Օրվա լրահոսը
«Ենթադրում եմ՝ երկուշաբթի օրը կունենանք որոշում Փաշինյանի գրառումների հարցով»․ Մարիամ Գալստյան
Նա նշեց, որ սրբազանի ու նրա քեռակնոջ մասին Փաշինյանի արած գրառման վերաբերյալ սեփական նախաձեռնությամբ վարույթ են հարուցել։
Դատախազությունում մեկ անձից գնումների աճը պայմանավորված է եղել էլեկտրոնային արդարադատության համար տվյալների պահոցի համակարգի ձեռքբերմամբ. Մհեր Ափրիկյան
Զանգվածային լրատվության միջոցներից մեկում վերջերս մի հրապարակում էր տեղ գտել, որում Դատախազության՝ «Հրատապ մեկ անձից գնումների» գործընթացում աճ էին արձանագրել՝ նշելով. «Մասնավորապես, վերջին 6 տարիների ընթացքում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող հրատապ մեկ անձից գնումների ցուցանիշը կտրուկ ավելացել է հատկապես 2024 թ․-ին (22.4%)»: Կայքն այս համեմատությունն արել էր 2024 թվականի ցուցանիշը համադրելով, մասնավորապես, 2022-2021 թվականների 0
«Ես որեւէ կոռուպցիոն դեպք չեմ տեսնում»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավը բյուջեից ֆինանսավորելու մասին
Արթուր Նահապետյանն անդրադարձավ հարցին, որ պարբերաբար կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում Երեւանի քաղաքապետարանում, քննության առարկա դառնո՞ւմ է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հավանական կապը այդ դեպքերի հետ։
Սրա պատասխանատուն երկրի ռազմաքաղաքական իշխանությունն է, որն առաջնագծի փիլիսոփայությունը դիտարկում է կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Հասկանալու համար, թե ինչպես են մեր երկու քաղաքացիներն Արավուսի ուղղությամբ հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, պետք է իմանալ, թե միջդիրքային առումով ինչպիսի վիճակ է այդ ուղղությամբ: Ինքս այդ ուղղությամբ բազմիցս եղել եմ և, անկեղծ ասած, զարմացած չեմ` անկախ այն հանգամանքից, թե ինչպես
«Մենք երբեք որեւէ մեկին որեւէ բան չենք պարտադրում»․ Վալենտինա Մատվիենկո
Հայաստանի եւ ՌԴ-ի համագործակցությունը ձեւավորվում է փոխադարձ հարգանքի, փոխշահավետության սկզբունքի վրա
Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը վնասակար միջատների պատճառով. Վրաստանի ֆինանսների նախարարություն
Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը վնասակար միջատների պատճառով, հայտնում է Sputnik Արմենիա-ն: Վրաստանի ֆինանսների նախարարությունը նշում է, որ 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակը կասեցվել է «Սադախլո» անցակետի մաքսավորների կողմից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ տարածքային բաժինների կողմից անցկացված կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսներով (Frankliniella occidentalis
Հիմա քեզ ով գիշերով զանգում է, վեր ես կենում ու գնո՞ւմ. այրված զինվորի հայրը՝ կամազի վարորդին
Հնարավո՞ր է՝ ադեկվատ չես էս պահին: Էդ որ հանգիստ, պառկում քնում ես, գիտես չէ՞, ում շնորհքն է էդ. այրված զինվորի հայրը՝ գործով վկային
Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար, արդյունավետ աշխատանք մաղթել Հունգարիայում դիվանագիտական առաքելության ընթացքում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր
«11 200 դոլարը չի հայտնաբերվել, մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել այդ գումարը վերականգնել»․ Արթուր Նահապետյան
ԿԲ-ն հրաժարվել է 590 հազար դոլար գումարն ընդունել, նորից վերադարձվել է ՔԿ, եւ այն մնացել է չհրկիզվող պահարանում։ Թե ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել ընդունել այդ գումարը, Նահապետյանն ասաց, որ այդ մասով քննություն է ընթանում։
«Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին եւ պահպանել պատմական ճշմարտությունը». Ալեն Սիմոնյան
Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը
Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում
Դավիթ Խուդաթյանը ՀՀ նախագահին է ներկայացրել մասնավորապես թունելների և կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները
«Ուկրաինայի եւ Եվրոպայի օրինակով տեսնում ենք, թե ինչ ավերիչ հետեւանքների է բերում պատմական հիշողության ոչնչացումը, ֆաշիզմի հերոսացումը»․ Յուրի Վորոբյով
Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է․ Հակոբ Արշակյան
Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակում ծախսվել է 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված բյուջետային միջոցների 88.7 տոկոսը
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024թ.-ին իրականացրել է 63 միջոցառում 11 ծրագրի շրջանակում, ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 93.1 տոկոսը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 6-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա զոհ ու ավելի քան 20 վիրավոր
Ermenihaber. Թուրքիայի Քոնյա նահանգի մայրուղում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։ «Այսօր առավոտյան Ադանա-Քոնյա մայրուղու Էրեքլի գյուղի մոտ վարորդը կորցրել է ուղևորատար ավտոբուսի կառավարումը, այն շրջվել է։ Նախնական գնահատականներով՝ մեկ մարդ մահացել է, ևս 26-ը վիրավորվել են», – հայտնել են տեղական իշխանությունները։ Բոլոր ուղևորները տեղացիներ են։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա
Եկեղեցական զգայուն հարցերը հասարակական քննարկման առարկա դարձնելու ՀՀ իշխանությունների համառությունը պարզապես հակասում է առողջ տրամաբանությանը
Այդ ամենի միակ դրական կողմը, թերևս, այն եղավ, որ ես սկսեցի տարբեր դիտանկյուններից վերլուծել իմ «բարեփոխական» մտքերը ու հատկապես նրանց հրապարակայնորեն քննարկման առարկա դարձնելու նպատակահարմարությունը և եկա այն համոզման, որ Եկեղեցական հարցերը, կլինեն դրանք բարոյական թե դավանաբանական հարթություններում, պետք է քննարկվեն Եկեղեցական շրջանակներում՝ առանց դրանք հանրայնացնելու, որպեսզի որևէ կերպ չվիրավորվեն բարեպաշտ հավատացյալի կրոնական զգացումները
Կաթողիկոսը որևէ պաշտոնյա չէ, որ նրան հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ. Արարատ քահանա Պողոսյան
Եթե կան կասկածներ, դրանք պիտի ներկայացվեն իրավական հարթությունում կամ՝ եկեղեցական կանոնական ատյաններում, ոչ թե հրապարակային ճնշմամբ ու ամբոխահաճ ոճով։
Խելացի աշխատանքը այնքան ռիսկեր կարող է չեզոքացնել, վտանգներ կանխել, բայց երկրի վարչապետը բոլորովին այլ թիրախներ ուն. Տաթևիկ Հայրապետյան
Մինչ Փաշինյանն ու Փաշազադեն պասերով շարունակում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու վրա գրոհել, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից երկու անչափահաս երիտասարդ է անհետացել։
«Որեւիցե տեսակի կոռուպցիոն գործարքների եւ հովանավորչության հետ առնչություն չեմ ունեցել եւ չեմ ունենալու»․ ՔԿ նախագահ
Թագուհի Թովմասյանը հարցրեց․ «Դուք ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ եք եղել, ի՞նչ տեղեկություն էր ճշտում վարչապետը, եւ ի՞նչ հանգուցալուծում է ունեցել այդ գործը»։
Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման
Ադրբեջանում միջազգային կառույցների փակման իրական պատճառները
Բաքվում փակվեցին կամ փակման վտանգի առջև են «Transparency International»-ի ադրբեջանական մասնաճյուղը, «Transparency Azerbaijan» կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական միավորումը, ԵՄ-ի ամենամեծ կրթական փոխանակման ծրագիրը՝ «Erasmus+»-ը և հեղինակավոր կառույցների այլ գրասենյակներ։ Ադրբեջանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին «BBC News»-ի, «Sputnik»-ի, «Bloomberg»-ի և «Voice of America»-ի թղթակիցների հավատարմագրումը։
«Մենք չենք կարող հեռու գնալ այսպիսի Անվտանգության խորհրդով։ Երեկ տեսանք, թե ինչ արեցին Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը»․ Իգնասիո Տրեդիչի
Միջազգային բանակցությունների հարցերով փորձագետ, հակամարտությունների կառավարման հարցերով համակարգող դոկտոր Սառա Բաբայանը նշեց՝ ՀՀ-ի համար Կամպալայի դրույթները վավերացնելը կարևոր է, որ ապահովագրված լինենք այն ամենից, ինչ կարող է տեղի ունենալ ապագայում ու ցույց տալ պատասխանատվություն և ուժ, որ միջազգային հանրությունը տեսնի՝ սա իրավական հիմքերով է արվում, այլ ոչ թե ռազմական գործողություններով։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այցը Երևան. ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները
«Ազատություն». Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղարկել է այսօր Երևան նախատեսված այցը, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել Վրաստանի տարածքով հայկական խմիչքի արտահանման հետ կապված խնդիրները։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ վրացական կողմից երեկ անձամբ նախարար Գևորգ Պապոյանի հետ են կապվել, ներողություն են խնդրել ու ասել՝ ծանրաբեռնված են: Նախօրեին Պապոյանն աշխատանքային օրվա վերջում՝ Աժ-ում հայտարարեց, որ 50 օր
«Ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավելի գումար հափշտակվեց, ինչո՞ւ հրաժարական չներկայացրեցիք»․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքից հետո հրաժարական չներկայացրեց, Արթուր Պողոսյանն ասաց․ «Ես իմ լիազորությունները պատշաճ իրականացրել եմ»։
Նոր գյուղ բնակավայրը վերջին 35 տարում մանկապարտեզ չի ունեցել, իսկ նորակառույց մանկապարտեզն այս պահին գործում է
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու համար։ Սա կառավարության կողմից խոստացված 500
«Պահպանել Արցախի մշակութային ժառանգության հիշողությունը՝ ի հեճուկս ոչնչացման փորձերի». ավարտվել են Շուշիի 4 կորուսյալ թանգարանների հավաքածուների կատալոգների ստեղծման աշխատանքները
«Ավարտեցինք Շուշիի չորս կորուսյալ թանգարանային հավաքածուների թվայնացված պատկերազարդ կատալոգների ստեղծման աշխատանքները»։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման ՀԿ-ն: «Շուտով՝ մեծ ներկայացում լրատվամիջոցների, ոլորտի մասնագետների և հանրության համար։ Այս նախաձեռնությունը միտված է փաստագրելու և պահպանելու Արցախի մշակութային ժառանգության հիշողությունը՝ ի հեճուկս դրա ոչնչացման փորձերի»։ Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության դեսպանության և ISSD կազմակերպության
«Ջուր բերեք, վատ է»,- Կամազի վարորդին հեգնեցին, -«արա՛ հարցերին պատասխանի». վեճ՝ դատարանում
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան գործով այսօր հարցաքննվեց Զոդ զորամասի Կամազի վարորդ Գրիգոր Նավոյանը: «Ծառայող անձ եմ եղել, ամեն առավոտ վերադասի մոտ եմ եղել, որտեղ տեղակայվել եմ՝ իմ խնդիրները ստացել եմ, զբաղվել եմ իմ խնդիրներով: Ինչ խնդիր տվել են՝ կատարել եմ, մենք մեր
Պահպանողական կուսակցությունը խորհրդային բռազավթման զոհերին նվիրված թանգարան կազմավորելու խնդրանքով դիմել է Ավինյանին և Ժաննա Անդրեասյանին
Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին ՀՀ օրենքը, հայ ժողովրդի ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման և կանխարգելման համատեղ ջանքերում, խոնարհաբար խնդրում է անկախության և ժողովրդավարության ջատագովներին` մարդասիրական խիզախություն ցուցաբերել և հունիսի 14-ին կազմակերպված այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով սպանված,
Փաշազադե․ «Գարեգին Երկրորդը քաղաքականությամբ է զբաղվում»
«Ազատություն». «Կաթողիկոս Գարեգինի հետ հանդիպել չեմ պատրաստվում», – այսօր Բաքվում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Իր այս որոշումը ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը բացատրել է նրանով, որ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը՝ «սկսել է քաղաքականությամբ զբաղվել»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Կա՞ շահագրգռվածություն, որ ճանապարհներն այնքան վատ վերանորոգես, որ անընդհատ վերանորոգես, իրավապահներին հաղորդում ներկայացրե՞լ եք»
Ռոմանոս Պետրոսյանն ասաց․ «Այո, վերահսկողություն արվել է այդ ոլորտում, մի քանի քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնք քննվում են թե Քննչական կոմիտեի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով»։


















































