Օրվա լրահոսը

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին։

Բագրատ Սրբազանը ժամերգության է մասնակցել Գյումրիում

Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ Բագրատ Սրբազանը ժամերգության մասնակցեց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում:

Լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը․ «Ես ասում եմ՝ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը: Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ: Ուշադրություն դարձրեք Նիկոլի երկու հավաստիացումներին. 1. «Գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածի տակ մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ»:

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն

Գինի խմողներից լավ կլինի տարիք հարցնել

 ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գինու, գարեջրի փառատոներին ներկածներից պահանջվում է ID քարտ, իրականացվում է Face control

Բագրատ Սրբազանը հանդիպել է Միքայել Սրբազանին

Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Բագրատ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդարանում է, հանդիպում է Միքայել Սրբազանին։

Դավիթը թասիբով հայ տղա է, հայրենասեր և պայքարող տեսակ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպես գիտեք, մոտ մեկ ամիս առաջ մեր կուսակցությունը առաջարկել էր նաև իմ թեկնածությունը քննարկել խորհրդարանական խմբակցություններին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում,սակայն երեկ ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ընտրությունը կանգ առավ մեր պայքարի ընկերոջ՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածության վրա և իրեն առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու: Ողջունելի որոշում է,

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով

Շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը կատարել է «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝

Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը

Այս օրերին Երևանում անցկացվում է Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Ստուգատեսն այս տարի անցկացվում է «դիրիժորություն» մասնագիտական կարգում, և 12 երկրի 18 մասնակիցներ, ղեկավարելով մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայանում են հեղինակավոր ժյուրիին։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթի մասնակիցներից է Յոհաննես Լյուները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նա 34 տարեկան է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։   Հանրապետության տարածքում` Հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Եվրոպայի 27-րդ առաջնությունից

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր արդյունքների առթիվ՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները

ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամը հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար խնդրահարույց էր, որ մայր բուհի նշաձողն իջնում է. ԵՊՀ շրջանավարտ

Նաեւ  տարօրինակ էր ուսանողական թեւերի լռությունը

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամբողջ աշխարհին պատմում է հայկական գինեգործության եզակի ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթների մասին: Փառատոնի շրջանակում մինչև հունիսի 8-ը ներառյալ Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները կվերածվեն հայկական գինու բույրով ու մշակույթով լցված տոնական միջավայրի՝ պատրաստ հյուրընկալելու

ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չեն հայտարարե՞լ, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը նոր պատերազմի կհանգեցնի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չեն հայտարարե՞լ, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի: Դեռ սպասում եմ, հաստատ ասելու են: Ավերակապաշտների խմբակը իշխանատենչության երազանքների իրականացման շրջանակներում սեփական ժողովրդի դեմ ինքնության

Լոս Անջելեսում բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո․ «Ազատություն»

Լոս Անջելեսի կենտրոնում հունիսի 6-ի երեկոյան բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։ «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել

Հերի՛ք է ատես հայ ժողովրդին ու քեզ սնես այն մտքով, որ իբր դու բոլորից բարձր ես, բոլորից խելացի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնակիցներիդ քո իսկ բերած քոչարյանասերժական կիլլերների կրակոցների տակ: Հետո, երբ Երևանի մայթերին հայի արյունն էր թափված, ասեցիր, որ ամենահանգիստ գիշերն ես ունեցել այս ընթացքում: Քեզ թվում է, որ մեկ է`

Բավ է զբաղվել ինքնախաբկանքով եւ ինքնախայտառակությամբ․ «Հայացք Երևանից»

Ո՞ւմ համար տեսանելի չէ, թե ովքեր են թշնամու կամքն ու պահանջները հնազանդորեն կատարողները եւ ովքեր՝ հանուն հայրենյաց արժանապատիվ գործողները, պետության հեղինակությունը բարձր պահողներն ու ժողովրդի բարօրության եւ անվտանգության համար հոգացողները: Հարցադրումների շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրանից չեն պակասի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ գործող իշխանության եւ նրա արբանյակների քամահրանքն ու ատելության խոսքը: Պետությունն

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Շատ արդարացի կլինի, եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից․ «Հայացք Երևանից»

Այսօր մեզանում փորձ է կատարվում ոչ միայն օրինականացնել բանակաշինության գործում անկախ Հայաստանին ուղեկցած հանցավոր բարքերը, այլ նաեւ՝ ուղղակիորեն վերացնել պետության ժողովրդավարական հիմքերը։ Ընդ որում՝ ներկա վարչախմբի ձեռնարկած այդ գործընթացը պետք է դիտարկվի կառավարողների՝ զինվորական ծառայության հետ ունեցած կապի համատեքստում։ Բոլորին հայտնի է, որ ներկա կառավարողների գերակշիռ մեծամասնությունը բանակում չի ծառայել։ Այդ մարդիկ ապրել են զինվորական

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին։

Վերջին ամրոցը, վերջին խրամատը պետք է պաշտպանենք ազգովի, պաշտպանենք կրծքով. «Հայացք Երևանից»

Մայիսի 26-28-ը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Շվեյցարիայում էր եւ մասնակցում էր իր առաջարկով Բեռնում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կազմակերպած միջազգային համաժողովին, որը կրում էր՝ «Կրոնական ազատություն. հայկական հոգեւոր-մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» խորագիրը: Վեհափառ Հայրապետը խոսել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների եւ Արցախի բռնազավթման մասին, քննադատաբար արծարծել

ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին․ Հայր Ասողիկ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ: Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ

Երևանի կենտրոնում մի տղամարդ անընդհատ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների, ձեռքով հպվում է նրանց մարմնի տարբեր մասերին․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ տեղի է ունեցել արտառոց դեպք՝ Երևանի կենտրոնում 34-ամյա տղամարդը ձեռքերով դիպչել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներին։ Ասեմ, որ սա բնավ արտառոց չէ, Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա, Աբովյան, Տերյան, Թումանյան փողոցների հատվածում, արդեն մեկ տարուց ավելին, մի տղամարդ անընդհատ հետապնդում է,

Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին «Երեւանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 300 մարդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երեւանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ։

Սրբուհի Գալյանն անդրադարձել է արհեստական բանականության ներդրման հնարավորությանը, ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 20-ից ավելի թվայնացման

Նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք

Սննդամթերքի անվտանգությունն այսօր առավել քան երբևէ համաշխարհային մարտահրավեր է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել կառուցել սննդամթերքի անվտանգության

Ովքե՞ր կմասնակցեն Եվրոպայի Մ17 առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունիսի 9-ից 15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք Եվրոպայի Մ18 պատանիների  առաջնությանը մասնակցող մեր հավաքականների կազմերը: Հունահռոմեական ոճ 45 կգ՝ Արարատ Ավետիսյան, 48 կգ՝ Մարտին Մանջիկյան, 51 կգ՝ Մարատ Աճեմյան, 55 կգ՝ Վազգեն Մնացականյան, 60 կգ՝ Հայկ Մանուկյան, 65 կգ՝ Ջանես Նազարյան, 71 կգ՝ Ռոման Ուսոյան, 80 կգ՝Վահե Հովեյան, 92

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031