Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրության արդյունքներով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Բացի այդ, ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17.876.383 ՀՀ դրամ

Տղամարդկանց ավելի քան 40 տոկոսը Հայաստանում գտնվում է շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում

Կա երեք պատճառ, թե ինչու տղամարդիկ պարտադիր պետք է գնան շագանակագեղձի հետազոտման` ժառանգականության հավանականությունը, հիսուն տարեկանից հետո արդեն ռիսկային գոտում գտնվելը և շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում ախտանշանների բացակայությունը

Լապշինի կինը Բելառուսից լրացուցիչ պաշտպանություն է խնդրել ամուսնու համար

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով լրացուցիչ պաշտպանություն տրամադրել իր ամուսնուն: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Լապշինի փաստաբան Նատալիա Շեկինային: «Նա դիմել է Մինսկի Ներքին գործերի գլխավոր վարչության՝ միգրացիայի և քաղաքացիության բաժին՝ խնդրելով լրացուցիչ պաշտանություն տրամադրել»,- ասել է Շեկինան լրագրողներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է

Մենք առանձնահատուկ կարևորում ենք Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը. Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստին Հարգելի գործընկերներ, Նախ և առաջ կցանկանայի ողջունել Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ, ՀՀ այցելության և ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու կապակցությամբ: Ես լիահույս եմ, որ

Վահրամ Բաղդասարյանը բողոքում է վարկերի տոկոսներից, ԿԲ-ն հակադարձում է՝ վարկը Ձմեռ պապիկը չի տալիս

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հստակ ցանկ ունի երիտասարդ ընտանիքների, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, չեն կարողանում այդ վարկերից օգտվել: Ներսես Երիցյանը հակադարձեց, որ բավականին շատ երիտասարդներ էլ ինքը գիտի, որոնք օգտվում են այդ վարկերից:

ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սույն թվականի փետրվարի 7-ին հրաման է ստորագրել 2017թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին. Հրաման N 37-Ա 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ

Իվանի «պոչն» ու Պրեսկոտի «կոտը». Սուրեն Սարգսյանի անդրադարձը միջազգային դիտորդներին (տեսանյութ)

«Մերոնք» շարքի այս թողարկումն անդրադառնում է միջազգային դիտորդական առաքելությունների գործունեությանն ու նպատակներին: Մեր երկրում բազմաթիվ ընտրախախտումներով ու բռնություններով ուղեկցվող խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային դիտորդները գրեթե միշտ համարել են ազատ, թափանցիկ և դեմոկրատական չափանիշներին համապատասխան: Թե ինչ շահեր են հետապնդում բարձր արժեքներից ու որակներից ճառող այս կառույցներն ու դրանց «կարճատես» գործիչները` դժվար չէ կռահել: Մանրամասները`

Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վարդաշեն, Մուշավան թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և 28-րդ փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

2016 թ.-ին Երևանում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 16,7 տոկոսով

Փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ ԱԻ նախարարության Երևանի՝ տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված վերջին հաշվետու նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԻՆ փրկարար փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյան ինչպես նաև՝ մասնակցում էին Երևանի

Ներսես Երիցյանը զարմանում է, թե մարդիկ ինչո՞ւ չեն խնայում՝ վարկի կանխավճարն էլ են պարտք անում

ՀՀԿ պատգամավորն առաջարկեց, որ կանխավճարը զրոյացվի, քանի որ երիտասարդ ընտանքիները դժվար կարողանան վարկի 30% կանխավճարը տալ: Ներսես Երիցյանն էլ պատասխանեց, որ 30%-ի իմաստն այն է, թե դու ինքդ ինչքան ես ռիսկ կրում այդ տասը տարիների, որովհետև տան գինը երեք տարում կարող է փոխվել, խնայողության ունակությունն է հիմքը:

Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ

Ծառայության շրջանակներում իրականացվում է աղետների, հակամարտությունների, տնտեսական խորը ճգնաժամերի, արտագաղթի կամ ներգաղթի հետևանքով կազմալուծված ընտանիքների անդամների որոնում և կապի վերականգնում, զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի որոնում և հայտնաբերում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համակենտրոնացման ճամբարներում և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնում, փաստաթղթերի (աշխատանքային, ուսումնական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ և այլն) կորստի դեպքում կրկնօրինակների տրամադրման

Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի  7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախարարի տեղակալ  Աշոտ Մարգարյանին: Նախարարը շնորհավորել է Աշոտ Մարգարյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և  հաջողություններ համատեղ աշխատանքում: «Վստահ եմ, որ  Աշոտ Մարգարյանը, չնայած իր երիտասարդ  տարիքին, իր ունեցած փորձառությամբ, գիտելիքներով շատ օգտակար կլինի  նախարարության առջև դրված խնդիրների լուծման

Լրագրողի ընտանիքի անվտանգությունը` վտանգի տակ

«ՉԻ» տնօրեն Մհեր Ղալեչյանի` հովանավորյալ հարևանը հետապնդում է լրագրողի ընտանիքին

Քննարկվել են հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թվականների ծրագրերը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության հայեցակարգը և միջոցառումների 2018-2024 թվականների ծրագրերը: Համաձայն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է Երևանում և ՀՀ մարզերում կառուցել  անվճար հիմունքներով գործող ուսուցողական-մարզումային հրաձգարաններ, ինչպես նաև վճարովի հիմունքներով գործող ժամանցային հրաձգարաններ, որտեղ ոչ միայն հնարավոր կլինի ծանոթանալ

Հայաստանում մեկ տոն էլ կնշեն՝ «Գործարարի օր»

Կարեւորելով գործարարների դերը պետության տնտեսության զարգացման, հետեւաբար  ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, նախարարությունը գտնում է, որ պետք է նրանց տոն նվիրել

Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը. «Ազատություն» ռադիոկայան

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Բելառուսի Գերագույն դատարանը քիչ առաջ մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիմումը: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջանին: «Գերագույն դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Վճռի հրապարակումից հետո այն պետք է կյանքի կոչվի ներքին օրգանների կողմից»,- այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել

Նաիրա Զոհրաբյան. «Ես լինելու եմ միշտ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի կողքին»

Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի լիազորությունները

Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ ամենօրյա հետևողական աշխատանքներ են

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային

Երևան – Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Երևան – Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները

2017 թվականի հունվար ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով

2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 22,9 տոկոս աճ: 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի

Հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա Օհանյան-Օսկանյան դաշինքից. «Ա1+»

«Եթե Օհանյան-Օսկանյան դաշինքը շարունակի հապաղել և գաղտնի պահել ժողովրդից իր գործողությունները, ապա հնարավոր է ԱԻՄ-ը դուրս գա այդ միությունից»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ՝ ԱԻՄ նախագահի, Օհանյան-Օսկանյան դաշինքում տեղերի գզվրտոց է գնում. «Երբ կա դիկտատուրա, ավելի հեշտ է տեղերի հարցը լուծել, իսկ ժողովրդավարական կառույցներում մի քիչ դժվար է:

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության

ՀԱԿ-ին 11 ձայն է պակասում

ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին 16 պատգամավոր է միացել: Այդ մասին, այսօր խորհրդարանում, արգրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ ստորագրահավաք է սկսում ընտրությունների օրը փոխելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Երեկ 14 պատգամավոր էր ստորագրել, այսօր ձեւաթղթի տակ երկու պատգամավոր էլ է ստորագրել: Արամ Մանուկյանը լրագրողներին

Կյանքից հեռացել է Դավիթ Տիգրանի Զալյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 6-ին, երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկանում կյանքից հեռացել է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, խմբավար Դավիթ Տիգրանի Զալյանը:   ՀՀ մշակույթի նախարարություն 

«ԱԺ պատգամավոր չլինելը չի նշանակում կյանքի վերջ». Թևան Պողոսյան

Պատգամավորը մտահոգություն ունի, որ անձերի ընտրություն է լինելու:

«Turq», թե «թուրք», «սե՞խ», թե «sex». այսօր համացանցում հայատառ գրելու օրն է (Տեսանյութ)

Տարիներ առաջ հայտնի հասարակական-քաղաքական գործիչներներն անգամ լատինատառ էին գրում սոցցանցերում, իսկ այսօր ուրախալի է, որ շատերը միացել են նախաձեռնությանը

Կարեն Կարապետյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մինչ օրս կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները և ընդունված որոշումները, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930