Օրվա լրահոսը
Նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք
Սննդամթերքի անվտանգությունն այսօր առավել քան երբևէ համաշխարհային մարտահրավեր է․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Հարգելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել կառուցել սննդամթերքի անվտանգության
Ովքե՞ր կմասնակցեն Եվրոպայի Մ17 առաջնությանը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունիսի 9-ից 15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք Եվրոպայի Մ18 պատանիների առաջնությանը մասնակցող մեր հավաքականների կազմերը: Հունահռոմեական ոճ 45 կգ՝ Արարատ Ավետիսյան, 48 կգ՝ Մարտին Մանջիկյան, 51 կգ՝ Մարատ Աճեմյան, 55 կգ՝ Վազգեն Մնացականյան, 60 կգ՝ Հայկ Մանուկյան, 65 կգ՝ Ջանես Նազարյան, 71 կգ՝ Ռոման Ուսոյան, 80 կգ՝Վահե Հովեյան, 92
Հարսանյաց սրահի մուտքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել․ Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Այսօր, հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
«Սպասելի էր, որ իշխանությունը ծափողջյուններով չէր դիմավորելու ՀՀԿ-ի նախաձեռնությունը»․ Տիգրան Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածության մասով ՔՊ-ականների քննադատությունների մասին
«Վերջին մեկ ամսվա զարգացումները, ըստ էության, ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում այլ առաջադրվողներ չկան»
«Գյուղում ասում են՝ Նարե ջան, արի, հլը մի հատ գրի, էլի, գուցե խնդիրը լուծում ստանա»․ Հանրային լրագրողների ցանցը՝ համայնքի բնակիչների ձայնը լսելի դարձնելու միջոց
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, Վիկտորյա Բուռնազյանը նշեց՝ այսօր մենք ունենք Հանրային լրագրողների ցանց, ինչպես մենք ենք ասում ՝ նրանք իրենց գյուղերում դարձել են մեր աչքերն ու ականջները։ Իրենք ներկայացնում են իրենց գյուղը, գյուղական կյանքը։
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված
«Իշխանությունը «խփել» է գլխներին, խոսքի ազատության դեմ են ուզում պայքարել` մինչև վերջ խայտառակվել»․ Արմինե Օհանյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հեգնանքով է վերաբերվում թերթին դատի տալու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Իրական իրավիճակն Արցախում․ գյուղերը վերակառուցվում են քաղաքային հատակագծերով, նախկին գյուղերը միավորվում են
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Այս շարքը ներկայացնում է իրական իրավիճակն Արցախում՝ ցույց տալով այն ամենը, ինչը հնարավոր չէ գտնել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունների եթերներն ու իշխանական կայքերի բովանդակությունը ուսումնասիրելով։ Արցախից բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների կողմից իրականացվող բնակեցումների վերաբերյալ քննարկումներին հետևելիս ակնհայտ է մի քանի խնդիր, որոնց մարդիկ բախվում են՝ 1) Գյուղերը վերակառուցվում
Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18… Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի
Չի կարող բացահայտ կեղծիքն ու խաբեությունը ներկայանալ որպես ճշմարտություն
Բաց նամակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Մեծարգո՛ նախարար, ես՝ Վալենտին Խաչատրյանս, 2012-2024 թթ․աշխատել եմ Պոլիտեխնիկական համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի ամբիոնում նախ որպես ասիստենտ, ապա 2016 թվականից՝ որպես դոցենտ։ 2017-2018 ուստարվա սկզբին նշված կենտրոնի տնօրեն, միաժամանակ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը ամբիոնի դասախոսներիս է տրամադրել իր և համահեղինակ Անահիտ Մարտիրոսյանի կազմած «Հայոց լեզու» ուսումնական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ի ցերեկը, 9-12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը, 8-12-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում`
Մթությունից՝ սիրո խոստովանության մասին գրառումներ, գարշահոտից՝ թմրանյութի գովազդ. կբարեկարգվե՞ն երեւանյան ստորգետնյա անցումները
Մթություն, բաց լարեր, ճաքված եւ խայտաբղետ ներկված պատեր, կիսավեր առաստաղ, խարխուլ հատակ, խոնավություն, անդուրեկան բույր։ Ոչ, սա ամերիկյան սարսափ ֆիլմի տեսարաններից մեկի նկարագրություն չէ։ Սա նկարագրություն է այն վիճակի, որում գտնվում են Երեւանի մի շարք ստորգետնյա հետիոտնային անցումներ։ «Ընդհանուր ծրագիր կա գետնանցումների հետ կապված։ Ճիշտ է, մենք վերանորոգում, հանձնում ենք շահագործման, բայց մարդիկ գիշերները մտնում,
«Փակվեց ԳՈՅ թատրոնը, և մենք զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից»
Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունենք իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։ Սակայն
Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին․ Դավիթ Համբարձումյան
Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին: Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ՝ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը: Իշխանազավթման առաջին
«Աշխարհաժողովի մերօրյա դրսեւորումը կարող է լինել այս ճգնաժամից դուրս գալու ոչ ստանդարտ լուծումներից մեկը»
«Արցախի ցավալի կորստից հետո Սյունիքը Հայաստանի Հանրապետության լինելիության վերջին բաստիոնն է։ Սյունիքի անկումը մեր պատմության վերջին էջն է լինելու, որը թերթելու ենք մենք բոլորս»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը: – Իշխանական զույգի՝ եկեղեցականների դեմ սկսված արշավով, ենթադրաբար նոր ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական փուլ ենք մտնում։ Ի՞նչ են անում իրենք՝ հասկանալի է։ Ի՞նչ
«Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է»․ արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից
Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել
Որն է Զելենսկու մոտիվացիան, արդյոք անկեղծ էր Թրամփը
Թե այս պահի դրությամբ ուր է հասել ռուս-ուկրաինական հակամարտությունը, բոլորին Է հայտնի եւ համարյա ամբողջ աշխարհն այն կարծիքին է, որ նրանց միջեւ դեռ անորոշ՝ երկար ժամանակով, խաղաղություն կնքել չի հաջողվի: Կարծում եմ, այդ մասով՝ այն, ինչ նախընտրական շրջանում հայտարարեց ԱՄՆ նախագահի թեկնածու Դ. Թրամփը, այն է՝ ընտրվելուց հետո ինքը 24 ժամում կկանգնեցնի այդ պատերազմը եւ
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ ՀՀԿ
Ադրբեջանական կողմը հարկադրված է արձագանքել քրիստոնեության հետ կապված հարցերին, մասնավորապես՝ թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորում այդ կրոնի հետևորդներին․ Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հարցազրույց է տվել բրիտանական «Global news» լրատվական ծառայությանն ու հայտարարել, թե իբր Ռուբեն Վարդանյանը իրենցից Աստվածաշունչ չի ուզել։ Հիշեցնեմ, որ Վարդանյանին որդին և միջազգային փաստաբանը նույն լրատվականին հայտնել էին, որ Վարդանյանը թիրախավորվում է նաև որպես քրիստոնյա,
Ջրանցքից դուրս է բերվել մոտ 75 տարեկան կնոջ դի
Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս
«Երեքի գործը» ԲԴԽ-ում
Հունիսի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի երեք դատավորների՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին եւ Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հաղորդումը, ով այն ուղարկել էր ՀՀ արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարի փետրվարի 28-ի թիվ 15-Ա
Այսօր էլ, ինչպես 80 տարի առաջ, մենք բախվում ենք ագրեսիայի և էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներին՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 39-րդ նիստը։ Ներկայացնում եմ ելույթս ամբողջությամբ։ Հարգելի Վալենտինա Իվանովնա, Հարգելի գործընկերներ, Թույլ տվեք ողջունել Ձեզ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական
Մովսես Մանուկյան. Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում տարբեր անուններ են շրջանառվում՝ Խաչատուր Սուքիասյանի, Ալեն Սիմոնյանի․ «Հրապարակ»
Ծաղկաձորի գրողների հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` վերջին տարիներին ի՞նչ վնասներ են հասցվել Ծաղկաձորին, եւ ովքե՞ր են անտառներ ավերելով բարձրահարկ շենք-շինություններ կառուցում՝ ոչնչացնելով սաղարթախիտ անտառներն ու կանաչապատ տարածքները: Մանուկյանը նկատեց. «Պետությունը տարածքներ էր դուրս գրել անտառային ֆոնդից, հետո սխալ սեփականաշնորհումների ու խարդախությունների արդյունքում գործը հասավ Քննչական կոմիտե, խոսքը 60 հեկտար տարածքի մասին է,
«Փորձել եմ բերանը խալաթով փակեմ». վկան, որը հայտարարեց, թե սպանությունը կատարողն է, մեղադրյալի մորաքրոջ որդին է
Մեղադրյալ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է իր նախկին կնոջը՝ 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ: Ըստ մեղադրանքի կողմի՝ Տաթեւիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տ. Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր
Լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։ Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման որոշում կայացնելու կամ առաջարկ
Միքայել սրբազան․ Սրանց հեղափոխությունից հետո պայմանները հարմար չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ կոչնչացնեին․ «Հրապարակ»
«2020 թվականից եմ ասել, որ այս մարդիկ 3 թշնամի ունեն՝ Արցախը, սփյուռքը եւ հայ եկեղեցին»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարձակմանը, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «Հոգեւորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգեւորականներին պիտի բացահայտեին, պիտի բացահայտեին շվայտ, ցոփ կյանքով ապրող հոգեւորականներին, կոռումպացված հոգեւորականներին պիտի ծնկի բերեին, եւ, անշուշտ,
Մոսկվայի դատարանը կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին: Այս մասին հայտնում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նա մեղադրվում է ծայրահեղականության դրդման մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և սեռի, ռասայի կամ ազգության վրա հիմնված ատելություն հրահրելու մեջ (ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետ): Հաղորդվում
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները մոլորվել են ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում․ ԱԱԾ
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԱԾ


















































