Օրվա լրահոսը
Ինդոնեզիայում ներկայացվել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW
Լարիսա Ալավերդյանը Ազա Բաբայանին խորհուրդ է տալիս դիմել դատարան․ «Հրապարակ»
Նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը լրագրող Ազա Բաբայանի կողմից արված ոչ մի դատապարտելի արարք չի տեսնում: Այդպիսի հարցեր՝ վարչապետի խուլիգանական պահվածքի, նրա՝ ներքին թշնամի լինելու մասին, կարող էր ձեւակերպել ՀՀ ցանկացած քաղաքացի: «Լրագրողը բնութագրում է որպես խուլիգանություն այն արտահայտությունները, որոնք վերջին ժամանակներում վիրավորում են հասարակությանը, առանձին մարդկանց: Օգտագործելով նորմատիվային լեքսիկա՝ նա բնութագրել է այս իշխանությանը եւ
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթեց Կոստա Ռիկայի հավաքականին
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում այսօր ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։ Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Բարձր արդյունավետ խաղ ցուցադրեց նաև Արտյոմ
Այս «ծրագրված» հարցաքննություններն իրականում ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ․ «168 ժամ»
Արցախը հայաթափված է, Պաշտպանության բանակը՝ կազմաքանդված, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած հաջողությունների դեմ, դարձնել դրանք դատական քննության առարկա, այդ թվում՝ զորահանդեսները: Մասնավորապես, հունիսի 5-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ տեսանյութ է ներկայացվել 2012 թվականի մայիսին օկուպացված Ստեփանակերտում կայացած զորահանդեսից, և այս թեմայով հարցեր են ուղղվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ով ի պատասխան հայտնել
Էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք
Հին Կտակարանում կա «Մնացորդաց» բաժինը (այլ ազգեր, այդ թվում՝ ռուսները, паралипоменoн հունարեն բառը չեն թարգմանել). այսինքն՝ այն, ինչ նախորդ պատմություններից դուրս է մնացել: Դե, Փաշինյանի համար էլ գլխավոր հերոսը Քոչարյանն է. այն, ինչ նախորդ պատմություններից դուրս էր մնացել, նա ժամանակ առ ժամանակ վերապատմում է: Լինում են պահեր, երբ ես Հայաստանի երկրորդ նախագահի մասին մոռանում եմ:
Պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել․ 3 ընկերությունների արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները: Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան): Այսօր հայտնի են դարձել 3 ընկերությունների՝ «Իգիթ»,
Հավաստիացնում է, թե Հայաստանը գումարի խնդիր չունի, թե բյուջեի մուտքերը ավելացել են «աննախադեպ չափերով»: Այդ դեպքում, ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում. «Փաստ»
Փաշինյանը փորձում է արդարացնել թոշակները նույն մակարդակում թողնելու իրենց քաղաքականությունը, թե 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ամեն տարի։ Ավելին, խորհրդարանում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ եթե մեկ ամիս ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, ապա թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1500 դրամով։ Նախ՝ ինչպես միշտ, Փաշինյանը բացարձակ սուտ թիվ է ներկայացնում։ Տարբեր մասնագետների հաշվարկով, եթե պետական համակարգում իսկապես մեկ ամիս աշխատավարձ չվճարեին, ապա անհամեմատ ավելի մեծ չափով հնարավոր կլիներ բարձրացնել թոշակները։
Միթե՞ չի գիտակցում, որ այդպես նա առաջին հերթին իրեն է վարկաբեկում՝ ավելի, քան այն հոգևորականին, որին փորձում է խարազանել. Արա Թորանյան
Իսկ ինչ ասել այն կեղծավորության մասին, երբ նա փորձում է արդարացնել իր վիրավորական ելույթը՝ ներկայացնելով իրեն որպես «Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ»։ Սա նույնիսկ անհանգստություն է առաջացնում այն մարդկանց շրջանում, ովքեր 2020 թվականի պարտությունից հետո դեռ պատրաստ էին վստահելու վարչապետին։
Արցախը չկա, բայց Ադրբեջանի պահանջները շարունակվում են մնալ: Ու դրանից մենք ավելի ինքնիշխան ենք դարձել. «ՉԻ»
Իսկ հիմա, ինչ սրանց դեմ են տալիս, ինքնիշխան դեմքով կատարում են:
Էդգար Ղազարյան. «Դատավորն ասում է՝ եկեք սահմանափակվենք դատախազի ներկայացրած մեղադրանքի շրջանակներում եւ ոչ մի ավել բան մի խոսեք»
Հանրային մեղադրողը նշեց, որ ինքը հանդես կգա կարճ ելույթով: Նա հայտարարեց, որ Էդգար Ղազարյանին հասցվել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Ըստ այդմ, նա առաջարկեց մեղադրյալներին ճանաչել մեղավոր եւ միջնորդեց կայացնել համապատասխան մեղադրական վերդիկտ:
Դատավորներ են նշանակվել նոր պաշտոններում
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանին։ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանն էլ ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ: Շնորհավորում ենք ընտրված անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք: Դատական իշխանություն
Բազմաթիվ անձինք ենթարկվել են խոշտանգումների, նվաստացումների՝ քրիստոնեական պատկանելության պատճառով: Որոշ գերիների մերժվել է կարդալ քրիստոնեական գրականություն, իսկ խաչերը, որոնք եղել են նրանց ձեռքերին, այրվել են. Ֆելիքս Քորլեյ
Եկեղեցիների արձանագրությունները ոչնչացվում կամ խեղաթյուրվում են։ Նման գործողություններ արդարացվում են նույնիսկ բարձր մակարդակով. Հուսիկ Ղուլյան
Կոմիտեի 2024թ. տարեկան բյուջեն կազմել է 3 մլրդ 660 մլն դրամ, իսկ կատարողականը ապահովել է ծրագրային ցուցանիշի 85,2 տոկոսը. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է Կոմիտեի՝ 2024 թ. պետական բյուջեի կատարողականը
Մարզերում հունիսի 7-ին և 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է
Եթե առանձին գնահատում ենք Ռուբեն Վարդանյանի գործողությունները, ապա դրանք որևէ հանցակազմի ներքո չեն. Սիրանուշ Սահակյան
Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: Տիկին Սահակյան, երեկ հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանի՝ Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը Վարդանյանի մեղադրական եզրակացության վերաբերյալ: Քանի որ առաջին անգամ է, որ նման բան է տեղի ունենում, ինչպե՞ս կգնահատեք երևույթն ընդհանարապես, և ո՞րն է հայտարարության հիմնական ուղերձը: Նախ կցանկանայի նշել, որ այս հայտարարության հրապարակումն ինքնին աննախադեպ
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հրապարակել է Տեղ համայնքի տղաների լուսանկարը
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը լուսանկար է հրապարակել․ «Տեղ համայնքից մոլորված երիտասարդները անվնաս են և արդեն գտնվում են համայնքում»:
Ձեր ոչ մի ասածը չկարողացաք ապացուցել․․․ Մի տող էլ ավելացրու ու դիմիր դատարան․ Արմինե Օհանյանի պատասխանը Փաշինյանին
Այսօր «Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դատի տալ լրատվականին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս
«Տեսագրությունները կան: Հետ կտաք եւ կնայեք, որ ամենեւին էլ այդպես չի». Լրագրողը` Վերաքննիչ դատարանի դատավորին
Դատավորը հակադարձեց, թե դատական նիստը չի կայանում նրա համար, որ որեւէ լրատվամիջոց կարողանա լիարժեքորեն լուսաբանել:
ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել, առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում, կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը, խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը
ԱԱԾ-ն հաստատում է` Տեղ համայնքի անչափահաս բնակիչները հայտնաբերվել են
Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ: ԱԱԾ
«Քամիները միշտ կան, բայց չմոռանանք, որ Հայոց փրկության տապան եկեղեցու պատերը չեն վախեցել և չեն վախենալու ոչ մի տեսակի քամիներից ու փոթորիկներից»
Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա սպասավորները կրկին ատելության խոսքի ու զրպարտությունների թիրախում են։ Շղարշելով ծանրագույն կորուստները, հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ դժվարին ու օրհասական խնդիրները՝ իշխանության բարձր պաշտոններ զբաղեցրած անձիք նախընտրում են առաջնային օրակարգ մղել բարոյական սահմաններ չճանաչող և հերյուրանքներ պարունակող խուսույթ՝ ընդդեմ հազարամյա կառույցի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Ականատես ու
Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ. factor.am
Տեղ համայնքի անչափահաս տղաները համայնքում են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ «Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասաց համայնքի ղեկավարը, երբ հետաքրքրվեցինք, թե որտեղ են եղել տղաները։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանել է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունը «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների իրերի խուզարկության եվ համակարգիչների առգրավման առնչությամբ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները 2025 թվականի մայիսի 30-ին դիմել են Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել իրենց աշխատավայրերում, որի արդյունքում առգրավվել են փաստաբանների աշխատանքային համակարգիչները: Փաստաբանները հայտնել են, որ
Ոչ մի արձագանք հայ պատանիների գերեվարումից, փոխարենը՝ շնորհավորանք Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այսօր Ադրբեջանը երկու նոր գերի հայ է վերցրել, անչափահաս երեխաներ։ Ոչ մի արձագանք այդ թեմային ՀՀ դե-ֆակտո ղեկավարի կողմից, փոխարենը՝ շնորհավորանք Ադրբեջանին՝ իսլամական տոնի առթիվ ու նոր հարձակում եկեղեցու վրա։ Սա օկուպացիա է»։
Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Մարգարյանը. ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ ՀՀ պաշտպանության նախարարություն
Վահագն Խաչատուրյանը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին, կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը,
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և համարժեք արձագանքումը: Կոլեգիայի աշխատանքները կազմակերպվելու են
Հրայրքոտ գույների աշխարհի վարպետը կդառնար 85 տարեկան
Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը կդառնար 85 տարեկան։ 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում է ծնվել անվանի նկարիչը: Եվ ինչպես ինքն էր բնութագրում՝ հայրենիքի գույները դաջվել են իր մտապատկերում։ Նկարչի պատանեկության տարիները եղել են փնտրտուքով լի, ինքնաորոնման, բուռն ու բազմուղի։ 1963 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին
Փնտրվում են հաջողակ գործարարներ․ Ի՞նչ է խոստանում նրանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի ծրագրային դրույթներից մեկը սեփական կապերն օգտագործելն ու Գյումրու զարգացման գործում գործարարներին ներգրավելն էր, այժմ համագործակցության համար իր ղեկավարած քաղաք է հրավիրում գործարար խավին՝ բավական գրավիչ առաջարկներ ներկայացնելով ու օգնության ձեռք մեկնելով։ Վարդան Ղուկասյանն ավագանու նիստերից մեկի ժամանակ էլ նշել էր, որ քաղաքի զարգացման հարցում հույսը չեն դնելու միայն կառավարության


















































