Օրվա լրահոսը

Գործում է, հույզեր պարգևում և ստեղծում ամեն մեկի փոքրիկ պատմությունը

Նան Մանուկյանը պատրաստում  է ձեռագործ տիկնիկներ՝ ոչ միայն ապրեցնելով  հին արհեստի մի տարր, այլև նոր շունչ ու հոգի տալով դրան։ Նրա գործած տիկնիկները զարդարված են հիշողություններով, պատկերացումներով, երազանքներով։ Յուրաքանչյուր տիկնիկ առանձնահատուկ է, ինչպես ինքը։ «Տարիներ առաջ մեր տան մի անկյունում կար մոռացված տուփ, որը երբեք չէի բացել։ Մի օր, որոշեցի բացել այն։ Կարծում եմ՝ այն,

«Երբ պատուհասը թակում է ազգի դուռը, նման մարդիկ նախընտրում են փնտրել իրենց հարմարավետ բույրը»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է. «2020 թվականի աղետալի օրերին, երբ հայ ազգը ողբում էր Արցախի կորուստը, երբ հազարավոր ընտանիքներ սգում էին իրենց զավակների, եղբայրների, հայրերի կորուստը, նա հայտնվեց հանրության առաջ՝ «ողբալով» իր ՕԾԱՆԵԼԻՔԻ կորուստը։ Այն օրերին, երբ սուգը դարձել էր համազգային հոգեվիճակ, այդ մարդը ցավ էր ապրում ոչ թե հայրենիքի, այլ իր անձնական փուչ

Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին

168.am. Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա նշել է, որ «Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից»։

Բրունհամել բնակավայրի և Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի միջև կձևավորվի համագործակցություն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ հունիսի 2-3-ը մասնակցեց Գորիսում կայացած  Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին, որը մեկնարկել է «Ինչպիսինն է ապակենտրոնացված համագործակցության դերը Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում» խորագրով  նիստով։ 🔷Համաժողովը միավորել էր Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր համայնքների ներկայացուցիչների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խորացնել

Պարզ ասած՝ Բելառուսը թշնամական պետություն է։ Կաթողիկոսը չպիտի գնար. Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

Կարծում եմ, երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը՝ ներքաղաքականն է, որի համաձայն իշխանությունը ցանկանում է բոլորին ցույց տալ, որ ոչ միայն իրենք ենք կոռումպացված, այլև՝ նրանք։ Երկրորդը՝ եկեղեցին այն եզակի կառույցներից է, որն ամբողջովին չի հնազանդվել գործող իշխանություններին և իր մեջ հնարավորություններ է պարունակում։ Հարկ եղած դեպքում կարող է քաղաքական գործընթացներ գեներացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել արցախցիների բնակարանային ծրագրի շրջանակներում քննարկել ևս մի քանի կետեր

Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես տեղեկացրել էինք, և ինչպես գիտեք՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը բանակցություններ են վարում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության և այլ հարցերի շուրջ։ Հաշվի առնելով ընթացիկ գործընթացները և որոշ տեխնիկական խնդիրներ՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին չի հաջողվել անցկացնել նախատեսվող հանրային իրազեկման հավաքը։

«Ադրբեջանում շարունակում են ցնծալ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներից»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում ցնծում են Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարվող քաղաքականությունից։ Ըստ քաղաքագետի, այն ադրբեջանական գրեթե բոլոր խոշոր կայքերի քննարկման կարևոր թեմաներից է․ չկա օր, որ անդրադարձ չլինի, նրանք իրենց գոհունակությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած հակաեկեղեցական քաղաքականության նկատմամբ ու քննարկում են, թե ինչ օգուտ

Վաղը Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում աջ երթևեկելի գոտին փակ է լինելու երթևեկության համար

Վաղը՝ հունիսի 6-ին, ժամը 07.00-ից 20.00, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։ Աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր։   «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Բիզնեսը պետք է լինի ոչ թե իշխանամետ, այլ՝ պետականամետ. Դավիթ Անանյան

«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը: Նրա կարծիքով՝ նախագծի խնդիրը պետք է լինի գործարարների մեջ պատասխանատվություն բորբոքելը՝ նախեւառաջ պետության, հանրության եւ սեփական աշխատակազմի առջեւ: Մյուս կողմից՝ հասարակությունից այդ առումով ակնկալվում է պահանջատեր լինել: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է

Փոխվարչապետը ներկայացրել է Արարատ Միրզոյանի կնոջը` Գոհար Աբաջյանին, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների

«Հերոս պետք է լինես, որ գնաս Ադրբեջան, մարդիկ վախենում են։ Անգամ, եթե թույլ տան մտնել այդ երկիր, չգիտես՝ դուրս կգա՞ս այնտեղից, թե՝ ոչ»․ Սթիվ Սվերդլոու

Սթիվ Սվերդլոուն պատմեց՝ 2010-ին հարցազրույցներ է արել Ադրբեջանում գործունեություն ծավալած լրագրողների հետ, որոնք այժմ կամ կալանավորված են, կամ լքել են երկիրը․ «Ադրբեջանում այս մարդիկ նաև խաղաղության կերտման գործընթացներում էին ներգրավված։ Հետո լրտեսության մեղադրանքով դատապարտվեցին»։

Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, նոր նախաձեռնությունների հեռանկարները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է. «Հանդիպել եմ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկուն: Պատվիրակությունը Երևանում է՝ մասնակցելու ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։ Քննարկել ենք Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հեռանկարները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել թարմացնել և զարգացնել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև գործող համագործակցության ծրագիրը՝ այն

«Բաքվի հայ ռազմագերիները դարձել են ուրվական միջազգային համայնքի համար»․ Իրենե Վիկտորիա Մասիմինո

Միջազգային իրավունքի մասնագետ Իրենե Վիկտորիա Մասիմինոն ահազանգեց՝ Ադրբեջանում խաղաղության ակտիվիստների, մարդու իրավունքների ջատագովների ձերբակալությունների նոր ալիք է բարձրանում։

Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Տաջիկստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ շրջանակներում երկրների միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին և այդ համատեքստում կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքային

«Միջազգային համակարգը չպետք է թույլ տա երկակի ստանդարտների կիրառում, անհավասար վերաբերմունք մի կողմից ագրեսիայի հանցագործության նկատմամբ, մյուս կողմից երեք մյուս հանցագործությունների նկատմամբ»․ Կլաուս Կրես

Դոկտոր Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդի․ «Նշանակալի է նաև, որ միջազգային հանրությունը համաձայնեց կոնսենսուսով, որ ագրեսիայի հանցագործության կասեցումը, կանխումը Անվտանգության խորհրդի կողմից անփոխարինելի չէ դատարանի կողմից կայացված որոշման առումով։ Ընդհանուր թերացումն այն էր, որ պետք է ստեղծվեր իրավազորության ռեժիմ, որը ինչ-որ առումով հեռանում է մյուս երեք հանցագործությունների ռեժիմից»։

Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրենը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան

ՀՀ-ն իրականացրել է ԵԽ GRECO առաջարկների 75%-ը

Հայաստանի 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը, որին մասնակցել են բազմաթիվ հասարակական եւ պետական կազմակերպություններ, ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը  (GRECO) կենտրոնական իշխանությունում կոռուպցիայի կանխարգելմանը նպաստելու օրինակելի միջոց է որակում։ Այս մասին ասվում է GRECO-ի 24-րդ ընդհանուր զեկույցում։ «Երեքամսյա ժամանակահատվածում խումբն անցկացրել է տասը նիստ՝ ինչպես ամբողջական կազմով, այնպես էլ մասնագիտական թեմատիկ ենթախմբերով։ 2023

Ֆրանսիան վերահաստատել է Հայաստանի կողքին լինելու իր մշտական հանձնառությունը և ընդգծել է իր շարունակական աջակցությունը ՀՀ տարածքների դիմակայունության ամրապնդմանը

Համաժողովի չորս թեմատիկ աշխատաժողովները վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրմանը, տարածքների տնտեսական զարգացմանը, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի, մասնագիտական ուսուցման, երիտասարդության և կամավորության, ինչպես նաև տեղական կառավարման հարցերում կանանց դերի խթանմանը, ֆեմինիստական դիվանագիտությանն ու քաղաքացիական մասնակցությանը:

Ադրբեջանցիների հետ փակ հանդիպումներում, երկկողմ շփումներում ասել ենք, որ ՀՀ-ն շահագրգիռ է ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում. ԱԳ նախարար

Բացում ենք ամեն ինչ, սկսում ենք ամենահարավային երկաթուղուց՝ ըմբռնումով, որ երկու կողմերի ենթակառուցվածքներն են նաեւ ապաշրջափակվում ու բոլոր ենթակառուցվածքները մնում են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Հայկակ ԱՐՇԱՄՅԱՆԻՆ նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Առանց պատասխանատվություն կրելու հնարավոր չէ ունենալ երաշխիքներ, որ որևէ համաձայնություն անվտանգային նկատառումներով կարող է երաշխավորվել»․ Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ մենք, փոքր պետություն լինելով, այլ տարբերակ չունենք, քան մասնակիցը դառնալ և ջանքեր գործադրել միջազգային քրեական դատարանի՝ որպես անվտանգության երաշխավորի կայացման ուղղությամբ․ «Անհնար է մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ։ 120 միլիոն բնակչություն ունեցող պետությանը չես կարող դիմագրավել»։

Մեծ հույս ունեմ՝ մեր ռուս գործընկերները վատ պլաններ չունեն ՀՀ մասով. Արարատ Միրզոյան

Փորձում ենք այնպես անել, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորություններն իրար նկատմամբ իրականացնենք. ԱԳ նախարար

Վահե Գեւորգյանը նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագիրը Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի

Վարդան Օսկանյանի կինն անդրադարձել է Դիլիջանում մանկապարտեզի շենքն իրեն տրամադրելու մասին Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանն անդրադարձել է Դիլիջանում տարիներ առաջ իրեն մանկապարտեզի շեն տրամադրելու մասին ՆԻկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Նա մասնավորապես գրել է. «Հ1 հեռուստաալիքի այս ռեպորտաժը՝ վերաբերող «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված շենքին, չի ներկայացնում պատմությունը ամբողջական և ճշգրիտ ձևով։ Նախ և առաջ, շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ՝ «Առաջինը երեխաներին»

Աննախադեպ է, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի «խաղաղության». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի հետ ունենք նշանակալի, աննախադեպ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններն ավարտված են» (մեջբերման ավարտ)։ 5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած, պատերազմով Արցախը հանձնած կառավարիչների դավադիր քաղաքականությունը որպես «ձեռքբերում» ներկայացնող, այս հայտարարության հեղինակը Արարատ Միրզոյանն է։ Փաստորեն՝ Արցախը հանձնել և այնուհետ էթնիկ զտումներ են իրականացրել, որպեսզի Ադրբեջանի հետ

Հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝

«Տեսանյութում երևում է՝ եղբայրս մութ սենյակում է՝ ձեռքերը կապված, հարվածներ են հասցվում նրա ուղղությամբ․ այժմ միակ անհետ կորած անձն է, ում վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ»․ գերեվարված անձի եղբայր

Նա իր ելույթում մտահոգություն հայտնեց․ «Մարդը մարդու նկատմամբ վերաբերվում է՝ որպես խաղալիքի, որպես խրախճանքի, ուրախանալու հպարտանալու միջոց՝ այն էլ 21-րդ դարում։ Մարդուն շահագործում են հստակ արդյունքի հասնելու համար, որպես վաճառքի, ինչ որ արդյունքի ակնկալման միջոց»։

Երեւան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: Վալենտինա Մատվիենկոյին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031