Օրվա լրահոսը
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի արվարձաններին
«Ազատություն». Իսրայելի զինված ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող մի քանի օբյեկտների, որոնք, ըստ իսրայելական կողմի, «Հեզբոլա»-ն օգտագործում էր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, հայտնում է AP-ն։ Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ հարվածները նպատակ ունեն կանխելու «Հեզբոլա»-ի վերախմբավորումը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Սյունիքում երկու անչափահաս բնակիչներ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում․ ԱԱԾ
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Սյունիքի դարպասն ու Մոսկվայի շտապողականությունը
Սկիզբը՝ այստեղ: «Սյունիքում ռուսական ներկայության ընդլայնումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից», վստահեցնում է Մոսկվան Սյունիքի նկատմամբ հետաքրքրվածությունը վերջին ամիսներին դրսեւորվել է մի քանի երկրների կողմից: Եթե հարեւան Իրանի հետաքրքրվածությունը պարզ է ու միանգամայն հասկանալի, ապա Մոսկվայի շահագրգռվածությունը խորքային հարցեր է առաջացնում: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրվածությունը Սյունիքով պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով ու
Երբ եկեղեցականին եք ամբաստանում, եկեղեցականից եք բամբասում ու չարախոսում, դրանով ցույց եք տալիս, որ եկեղեցին ձեր կյանքում դերակատարություն ոչ ունեցել է, ոչ էլ ունի. Եղիշե քահանա Նուրիջանյան
Իրավունք ունի՞ երկրի առաջին խոսնակը՝ Ալեն Սիմոնյանը, որն ընդունակ է լկտիաբար թքել հայ մարդու վրա, հանդես գալու քրիստոնյայի դիրքերից և իբր թե սրտացավություն ցուցաբերել եկեղեցու հանդեպ, որին ինքը և իր որոշ թիմակիցներ միայն ու միայն վնասներ են պատճառել և պատճառում։
«Դատարանը կասեցրել է Երևանում Ա և Բ գոտիներում կամ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը»
Քանի որ 2025թ.-ի համար ընդունված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է ոչ իրավաչափ և քանի դեռ Երևանի ավագանին չի ընդունել ավտոկայանատեղիներում կայանման համար սակագնի մասին նոր որոշում, դուք կարող եք կայանել ձեր մեքենան Ա և Բ գոտիներում ԱՆՎՃԱՐ և չգնել ոչ մի փաթեթ` ժամայինից մինչև տարեկան։
Ինչպե՞ս ստացվեց, որ խնդիրների կծիկ մեր երկրում, որը դեռ չի տեղավորել տասնյակ հազարավոր անտուն արցախցիներին, որն ունի ռազմագերիներ, ֆիզիկապես ոչնչացվող Արցախ, հանկա՜րծ, ամենակարևոր խնդիրը դարձավ հայ եկեղեցու սպասավորների կուսակրոնության հարցը. Լիլիթ Բլեյան
Ինչպե՞ս նա բոլորիս դարձրեց իր քարոզիչը։
«Երբ Եկեղեցին միջամտում է քաղաքական գործընթացներին, պետք է նաեւ պատրաստ լինեն քաղաքական դեմքերի հարցադրումներին»․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Եկեղեցու դեմ որեւէ գործընթաց չկա, այս հարցերի պատասխանները միայն «առողջացնելու» են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ։
Գրառման ոճն ու բառապաշարը ակնհայտորեն անպատշաճ են ՀՀ ղեկավարի պաշտոնին. հայտարարություն
Հայ ազգային ռամկավար կուսակցությունը խորը մտահոգություն եւ վրդովմունք է հայտնում ՀՀ վարչապետի՝ սոցիալական ցանցում արված վերջին գրառման առնչությամբ: Գրառման մեջ վարչապետը, կիրառելով անպատշաճ եւ գռեհիկ արտահայտություններ՝ առանց հստակ հասցեատիրոջ նշման, սեւացնող կերպով վիրավորել է Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան դասին: Մենք խստորեն դատապարտում ենք այս քայլը՝ այն դիտարկելով որպես հարձակում ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու, այլեւ
««Կրթվելը նորաձեւ է» արշավը վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է, իրականացվում է աշխատակազմի միջոցներով»․ Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի որոշ ծախսեր փակ տողով են, ինչո՞ւ։ Այս հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյան ասաց, որ դա ավանդական եկած տող է, կապված է անվտանգային խնդիրների հետ։
Հայաստանը, որպես պետություն, ծանր հիվանդ է, և հիվանդության հիմնական հարուցիչն էլ Փաշինյանն է՝ իր ՔՊ-ական «նեղ կռուգով». «ՉԻ»
Հայաստանը, որպես պետություն, ծանր հիվանդ է, և հիվանդության հիմնական հարուցիչն էլ Նիկոլ Փաշինյանն է՝ իր ՔՊ-ական «նեղ կռուգով»։ Ընդ որում՝ հիվանդության «մահացու ելքի» հավանականությունը բավականին բարձր է։ Որևէ հիվանդության արդյունավետ բուժման կարևորագույն նախապայմանը ճիշտ ախտորոշումն է, բայց այդ հարցում կոնսենսուս չկա։ Մինչդեռ արդյունավետ բուժման համար կարևոր է հասկանալ՝ ի վերջո՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Նիկոլը»
«Կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններում բավական մեծ տոկոս են կազմում մեկ անձից գնումները, ինչո՞ւ․ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»․ Վլադիմիր Վարդանյան
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանն իր մրցակցային գնումների մասով մոտենում է աշխարհի ամենալավագույն ցուցանիշներին։ Մենք հույս ունեք, որ տարեցտարի բարելավելու ենք այս տոկոսը, մեր նպատակն է հասնել մեկ անձից գնումների 5 տոկոս մակարդակի, որը հիմա 7 տոկոսի կողմերն է»։
«Ավելորդ գլուխ գովալու պրոցեսի մեջ չմտնենք, բայց իմ շանսերը գնահատում եմ բավականին լավ». Արգիշտի Մեխակյան. «Հրապարակ»
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն է Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն` ՔՊ վարչության նիստի ժամանակ քննարկվել է նրան առաջադրելու հարցը։ Մեխակյանը նաեւ նշեց, որ տվել է իր համաձայնությունը։ Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ ՔՊ-ն մտադիր է արդեն իսկ խոշորացված Վաղարշապատը եւս մեկ անգամ խոշորացնել` միավորելով Խոյ համայնքի հետ, եւ այդպես
«Նրանք, ովքեր իրենց եղբայրների համար փոս են փորում, առաջինն իրենք են հայտնվելու այդ փոսի մեջ»: Ըստ իրանական «eghtesadsalem» կայքի, «եղբայրներ» ասելով, Հոգեւոր առաջնորդը նկատի է ունեցել Ադրբեջանին ու Թուրքիային. «Ազգ»
«Կովկասյան սրճարանը» Թեհրանում լույս տեսնող նորաթուխ պարբերականներից է, որն իր «մկրտությունն» ստացել է «Զանգեզուրյան միջանցքի» թեմային նվիրված բանավեճերի մասին քննարկումներ անցկացնելու «առաքելության» շնորհիվ, եւ կարծես արտոնագրվել է հենց այդ խնդրի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումներին հակակշռող այլ մոտեցումներ առաջարկելու համար: «Կովկասյան սրճարանը» նաեւ ստանձնել է թուրքական կողմի տեսակետներն իրանական լսարանին հասանելի դարձնելու առաքելությունն ու պարբերաբար բանավեճերի
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ՝ Վահրամ Խոռխոռունու գործով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման
«Արդյո՞ք այդ աշխատակիցն ազատվել է աշխատանքից». հարցմանը ՀՖՖ-ն պատասխանել է հիստերիկայով՝ հետ չմնալով Փաշինյանի կողմից կիրառվող հուզական զեղումներից. «Ժողովուրդ»
Ընդ որում, ՀՖՖ-ն չի հերքել, որ իրենց անվտանգության հարցերով ծառայություն մատուցողը բռնություն է կիրառել երիտասարդի նկատմամբ:
Քաղաքական ոճը բանսարկությունն է
Ժամանակին ընդդիմադիր պատգամավորներից մեկը քննադատական ելույթ ունեցավ խորհրդարանում: Դրան ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ԵՊՀ ֆակուլտետներից մեկում, որի հետ այդ պատգամավորը միջնորդավորված կապ ուներ, ծաղկում է կաշառակերությունը: Չնայած՝ քննադատությունն ամենեւին ԵՊՀ-ի մասին չէր: Մեկ այլ պատգամավորի քննադատությանը վարչապետը պատասխանել էր, թե գիտի, թե որ հյուրանոցներում է կանգ առել այդ պատգամավորն իր արտասահմանյան շրջագայության ժամանակ: Նախ՝
Ադրբեջանցիները կեղծ տեքստ են հրապարակել. Լատվիայի Սեյմի պատգամավորների կողմից հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել
Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշեց․
«Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։
«Կրոնական ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» համաժողովի ընթացքում սկսվեցին զանգվածային կիբերհարձակումները, որոնք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կայքի վրա դեռ շարունակվում են. «Ազգ»
Swiss.cath-ը ծանուցում է, որ համաժողովին Վատիկանը նույնպես հրավիրվել էր՝ թե՛ որպես եկեղեցի, թե՛ որպես պետություն, բայց երկու պարագայում էլ հրաժարվել էր մասնակցել: «Վատիկանը լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, ֆինանսական աջակցություն է ստանում նրանից, եւ շատ զուսպ է Լեռնային Ղարաբաղի հարցում», գրում է կայքը
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում որեւէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
Դու չես կարող լեգիտիմացնել չարիքին, ասես՝ դու էլ մեկն ես, ես էլ մեկն եմ, արի՛ գնանք մրցենք… Ո՛չ, մեր Տերը այդպես չի վարվել չարիքի հետ: Մի բան է արել՝ նախ արհամարհել է, հետը երբեք ուղիղ չի խոսել, հետո ասել է՝ անցի՛ր, կորի՛, կորսվի՛ր այստեղից: Չարիքի հետ երբեք մի՛ մրցիր
Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ. Սարգիս Ստեփանյան
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկ Սարգիս Ստեփանյանը գրում է. «Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր՝ 2025 թվականի հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում դարձա Եվրոպայի չեմպիոն։ Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը
«Աղդամի ավերում, միտումնավոր սպանություններ»․ Բաքվի դատարանից սլաքներն ուղղվում են դեպի ՀՀ. factor.am
Մինչ Հայաստանում երկրի բարձր ղեկավարությունն ու եկեղեցու ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ և վիրավորանքներ են հնչեցնում, Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների և պատանդների շինծու գործերով դատավարությունները։ Ադրբեջանական դատարանում արդեն սկսել են առարկայական մեղադրանքներ հնչել ոչ միայն Արցախի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այլև ուղիղ ՀՀ-ի դեմ։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սկսված զինված
Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական բազմաթիվ կառույցներ ոչնչացվել կամ փոխանցվել են դավանական այլ ուղղությունների. ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողով
Քիչ առաջ ավարտվեցին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումները։ Առանցքային թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայկական կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հարցն էր։ Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշեց, որ Ադրբեջանում իրավիճակը շարունակում է շատ մտահոգիչ մնալ, և 2023 թվականի համեմատ՝ շատ խնդիրներ դեռևս շարունակում են մնալ
Եկեղեցու դեմ պայքարելն արդեն Եկեղեցուց դուրս լինել է. Տեր Աբրահամ Մարտիրոսյան
Որևէ ողջամիտ պաշտոնյա, անկախ իր կրոնական կամ աշխարհայացքային պատկանելությունից, չի կարող իրեն թույլ տալ նման վիրավորական վերաբերմունք եկեղեցական առաջնորդի նկատմամբ։ Իսկ եթե որևէ մեկը հայտարարում է, թե Հայ Եկեղեցու անդամ է, ապա առավել ևս պարտավոր է նվազագույն հարգանք ցուցաբերել այդ Եկեղեցու առաջնորդի հանդեպ։ Հակառակ դեպքում նման դիրքավորումը դառնում է կեղծիք և մոլորեցնող դիմակ, և այդ անձը ինքն իրեն դուրս է դնում այդ Եկեղեցուց։
Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց հին նորվեգերենից թարգմանվեցին ու հրատարակվեցին նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագրային գրառումները՝ գրքի տեսքով
Նորվեգիայի թագավորության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց հին նորվեգերենից թարգմանվեցին ու հրատարակվեցին նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագրային գրառումները՝ գրքի տեսքով: Այդ փաստաթղթերը սկզբնաղբյուրային արժեք ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար: «Ականատեսի հուշեր. Բոդիլ Կատարինե Բյոռնի ժառանգությունը»/Memoirs of an Eyewitness: The Legacy of Bodil Katharine Biørn խորագրով գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայոց
Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի զեկույցը «Հայաստանի Հանրապետության 2024թ․ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության շրջանակներում Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացումն՝ ԱԳՆ մասով։ Ստորև ներկայացված
Տարածել էինք Պուտինի եւ Ալիեւի նույնական խոսույթներով պաստառներ ու տեղեկատվական թերթիկներ, որոնք ապացուցում էին, որ Ալիեւն ուղղակիորեն կրկնում է Պուտինի` ապառազմականացման, դենացիֆիկացիայի եւ «պատմական հողերի վերականգնման արդարության» կեղծ խոսույթները. Գայանե Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիների հիստերիայի պատճառներից մեկը, որ արդեն բացեիբաց սպառնալիքի անցան, թերեւս իրենց պաշտելի ղեկավարին մշտապես դիկտատոր անվանելն ու Պուտինի հետ համեմատելն էր, մի բան, որ ես համարում եմ միջազգային, հատկապես ԵՄ կառույցներում խիստ կարեւոր` նաեւ շեշտադրելով երկակի չափանիշները նույնական հանցագործների պատիժների առումով։ Բացի հայտարարություններից` պատրաստել ու
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից՝ իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի՝ արդյոք լավ հարաբերությունները կպահպանի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ: «Տեսեք, Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ այլևս այդպիսին կլինեն, թե՝ ոչ։ Ես զարմացած եմ», – Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը, այն
Էդմոն Մարուքյանը առանձնացրել է իրադարձություններ, որոնք նախորդեցին Փաշինյանի գրառմանը
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Իրադարձություններ, որոնք նախորդեցին Փաշինյանի գրառմանը: Մայիսի 22-ին Բաքվում ավագանու նիստ է հրավիրում Կովկասի մուսուլմանների գրասենյակը, որի ընթացքում այդ կազմակերպության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։ Մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռնի քաղաքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների
Բոլոր անպատկառ և անպարկեշտ մտքերն ու հարցերը մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում. Հայր Ասողիկ Կարապետյան
Հետևաբար, բոլոր անպատկառ և անպարկեշտ, անհեթեթ խոսքերը, մտքերն ու հարցերը, որոնք հնչում են՝ պայմանավորված են այդ մերժելի ուսմունքներով ու գաղափարներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում: Եվ այդպես՝ ԱԶԳԻ ոչնչացում իր պատմությամբ, ավանդով ու արժեհամակարգով:


















































