-ին: Շնորհակալություն @eltonjohn @davidfurnish @ejaf … Նոր պաշտոնական թրեյլերը կհայտնվի կինոթատրոններում մարտի 3-ից: Իսկ բոլոր կինոթատրոններում Ֆիլմը կցուցադրվի ապրիլի

ԱՍԵԿՈՍԵ

Ամենացավոտ սխալն ինքդ քեզ խաբելն է: ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշտարակի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-60 մ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ինչպես միշտ՝ «անդունդի եզրին»

Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ: Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է: Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները: Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը: Որովհետեւ՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ,

Ռիչարդ Միլս. «Այս ընտրություններում ապահովված կլինի քվեների գաղտնիությունը». Tert.am

Ընտրություններին կիրառվող էլեկտրոնային նոր սարքավորումները կօգնեն, որ ընտրական գործընթացը լինի արդարացի, կապահովեն երաշխիքներ, որ տեղի չունենան խախտումներ, և մտահոգությունները, որոնք վերաբերում էին բազմակի քվեարկությանը, «կարուսելին», անձը հաստատող կեղծ փաստաթղթերին, նոր համակարգի առկայության պարագայում հնարավոր կլինի վերացնել: Tert.am-ի հետ ծավալուն հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Միաժամանակ, վերջինս նշեց, որ

Փելեշյանի չնկարված ֆիլմերի փոխարեն՝ «Моя вселенная и единая теория поля» ռեժիսորի գիրքը (Տեսանյութ)

Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի գրքի շնորհանդեսն էր. ընթերցողների կարծիքով՝ այն գիտական աշխատություն է

Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել ԵՄ շարունակական աջակցությունը

Նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ

Գանձաքարցի կնոջից լուր չկա

Գրեթե 7 ամիս է անցել

Լեւոն Զուրաբյան. Հայաստանի եւ Արցախի վրա կախված է պատերազմի վերսկսման վտանգը

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի  ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին: «Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողության փորձ, որի նպատակն էր մարդկային կորուստներ պատճառել հայկական զինուժին: Մեր զինվորների եւ հրամանատարների զգոնության, գրագետ եւ համարձակ գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ հետ մղել ագրեսորին՝ պատճառելով նրան ծանր վնասներ: Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի

ԱԺ ընտրությանը պետք է վերաբերվել գերագույն պատասխանատվությամբ. Գագիկ Ջհանգիրյան

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին: «Հայաստանի Հանրապետությունը եզակի համապետական ընտրության շեմին է: Միտումնավոր չեմ օգտագործում   «հերթական ընտրություն» բառակապակցությունը, որովհետև սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում ԱԺ-ի ընտրությունը ոչ միայն օրենսդիր, այլև երկրի առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի ընտրությունն է իր գերկարևորությամբ: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս ընտրությունը առաջիկա հինգ տարիների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031