Օրվա լրահոսը
Հրայր Թովմասյանի դեմ հայցադիմումը կազմելու ժամանակ դատախազությունը չի ելել օրենքի այն մեկնաբանությունից, որն, ըստ էության, Սահմանադրական դատարանը հաստատեց
«Ըստ էության, հայցադիմումի մեջ բացակայում են մի շարք էական պնդումներ: Օրինակ, կապը՝ հանցագործության եւ գույքի կամ այլ հիմքերի միջեւ: Հրայր Թովմասյանի մասով նաեւ ուսումնասիրությունը որպես պաշտոնատար անձի չի եղել, այլ եղել է որպես հանցագործության ենթադրյալ հիմքով հարուցված վարույթ»,- Aravot.am-ին ասաց Արամ Օրբելյանը:
Ձայնը նմանակելով սոցիալական հարթակներում գումար են խնդրում. ոստիկանությունը զգուշացնում է
Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ: Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։
Մարդիկ համբուրում են հոգեւորականների ձեռքը, իսկ դրանից առաջ այդ ձեռքը որտե՞ղ էր, արժե՞ համբուրել, թե՞ չարժե համբուրել. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ հայ Առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, իրենք առաջինն են կանգնած որպես պաշտպան: Ապա հորդորեց՝ անհատներին չնույնացնել եկեղեցու հետ. «Որը, ի դեպ, մեղք է, անհատն ու եկեղեցին տարբեր բաներ են»:
Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
«Այո, իսկապես Պուտինը Թրամփին ասել է, որ ՌԴ-ն կպատասխանի Կիևին՝օդանավակայանների վրա հարձակումների համար». Պեսկով
Թրամփն էլ նշել է, թե տեղյակ չի եղել Ուկրաինայի ծրագրերի մասին: Միևնույն ժամանակ, CNN-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաղորդել է, թե ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը տեղեկացվել է Ուկրաինայի կողմից հունիսի 1-ի հարձակման ընթացքի մասին։
«Լուրեր են շրջանառվում, որ ցանկանում են խոչընդոտել 25 համար երթուղու աշխատանքը, հեռու մնացեք, պռոշյանցին թույլ չի տա»
«25 համարը շատ հարմար է մեզ, մարդիկ արդեն վարժվել ու սովորել են այդ երթուղուն, իրենց աշխատանք ու ուսումը հարմարեցրել են այդ երթուղուն։ 277 համարի երթուղու վարորդներից ոմանք ուղեւորներին ասել են՝ չմտածեք, որ սա վերջնական որոշում է, միեւնույն է, մնալու է միայն 277 երթուղին»։
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված անշարժ գույք, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով շուրջ 600 միլիարդ դրամի պահանջ. Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության բավարարված հայցի արդյունքում Օրգով համայնքի հողամասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու հարցին, մասնավորապես, նշելով. «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով
Սվետլանա Նավասարդյանի դեբյուտը, և ոչ միայն, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտահանրամատչելի հանդեսի առաջին համարում` «Ռոսլինում»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի» գրված իր աշխատության մեջ Գրիգոր Մովսիսյանն առաջ է քաշում և հիմնավորում է այն տեսակետը, որ «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը «հայտնությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, նրա արդար դատաստանի իրականացման և նրա լուսեղեն նկարագրի»
Էլեկտրական ծխախոտների խանութից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է
Ա.Ա.-ն էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ-սրահի մասնաճյուղերից գողացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4 մլն ՀՀ դրամից ավելի էլեկտրական և այլ ծխախոտներ։ Դեպքերի առթիվ նախաձեռնված 6 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: 2025 թվականի մայիսի 26-ին վերոհիշյալ արարքները կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: 2025 թվականի մայիսի 27-ին Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային
«Մեր սրբերը եկել են՝ նզովելու Նիկոլ Փաշինյանին, դժոխքի դեսպանը եկել եւ ասում է, որ դժոխքում իրեն սպասում են»․ ցույց՝ կառավարության շենքի մոտ
Քաղաքացիները հնչեցրին Նիկոլ Փաշինյանի մեղքերը, որոնց համար, նրանց խոսքով, դժոխքում պատիժ է սպասվում՝ սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, պարտություն, այլասերվածություն․․․
Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է
Մեր ոսկեդարը հիմա է, այսօր: Երբեք հայ մարդն այս նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր. Հայկ Կոնջորյան
Երբեք հայ մարդն այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանի մեկնաբանությունը՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ
Մեղադրանքի կողմից ներկայացված նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են դատական մանրակրկիտ քննություն։
Կարծում եմ՝ իշխանությունը լավ չի պատկերացնում այդպիսի անբարոյական մարտավարության հետեւանքը. Արսեն Բաբայան
Օրինակ՝ մինչեւ հիմա աներձագ Հրաչն ու մի կին պատգամավոր չեն հերքել Ստեփանակերտում իրենց վերաբերյալ առկա ժամանցային տեղեկությունները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիս 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է
«Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է, եւ նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն»․ Զարեհ Սինանյան
«Սփյուռքում կան մոտեցումներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, կան կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն»։
Բռնազավթված Կովսականում Էրդողանի անասնապահության մենաշնորհի մասին տեսահոլովակի հրապարակումից հետո ադրբեջանական «Հյուրիյեթ»-ի խմբագիրը պետանվտանգության ծառայություն է հրավիրվել
Ֆերմերային անասնապահության մենաշնորհային իրավունք Զանգելանում ունի միայն Էրդողանը, որն այդ իրավունքը ստացել է Արցախի բռնազավթման ժամանակ Թուրքիայի մասնակցության համար։
«Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ գործածման իրավիճակը մտահոգիչ է»․ կառավարությունը ռազմավարություն ընդունեց
Եթե 2018 թվականին գրանցվել էր այս խմբի հանցանքների 878 դեպք, 2021-2022 թվականներին թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճը։ Արդեն 2023 թվականին գրանցվել է 5070 դեպք։
Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի տունը հուշարձանի կարգավիճակ է ստացել
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի և Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկվել են նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Արարատի մարզի Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1, ամրոց-բնակատեղի 2, ամրոց-բնակատեղի 3 (Ք․ա․ V հազ․ – միջնադար) պատմամշակութային օբյեկտները ստացել
Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին՝ գրածս ճի՞շտ է, թե՞ ոչ. Մեսրոպ Առաքելյան
Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։
Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը` նույն տեղում
110 տարի առաջ Շապին-Գարահիսարով մեր արժանապատվությունը փրկվեց
110 տարի առաջ այս օրերին սկսված Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը չնայած հաղթական ավարտ չունեցավ, բայց պատմության մեջ մնաց, որպես հերոսական պայքար՝ ուղղված երիտթուրքերի իշխանության ցեղասպանական ծրագրի իրագործման դեմ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում խնամքով պահպանվում են հերոսամարտի ականատեսների վկայությունները, առանձին պատմությունները. Քաջունի Թորոս Ղարագյոզյանի, Հակոբ Թերզյանի, Մկրտիչ Խաչատրյանի, ով հիշել էր. «Ինձի տանող թուրքը ինձ քնացրեց իր խանութին մեջը:
«Պատրոն Դավոյի» ընկերությունները ՊՆ-ին 30 մլն դրամ արժողությամբ ավիացիոն տեխնիկա նվիրեցին
Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրվող գույքն ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ ամրացվում է ՀՀ պաշտպա¬նության նախարարությանը:
Քննարկվել են Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության ընդլայնման, առաջիկա անելիքների հետ կապված հարցեր
Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերի փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, մշակույթի և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ժան-Լյուկ Գայարին, «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտին Շալինիեին և նույն կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի
Կոտայքում անասնապահն իր մոտ աշխատանքի անցած ամուսիններին չի վճարել կատարած աշխատանքի դիմաց, նրանց նկատմամբ բռնություն է գործադրել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ամուսիններին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի անասնաֆերմաներից մեկի անասնապահն իր մոտ աշխատանքի անցած
«Սրանից հետո ես ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը, մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Քոչարյանը կաշառակեր է»․ Նիկոլ Փաշինյան
«Վարդան Օսկանյանը՝ թուր-թվանքն առած, ընկել ինչ-որ գրառումներ էր անում։ Մեկը կարա՞ բացատրի, Վարդան Օսկանյանը եւ իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետք է մանկապարտեզ վերցրած լինեն»։
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին
Որոշման նախագիծը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեում փոփոխությունների չի հանգեցնում
Դիմողը գտնում է, որ «դատավճիռ» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել, որպես եզրափակիչ դատական ակտ
2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրաչիկ Հախնազարյանի դիմումը, որով վերջինս խնդրել է. Հայաստանի Սահմանադրության 61 եւ 63, ու 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը: Ներկայացնելով թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործի, ինչպես նաեւ թիվ ԵԴ/0065/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունները՝
Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան
Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոմֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:
Չեմ ցանկանա համոզվել, որ եկեղեցու դեմ արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ Բեռնում տեղի ունեցած համաժողովի հետ, բայց նայենք չոր փաստերին. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Չեմ ցանկանա համոզվել, որ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավն ուղղորդվում է Բաքվից ու կոնկրետ այս փուլում կապված է Բեռնում Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական
Սյունիքը` աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում
Սկիզբը՝ այստեղ: «Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ» Հունիսի 2-ին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն անցյալ շաբաթ Երեւանում հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Հայտնի է, որ հյուպատոսական գործակալությունն ավելի


















































